Ինգրիդ Թյուլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ինգրիդ Թյուլին
Ingrid Thulin 1926-2004.jpg
Ծնվել է հունվարի 27, 1926(1926-01-27)[1][2][3][4][5]
Ծննդավայր Sollefteå, Västernorrland County, Շվեդիա
Մահացել է հունվարի 7, 2004(2004-01-07)[1][2][3][4][5] (77 տարեկանում)
Մահվան վայր Ստոկհոլմ, Շվեդիա
Քաղաքացիություն Flag of Sweden.svg Շվեդիա
Մասնագիտություն դերասանուհի, ռեժիսոր և կինոդերասանուհի
Ամուսին Harry Schein
Կայք ingridthulin.se
Ingrid Thulin Վիքիպահեստում

Ինգրիդ Թյուրին (հունվարի 27, 1926(1926-01-27)[1][2][3][4][5], Sollefteå, Västernorrland County, Շվեդիա - հունվարի 7, 2004(2004-01-07)[1][2][3][4][5], Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ դերասանուհի, պրոդյուսեր, ռեժիսոր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինգրիդ Թյուրինը ծնվել է 1929 թվականին, Սոլեֆտեոյում, Նաննա (ծննդյան անունը՝ Լարսոն) և Ադամ Թյուրինների ընտանիքում[6]: Դպրոցական տարիքից հաճախել է բալետի դասերի: 1948 թվականին ընդունվել և 1950 թվականին ավարտել է Թագավորական դրամատիկական թատրոնին կից ("Dramaten") դպրոցը:

Արտիստական խառնվածքի, դերասանական խաղի ու վարպետության շնորհիվ Թյուլին մեծ հաջողության է արժանացել և հրավիրվել նկարահանվելու նաև դանիական, իտալական, ֆրանսիական և ամերիկյան ֆիլմերում: Խաղացել է տարբեր թատրոններում: Որպես դերասան և ռեժիսոր՝ 1960 թվականին հանդես է եկել Ստոկհոլմի Քաղաքային թատրոնում: Առաջին անգամ նկարահանվել է 1948 թվականին «Քո այգու պտուղները» կինոժապավենում: Թյուլինի դերակատարումներին կարելի է հանդիպել Ալեն Ռենեի «Պատերազմն ավարտված է» (1966), Ժան-Դանիել Սիմոնի «Ադելաիդա» (1970), Պիեռ Գրանիե-Դեֆերի «Վանդակը» (1975), Ջուլիանո Մոնտալդոյի «Անյեսը գնում է դեպի մահ» (1976), Ինգմար Բերգմանի «Կյանքի շեմին» (1958, այս ֆիլմում Սեսիլիի դերակատարման համար Կաննի 11-րդ փառատոնում Թյուլինն արժանացել է կանացի լավագույն դերակատարման համար մրցանակին), «Դեմքը» 1959), «Լռությունը» (1964), «Գայլի ժամը» (1967), «Ճիչ և շշնջյուններ» (1973) և այլ ֆիլմերում: Ինգմար Բերգմանի «Մորու բացատը» (1957) կինոժապավենում Թյուլինը մարմնավորել է Մարիանայի դերը[7]:

1979 թվականին Թյուլինն իր ուժերը փորձել է նաև ռեժիսորական բնագավառում և նկարահանել «Մեկ և մեկ» ֆիլմը: Նա ֆրանս-շվեդական «Ձմեռային» (1967) կինոնկարի սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարն է: Թյուլինը նաև պրոդյուսեր է: 1980 թվականին գլխավորել է Բեռլինի 30-րդ կինոփառատոնի ժյուրին[8]:

Լրացուցիչ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cowie, Peter (1970): Sweden 1. An Illustrated Guide... to the Work of the Leading Directors, Players, Technicians, and other Key Figures in Swedish Cinema, with Credits and Plot outlines to more than seventy important Films, and Index to 1,000 Titles, A. Zwemmer Ltd., London
  • Cowie (1970): Sweden 2. A Comprehensive Assessment of the Themes, Trends, and Directors in Swedish Cinema, A. Zwemmer Ltd., London
  • Cowie (1977): Film in Sweden. Stars and Players, Tantivy Press, London (0-498-02013-4)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119130408 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Broadway Database — 2000.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  6. Ingrid Thulin biodata, filmreference.com; accessed 12 March 2015.
  7. Կինոռեժիսորներ, դերասաններ: Հակոբ Թահմիզյան, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան-1984: Էջ 33-34:
  8. «Berlinale 1980: Juries»։ berlinale.de։ Վերցված է 15 August 2010