Հյուքումեթություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հյուքումեթություն, օսմանյան սուլթանների քուրդ բեկերին, ցեղապետներին սեփականատիրական իրավունքով շնորհած խոշոր կալվածք։ Հյուքումեթություն ստացողներն ունեին զինվորական և վարչական ինքնուրույնություն, կատարում էին ռազմաավատատիրական ծառայություն և իրենց զորքով մասնակցում սուլթանի ռազմարշավներին։ Նման ժառանգական տիրակալության տարատեսակներից էին նաև ղերեբեյությունը, յուրտլուկը և այլն։ 17 դա թուրք պատմաբան-աշխարհագրագետ Քյաթիբ Չելեբին իր «Ջիհաննյումա»-ում («Աշխարհի հայելի») Արևմտյան Հայաստանում հիշատակում է Հաքյարիի, Ամադիեի, Սեհրանի, Խոշաբի և այլն Հյուքումեթությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 458 CC-BY-SA-icon-80x15.png