Գևորգ Գրիգ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Գրիգորյան (այլ կիրառումներ)
Գևորգ Գրիգ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 11, 1893 |
Ծննդավայր | Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունիսի 6, 1987 (93 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ և արձակագիր |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Գևորգ Գրիգ Վիքիդարանում |
Գևորգ Գրիգ (Գևորգ Անանի Գրիգորյան, սեպտեմբերի 11, 1893, Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունիսի 6, 1987, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, տնտեսական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից, ԽՄԿԿ անդամ՝ 1946 թվականից։
Գրական կեղծանուն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրճատել է ազգանվան վերջին երկու վանկը և գրական կեղծանուն դարձրել «Գրիգը»։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1893 թ.-ի սեպտեմբերի 11-ին, Վաղարշապատ (այժմ՝ Էջմիածին) քաղաքում։ Սկզբնական կրթությունն ստացել է տեղի ծխական դպրոցում։ Հետո սովորել է Երևանի թեմական դպրոցում, որն ավարտել է 1911 թվականին։ 1919 թվականին ուսումը շարունակել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետում, որն ավարտել է 1924 թվականին։
1912-1916 թթ. որպես ուսուցիչ աշխատել է Հյուսիսային Կովկասի Եդեսիա հայկական ավանում։
1916-1918 թթ. աշխատել է Սանահինի, ապա Ջալալօղլու (այժմ՝ Ստեփանավան) որբանոցներում։ 1918-1919 թթ. ուսուցչություն է արել Աբխազիայի Անուխվա գյուղի դպրոցում։ Ուսանողական տարիներին հայոց լեզու և գրականություն է դասավանդել Թիֆլիսի հայկական 73-րդ դպրոցում։
1925-1933 թթ. եղել է Թիֆլիսի հայկական թիվ 70 դպրոցի ուսմասվարը։ Այդ տարիներին միաժամանակ աշխատել է Անդրկովկասյան պետպլանում՝ որպես ավագ գիտաշխատող։
1923 թ.-ին տպագրվել է նրա «Բամբակագործությունը, ոչխարաբուծությունը և անտառագործությունն Անդրկովկասում» հոդվածաշարը, որի համար Թիֆլիս պոլիտեխնիկական ինստիտուտի գիտական խորհուրդը 1924 թվականի հոկտեմբերի 19-ին նրան շնորհել է տնտեսական գիտությունների թեկնածուի աստիճան։
1933-1937 թթ. հայոց լեզու և գրականություն է դասավանդել Թիֆլիսի 82-րդ հայկական դպրոցում։ Ապա դասավանդել է 81-րդ հայկական դպրոցում (1937-1941), 40-րդ հայկական դպրոցում (1945-1951)։
Նրա ստեղծագործություններնն առանձին գրքերով լույս են տեսել վրացերեն։
Երկարամյա մանկավարժական աշխատանքի համար 1949 թվականին պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երկաթի երգը, Թիֆլիս, «Մարտակոչ»-ի հրատարակչություն, 1925, 16 էջ։
- Գյուղացին ու գայլը (հեքիաթ), Թիֆլիս, 1927, 15 էջ։
- Բանաստեղծություններ, Թիֆլիս, 1929, 32 էջ։
- Հաղթանակի ուղիներով, Թբիլիսի, «Սախելգամի», 1956, 79 էջ։
- Հայրենիքի համար (պոեմ՝ նվիրված Սովետական Միության հերոս Լևոն Դարբինյանին), Երևան, Հայպետհրատ, 1959, 55 էջ։
- Եղբայրության ծաղկեփունջ, Թբիլիսի, «Սաբճոթա Սաքարթվելո», 1963, 90 էջ։
- Իմ ծաղիկները, Երևան, «Հայաստան», 1965, 102 էջ։
- Սեր (բանաստեղծություններ), Երևան,«Սովետական գրող», 1978, 67 էջ։
- Սիրո վարդեր, Թբիլիսի, «Մերանի», 1979։
Թարգմանություններ (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]
- Յարոսլավսկի, Գյուղ և քաղաք, Երևան,Պետհրատ, 1926, 29 էջ։
- Լենինի ժամը դպրոցում, Թիֆլիս, 1925, 151 էջ։
- Լոպե դե Վեգա, Վալենսիայի այրին, Երևան, Հայպետհրատ, 1963, 215 էջ։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 13
- Գևորգ Գրիգ Archived 2022-02-08 at the Wayback Machine.
|
- Սեպտեմբերի 11 ծնունդներ
- 1893 ծնունդներ
- Վաղարշապատ քաղաքում ծնվածներ
- Հունիսի 6 մահեր
- 1987 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայ բանաստեղծներ
- Հայ արձակագիրներ
- Ռուսերենից հայերեն թարգմանիչներ
- Վրաստանի տեխնիկական համալսարանի շրջանավարտներ