Բենիկ Սեյրանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բենիկ Սեյրանյան
Ծնվել էդեկտեմբերի 12, 1913(1913-12-12)
ԾննդավայրԿոթի, Տավուշի մարզ, Հայաստան
Վախճանվել էմայիսի 24, 2003(2003-05-24) (89 տարեկանում)
Վախճանի վայրԹբիլիսի, Վրաստան
Մասնագիտությունգրող
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ
Բենիկ Սեյրանյան Վիքիդարանում

Բենիկ Մկրտչի Սեյրանյան (դեկտեմբերի 12, 1913, գյուղ Կոթի (այժմ՝ Շավարշավան, ՀԽՍՀ Նոյեմբերյանի շրջանում - 2003, մայիսի 24, Թբիլիսի (թաղված է Խոջիվանքի պանթեոնում)), հայ խորհրդային գրող, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ։ Վրացական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1971ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։ Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղի նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենիկ Սեյրանյանը ծնվել է 1913 թվականի դեկտեմբերի 12-ին, ՀԽՍՀ Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղում։ Փոքր տարիքից բնակվել է Թբիլիսիում։ 18 տարեկան հասակում, մանկավարժական տեխնիկումն ավարտելուց հետո, որպես մանկավարժ աշխատել է Աբխազիայի Ինքնավար Հանրապետության Օչամչիրեի շրջանում, ապա՝ Թբիլիսիում[1]։ 1958 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտը։ 1933 թվականից աշխատել է «Պրոլետար» (այժմ՝ «Սովետական Վրաստան») թերթի խմբագրությունում, եղել արխիվարիուս, արդյունաբերական բաժնի հրահանգիչ, ապա՝ «Վրաստան» թերթի մշակույթի և գրականության բաժնի վարիչ, միաժամանակ ղեկավարել է Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղը: Եղել է«Կամուրջ» տարեգրքի խմբագրական խորհրդի նախագահը[2]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեյրանյանը հեղինակել է 50-ից ավելի գրքեր, որոնք հրատարակվել են Թբիլիսիում, Երևանում, Մոսկվայում, արտասահմանյան երկրներում։ Թարգմանվել է մի քանի լեզուներով, այդ թվում՝ վրացերեն, ռուսերեն եւ հրատարակվել առանձին գրքերով։ Սեյրանյանի պատմվածքների, նովելների ու վիպակների ժողովածուներում («Քարափների կածանը», (1935), «Ծիրանաքար», (1945)[3], «Ծաղկած հուշարձան», (1946), «Լեռնային բյուրեղ», (1949), «Ձուլարանի կրակները», (1950), «Աղբյուրներ», (1953) և այլն) գեղարվեստորեն արտացոլվել են խորհրդային մարդու հոգեբանության ձևավորումն ու զարգացումը։ Այս, ինչպես և կենսական տարողություն ունեցող նրա մյուս գործերին («Աստղերի հովիտ», (1959), «Աստղաձոր», (1963), «Ճամփաներ և ճակատագրեր», (1968) վեպերին հատուկ է բանաստեղծական պատումը։ Լույս են տեսել նաև «Սիրո լույս» (1974, վիպակներ և պատմվածքներ), «Կարոտի կրակներ» (1976, նովելներ և պատմվածքներ), «Ծովահավքի կանչը» (1976, վիպակներ և պատմվածքներ), «Արշալույսից-վերջալույս» (1979, մանրապատումներ) ժողովածուները[4]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 2003 թվականի մայիսի 24-ին, Թբիլիսիում: Թաղված է Խոջիվանքի պանթեոնում[5]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քարափի կածանը, Թիֆլիս, 1935:
  • Ծիրանաքար (նովելներ և պատմվածքների ժողովածու), Երևան, «Հայպետհրատ», 1945:
  • Ծաղկած հուշարձան (պատմվածքների ժողովածու), Երևան, «Հայպետհրատ», 1946:
  • Լեռնային բյուրեղ (պատմվածքներ և նովելներ), Երևան, «Հայպետհրատ», 1949:
  • Ձուլարանի կրակները (պատմվածքներ և վիպակներ), Երևան, «Հայպետհրատ», 1950:
  • Աղբյուրներ (նովելներ և պատմվածքներ), Երևան, «Հայպետհրատ», 1953:
  • Աստղերի հովիտ (վեպ), Թբիլիսի, 1959:
  • Աստղաձոր (վեպ), Երևան, «Հայպետհրատ, 1963:
  • Լեռներում (վիպակներ և պատմվածքներ), Երևան, «Հայպետհրատ», 1963:
  • Այն աղմկոտ գարնան (վիպակներ և պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1967:
  • Ճամփաներ և ճակատագրեր (վեպ), Երևան, «Հայաստան», 1968:
  • Սիրո լույս (վիպակներ և պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1974:
  • Կարոտի կրակներ (նովելներ և պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1976:
  • Եղբայր-քաղաքները (գեղարվեստական ակնարկ), Թբիլիսի, 1976:
  • Ծովահավքի կանչը (վիպակներ և պատմվածքներ), Թբիլիսի, 1976:
  • Արշալույսից վերջալույս (մանրապատումներ), «Սովետական գրող», 1979[6]:
  • Մասրուտի եղնիկը: Նովելներ, պատմվածքներ, հեքինթներ: Արևիկ, 1988, 134 էջ[7]:

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռևազ Ինանիշվիլի. Գեղեցիկ կինը (թարգմանություն): «Գարուն»[8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԲԵՆԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ - 100»։ www.vrastan.ge։ Վերցված է 2019-03-04 
  2. «Թբիլիսին մեծարեց Բենիկ Սեյրանյանին»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2019-03-04 
  3. «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Սեյրանյան , Բենիկ»։ www.bibliotheque-eglise-armenienne.fr։ Վերցված է 2019-03-04 
  4. «AV Production - Բենիկ Սեյրանյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-03-04 
  5. «The memorial of Seyranyan Benik (Բենիկ Սեյրանյան ) buried at Tbilisi's Armenian Pantheon cemetery»։ hush.am (անգլերեն)։ Վերցված է 2019-03-04 
  6. Seyranyan Benik (1979)։ Arshaluysitsʻ verjaluys (արաբերեն)։ "Sovetakan Grogh" Hratarakchʻutʻyun 
  7. Սեյրանյան Բենիկ Մկրտիչի (1988)։ Մասրուտի եղնիկը: Նովելներ, պատմվածքներ, հեքինթներ (հայերեն)։ Արեւիկ։ ISBN 9785807700353 
  8. Ռևազ Ինանիշվիլի. Գեղեցիկ կինը, արձակ, թարգմանություն

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 287 CC-BY-SA-icon-80x15.png