Սահակ Մանվելյանը ծնվել է 1916 թվականին։ Չնայած մասնագիտությամբ ճարտարապետ է, բայց երկար տարիներ զբաղվել է մանկավարժական աշխատանքով։ Աշխատել է նաև «Սովետական Վրաստան» թերթի խմբագրությունում։ Նրա առաջին գործը տպագրվել է 1931 թվականին, «Կարմիր ծիլեր»-ում։ Ս. Մանվելյանի մի շարք գործեր լույս են տեսել վրացերեն և ռուսերեն։ Նրա սցենարով ռեժիսոր Շ. Խոմերիկին ստեղծել է «Անխախտ բարեկամություն» կինոակնարկը («Վրացֆիլմ»)։ ԹբիլիսիիՍտեփան Շահումյանի անվան հայկական դրամատիկական թատրոնը բեմադրել է Մանվելյանի «Լուսակերտի աղջիկը», «Այգիների երգը», «Ուրիշի կինը պիեսները։ Մանվելյանը Մարո Բինիաշվիլու հետ հայերենից վրացերեն է թարգմանել Դերենիկ Դեմիրճյանի«Վարդանանք» վեպը[1]։