Մահաբադի հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեհաբադի հանրապետություն
 Իրան հունվարի 22, 1946 - դեկտեմբերի 15, 1946 Իրան 
(Դրոշ) (Զինանշան)
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Մեհաբադ
Լեզու քրդերեն, իրանական լեզուներ
Կրոն Իսլամ
Արժույթ ԽՍՀՄ ռուբլի
Իշխանություն
Պետական կարգ նախագահական հանրապետություն
Պետության գլուխ նախագահ
Փոխ-կառավարիչ Հաջի Բաբա Շեյխ
Կառավարիչ Ղազի Մուհամադ (Իրանական Քուրդիստանի Ժողովրդավարական կուսակցություն)
Պատմություն
- Իրանական ճգնաժամ հունվարի 1, 1946 - մայիսի 9, 1946
- ինքնավարության հռչակում հունվարի 22, 1946
- ԽՍՀՄ զորքերի դուրսբերում Իրանի տարածքից հունիս, 1946
- Իրանի վերահսկողության հաստատում դեկտեմբերի 15, 1947
- Մահաբադի հանրապետության ղեկավարության դատը մարտի 31, 1947

Մահաբադի հանրապետություն, Իրանի հյուսիս-արևմուտքում ԽՍՀՄ հովանավորությամբ ստեղծված և կարճատև կյանք ունեցած պետական կազմավորում էր։ Գոյատևել է 1946 թվականի հունվարի 22-ից մինչև դեկտեմբերի 15-ը։ Մահաբադի հանրապետության մայրաքաղաքն էր Մահաբադ քաղաքը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահաբադի հանրապետության համար նպաստող հանգամանք հանդիսացավ ամենից առաջ 1941 թվականի անգլո-խորհրդային ներխուժումը Իրանի տարածք։ Սառը պատերազմի բռնկման նախաշեմին ԽՍՀՄ ղեկավարությունը, որ ցանկանում էր իր ազդեցության ոլորտում պահել Իրանի հյուսիսը և չէր ցանկանում զորքերը դուրս բերել այդ տարածքից սկսեց ակտիվորեն խրախուսել անջատողական տրամադրություններն այս տարածքում։ Արդյունքում 1946 թվականի հունվարի 22-ին Իրանի հյուսիս-արևմուտքում տեղի առաջնորդներից մեկի` Ղազի Մուհամադի կողմից հռչակվեց Մահաբադի հանրապետության անկախությունը[1]։

Այս պետական կազմավորմանը, սակայն, կարճ կյանք էր վիճակված։ 1946 թվականի ամռանից սովետական զորքերը սկսեցին լքել Իրանի հյուսիսը։ 1946 թվականի դեկտեմբերին արդեն Իրանական ղեկավարությունը վերահսկողություն հաստատեց Մահաբադի հանրապետության տարածքի հանդեպ։ Մահաբադի հանրապետության ղեկավարության մի մասը կարողացավ դիմել փախուստի, իսկ մնացածը ձերբակալվեցին իրանական իշխանությունների կողմից։ 1947 թվականի մարտի 23-ին հանրապետության հիմնադիր Ղազի Մուհամադը իր մի քանի մերձավորների հետ միասին կախաղան բարձրացվեց Մահաբադում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Mahabad – the first independent Kurdish republic». The Kurdistan Tribune (բրիտանական անգլերեն). 2011 թ․ հունիսի 12. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մահաբադի հանրապետություն» հոդվածին։