Հովհաննես Դավթյան (թարգմանիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svgԱյս հոդվածը Հովհաննես Դավթյան թարգմանչի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Հովհաննես Դավթյան (այլ կիրառումներ)։
Հովհաննես Դավթյան
Հովհաննես Դավթյան.jpeg
Ծնվել է1887
Վախճանվել է1985
Մասնագիտությունթարգմանիչ
ԿրթությունՆերսիսյան դպրոց

Հովհաննես Արտեմի Դավթյան (1887 - 1985, մայիս), հայ թարգմանիչ, մանկավարժ, Վրացական ԽՍՀ վաստակավոր ուսուցիչ, լրագրող, երաժշտագետ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վրաստանի Գորիի գավառի Սուրամ ավանում։ Ութ տարեկանում եղել է կոշկակարի աշակերտ, հետո սովորել է ծխական դպրոցում։ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը ավարտելուց (1907) հետո ընդունվել է Պետերբուրգի հոգե-նյարդաբանական ինստիտուտը, որը, սակայն, չի ավարտել։ 60 տարի ուսուցչություն է արել Վրաստանի և Ադրբեջանի հայաբնակ վայրերում։ Նրա երաժշտական ուսուցիչներն են եղել Մակար Եկմալյանը, Կոմիտասը, Քրիստափոր Կարա-Մուրզան։ Հայերենից թարգմանել է վրացերեն, վրացերենից՝ հայերեն։

Վրացերեն է թարգմանել Խաչատուր Աբովյանի, Րաֆֆու, Շիրվանզադեի, Գաբրիել Սունդուկյանի, Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Նար-Դոսի, Հովհաննես Թումանյանի, Մուրացանի, Ակսել Բակունցի, Հրաչյա Քոչարի, Սերո Խանզադյանի, Հովհաննես Շիրազի, Համո Սահյանի, Սարմենի, Վախթանգ Անանյանի, Ստեփան Կուրտիկյանի, Վաղարշակ Նորենցի, Ծատուր Թորգոմյանի, Բենիկ Սեյրանյանի, Պարույր Սևակի, Հրաչյա Հովհաննիսյանի, Վահագն Կարենցի, Սահակ Մանվելյանի, Մկրտիչ Ասլանյանի, Գևորգ Գրիգի և այլոց բազմաթիվ ստեղծագործություններ։ Ապրել է Թբիլիսիում։ Նրա որդիները Արտաշես Դավթյանը և Հրաչիկը (Արչիլ Դավթյան) նույնպես թարգմանիչներ են, այդ պատճառով Թբիլիսում նրանց անվանել են թարգմանչաց ընտանիք։

Մահացել է 98 տարեկան հասակում, Թբիլիսիում[1]։

Հ. Դավթյանի կատարած թարգմանությունները (վրացերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պանտելեյմոն Չխիկվաձե, Հարկեր (վեպ), թարգմանեցին Ա. և Հ. Դավթյանները, Երևան, Պետհրատ, 1934, 196 էջ։
  • Վրաց գրականության ընտիր էջեր (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Հովհ. Դավթյանը), Երևան, Հայպետհրատ, 1961, 648 էջ։
  • Թենգիզ Պերվելի, Կրակոց կեսգիշերին (երգիծական պատմվածքներ և նովելներ, թարգմանեցին Հ. Դավթյանը և Ս. Ավչյանը), Երևան, «Սովետական գրող», 1977, 143 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 141 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]