Էքզիստենցիալ ճգնաժամ
| Էքզիստենցիալ ճգնաժամ | |
|---|---|
| Տեսակ | վիճակ և type of crisis? |
Էքզիստենցիալ ճգնաժամ (լատիներեն՝ existentia, գոյություն; հին հունարեն՝ κρίσις , որոշում, շրջադարձային կետ), տագնապային վիճակ, հոգեբանական խոր անհարմարավետության զգացում գոյության իմաստի մասին մտածելիս։ Առավել տարածված է այն շրջաններում, որտեղ գոյատևելու համար հիմնական կարիքները բավարարված են։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս վիճակը բավականին նման է սոցիոլոգիական անոմիա հասկացությանը։ Այն երբեմն կապում են նաև անցումային տարիքի (14-16 տարեկան), միջին տարիքի (40 տարեկան) ճգնաժամի հետ։
Հիմնականում, էքզիստենցիալ ճգնաժամն առաջանում է, երբ մարդը հանկարծակի գիտակցում է, որ չգիտի, թե իր ինչին է պետք կյանքը` կորցնում է կյանքի իմաստը , կամ զգում է իր մահվան անխուսափելիությունը։
Մարդը բախվում է պարադոքսի հետ, երբ հավատում է իր կյանքի կարևորությանը, բայց միաժամանակ հասկանում է, որ գոյությունն ինքնին նշանակություն և իմաստ չունի։ Այդ ժամանակ առաջանում է կոգնիտիվ դիսոնանս։
Երբեմն էքզիստենցիալ ճգնաժամը կարող է առաջ գալ մարդու կյանքում որևէ նշանակալի իրադարձության կամ փոփոխության պատճառով։ Նման իրադարձությունների տիպիկ օրինակ են կյանքին սպառնացող իրական վտանգի առաջացումը, սիրելի մարդու կորուստը, հոգեներգործող նյութերի օգտագործումը (օրինակ՝ LSD), մեկուսի բանտարկությունը, և այլն։
Էքզիստենցիալ ճգնաժամը կարող է առաջանալ հետևյալ խնդիրների պատճառով.
- խոշոր դեպրեսիվ խանգարումներ
- անքնություն
- երկարատև մեկուսացում
- դժգոհություն կյանքից
- հոգեբանական տրավմա։
Այսպիսի ճգնաժամի ժամանակ մարդը կարող է ունենալ.
- մեկուսացվածության և միայնության զգացում
- իր՝ մահկանացու լինելու գիտակցում, կամ վստահություն, որ հանդերձյալ կյանք գոյություն չունի
- գիտակցում, որ իր կյանքը չունի որևէ իմաստ և նպատակ
- իրականության զգացման և աշխարհայացքի կորուստ։
Ճգնաժամի հաղթահարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորվեգացի փիլիսոփա Պետեր Զապֆեն «Վերջին Մեսսիա» էսսէում առաջարկում է էքզիստենցիալ ճգնաժամի հաղթահարման քառաստիճան տարբերակ.
- մեկուսացում
- ֆիքսում
- շեղում
- սուբլիմացիա։
Կարճաժամկետ և ոչ կլինիկական հետազոտությունը պարզել է, որ Acetaminophen-ի մի դոզան կարող է նվազեցնել էքզիստենցիալ անհանգստության որոշ ասպեկտներ[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթգրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Randles, D., Heine, S. J., & Santos, N. (2013). The Common Pain of Surrealism and Death Acetaminophen Reduces Compensatory Affirmation Following Meaning Threats. Psychological science, 24(6), 966-973.