Սկուտատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
X դարի բյուզանդական որմնանկար, որը պատկերում է ծանրազեն ռազմիկի: Զինվորը հագել է լամելյար զրահ (կլիբանիոս) և զինված է նիզակով (կոնտարիոնով) և սրով (սպաթայով)

Սկուտատները ծանր հետևակ էին Բյուզանդական կայսրության բանակում: Այս զորատեսակի անվանումը ծագում է ավանդական հռոմեական վահանի՝ «սկուտումի» անունից: Սկուտատները կազմում էին բյուզանդական հետևակի միջուկը և կայսրության հիմնական զորատեսակներից մեկն էին:

Տաքսարխիայի, այսինքն բյուզանդական բանակի հետևակային գլխավոր մարտավարական միավորի մեջ, որը բաղկացած էր 1000 ռազմիկից, մտնում էր 500 սկուտատ: Մարտադաշտում սկուտատները գտնվու էին մարտակարգի առաջին երկու գլխավոր տողաններում: Սկուտատների մարտաշարվածքը խորությամբ հասնում էր 16 մարդու, իսկ հիմնական մարտավարությունը հարձակումն էր, ինչը կատարվում էր թե՛ հոծ փաղանգով, թե՛ շարժուն արագագնաց նումերիա-ջոկատներով (հարձակումը, որպես կանոն, ապահովվում էր նետաձիգների դրոտիկ նետողներ կողմից): Ինչպես և ամբողջ բյուզանդական հետևակը, սկուտատները հավաքագրվում էին կայսրության հպատակներից՝ կիսամշտական հիմունքներով:

Սկուտատների սպառազինությունը հետևյալն էր.

  • Սպաթա — երկար (շուրջ 90 սմ) ծանր սուր
  • Պարամերիոն — միաշեղբ սուր, որն ուներ թրային տիպի կոթ՝ բռնակ
  • Կլիբանիոնլամելյար զրահ, որը լրացված էր պտերիգներով (ուսերի պաշտպանության համար կաշվե շերտերով)
  • Կոնտարիոն — երկար նիզակ (2 — 3 մ երկարությամբ), որն օգտագործում էին հետևակի առաջին շարքերի զինվորները՝ թշնամու այրուձիու դեմ կռվելու համար
  • Սաղավարտ (ավելի հաճախ՝ սովորական կոնուսի ձևով)
  • Սկուտում — մեծ փայտե օվալաձև վահան, որը պատված էր կաշվով և զարդանախշված էր

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ և աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]