Նիդերլանդական Անտիլներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հոլանդական Անտիլներից)


Նիդերանդական Անտիլներ
 Կյուրասաո և կախյալ տարածքներ 1954 - 2010 Արուբա 
Կյուրասաո 
Սինտ Մաարտեն 
Կարիբյան Նիդերլանդներ 

Նշանաբան՝
Libertate unanimus

Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Վիլեմստադ
Լեզու նիդերլանդերեն, անգլերեն, պապիամենտու[1]
Իշխանություն
Պետական կարգ սահմանադրական միապետություն

Նիդերլանդական Անտիլներ (հոլ.՝ Nederlandse Antillen), նախկին ինքնավարություն (մինչ 2010 թվականի հոկտեմբերի 10-ը) Նիդերլանդների Թագավորության կազմում, աշխարհագրորեն կազմված երկու կղզեխմբից՝ Կարիբյան ծովում գտնվող Փոքր Անտիլյան կղզիների կազմում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք խոշոր կղզիներից՝ Արուբայից, Կյուրասաոյից և Բոնեյրեից կազմված կղզախումբը տեղակայված է Փոքր Անտիլյան կղզիների հարավային մասում, Վենեսուելայի ափի մոտ։ Ավելի փոքր կղզիներից՝ Սինտ Մաարտենից, Սինտ Էվստատիուսից և Սաբայից կազմված խումբը գտնվում է կղզեխմբի հյուսիսային մասում, գլխավոր կղզիներից մոտավորապես 1000 կմ հեռավորության վրա։

Սինտ Էվստատիուսն արևելքում ծովով սահմանակցում է Սենտ Քիթս և Նևիս պետության, Սինտ Մաարտենը ցամաքով սահմանակցում է Ֆրանսիայի անդրծովյան համայնքի՝ Սեն Մարտենի, հարավ-արևմուտքում ծովով սահմանակցում է բրիտանական Անգիլիա անդրծովյան տարածքի, հարավ-արևելքում՝ ֆրանսիական անդրծովյան Սեն Բարթելմիի համայնքի հետ։

Արուբան 1986 թվականի հունվարի 1-ին դուրս եկավ Նիդերլանդական Անտիլյան կղզիների կազմից՝ դառնալով ինքնավար պետություն Նիդերլանդների թագավորության կազմում։ 2010 թվականի հոկտեմբերի 10-ին Նիդերլանդական Անտիլյան կղզիների սահմանադրական բերափոխումների արդյունքում Կյուրասաոն և Սինտ Մաարտենը նույնպես դարձան ինքնավար պետություններ Նիդերլանդների Թագավորության կազմում, նույն ժամանակ Բոնայրեն, Սինտ Էվստատիուսը և Սաբան դարձան Թագավորության հատուկ համայնքներ։

Նիդերլանդական Անտիլների ընդհանուր տարածքը (առանց Արուբայի) կազմում է 800 կմ² տարածք, բնակչությունը՝ 225 հազար (2008)։ Վարչական կենտրոնը Կյուրասո կղզում գտնվող Վիլեմստադ քաղաքն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Antilles allow Papiamentu as official language", The Times Hague/Amsterdam/Rotterdam, 9 March 2007, page 2.