Արմին Վեգներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմին Վեգներ
Armintwegner1890s.jpg
Ծնվել է հոկտեմբերի 16, 1886({{padleft:1886|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:16|2|0}})[1][2][3]
Ծննդավայր Էյբերֆելդ, Վուպերտալ, Düsseldorf Government Region, Rhine Province, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[1]
Մահացել է մայիսի 17, 1978({{padleft:1978|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:17|2|0}})[1][2][3] (91 տարեկանում)
Մահվան վայր Հռոմ, Իտալիա[1]
Քաղաքացիություն Flag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտություն լուսանկարիչ և գրող
Պարգևներ և
մրցանակներ
Armin T. Wegner Վիքիպահեստում

Արմին Թեոֆիլ Վեգներ (գերմ.՝ Armin Theophil Wegner, հոկտեմբերի 16, 1886({{padleft:1886|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:16|2|0}})[1][2][3], Էյբերֆելդ, Վուպերտալ, Düsseldorf Government Region, Rhine Province, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[1] - մայիսի 17, 1978({{padleft:1978|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:17|2|0}})[1][2][3], Հռոմ, Իտալիա[1]), գերմանացի բանաստեղծ, լրագրող, հրապարակախոս, իրավագիտության դոկտոր։ Առաջին Համաշխարհային Պատերազմի ընթացքում ծառայել է Օսմանյան կայսրությունում տեղակայված գերմանական ստորաբաժանումներում, եղել է սանիտարական ծառայության սպա։ Հայոց Ցեղասպանության ականատես։

1918 թ․ վերադարձել է Գերմանիա՝ իր հետ տանելով հայկական կոտորածների բազմաթիվ լուսանկարներ։ 1919 թ․ հրատարակել է ի պաշտպանություն հայերի իր բաց նամակը ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին, որը թարգմանվել է ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն և այլ լեզուներով։

Վեգները գրի է առել իր տեսածն ու ապրածը և լուսանկարների հետ մեկտեղ ուղարկել Գերմանիա՝ առանձին մարդկանց ու մամուլին։ Սակայն դրանք չեն հրապարակվել։ Հետագայում այդ նամակները և նույն շրջանում գրած այլ նյութեր ամփոփվել են նրա «Անվերադարձ ճանապարհ» (1919) գրքում։

Լուսանկարը Ցոլակ Հովսեփյանի

Վեգները ծավալել է պացիֆիստական գործունեություն։ Տարվելով սոցիալիստական գաղափարներով՝ հանդես է եկել հեղափոխական բնույթի հրապարակախոսություններով ու հոդվածներով, 1919-ին խմբագրել և հրատարակել է «Դեր Օստեն» («Der Osten») առաջադիմական թերթը։

1919 թվականին Վեգները հրապարակել է բաց նամակ («Կտակ անապատում»)՝ ուղղված ԱՄՆ-ի պրեզիդենտ Վ. Վիլսոնին, Փաստերով հաստատել թուրք կառավարողների ծրագրած հայկական ցեղասպանությունը և խարազանել արևմտյան պետություններին՝ որպես մեղսակիցների։ «1915 թ. գարնանը,— գրել է նա,— երբ թուրքական կառավարությունը ձեռնամուխ եղավ երկու միլիոն հայերի՝ երկրի երեսից ջնջելու իր հրեշավոր ծրագրի իրականացմանը ...», «Չկար մեկը, որ խանգարեր ... խելագարված հանցագործների գործողությունները» (Wegner А. Т., «Am Kreuzweg der Welten», էջ 224)։

1921 թվականին Վեգները որպես վկա ներկա է եղել Սողոմոն Թեհլերյանի դատավարությանը Բեռլինում, հավաքել է սղագրական նյութերը, գրել առաջաբան («Արդար վճիռ») և հրատարակել առանձին գրքով («Թալեաթ Փաշայի դատավարությունը...», 1921)։

1922 թվականին հրատարակված «Ճիչ Արարատից» գրքույկում, ներկայացնելով Զմյուռնիայի կոտորածները, Վեգները դարձյալ մերկացրել է Թուրքիայի կառավարող շրջանների հայատյաց քաղաքականությունը և արևմտյան տերությունների անտարբերությունը։

1933 թվականին, ֆաշիստների իշխանության գլուխ անցնելուց հետո Հիտլերին ուղղած բաց նամակում Վեգները դատապարտել է հրեական ջարդերը, բանտարկվել է, նետվել համակենտրոնացման ճամբար։ 1934 թվականին փախել է Գերմանիայից և երկարատև չարչարանքներից հետո հաստատվել Հռոմում (Պերսի Էքշտայն անվան տակ)։ Վեգները մեկն է այն 250 գրողներից ու գործիչներից, որոնց գրքերն արգելվել և այրվել են ֆաշիստական Գերմանիայում։

Գրել է բանաստեղծություններ, պատմվածքներ, էսսեներ, նովելներ, ճանապարհորդական նոթեր, որոնց բնորոշ են մարդասիրությունը, եղբայրության գաղափարը, որևէ ազգի հալածանքի մերժումը։ Բանաստեղծությունների առաջին գրքույկը հրատարակվել է դեռևս դպրոցական տարիներին։ 1910 թվականին տպագրվել է «Արձակ բանաստեղծություններ» ժողովածուն։

Վեգները «Երկու քաղաքների միջև» (1909), «Լսիր իմ խոսքը, Աննա Մարիա» (1912), «Քաղաքների դիմապատկերը» (1917), «Հազար նպատակներով փողոցը» (1924) բանաստեղծությունների ժողովածուներում գերմանական գրականության մեջ ներմուծել է մեծ քաղաքի թեման։ Այդ թեման շոշափված է նաև նրա լավագույն վեպերում՝ «Խոստովանություն» (1922), «Մոնի կամ Աշխարհը ներքևից» (1929)։ Վեգներին հետաքրքրել է արևելյան թեման։ Գերմանական գրականության մեջ նա առաջինն է ներկայացրել Արևելքն առանց վարդագույն երանգավորման՝ «Երանության տանը» (1920), «Պատանի Հուսեյնը» (1921) և այլ պատմվածքներ։ Վեգների ստեղծագործության մեջ զգալի տեղ են գրավում ճանապարհորդական նոթերը՝ «Աշխարհների խաչմերուկում» (1930), «Պատվի առնել» (1930, տպավորություններ Սովետական Ռուսաստանից և Հայաստանից), «Մեքենաները տափաստանում» (1932), «Որս հազարամյա երկրում» (1932)։

1927-ին խորհրդային կառավարության հրավերով Վեգներն իր կնոջ՝ արձակագիր Լ. Լանդաուի հետ այցելել է Մոսկվա, մասնակցել Հոկտեմբերյան հեղափոխության X տարեդարձի հանդիսություններին, եղել Հայաստան ում, հանդիպել իր հին բարեկամներին (Կարապետ Մելիք-Օհանջանյան, Հակոբ Զորյան և ուրիշներ), որոնց հետ ծանոթացել ու մտերմացել էր Բեռլին ում, 1918-1920 թթ.), Երևանի համալսարանում դասախոսություններ կարդացել գերմանական նոր պոեզիայի և Հին Հունաստանի թատրոնի ու թատերգության մասին։ Միաժամանակ նյութեր է հավաքել հայերի մասին եռերգություն գրելու համար։ Գործը մնացել է անավարտ։ Տպագրվել է միայն մի հատված՝ «Պատանի Ադամը» վերնագրով։ Վեգները վերստին Հայաստան է այցելել 1968-ին։

Մինչև կյանքի վերջը նա հետաքրքրվել է Հայաստանով ու հայերով, հանդես եկել նրանց նվիրված հոդվածներով, էսսեներով, հուշերով։ 1972-ին ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում լուսանկարների ցուցադրումով զեկուցումներ է կարդացել Մեծ եղեռնի և բարգավաճող Սովետական Հայաստանի մասին։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Am Kreuzweg der Welten, В., 1982.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]