Հերբերտ Ռոբինս
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոբինս (այլ կիրառումներ)
Հերբերտ Էլիս Ռոբինս (անգլ.՝ Herbert Ellis Robbins, հունվարի 12, 1915[1][2][3][…], New Castle, Փենսիլվանիա, ԱՄՆ[4] - փետրվարի 12, 2001[1][2][3][…], Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի մաթեմատիկոս և վիճակագիր։
ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1974)[12]։
Նրա անունով են կոչվել Ռոբինսի լեմման[Ն 1], Ռոբինսի հանրահաշիվը, Ռոբինսի թեորեմը և այլ տերմիններ։ Ռիխարդ Կուրանտի համահեղինակությամբ գրել է «Ի՞նչ է մաթեմատիկան» հայտնի գիրքը[Ն 2]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Նյուքասլում (Փենսիլվանիա)։ Սովորել է Հարվարդի համալսարանում, որտեղ Մարսթոն Մորսի ազդեցության տակ սկսել է հետաքրքրվել մաթեմատիկայով։ 1938 թվականին Հարվարդում ստացել է դոկտորի աստիճան և դասավանդել է Նյու Յորքի համալսարանում 1939-1941 թվականներին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո` 1946-1952 թվականներին դասավանդել է Հյուսիսային Կարոլինայի համալսարան Չապել Հիլում, այնուհետև մեկ տարի աշխատել է Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտում։ 1953-1985 թվականներին եղել է Կոլումբիայի համալսարանի մաթեմատիկական վիճակագրության և հավանականության տեսության պրոֆեսոր, 1985-1997 թվականներին` Ռատգերսի համալսարանի պրոֆեսոր։
1955 թվականին Ռոբինսը Բերկլեևյան 3-րդ սիմպոզիումում ներկայացրեց էմպիրիկ բայեսյան մեթոդները։ Ռոբինսը նաև ստոխաստիկ մոտարկման (Ռոբինսոն-Մոնրոյի մեթոդ) մեթոդի հիմնադիրներից մեկն է և էներգիայի չափանիշների ու օպտիմալ կանգառի բնագավառում աշխատանքների հեղինակ։
1962 թվականին նա դասախոսություն է կարդացել Ստոկհոլմի մաթեմատիկայի միջազգային կոնգրեսում։
Նա եղել է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ, իսկ նախկինում եղել է Մաթեմատիկական վիճակագրության ինստիտուտի նախագահ։
1987 թվականին նա վիճակագրության բնագավառում իր վաստակի համար գիտական պարգև է ստացել Նյու Յորքի քաղաքագլխից։
Նա մահացել է 2001 թվականին Նյու Ջերսիում` Փրինսթոն քաղաքում։
Հիմնական հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- A theorem on graphs with an application to a problem on traffic control, American Mathematical Monthly, 46:281-283, 1939.
- What is Mathematics?: An elementary approach to ideas and methods, with Richard Courant, London: Oxford University Press, 1941.
- The central limit theorem for dependent random variables, with Wassily Hoeffding, Duke Mathematical Journal 15 (1948), pp. 773–780.
- A stochastic approximation method, with Sutton Monro, Annals of Mathematical Statistics 22, #3 (September 1951), pp. 400–407.
- An empirical Bayes approach to statistics, in Proceedings of the Third Berkeley Symposium on Mathematical Statistics and Probability, Jerzy Neyman, ed., vol. 1, Berkeley, California: University of California Press, 1956, pp. 157–163.
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ապացուցված պնդում, որն օգտակար է ոչ թե ինքնին, այլ մեկ այլ պնդում ապացուցելու համար։
- ↑ Գրքում անդրադարձ է կատարվում թվերի տեսությանը, կոմբինատորիկային, Էվկլիդեսյան երկրաչափությանը, պրոյեկտիվ երկրաչափությանը, ոչ էվկլիդեսյան երկրաչափությանը, դիֆերենցիալ երկրաչափությանը և տոպոլոգիային, հանրահաշվական տոպոլոգիային և մաթեմատիկական վերլուծությանը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ http://www.cemeteryregister.com/search.asp?id=NJ_PRINCETON
- ↑ 6,0 6,1 https://www.oxfordreference.com/view/10.1093/oi/authority.20110803100423732
- ↑ 7,0 7,1 https://www.ias.edu/scholars/herbert-e-robbins
- ↑ 8,0 8,1 8,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 9,0 9,1 Scientific Legacy Database — Institute of Mathematical Statistics.
- ↑ Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Herbert Robbins(անգլ.)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Donald J. Albers, G. L. Alexanderson Mathematical People – Profiles and Interviews, Birkhäuser 1985
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Herbert Robbins Papers at the Columbia University Rare Book and Manuscript Library, New York, NY
|
- Հունվարի 12 ծնունդներ
- 1915 ծնունդներ
- Փենսիլվանիայում ծնվածներ
- Փետրվարի 12 մահեր
- 2001 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Կոլումբիայի համալսարանի աշխատակազմ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի մաթեմատիկոսներ
- Կոլումբիայի համալսարանի դասախոսներ
- 20-րդ դարի ամերիկացի մաթեմատիկոսներ
- 21-րդ դարի ամերիկացի մաթեմատիկոսներ