Ֆաննին և Ալեքսանդրը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Ֆաննին և Ալեքսանդրը
Fanny och Alexander
Երկիր Flag of France.svg Ֆրանսիա
Flag of Germany.svg Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Flag of Sweden.svg Շվեդիա
Ժանր դրամա[1][2][3]
Թվական դեկտեմբերի 17, 1982[4] և հունիսի 17, 1983[5]
Լեզու շվեդերեն[6]
Ռեժիսոր Ինգմար Բերգման[2][3][7][8][9][10][11]
Պրոդյուսեր Յորն Դոննեռ
Սցենարի հեղինակ Ինգմար Բերգման
Դերակատարներ Բյորե Ահլստեդտ[12][8][11], Աննա Բերգման[12], Քունն Վալգրեն[12][8], Քրիստինա Աֆոլֆսոն[12][11], Էրլանդ Յուզեֆսոն[12], Մատս Բերգման[12], Յարլ Կուլլե[12], Լենա Օլին[12], Հերիետ Անդերսոն[12], Ալան Էդվալ[12][8], Էվա Ֆրյոլինգ[12][8], Յան Մալմսլյո[12], Կրիստինա Շոլլին[12], Կերստին Տիդելիուս[12], Մարիաննե Ամինոֆֆ[12], Մոնա Մալմ[12], Պերնիլլա Աուգուստ[12][7], Պերնիլլա Ուոլգրեն[12], Ստինա Էկբլադ[12], Սվեա Հոլստ[12], Siv Ericks[12], Ինգա Ալենիուս[12], Գյոստլա Պրյուզելիուս[12], Հանս Ստրաատ[12], Կառլ Բիլկվիստ[12], Ակսել Դյուբերգ[12], Օլլե Հիլդինգ[12], Պետեր Ստորմարե[12], Գերդ Անդերսոն[12], Գուննար Բյորնստրանդ[12][7], Հայնց Հոլֆ[12] և Էրնստ Գյունտեր[12]
Օպերատոր Սվեն Նյուկվիստ
Երաժշտություն Դանիել Բել
Նկարահանման վայր Ուփսալա
Կինոընկերություն Gaumont
Տևողություն 188 րոպե
Պարգևներ «Սեզար» մրցանակ լավագույն օտարալեզու ֆիլմի համար, «Օսկար» օպերատորական լավագույն աշխատանքի համար, «Օսկար» հագուստի լավագույն դիզայնի համար, Օսկար լավագույն բեմադրող-նկարչի աշխատանքի համար և Օսկար լավագույն օտարալեզու ֆիլմի համար
Անվանակարգ Օսկար լավագույն ռեժիսորի համար, «Օսկար» օպերատորական լավագույն աշխատանքի համար, Օսկար լավագույն օրիգինալ սցենարի համար, «Օսկար» հագուստի լավագույն դիզայնի համար, Օսկար լավագույն բեմադրող-նկարչի աշխատանքի համար և Օսկար լավագույն օտարալեզու ֆիլմի համար
Fanny and Alexander Վիքիպահեստում

Ֆաննին և Ալեքսանդրը (շվեդ.՝ Fanny och Alexander) Ինգմար Բերգմանի լավագույն ֆիլմերից մեկն է, որը ստացել է չորս «Օսկար» և մեկ «Սեզար»։ Այն դուրս է եկել երկու տարբերակով՝ լիամետրաժ հեռուստաֆիլմ (312 րոպե) և կրճատ կինոտարբերակ (188 րոպե)։ Ֆիլմի գործողությունները ծավալվում են XX դարի սկզբին և պատմում Ալեքսանդր Էկդալի և իր քրոջ՝ Ֆաննիի մասին։ Այն կազմված է նախաբանից, հինգ առանձին մասերից և վերջաբանից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները ծավալվում են 1907-ից մինչև 1910 թվականները։

Առաջին մասը կոչվում է «Ծնունդ Էկդալների ընտանիքում»։ Այստեղ մենք ծանոթանում ենք Էկդալների բազմանդամ ընտանիքին, երբ նրանք հավաքված են մեծ սեղանի շուրջ տոնի առթիվ։ Այդ ժամանակ կարելի է ավելի մոտիկից ծանոթանալ հերոսներին և նրանց բնավորություններին։

Երկրորդ մասը կոչվում է «Մահ և թաղում»։ Այն պատմում է Օսկար Էկդալի մահվան մասին «Համլետ» պիեսի փորձի ժամանակ։ Այդ օրվանից Ֆաննին և Ալեքսանդրը որբանում են հորից։

Երրորդ մասը կոչվում է «Տեղափոխություն». Էմիլին՝ երեխաների մայրը, ընդունում է եպիսկոպոս Էդվարդ Վերգերուսի ամուսնության առաջարկը, և նա երեխաների հետ տեղափոխվում է եպիսկոպոսական տուն, որտեղ տիրում էին դաժանությունը և հնազանդությունը։

Չորրորդ մասը կոչվում է «Ամառային իրադարձություն»։ Կյանքը եպիսկոպոսի տանը դառնում է անտանելի։ Երեխաները, հատկապես Ալեքսանդրը, գրեթե միշտ պատժվում էին։ Տանջանքին չդիմանալով՝ Էմիլին ցանկանում է բաժանվել Վերգերուսից, բայց օրենքը եպիսկոպոսի կողմն էր։ Եվ, ցավոք, նա չի կարողանում իրագործել իր ցանկոթյունը։ Այդ ժամանակ Էմիլին հղի էր։

Հինգերորդ մասը կոչվում է «Դևերը»։ Գործնական առաջարկի անունով Էկդալենի ընտանիքի հին ընկեր Իսահակ Յակոբը թաքուն դուրս է բերում երեխաներին եպիսկոպոսի տնից և բնակեցնում իր մոտ։ Որոշ ժամանակ անց Էմիլին Վերգերուսին քնաբեր է տալիս և փախչում նրա տնից։ Այդ ժամանակ եպիսկոպոսի տանը հրդեհ է սկսվում, և Վերգերուսը մահանում է։

Վերջաբանում մենք կրկին տեսնում ենք Էկդալների ընտանիքը, որը նստած է մեծ սեղանի շուրջ և ուրախ կենացներ ասում։

Դերասաններ և նկարահանող անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանող անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ռեժիսոր - Ինգմար Բերգման
  • սցենարիստ - Ինգմար Բերգման
  • պրոդյուսերներ - Յորն Դոննեռ, Ռենցո Ռոսսելինի, Դենիել Տոսկան դյու Պլանտյե
  • օպերատոր - Սվեն Նյուկվիստ
  • մոնտաժ - Սիլվիյա Ինգիմարսոն
  • երաժշտությունը - Դանիել Բել
  • դեկորացիաները - Սյուզան Լիգհեյմ, Աննա Ասպ
  • հագուստի ընտրությունը - Մարիկ Ոս Լունդհ
  • ռեժիսորի օգնականներ - Պետեր Շիլդեթ

Դերասանական անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվա Ֆրյոլինգ - Էմիլի Էկդալ
  • Բերթիլ Գուվե - Ալեքսանդր Էկդալ
  • Պերնիլա Ալվին - Ֆաննի Էկդալ
  • Գուն Վալգրեն - Հաննա Էկդալ
  • Ալան Էդվալ - Օսկար Էկդալ
  • Բյորե Ալստենդ - Կառլ Էկդալ
  • Յարլ Կուլլե - Գուստաֆ Ադոլֆ Էկդալ
  • Մոնա Մալմ - Ալմա Էկդալ
  • Պերնիլա Աուգուստ - Մայ
  • Քրիստինա Ադոլֆսոն - Սիրի
  • Քրիստինա Ալմգեր - Պուտտե Էկդալ
  • Լենա Օլին - Ռոզա
  • Յան Մալմշյո - եպիսկոպոս Էդվարդ Վերգերուս
  • Մարիաննա Ամինոֆֆ - Բլենդա Վերգերուս
  • Քրիստին Տիդելիուս - Հենրիետա Վերգերուս
  • Հերիետ Անդերսոն - Յուստինա
  • Գուննար Բյորնստրանդ - Ֆիլիպ Լանդեր (թատրոնի դերասան)
  • Էռլանդ Յուզեֆսոն - Իսահակ Յակոբի
  • Մաթս Բերգման - Առոն Ռետցինսկի
  • Ստինա Էկբալդ - Իսմայիլ Ռատզինսկի

Ամբողջ դերասանական և նկարահանող անձնակազմի մասին անգլերեն լեզվով կարող եք իմանալ այստեղ

Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1984 - «Օսկար» - լավագույն ռեժիսոր - Ինգմար Բերգման
  • 1984 - «Օսկար» - լավագույն սցենար - Ինգմար Բերգման
  • 1984 - «BAFTA» - լավագույն հագուստի ընտրություն - Մարիկ Ոս Լունդհ
  • 1984 - «BAFTA» - լավագույն օտարալեզու ֆիլմ
  • 1984 - «Ոսկե Գլոբուս» - լավագույն ռեժիսոր - Ինգմար Բերգման

Տեխնիկական և այլ տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ երկրներում այն կայացել է

ԱՄՆում - 17 հունվար 1983
Գերմանիայում - 8 հոկտեմբեր 1983
Ֆինլանդիայում - 21 հունվար 1983
Արգենտինայում - 26 հունվար 1984
Դանիայում - 17 հունվար 1983
Իտալիայում - 31 օգոստոս 1983
  • Ֆիլմը գունավոր
  • Տևողություն - 188 րոպե, ռեժիսորական տարբերակ 312
  • Ձայնը - մոնո
  • Տեսախցիկը - Arriflex 35 BL
  • Պատկերի կողմերի հարաբերությունը 1.66 ։ 1
  • Ֆիլմը նկարվել է 35մմ ժապավենի վրա
  • Տպել է (ընկերությունը) Film-Teknik, Stockholm, {{{2}}} Շվեդիա
  • Տպվել է 35մմ ժապավենի վրա երկարությունը 5155 մետր, իսկ ռեժիսորական տարբերակի երկարությունը 8546 մետր։

Ֆիլմի անունը այլ լեզուներով[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային անունը - Fanny and Alexander

Ֆիլմը նկարահանվել է (տեղանքը)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Uppsala, Uppsala län, Sweden
  • Europa Studios, Bromma, Stockholm, Stockholms län, Sweden (ստուդիա)
  • Filmhusateljéerna, Filmhuset, Svenska Filminstitutet, Gärdet, Stockholm, Stockholms län, Sweden (ստուդիա)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]