Կաբի Լարետեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաբի Լարետեյ
Käbi Alma Laretei
Kabi-Laretei-Ingmar-Bergman.jpg
Ծնվել էհուլիսի 14, 1922(1922-07-14)[1][2][3][…]
ԾննդավայրՏարտու, Էստոնիա[1]
Վախճանվել էհոկտեմբերի 31, 2014(2014-10-31)[4][5] (92 տարեկան)
Վախճանի վայրՍտոկհոլմ
ԳերեզմանՍկուգսչյուրկոգորդեն[6]
Մասնագիտությունդաշնակահարուհի, կոմպոզիտոր, գրող և կինոդերասանուհի
ՔաղաքացիությունFlag of Estonia.svg Էստոնիա[7] և Flag of Sweden.svg Շվեդիա[8][9]
Պարգևներ
Գրականության և արվեստի մեդալ և Երրորդ դասի Ազգային խորհրդանշանի շքանշան
ԱմուսինԳուննար Ստաերն և Ինգմար Բերգման
ԶավակներԴանիել Բերգման[10]

Կաբի Ալմա Լարետեյ (էստ․՝ Käbi Alma Laretei[11], հուլիսի 14, 1922(1922-07-14)[1][2][3][…], Տարտու, Էստոնիա[1] - հոկտեմբերի 31, 2014(2014-10-31)[4][5], Ստոկհոլմ), էստոնացի դերասանուհի, կոմպոզիտոր, դաշնակահարուհի[12], գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաբի Ալմա Լարետեյը ծնվել է 1922 թվականի հուլիսի 14-ին Էստոնիայի Տարտու քաղաքում դիվանագետի ընտանիքում։ Էստոնիայի՝ ԽՍՀՄ-ին միանալուց հետո նրանց ընտանիքը տեղափոխվել է Շվեդիա։

Կաբի Լարետեյը ունեցել է դաշնակահարուհու երկարատև և նշանավոր կարիերա։ 1960-ական թվականներին նա նվագել է Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Արևմտյան Գերմանիայի և Միացյալ Նահանգների լեփ-լեցուն դահլիճներում, այդ թվում՝ Քարնեգի հոլում։

1950-1959 թվականներին Կաբի Լարետեյն ամուսնացած էր Գուննար Ստաեռնի հետ։ Նրանք ունեցել են մեկ դուստր՝ Կինդա Ստաեռն (ծնվել է 1955 թվականին)։

1959-1965 թվականներին Կաբի Լարետեյն ամուսացած է եղել ռեժիսոր Ինգմար Բերգմանի (1918-2007) հետ և եղել է նրա չորրորդ կինը։ Լարետեյը Բերգմանին ծանոթացրել է տարբեր երաժշտական ժանրերի հետ, որոնցից մի քանիսը նա օգտագործել է իր ֆիլմերում[13]։ Նրանք ունեցել են մեկ որդի՝ Դանիել Բերգման (ծնվել է՝ 07.09.1962)։ Ամուսնալուծվել են 1969 թվականին, թեև ամուսնությունը, ըստ էության, դադարեցվել է 1966 թվականին։ Ինգմար Բերգմանի «Մուգ ապակու միջով» ֆիլմը (1961) նվիրված է կնոջը՝ Կաբի Լարետեյին։ Լարետեյն աշխատել է Իգոր Ստրավինսկու և Պաուլ Հինդեմիթի հետ[13]։

Ամուսնալուծությունից հետո Լարետեյը շարունակել է երաժշտական խորհրդատվություն տալ իր նախկին ամուսնու որոշ ֆիլմերի համար և նույնիսկ նկարահանվել է «Ֆաննին և Ալեքսանդրը» ֆիլմում, որտեղ դաշնամուր է նվագում։ Նա ձայնագրել է դաշնամուրային երաժշտություն Բերգմանի ֆիլմերի համար, ինչպիսիք են «Աշնանային սոնատը» և «Կախարդական ֆլեյտան»։ Լարետեյը հետաքրքրվել հեռուստատեսությամբ, վարել է բազմաթիվ հաղորդումներ գրականության և երաժշտության վերաբերյալ Շվեդիայի հեռուստատեսությամբ, ինչպես նաև հրատարակել է մի շարք գրքեր կյանքի և երաժշտության մասին։ Բացի այդ, նրա մասին նկարահանվել են բազմաթիվ փաստագրական ֆիլմեր։

1998 թվականին Կաբի Լարետեյը պարգևատրվել է Էստոնիայի Ազգային զինանշանի երրորդ աստիճանի շքանշանով[14]։

Կաբի Լարետեյը մահացել է 2014 թվականի հոկտեմբերի 31-ին 92 տարեկան հասակում[15]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր
1976 Դեմ առ դեմ Դաշնակահար
1982 Ֆաննին և Ալեքսանդրը Աննա ֆոն Բոլեն
1986 Թռիչէ դեպի հյուսիս Մայր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]