Շշուկներ և ճիչեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Շշուկներ և ճիչեր
Viskningar och rop
Երկիր Շվեդիա Շվեդիա
Ժանր դրամա
Թվական 1972
Լեզու շվեդերեն
Ռեժիսոր Ինգմար Բերգման
Պրոդյուսեր Լարս-Օվ Կարլբերգ
Սցենարի հեղինակ Ինգմար Բերգման
Դերակատարներ Հարիեթ Անդերսոն, Լիվ Ուլմանn Ինգրիդ Թուլին
Օպերատոր Սվեն Նյուկվիստ
Երաժշտություն Յոհան Սեբաստիան Բախ, Ֆրեդերիկ Շոպեն
Կինոընկերություն SF Studios
Տևողություն 91 րոպե
Cries and Whispers Վիքիպահեստում

Շշուկներ և ճիչեր (շվեդերեն՝ Viskningar och rop, անգլերեն՝ Cries and Whispers, շվեդ աշխարհահռչակ կինոռեժիսոր Ինգմար Բերգմանի ֆիլմը՝ նկարահանված 1972 թվականին: Գլխավոր դերակատարներն են Լիվ Ուլմանը, Ինգրիդ Թուլինը, Հարիեթ Անդերսոնը և Կարի Սյուլվանը: Ֆիլմը արժանացել է քննադատների բարձր գնահատակններին և բազմաթիվ մրցանակաների: Այն առաջադրվել է 5 Օսկար մրցանակի՝ այդ թվում նաև, որպես լավագույն ֆիլմ, որը բացառիկ երևույթ է օտարլեզու կինոների համար: Մի քանի անհաջող կինոնկարներից հետո "Շշուկներ և ճիչերը" իրական հաջողություն էր Բերգմանի համար: Ֆիլմի գլխավոր թեման մարդկային խորը հոգեբանական ապրումներն են:

Ֆիլմի նկարահանման վայրը

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

"Շշուկներ և ճիչեր" ֆիլմը պատմում է երեք քույրերի՝ Ագնեսի, Մարիայի և Կարինի և նրանց տնային ծառայող Աննայի կյանքից մի քանի դրվագների մասին: Դեպքերը տեղի են ունենում 19-րդ դարում, գեղեցիկ մի դղյակում, որտեղ ամեն ինչ կահավորված է կարմիր և սպիտակ գույներով: Ագնեսը հիվանդ է քաղցկեղով և արդեն գտնվում է մահվան շեմին: Նրա քույրերը՝ Մարիան և Կարինը, վերադարձել են հայրենի տուն, որպեսզի լինեն հիվանդ քրոջ կողքին: Երեք քույրերը երբեք մտերիմ չեն եղել և Ագնեսը ցանկանում է, որպեսզի իր վերջին օրերին հարթվեն նրանց միջև եղած խնդիրները: Նա իր քույրերին խնդրում է իր հետ սիրալիր վարվել, քանի որ երիտասարդ ժամանակ միշտ արժանացել է նրանց անտարբեր վերաբերմունքին: Քույրերը մտերմանում են, սակայն դա շատ կարճ է տևում: Տնային աշխատող Աննան, ով իր հերթին կորցրել է իր փոքր դստերը, Ագնեսին տալիս է իր ամբողջ սերն ու քնքշանքը: Աննան խորը հավատացյալ է, և նույնիսկ նրանց քաղաքի քահանան ակնարկում է, որ Աննան իրենից ավել է հավատում Աստծուն: Ֆիլմը հիմնված է հիմնականում գլխավոր հերոսների հիշողությունների վրա: Աննան հիշում է իր դստեր մա̕հը և ամեն առավոտ աղոթում է Աստծուն: Մարիան հիշում է, թե ինչպես է ավելի վաղ տարիքում իր ամուսնուն դավաճանել ընտանեկան բժշկի հետ: Կարինը մտաբերում է տարբեր դրվագներ իր և իր ամուսնու ամուսնական բարդ կյանքից: Մարիան և Կարինը չեն սիրում իրենց ամուսիններին: Ագնեսը մահանում է սուր ցավերի նոպայից հետո: Քույրերը սկսում են զբաղվել թաղման արարողություններով: Մարիան ցանկանում է էմոցիոնալ կապ հաստատել Կարինի հետ, սակայն վերջինը միշտ նրան կոպտում է: Վերջում երկու քույրերը իրար ասում են իրենց հոգում կուտակվածը և որոշ ժամանակով մտերմանում են, սակայն դա նույնպես երկար չի տևում: Ֆիլմի վերջում Աննան կարդում է Ագնեսի օրագիրը: Նա պատմում է իր կյանքի ամենաուրախ օրվա մասին, երբ իր քույրերի հ̕ետ բարձր տրամադրությամբ զբոսնում է այգում, այնուհետև նստում է ճոճանակի վրա: Նա շնորհակալություն է հայտնում այդ կատարյալ երջանկության համար և հարցնում է, թե արդյոք դրան արժանակի է, թե ոչ:

Գլխավոր դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարիեթ Անդերսոն - Ագնես
  • Լիվ Ուլման - Մարիա (նաև երեք քույրերի մոր դերը)
  • Ինգրիթ Թուլին - Կարին
  • Կարի Սյուլվան - Աննա

Երաժշտությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում օգտագործվել է Ֆրեդերիկ Շոպենի օպուս 17/4 մազուրկան՝ Կաբի Լարատեյի կատարմամբ և Յոհան Սեբաստիան Բախի թավջութակի 5-րդ սյուիտի սարաբանդան՝ Պիեռ Ֆուռնիեի կատարմամբ:

Կարծիքներ և քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

"Շշուկներ և ճիչեր" ֆիլմը արժանացել է քննադատների ամենաբարձր գնահատականներին: Մասնագետները ֆիլմում գնահատում են Բերգմանի մարդկանց հոգեկան ներաշխարհ թափանցելու տաղանդը: Ֆիլմը համարվում է խորը էմոցիոնալ ապրումներ արտահայտող գլուխգործոց:

Եվ Բերգմանը, և գլխավոր դերասանները արժանացել են տարբեր կինոմրցանակների: Ֆիլմը Կաննի կինոփառատոնի ֆավորիտներից էր: Այն առաջադրվել է նաև 5 "Օսկար" մրցանակի:

Իր հուշերում Ինգմար Բերգմանը գրում է, որ 1966 թվականին նկարահանված "Պերսոնա" և "Շշուկներ և ճիչեր" ֆիլմերում նա ինքն իրեն տվել է կատարյալ ազատություն և խորաթափանցություն՝ արտահայտելով այն, ինչ բառերը ի զորու չեն նկարագրել: