Հռիփսիմե Մարգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հռիփսիմե Մարգարյան
Hripsime Margaryan Port 2 (2).jpg
Ի ծնեՀռիփսիմե Վոլոդյայի Մարգարյան
Ծնվել էնոյեմբերի 13, 1975(1975-11-13) (43 տարեկան) կամ 20-րդ դար
ԾննդավայրԵրևան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի և արվեստների գործիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
ՀայրՎալմար
Hripsime Margaryan Վիքիպահեստում

Հռիփսիմե Վոլոդյայի Մարգարյան (նոյեմբերի 13, 1975(1975-11-13) կամ 20-րդ դար, Երևան), հայ նկարիչ, ձևավորող։
ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի դուստրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ինստիտուտը։
1999 թվականից Հայաստանի նկարիչների միության և «Դիզայներների միջազգային միության» անդամ է, 2000 թվականից՝ նկարիչների միջազգային միության (ՅՈՒՆԵՍԿՕ) անդամ։
2001 թվականին «Մեկական աշխատանքի Հանրապետական ցուցահանդեսում» լավագույն աշխատանքի համար արժանացել է Հայաստանի նկարիչների միության պատվոգրի։
Գործերին բնորոշ են գույնի, գծի, ռիթմի և տարածության ներդաշնակությունը[1]։ 2014 թվականին լույս տեսած Ալան Հովհաննեսի սկավառակը ձևավորվել է նկարչուհու աշխատանքներով[2]:

My world, HrtipsimeArt.jpg
Dart, HrtipsimeArt.jpg
The Mood, HrtipsimeArt.jpg
Impression, HrtipsimeArt.jpg
Emotion, HrtipsimeArt.jpg

Աշխատանքային ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998-2000 թթ. գրաֆիկական աշխատանքներ է կատարել «Ազդ», «Պարադիզ», «Աոլիտա» գովազդային գործակալություններում
  • 2001-2003 թթ. «Ղարաբաղ Գոլդ» և «Երևանի շամպայն գինիների» գործարաններում ձևավորել է գինու, կոնյակի պիտակներ
  • 2008-2009 թթ. ինտերիերի դիզայնի աշխատանքներ է իրականացրել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում
  • 2012 թվականից Վալմար արվեստի սրահի տնօրենն է։
  • 2014 թվականին նկարչուհու աշխատանքները ընդգրկվել են Ալան Հովհաննես-ի Piano Wotks սկավառակի ձևավորման մեջ
  • 2015 թվականից Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի գծանկարի գունանկարի և քանդակի ամբիոնում դասավանդում է գծանկար և գունանկար
  • 2016 թվականին իրականացրել է Մուշեղ Բաբայանի “ Ծխացող կարոտ” գրքի կազմի ձևավորումը

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հրավառություն», 2000 թ.
  • «Տպավորություն», 2000 թ.
  • «Սլացք», 2001 թ.
  • «Իմ աշխարհը», 2002 թ.
  • «Կոմպոզիցիա N 1, 2», 2004 թ.
  • «Երազ», 2006 թ.

Հռիփսիմե Մարգարյանի ստեղծագործությունները պահվում են տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  2. Webmaster։ «Alan Hovhaness: Piano works - Alessandra Pompili»։ www.hovhaness.com։ Վերցված է 2017-02-17 
  3. «Ռումինիայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել նկարչուհի Հռիփսիմե Մարգարյանի աշխատանքների ցուցահանդեսը»։ armenpress.am։ Վերցված է 2019-03-19 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Design Deluxe, 2012, N 24, Весеннее настроение от Рипсиме Маргарян

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]