Ֆրենկ Օուշեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրենկ Օուշեն
Frank ocean green hair.jpg
Օուշենը 2016 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունFrank Ocean
Ի ծնե անունՔրիստոֆեր Էդվին Բրո
Ծնվել էհոկտեմբերի 28, 1987 (31 տարեկան)
Լոնգ Բիչ, Կալիֆորնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԵրկիրՆոր Օռլեան, Լուիզիանա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերR&B, հիփ հոփ
ՄասնագիտությունԵրգիչ, երգերի հեղինակ, ռեփեր
Երգչաձայնբարիտոն
ԳործիքներՎոկալ, ստեղնաշարային գործիքներ
Գործունեություն2005-ներկա
ԼեյբլDef Jam Recordings, The Island Def Jam Music Group, Boys Don't Cry
ՇրջանավարտJohn Ehret High School
ԿապվածOdd Future, Tyler, The Creator, Ըրլ Սվեթշրթ
Կայքboysdontcry.co

Քրիստոֆեր Էդվին Բրո (անգլ.՝ Christopher Edwin Breaux, ծնվ.՝ հոկտեմբերի 28, 1987 թ., Լոնգ Բիչ, Կալիֆորնիա), ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ և ռեփեր, ով ավելի հայտնի է Ֆրենկ Օուշեն (անգլ.՝ Frank Ocean) բեմական անվամբ:

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Օուշենը, ում իսկական անունը Քրիստոֆեր Էդվին Բրո է, ծնվել է 1987 թվականի հոկտեմբերի 28-ին Կալիֆորնիա նահանգի Լոնգ Բիչ քաղաքում։ Նրա ծնողներն են Քելվին Էդուարդ Քուքսին և Կատոնյա Բրոն[1][2]: Երբ Օուշենը 5 տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվել և բնակություն է հաստատել Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում[3]: Օուշենը սովորել է Ջոն Էրետի անվան դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Նյու Օռլեան քաղաքի համալսարանը[4]: 2005 թվականին այդ քաղաքում տեղի ունեցած «Կատրին» ավերիչ փոթորիկից հետո, նա տեղափոխվել է Լուիզիանա նահանգնի Լաֆեյետ քաղաքի համալսարան[4]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերան սկսել է գրելով երգեր անյպիսի կատարողների համար, ինչպիսիք են Ջոն Լեջենդը, Ջասթին Բիբերը, Բրենդի Նորվուդը և այլք[5][6][7]: 2010 թվականին դարձել է Odd Future հիփ հոփ խմբի անդամ[7]: 2011 թվականին թողարկել է իր «Nostalgia, Ultra» միքսթեյպը, որն արժանացել է երաժշտական քննադատների բարձր գնահատականին։ Այդ միքսթեյպի երգացանկում ընդգրկված էր «Novacane» և «Swim Good» սինգլները[7][8]:

2012 թվականի հունվարին Օուշենը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը BBC-ի անցկացրած «2012 թվականի ձայնը» հարցումում[9]: Նույն տարվա հուլիսին վաճառքի է դուրս եկել երգչի առաջին ստուդիական ալբոմը՝ «Channel Orange»-ը[10], որը թողարկման առաջին շաբաթում ունեցել է 131,000 օրինակի վաճառք և Billboard 200 ալբոմների հիթ շքերթում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը[11]: Այդ ալբոմի «Thinkin Bout You» սինգլը դարձել է հիթ և զբաղեցրել է 32-րդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթում[12]: 2013 թվականի փետրվարին Օուշենը «Channel Orange» ալբոմի համար ստացել է Գրեմմի մրցանակ «Լավագույն քաղաքային ժամանակակից ալբոմ» անվանակարգում[13]:

2016 թվականի օգոստոսի 19-ին Օուշենը ներկայացրեց իր «Endless» կոչվող վիզուալ ալբոմը[14], իսկ հաջորդ օրը՝ օգոստոսի 20-ին վաճառքի դուրս եկավ նրա երկրորդ ստուդիական ալբոմը, որը կրում է «Blonde» անվանումը[15]: «Blonde» ալբոմը գլխավորել է Billboard 200 հիթ շքերթը և արժանացել է քննադատների բարձր գնահատականին[16][17]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հուլիսի 4-ին Օուշենը իր Tumblr-ի իր բլոգում գրեց բաց նամակ, որտեղ հայտարարեց, որ բիսեքսուալ է[18]: Այդ նամակում նա խոստովանեց, որ 19 տարեկան հասակում նա զգացմունքներ է ունեցել է մեկ այլ տղամարդու նկատմամբ և դա անվանեց իր առաջին իսկական սերը[19][20]: Նամակում Օոուշենը նաև շնորհակալություն է հայտնել այդ տղամարդուն՝ իրեն ոգեշնչելու համար, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել իր մորն ու ընկերներին, ասելով․ «Ես չգիտեմ, թե ինչ է հիմա կատարվում, և դա լավ է: Այժմ ես որևէ գաղտնիք չունեմ պահելու: Ես ինձ զգում եմ ազատ մարդ»[19]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ
  • «Channel Orange» (2012)
  • «Blonde» (2016)
Միքսթեյպներ
  • «Lonny Breaux» (2008)
  • «Nostalgia, Ultra» (2011)
Վիզուալ ալբոմներ
  • «Endless» (2016)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Frank Ocean Dad Sues Russell Simmons For $142,000,000»։ TMZ։ Սեպտեմբերի 14, 2014։ Վերցված է Հուլիսի 4, 2016 
  2. «They Got It From Their Mamas: The 12 Hottest Mothers Of Musicians»։ VH1։ Հոկտեմբերի 31, 2013։ Վերցված է Հուլիսի 4, 2016 
  3. «Frank Ocean: BBC News Interview – BBC Sound of 2012»։ Հունվարի 11, 2012։ Վերցված է Հուլիսի 4, 2016 
  4. 4,0 4,1 «Frank Ocean Attended UL Lafayette In The Fall of 2005, But Somehow No One Really Noticed»։ HOT 107.9։ Հունիսի 27, 2013։ Վերցված է Սեպտեմբերի 23, 2016 
  5. «Frank Ocean Biography»։ Allmusic։ Վերցված է Հուլիսի 4, 2016 
  6. «Sound of 2012: Frank Ocean»։ BBC։ Մայիսի 1, 2012։ Վերցված է Հուլիսի 4, 2016 
  7. 7,0 7,1 7,2 «In His Own Words: Who is Frank Ocean?»։ Complex։ Մարտի 18, 2011։ Վերցված է Հուլիսի 4, 2016 
  8. «Swimming with Frank Ocean – A review of Nostalgia, ULTRA»։ FrontPsych.com։ Մարտի 15, 2015։ Վերցված է Հուլիսի 4, 2016 
  9. «Sound of 2012: Frank Ocean»։ BBC։ Հունվարի 5, 2012։ Վերցված է Հուլիսի 4, 2016 
  10. «Frank Ocean's Channel Orange album arrives a week early on iTunes»։ The Guardian։ Հուլիսի 10, 2012։ Արխիվացված օրիգինալից Սեպտեմբերի 13, 2012-ին։ Վերցված է Հուլիսի 4, 2016 
  11. «Zac Brown Band, Frank Ocean Debut at Nos. 1 & 2 on Billboard 200»։ Billboard։ Հուլիսի 18, 2012։ Արխիվացված օրիգինալից Սեպտեմբերի 14, 2012-ին։ Վերցված է Հուլիսի 4, 2016 
  12. «Frank Ocean - Chart history»։ Billboard։ Վերցված է Հուլիսի 4, 2016 
  13. «Grammys 2013: Frank Ocean wins for urban contemporary album»։ Los Angeles Times։ Փետրվարի 10, 2013։ Վերցված է Հուլիսի 6, 2016 
  14. «Frank Ocean’s ‘Endless’: SPIN’s Impulsive Reviews»։ Spin։ Օգոստոսի 19, 2016։ Վերցված է Օգոստոսի 21, 2016 
  15. «Frank Ocean releases long-awaited album, Blond»։ The Guardian։ Օգոստոսի 21, 2016։ Վերցված է Օգոստոսի 21, 2016 
  16. «Frank Ocean's 'Blonde' Bows at No. 1 on Billboard 200 With Third-Largest Debut of 2016»։ Billboard։ Օգոստոսի 28, 2016։ Վերցված է Օգոստոսի 29, 2016 
  17. «Reviews for Blonde by Frank Ocean»։ Metacritic։ Վերցված է Սեպտեմբերի 23, 2016 
  18. «Frank Ocean Comes Out As Bisexual»։ Complex։ Հուլիսի 4, 2012։ Վերցված է Հուլիսի 4, 2016 
  19. 19,0 19,1 «thank you's»։ Tumblr։ Հուլիսի 4, 2012։ Վերցված է Հուլիսի 4, 2016  archived here [1].
  20. «Frank Ocean: the most talked-about man in music»։ The Guardian։ Հուլիսի 20, 2012։ Վերցված է Հուլիսի 4, 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]