Վլադիմիր Անտաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վլադիմիր Անտաշյան
Ծնվել էհոկտեմբերի 1, 1942(1942-10-01) (76 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Ստեղծագործություն(ներ)Հիշատակի ծառուղի
Մասնագիտությունքանդակագործ
ԱշխատավայրՀայաստանի նկարիչների միություն
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն, Հայաստանի նկարիչների միություն և Q4288200?

Վլադիմիր Դավթի Անտաշյան (հոկտեմբեր 1, 1942, Երևան), հայ քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1957-1963 թթ. սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանի քանդակագործության բաժնում։
  • 1963-1965 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
  • 1965-1970 թթ. սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտքանդակագործության ֆակուլտետում։
  • 1970-1976 թթ. Հայաստանի նկարիչների միություն Երիտասարդական բաժանմունքի անդամ։
  • 1976 թ.-ից ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։
  • 1987-1999 թթ. Հայաստանի նկարիչների միության արհկոմի նախագահ. Հանրապետության մշակույթի աշխատողների արհեստակցական կոնֆեդերացիայի նախագահության անդամ։
  • 1994-1998 թթ. Հայաստանի նկարիչների միության փոխնախագահ։
  • 1994-1998 թթ. ԱՊՀ երկրներ նկարիչների միությունն[1] երի Կոնֆեդերացիայի Նախագահության համանախագահ։
  • 1999 թ. ԱՊՀ երկրների նկարիչների Միությունների Կոնֆեդերացիայի վերստուգիչ հանձնաժողովի անդամ։ Պարգևատրվել է մի շարք պատվոգրերով, ինչպես նաև Մարշալ Հովհաննես Բաղրամյանի մեդալով։
  • 1970 թ.-ից ստեղծագործական աշխատանքներով ցուցադրվել է Հանրապետական, Համամիութենական 30 ցուցահանդեսներում, ինչպես նաև արտասահմանյան երկրներում՝ Ֆրանսիա, Բուլղարիա, Լատվիա, Թուրքմենստան, Տաջիկստան, Ամերիկա, Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ։
  • 1978 թ.-ին մասնակցել է Մոսկվայի «Պոկլոննայա գոռա» հուշահամալիրի մրցույթին։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների հիշատակին նվիրված հուշարձան» (1973, Արցախի Մուշկաբաթ գյուղ)
  • «Փառք աշխատանքին» հուշահամալիր (բազմաֆիգուր հարթաքանդակ, 5մx90մ, կարմիր տուֆ, 1976, Կռիվոյ Ռոգ, Ուկրաինա)
  • «Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիր» (տուֆ, գրանիտ, կոփածո պղինձ, 1977, Կռիվոյ Ռոգ, Ուկրաինա)
  • «Պատերազմում զոհված մարտիկների հիշատակին նվիրված հուշարձան» (կարմիր տուֆ, կոփածո պղինձ, 1979, Սպիտակի շրջան, Նալբանդ գյուղ)
  • «Մայր Ադրբեջան» հուշակոթող (կնոջ կոփածո արձան, 18մx5մ, 1980, Նուխի)[2]
  • «Հայրենական մեծ պատերազմում զոհված Բելառուս մարտիկների հիշատակին նվիրված բազմաֆիգուր հուշահամալիր» (կոփածո պղինձ, 1982, Բրյանսկ)
  • «Սպորտ» հարթաքանդակ (ալյումին, 5մx3մ, 1982, Կռիվոյ Ռոգ, Ուկրաինա)
  • «Կարլ Լիբկնեխտ» հուշարձան (գրանիտ, կոփածո պղինձ, 5մx3մ, 1983)
  • «Լենին» հուշարձան (բազալտ, 6մx3մ, 1983, Վոլգոգրադ)
  • «Հայրենական մեծ պատերազմում զոհված ուկրաինացի մարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիր» (տուֆ, գրանիտ, բրոնզ, 2,5մx65մ, 1984)
  • «Աշխատանք» հարթաքանդակ (կոփածո ալյումին, 15մx23մ, 1984, Կռիվոյ Ռոգ, Ուկրաինա)
  • «Հեղափոխությանը նվիրված հուշահամալիր» (տուֆ, բազալտ, կոփածո պղինձ, 1985, Մասիսի շրջկենտրոն)
  • «Խաղաղություն» բազմաֆիգուր բարձրաքանդակ (կոփածո ալյումին, 13մx14մ, 1985, Կռիվոյ Ռոգ, Ուկրաինա)
  • «Ջերմուկ համամիութենական տուրբազայի ներքին և արտաքին ձևավորումները» (տուֆ, բազալտ, պղինձ, 1986)
  • «Հայրենական մեծ պատերազմում զոհված ուկրաինացի և ռուս մարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիր» (տուֆ, բրոնզ, գրանիտ, 1987, Սվերդլովսկ)
  • «Հարթաքանդակ» (տուֆ, բազալտ, 3մx24մ, 1988, Ռոստով)
  • «Տիեզերք» բազմաֆիգուր բարձրաքանդակ (կոփածո պղինձ, 12մx8մ, 1990, Սևաստոպոլ)
  • «Մեղեդի» բազմաֆիգուր կոմպոզիցիա (բրոնզ, գրանիտ, 2,5մx5մ, 1991, Դուշանբեի կենտրոնական պուրակ, Տաջիկստան),
  • «Ռուս-հայկական բարեկամության հուշարձան» (կոփածո պղինձ, 6մx3մ, 2002, Սոչի)
  • «Հրանտ Դինքի» հուշարձան (մարմար, 3,5մx3մx4մ, 2007, Ստամբուլ, Թուրքիա)
  • Հիշատակի ծառուղի, 2015, Երևան[3][4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]