Հիշատակի ծառուղի
Արտաքին տեսք
Հիշատակի ծառուղի | |
---|---|
«Հիշատակի ծառուղի» | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Համայնք | Կենտրոն |
Գտնվում է | ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան |
Քանդակագործ(ներ) | Վլադիմիր Անտաշյան |
Շինարարության ավարտ | 2015, ապրիլի 29 |
Ներկա վիճակ | կանգուն
|
«Հիշատակի ծառուղի», «Երախտիքի ծառուղի», Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ 12 կիսանդրիներից բաղկացած ծառուղի Երևանի Կենտրոն համայնքում, Երևանի պետական համալսարանի Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի մուտքի մոտ՝ Չարենցի փողոցի կողմից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիշատակի ծառուղում տեղադրված են Հայոց ցեղասպանությունը հասարակական լայն շրջանակներում քննադատած, բողոքի ու կարեկցանքի խոսքեր արտահայտած, ինչպես նաև հայության մի ստվար հատվածին մահվան ճիրաններից փրկած ու օգնություն ցուցաբերած օտարազգի հայտնի գործիչներից 12-ի կիսանդրիները։
Երախտիքի ծառուղին հիմնադրվել է ԵՊՀ դասախոսների, աշխատակիցների և ուսանողների, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի, «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի և այլ բարերարների նվիրատվությամբ[1][2]։
Հեղինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիսանդրիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալմա Յոհանսոն (Alma Johansson, 1880-1974 թվականներ, Շվեդիա)
- Անատոլ Ֆրանս (Anatole France, 1844-1924 թվականներ, Ֆրանսիա)
- Արմին Վեգներ (Armin Wegner, 1886-1978 թվականներ, Գերմանիա)
- Կարեն Եպպե (Karen Jeppe, 1876-1935 թվականներ, Դանիա)
- Հենրի Մորգենթաու (Henry Morgenthau, 1856-1946 թվականներ, ԱՄՆ)
- Յակոբ Կյունցլեր (Jakob Künzler, 1871-1949 թվականներ, Շվեյցարիա)
- Յոհաննես Լեփսիուս (Johannes Lepsius, 1858-1926 թվականներ, Գերմանիա)
- Պիեռ Քիյառ (Pierre Quillard, 1864-1912 թվականներ, Ֆրանսիա)
- Ջեյմս Բրայս (James Bryce, 1838-1922 թվականներ, Մեծ Բրիտանիա)
- Ռաֆայել Լեմկին (Raphael Lemkin, 1900-1959 թվականներ, Լեհաստան)
- Ֆրանց Վերֆել (Franz Werfel, 1890-1945 թվականներ, Ավստրիա)
- Ֆրիտյոֆ Նանսեն (Fridtjof Nansen, 1861-1930 թվականներ, Նորվեգիա)
Մեջբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ԵՊՀ-ում բացվեց «Երախտիքի ծառուղի»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «ԵՊՀ-ում ստեղծվել է Հիշատակի ծառուղի և Ցեղասպանագիտության բաժին». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.