«Ձմեռային լույս (Nattvardsgästerna), 1963 թվականին ռեժիսորԻնգմար Բերգմանի նկարահանած շվեդական արտադրության ֆիլմ։ Հանդիսանում է եռապատման մի մասը։ Եռապատումը ընդգրկում է ևս երկու ֆիլմ՝ «Մուգ ապակու միջով» (Såsom i en spegel) և «Լռություն» (Tystnaden)։ Նրանց ռեժիսորը և սցենարիստը ևս Ինգմար Բերգմանն է։ Ֆիլմի սցենարը սկսել է գրել Տուրե քաղաքում հուլիսի սկզբներին և ավարտել բավականին արագ՝ հուլիսի 26-ին։ Նկարահանումն սկսել է 1961 թվականի նոյեմբերին Դալարենում։ Այն ընթանում էր շատ դանդաղ երկու պատճառով. առաջինը՝ նոյեմբեր ամսին օրերը շուտ էին մթնում, իսկ երկրորդը՝ գլխավոր դերասան Գուննար Բյորնստրանդի առողջությունն էր։ Ֆիլմը նկարահանվում էր միայն ամպամած օրերին, որպեսզի պահպանվի մռայլ մթնոլորտը։
Ֆիլմի գործողությունները տևում են մեկ օր։ Այն պատմում է Թոմաս անունով մի քահանայի մասին, որը կնոջ մահվանից հետո կորցրել է Աստծու նկատմամբ իր հավատը։ Նա մնացել է միայնակ, որին փորձում էր օգնել Մարթան։ Վերջինս սիրում էր Թոմասին, սակայն նրա սերը, ցավոք, փոխադարձ չէր։ Թոմասը այնքան չէր հավատում Աստծուն, որ օգնելու փոխարեն դրդում է Յոնաս Պերսոնին ինքնասպանության։ Ֆիլմում առավել ազդեցիկ պահերից է Թոմասի և Ալգոտ Ֆրյովիկի միջև վերջին երկխոսությունը։