Մահմուդ (երգիչ)
Մահմուդ | |
---|---|
![]() Մահմուդն 2019 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Mahmood |
Ի ծնե անուն | Ալեսանդրո Մահմուդ |
Նաև հայտնի է որպես | Mahmood |
Ծնվել է | սեպտեմբերի 12, 1992[1] (31 տարեկան) Միլան |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Փոփ, R&B, հիփ հոփ |
Մասնագիտություն | Երգիչ, երգերի հեղինակ |
Գործիքներ | Վոկալ, դաշնամուր, կիթառ |
Գործունեություն | 2012-ներկա |
Լեյբլ | Island Records |
Պարգևներ | |
Կայք | mahmood.it |
![]() |
Ալեսանդրո Մահմուդ (իտալերեն՝ Alessandro Mahmoud, սեպտեմբերի 12, 1992[1], Միլան, Իտալիա), ավելի հայտնի է պարզապես Մահմուդ (Mahmood), իտալացի երգիչ և երգերի հեղինակ։ Կարիերան սկսել է 2012 թվականին` մասնակցելով իտալական X Factor նախագծին, սակայն ավելի մեծ ճանաչում է ձեռք բերել 2019 թվականին Սան Ռեմոյի փառատոնում իր «Soldi» երգով հաղթելուց հետո։ 2019 թվականի փետրվարին թողարկել է իր դեբյուտային «Gioventù bruciata» ալբոմը, որը գլխավորել է իտալական ալբոմների հիթ շքերթը։ Նույն տարվա մայիսին ներկայացրել է Իտալիան Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մահմուդը ծնվել է 1992 թվականի սեպտեմբերի 12-ին Միլանում։ Նրա մայրն իտալուհի է, հայրը՝ եգիպտացի[2]։ Ծնողները ամուսնալուծվել են երբ նա եղել է 5 տարեկան, որից հետո նրան մեծացրել է մայրը[3][4]:
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2012-2018: X Factor և կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականին մասնակցել է իտալական X Factor նախագծի վեցերորդ եթերաշրջանին, որտեղ ընդգրկվել է ժյուրի Սիմոնա Վենտուրայի թիմում և հասել մինչև երրորդ գալա համերգ[5]։ Նախագծից դուրս մնալուց հետո, նա աշխատել է որպես մատուցող բարում և միաժամանակ հաճախել երաժշտական դպրոց, որտեղ սովորել է նվագել դաշնամուր ու գրել երգեր[6]։ 2013 թվականին նա թողարկել է իր առաջին «Fallin' Rain» սինգլը, որի համար նաև նկարահանել է տեսահոլովակ[5]։
2016 թվականին մասնակցել է Սան Ռեմո երգի փառատոնին, որտեղ ներկայացնելով «Dimentica» երգը` զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը «Լավագույն նոր արտիստներ» անվանակարգում[5]։ 2017 թվականին թողարկել է «Pesos» սինգլը, որով ներկայացել է Wind Summer փառատոնին[5] : 2017 թվականին նաև ձայնագրել է «Luna» սինգլը ռեփեր Ֆաբրի Ֆիբրայի հետ համատեղ[5]։ 2018 թվականի սեպտեմբերին թողարկել է «Gioventù bruciata» մինի ալբոմը, որը հետագայում վերաթողարկվել է որպես նրա առաջին պաշտոնական ստուդիական ալբոմ[5]։ 2018 թվականին նաև համագործակցել է երգիչ Մարկո Մենգոնիի հետ` գրելով 3 երգ նրա «Atlantico» ալբոմի համար, որոնց թվում է նաև «Hola (I Say)» սինգլը[5]։
2019: «Gioventù bruciata» և Եվրատեսիլ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի փետրվարին Մահմուդը մասնակցել է Սան Ռեմոյի 69-րդ փառատոնին, որտեղ ներկայացրել է «Soldi» երգը` գրված իր, Չարլի Չարլզի և Dardust-ի կողմից։ Մրցութային մի քանի փուլ հաղթահարելուց հետո նա հասել է եզրափակիչ, որտեղ նրա հետ միասին առաջին տեղի համար պայքարել են Ultimo-ն և Il Volo-ն։ Չնայած հեռուստադիտողի քվեարկության արդյունքում նա զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, սակայն ժյուրիի ձայների 63.7%-ը ստանալու արդյունքում ճանաչվել է փառատոնի հաղթող[7]։ «Soldi» (հայերեն՝ Գումար) երգը, որը գլխավորել է իտալական սինգլների հիթ շքերթը, Մահմուդի և իր հոր հարաբերությունների մասին է[5]։ Նա ասում է, որ երգը «նյութական մակարդակով փողի մասին չէ, այլ այն մասին` թե ինչպես փողը կարող է փոխել ընտանեկան հարաբերությունները»[5]։
Սան Ռեմոն հաղթելուց հետո, «Gioventù bruciata»-ն վերաթողարկվել է որպես նրա առաջին պաշտոնական ալբոմ։ 11 ստեղծագործություն ներառող ալբոմը դրական ընդունելության է արժանացել երաժշտական քննադատների կողմից և գլխավորել է իտալական ալբոմների հիթ շքերթը[8]։ 2019 թվականի ապրիլին Մահմուդն իր մասնակցությունն է ունեցել Չարլի Չարլզի և Dardust-ի «Calipso» սինգլում, որը նույնպես զբաղեցրել է առաջին հորիզոնականը Իտալիայում[9]։ Սան Ռեմոն հաղթելու արդյունքում նրան նաև հնարավորություն է տրվել «Soldi» երգով ներկայացնելու Իտալիան Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում, որն անցկացվել է Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում[10]։ Նա միանգամից հանդես է եկել եզրափակիչ փուլում և քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Մրցույթի շրջանակներում նա նաև ստացել է Մարսել Բեզենսոնի անվան մրցանակ` որպես լավագույն երգահան[11]։
Հանրային կերպար[խմբագրել | խմբագրել կոդը]
«Mahmood»-ը երգչի ազգանվան` Mahmoud-ի և անգլերեն «my mood» (իմ տրամադրությունը) բառերի միացությունն է[12]։ Չնայած իր հոր ազգությանը` Մահմուդն չի խոսում արաբերեն, սակայն գերազանց տիրապետում է սարդինյան լեզվին[4]։ Նա քրիստոնյա է և հարցազրույցներում բազմիցս նշել է, որ իրեն համարում է 100% իտալացի։ 2019 թվականին Սան Ռեմոյի փառատոնում նրա հաղթանակը քննարկումների առիթ դարձավ երկրում։ Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին, ով հայտնի է իր հականերգաղթական հայացքներով, իր դժգոհությունն հայտնեց նրա հաղթանակի և երգի «ոչ իտալական հնչողության» վերաբերյալ, նշելով, որ իտալացիների ընտրությունը Ultimo-ի «I tuoi particolari» երգն էր այլ ոչ թե «Soldi»-ին[13]։
Մահմուդը խուսափում է ըստ ազգության կամ սեռական կողմնորոշման դասակարգումներից[3]։ Նա բազմիցս նշել է, որ սեռական կողմնորոշման մասին հայտարարելը տարբերություն է ստեղծում մարդկանց միջև և «այդպես շարունակելով համասեռականությունը երբեք չի ընկալվի նորմալ բան, որն իրականում նորմալ է»[14]։ 2019 թվականին նա ընդգրկվեց իտալական «Forbes» ամսագրի «30 Under 30» ցանկում, որում ընդգրկվում են այն արտիստները, ովքեր մեծ հաջողության են հասել նախքան 30 տարեկան դառնալը[15]:
Երաժշտական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մահմուդն իր երաժշտական ոճն բնութագրել է որպես մարոկկական փոփ։ Ըստ նրա` իր երաժշտությունը մյուսներից առանձնանում է իր միջինարևելյան հնչյուններով[14]։ «Soldi» երգում առկա է նաև արաբերեն հատված։ Նա հիշում է, որ մանկության տարիներին արաբական երաժշտություն էր լսում իր հոր հետ, նախքան ընտանիքից նրա հեռանալը[16]։ Մանկության տարիներին Մահմուդը նաև լսել է իտալացի այնպիսի արտիստների, ինչիպիսիք են` Լուչո Բատիստի, Լուչո Դալլա և Պաոլո Կոնտե[3][16] Նա չափազանց կապված է իր մոր ծննդավայր Սարդինիա կղզու մշակույթին ու ավանդույթներին, որոնք շատ հաճախ ոգեշնչման աղբյուր են հանդիսանում նրա համար ստեղծագործելիս[5]։
Մահմուդը նշել է ամերիկացի երգիչ Ֆրենկ Օուշենին` որպես իրեն ամենաշատ ոգեշնչող արտիստ։ Ըստ նրա` Ֆրենկի երաժշտությունը «շատ ազատ է և յուրաքանչյուր ոք կարող է գտնել իրեն դրանում, անկախ գեյ կամ հետերո լինելուց, որովհետև էականը այդ մարդն է և իր փոխանցած էներգիան, այլ ոչ թե սեռական կողմնորոշումը»[17]։ Նրա սիրած արտիստների թվին են պատկանում նաև Թրևիս Սքոթը, Բիյոնսեն, Ջազմին Սալիվանը և Ռոսալիան[17]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Տվյալներ | Հիթ շքերթներ | Սերտիֆիկատներ | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|
![]() ԻՏԱ [8] |
![]() ԷՍՏ [18] |
![]() ԻՍԼ [19] |
![]() ՆՈՐ [20] |
![]() ՇՎԴ [21] |
![]() ՇՎՑ [22] | |||
«Gioventù bruciata» |
|
1 | 4 | 24 | 18 | 34 | 34 | ![]() |
Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Տվյալներ | Հիթ շքերթներ |
---|---|---|
![]() ԻՏԱ [24] | ||
«Gioventù bruciata» |
|
6 |
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեփական սինգլներ
Անվանում | Տարի | Հիթ շքերթներ | Սերտիֆիկատներ | Ալբոմ | |||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() ԻՏԱ [25] |
![]() ԱՎՍ [26] |
![]() ԳԵՐ [27] |
![]() ԻՌԼ [28] |
![]() ՆԴԼ [29] |
![]() ՆՈՐ [20] |
![]() ԻՍՊ [30] |
![]() ՇՎԴ [21] |
![]() ՇՎՑ [31] |
![]() ՄԹ [32] | ||||||||||||
«Fallin' Rain»[33] | 2013 | — | — | — | — | — | — | — | — | — | — | ոչ ալբոմային սինգլներ | |||||||||
«Dimentica»[34] | 2016 | — | — | — | — | — | — | — | — | — | — | ||||||||||
«Pesos»[35] | 2017 | — | — | — | — | — | — | — | — | — | — | ||||||||||
«Uramaki»[36] | 2018 | 86 | — | — | — | — | — | — | — | — | — | «Gioventù bruciata» | |||||||||
«Milano Good Vibes»[37] | — | — | — | — | — | — | — | — | — | — | |||||||||||
"Asia occidente"[38] | — | — | — | — | — | — | — | — | — | — | |||||||||||
«Gioventù bruciata»[39] | 40 | — | — | — | — | — | — | — | — | — | |||||||||||
«Soldi» | 2019 | 1 | 12 | 32 | 65 | 16 | 16 | 5 | 8 | 5 | 73 | ![]() ![]() ![]() ![]() | |||||||||
«—» նշանակում է, որ տեղ չի զբաղեցրել |
Այլ արտիստների սինգլներ, որոնցում ունի իր մասնակցությունը
Անվանում | Տարի | Հիթ շքերթներ | Սերտիֆիկատներ | Ալբոմ | |||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() ԻՏԱ [25] | |||||||||||||||||||||
«Luna»[40] (Ֆաբրի Ֆիբրայի սինգլը` Մահմուդի հետ համատեղ) |
2017 | — | Fenomeno - Masterchef EP | ||||||||||||||||||
«Calipso»[41] (Չարլի Չարլզի և Dardust-ի սինգլը` Սֆերա Էբաստայի, Մահմուդի և Ֆաբրի Ֆիբրայի հետ համատեղ) |
2019 | 1 | ![]() |
ոչ ալբոմային սինգլ | |||||||||||||||||
«—» նշանակում է, որ տեղ չի զբաղեցրել |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://milano.fanpage.it/dai-circoli-di-milano-al-festival-di-sanremo-chi-e-mahmood-uno-dei-24-cantanti-in-gara/
- ↑ «Mahmood conquista l'Ariston: "Sono un ragazzo italiano"»։ Il Giornale։ Փետրվարի 10, 2019։ Վերցված է Մայիսի 18, 2019
- ↑ 3,0 3,1 3,2 «Italian Minister Pans Hit Song by an Immigrant’s Son»։ The New York Times։ Մարտի 31, 2019։ Վերցված է Մայիսի 18, 2019
- ↑ 4,0 4,1 «Mahmood: "Quel padre scomparso e la Sardegna, fonte della mia ispirazione" IL VIDEO»։ unionesarda.it։ Վերցված է Մայիսի 18, 2019
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 5,9 «Mahmood (Italy) / Махмуд (Италия)»։ esckaz.com։ Վերցված է Մայիսի 18, 2019
- ↑ «Eurovision Song Contest 2019: Who Is Mahmood?»։ Italics Magazine։ Փետրվարի 23, 2019։ Վերցված է Մայիսի 18, 2019
- ↑ «Italy: Mahmood confirms Eurovision 2019 participation with “Soldi”»։ ESCXTRA.com։ Փետրվարի 12, 2019։ Վերցված է Մայիսի 18, 2019
- ↑ 8,0 8,1 «Album – Classifica settimanale WK 9 (dal 22.02.2019 al 28.02.2019)»։ Federazione Industria Musicale Italiana։ Վերցված է Մայիսի 18, 2019
- ↑ «Top Singoli – Classifica settimanale WK 18»։ Federazione Industria Musicale Italiana։ Վերցված է Մայիսի 18, 2019
- ↑ «Italy: Mahmood confirms – he WILL represent Italy at Eurovision 2019»։ Wiwibloggs։ Փետրվարի 12, 2019։ Վերցված է Մայիսի 18, 2019
- ↑ «Here are the winners of the 2019 Marcel Bezençon Awards»։ eurovision.tv։ Մայիսի 18, 2019։ Վերցված է Մայիսի 23, 2019
- ↑ «Mahmood: 10 facts about Italy’s Eurovision 2019 singer»։ Wiwibloggs։ Ապրիլի 17, 2019։ Վերցված է Մայիսի 18, 2019
- ↑ «Winner of Italy's Sanremo song contest highlights political divides»։ Euronews։ Փետրվարի 11, 2019։ Վերցված է Մայիսի 18, 2019
- ↑ 14,0 14,1 «Mahmood: «Vi piace cantautore Moroccan pop?»»։ Vanity Fair։ Փետրվարի 1, 2019։ Վերցված է Մայիսի 18, 2019
- ↑ «Forbes 100 30 Under 30 Italia 2019»։ Forbes։ Մարտի 29, 2019։ Վերցված է Մայիսի 18, 2019
- ↑ 16,0 16,1 «Sanremo Giovani, il trionfo di Mahmood: da X Factor con la Ventura ai big del Festival»։ Blasting News։ Դեկտեմբերի 22, 2018։ Վերցված է Մայիսի 23, 2019
- ↑ 17,0 17,1 «La ‘gioventù bruciata’ di Mahmood»։ Rolling Stone։ Սեպտեմբերի 30, 2018։ Վերցված է Մայիսի 18, 2019
- ↑ Կաղապար:Cita web
- ↑ «Lagalistinn Vika 22 – 2019»։ Tonlistinn։ Վերցված է Հունիսի 5, 2019
- ↑ 20,0 20,1 «Discography Mahmood»։ norwegiancharts.com։ Վերցված է Մայիսի 30, 2019
- ↑ 21,0 21,1 «Discography Mahmood»։ swedishcharts.com։ Վերցված է Մայիսի 30, 2019
- ↑ «Discographie Mahmood»։ swisscharts.com։ Վերցված է Մայիսի 30, 2019
- ↑ «Gioventù Bruciata di Mahmood»։ iTunes։ Վերցված է Մայիսի 18, 2019
- ↑ «Album – Classifica settimanale WK 9 (dal 08.02.2019 al 14.02.2019)»։ Federazione Industria Musicale Italiana։ Վերցված է Մայիսի 18, 2019
- ↑ 25,0 25,1 «Discographie Mahmood (Singles)»։ italiancharts.com։ Վերցված է Մայիսի 18, 2019
- ↑ «Discographie Mahmood»։ austriancharts.at։ Վերցված է Մայիսի 31, 2019
- ↑ «Mahmood – German Charts»։ GfK։ Վերցված է Մայիսի 30, 2016
- ↑ «Discography Mahmood»։ irish-charts.com։ Վերցված է Մայիսի 30, 2019
- ↑ «Discografie Mahmood»։ dutchcharts.nl։ Վերցված է Մայիսի 30, 2019
- ↑ «Discography Mahmood»։ spanishcharts.com։ Վերցված է Մայիսի 30, 2019
- ↑ «Mahmood - Soldi»։ Swisscharts.com. Hung Medien։ Վերցված է Մայիսի 18, 2019
- ↑ «Mahmood | full Official Chart history»։ Official Charts Company։ Վերցված է Մայիսի 30, 2019
- ↑ «Mahmoud – Fallin’ Rain (audio e cover singolo)»։ RadioMusik.it։ Հուլիսի 24, 2013
- ↑ «Dimentica - Single di Mahmood»։ iTunes։ Վերցված է Մայիսի 18, 2019
- ↑ «Pesos - Single by Mahmood»։ iTunes։ Վերցված է Մայիսի 18, 2019
- ↑ «Uramaki - Single di Mahmood»։ iTunes։ Վերցված է Մայիսի 18, 2019
- ↑ «Milano Good Vibes - Single by Mahmood»։ iTunes։ Վերցված է Մայիսի 18, 2019
- ↑ «Mahmood - Asia Occidente (Radio Date: 26-10-2018)»։ EarOne։ Հոկտեմբերի 26, 2018։ Վերցված է Մայիսի 18, 2019
- ↑ «Mahmood - Gioventù Bruciata (Radio Date: 07-12-2018)»։ EarOne։ Դեկտեմբերի 7, 2018։ Վերցված է Մայիսի 18, 2019
- ↑ «Luna (feat. Mahmood) - Single by Fabri Fibra»։ iTunes։ Վերցված է Մայիսի 18, 2019
- ↑ «Calipso (feat. Sfera Ebbasta, Mahmood & Fabri Fibra) - Single di Charlie Charles»։ iTunes։ Վերցված է Մայիսի 18, 2019
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մահմուդ (երգիչ) կատեգորիայում։ |