Պիեռ Քիյառ
Պիեռ Քիյառ ֆր.՝ Pierre Quillard | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 14, 1864[1][2] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա |
Վախճանվել է | փետրվարի 4, 1912[2][3] (47 տարեկան) |
Վախճանի վայր | Նյոյի սյուր Սեն, Սենա, Ֆրանսիա[4] |
Մասնագիտություն | լեզվաբան, բանաստեղծ, լրագրող, թարգմանիչ և դրամատուրգ |
Լեզու | ֆրանսերեն |
Ազգություն | ֆրանսիացիներ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սորբոն, Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոց և Խարտիաների ազգային դպրոց |
Անդամակցություն | Մարդու իրավունքների լիգա |
Աշխատավայր | Պրո Արմենիա և Mercure de France? |
![]() |
Պիեռ Քիյառ (ֆր.՝ Pierre Quillard, հուլիսի 14, 1864 — փետրվարի 4, 1912), ֆրանսիացի բանաստեղծ, հասարակական գործիչ։ Տարբեր հավաքներում բազմիցս հանդես է եկել Օսմանյան կայսրությունում ճնշված ժողովուրդների, հատկապես հայերի և մակեդոնացիների իրավունքների պաշտպանությամբ, քննադատել այդ հարցում մեծ տերությունների պասսիվ դիրքորոշումը։ Ֆրանսիացի հայասերների շարժման հիմնադիրը։ Լինելով Կ. Պոլսում 1895 թ-ի հայերի կոտորածների ականատեսը՝ այդ մասին թղթակցություններ է ուղարկել ֆրանսիական մամուլին։
1902 թ. Քիյառի նախաձեռնությամբ հրավիրվել է հայասերների եվրոպական կոնգրեսը, որը դատապարտել է խաղաղ հայ բնակչության նկատմամբ սուլթան, վարչակարգի վայրագությունները։ Քիյառը Մարդկային իրավունքների լիգայի գլխավոր քարտուղարն էր, 1900-14 թթ. Փարիզում հրատարակվող «Պրո Արմենիա» ամսագրի խմբագիր։ Հեղինակ է հայկական հարցի վերաբերյալ բազմաթիվ աշխատությունների («Հայկական հարցը և Եվրոպան», 1896, «Նկատառումներ և փաստաթղթեր ի պաշտպանություն հայերի», 1902 և այլն)։ Սուր քննադատության է ենթարկել ֆրանսիական կառավարության քաղաքականությունը հայկական հարցում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ Pinson G., Thérenty M. Médias 19 (ֆր.) — 2011. — ISSN 1927-0178
- ↑ German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #1032767669 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- La question armAnienne at ГEurope. MAmoire, P., 1896։
- MAmoire et documents pour ta dAfensddes ArmAniens, P., 1902։
- La question d՝ Orient et ta politique personnetie de M. Henotaux, P., 1897 (համահեղինակ L Margery).
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Jean Maitron (dir.), Dictionnaire biographique du mouvement ouvrier français. Troisième partie, 1871-1914, de la Commune à la Grande Guerre, t. XIV, Éditions ouvrières, Paris, 1976
- Edmond Khayadjian, Archag Tchobanian et le mouvement arménophile en France, CNDP, Marseille, 1986. 2e édition ։ Sigest, Alfortville, 2001.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |