Հիշատակի ծառուղի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիշատակի ծառուղի

«Հիշատակի ծառուղի»
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Գտնվում է ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
Քանդակագործ(ներ) Վլադիմիր Անտաշյան
Շինարարության ավարտ 2015, ապրիլի 29
Ներկա վիճակ կանգուն



«Հիշատակի ծառուղի», «Երախտիքի ծառուղի», Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ 12 կիսանդրիներից բաղկացած ծառուղի Երևանի Կենտրոն համայնքում, Երևանի պետական համալսարանի Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի մուտքի մոտ՝ Չարենցի փողոցի կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակի ծառուղում տեղադրված են Հայոց ցեղասպանությունը հասարակական լայն շրջանակներում քննադատած, բողոքի ու կարեկցանքի խոսքեր արտահայտած, ինչպես նաև հայության մի ստվար հատվածին մահվան ճիրաններից փրկած ու օգնություն ցուցաբերած օտարազգի հայտնի գործիչներից 12-ի կիսանդրիները։

Երախտիքի ծառուղին հիմնադրվել է ԵՊՀ դասախոսների, աշխատակիցների և ուսանողների, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի, «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի և այլ բարերարների նվիրատվությամբ[1][2]։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսանդրիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի պետական համալսարանի բակում հիմնված այս ծառուղին մեր շնորհակալության համեստ արտահայտությունն է օտարազգի բոլոր այն անձանց ու կառույցներին, ովքեր անշահախնդիր ներդրում են ունեցել անպաշտպան հայերին փրկելու, փրկված հայերի համար կենսապայմաններ ապահովելու, հայության դեմ կատարված եղեռնագործության մասին աշխարհին տեղեկացնելու, հայության դատին հետամուտ լինելու գործում։
- Արամ Սիմոնյան, ԵՊՀ ռեկտոր
Այս 12 գործիչների կիսանդրիների տեղադրմամբ ամենևին էլ ծանրութեթև չենք անում նրանց և պատմությանը հայտնի ու անհայտ բազմաթիվ այլ հայասերների կատարած գործերը։ Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր իրենց ուժերի ներածին չափով փորձել են մեղմել հայության վիշտը։ Երախտապարտ ենք այն հասարակ արաբ գյուղացուն, ով մի կտոր հաց է տվել ծնողներին կորցրած հայ որբուկին, այն քրդին, ով իր հարկում թաքցրել է յաթաղանի սպառնալիքի տակ հայտնված հայ հարևանին։
- Արամ Սիմոնյան

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԵՊՀ-ում բացվեց «Երախտիքի ծառուղի»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
  2. «ԵՊՀ-ում ստեղծվել է Հիշատակի ծառուղի և Ցեղասպանագիտության բաժին». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.