Ի՞նչ է մաթեմատիկան
Ի՞նչ է մաթեմատիկան անգլ.՝ What Is Mathematics? | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | specialized literature?, գիտահանրամատչելի գրականություն և մաթեմատիկա |
Հեղինակ | Ռիխարդ Կուրանտ և Հերբերտ Ռոբինս |
Բնագիր լեզու | անգլերեն |
Հրատարակչություն | Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն |
Հրատարակվել է | 1941 |
«Ի՞նչ է մաթեմատիկան» (Գաղափարների ու մեթոդների տարրական ակնարկ), մաթեմատիկայի վերաբերյալ դասական հայտնի գիրքը, որը գրել են Ռիխարդ Կուրանտը և Հերբերտ Ռոբինսը։ Երկրորդ հրատարակությունը թողարկվել է Իեն Ստյուարտի հավելումով։
Գրքում անդրադարձ է կատարվում թվերի տեսությանը, կոմբինատորիկային, էվկլիդեսյան երկրաչափությանը, պրոյեկտիվ երկրաչափությանը, ոչ էվկլիդեսյան երկրաչափությանը, դիֆերենցիալ երկրաչափությանը և տոպոլոգիային, հանրահաշվական տոպոլոգիային և մաթեմատիկական անալիզին։
Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիրքը հիմնված է Կուրանտի դասախոսությունների վրա։ Չնայած նրան, որ Ռոբինսը մասնակցել է Գրքի մեծ մասի գրելուն, նա ստիպված է եղել պայքարել, որպեսզի պաշտոնապես ճանաչվի գրքի հեղինակ։ Այնուամենայնիվ, այդ գրքի հեղինակային իրավունքն ստացել է միայն Կուրանտը[1][2]։
Վերնագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ երևույթին, վերնագիրը տրվել է Լև Տոլստոյի «Ի՞նչ է արվեստը» ստեղծագործության համաբանությամբ։ Ըստ Կոնստանս Ռիդի[2], Կուրանտը վերջնականապես որոշել է ընտրել «Ի՞նչ է մաթեմատիկան» վերնագիրը Թոմաս Մանի հետ զրույցից հետո, որը կայացել է Հերման Վեյլի երեկույթին։
American Mathematical Monthly ամսագրի «What is …?» սյունակն ակնհայտորեն հայտնվել է այս գրքի ազդեցությամբ[3]։
Հրատարակություններ և թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անգլերեն
- What is Mathematics?: An Elementary Approach to Ideas and Methods, Londra, Oxford University Press, 1941, ISBN 0-19-502517-2.
- Երկրորդ հրատարակություն, New York, Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն, 1996 ISBN 0-19-510519-2.
- Ռուսերեն
- Что такое математика? Элементарный очерк идей и методов, Государственное издание технико-теоретической литературы, 1947.
- Что такое математика? Archived 2021-10-26 at the Wayback Machine. 3 издания МЦНМО ISBN 5-900916-45-6, 2001; 9-е издание МЦНМО 2019 года.
- Իսպաներեն
- ¿Qué es la matemática?: una exposición elemental de sus ideas y métodos, Aguilar editorial, 1971, ISBN 968-16-6717-4.
- ¿Qué Son Las Matemáticas? Conceptos y métodos fundamentales, México, D. F., Fondo de Cultura Económica, 2002, ISBN 968-16-6717-4. (trad. dalla seconda edizione)
- Իտալերեն
- Che cos'è la matematica?, trad. di Liliana Ragusa Gilli, 1ª ed. italiana, dalla 3ª edizione orig. (ottobre 1945), Einaudi, 1950, p. 754.
- Che cos'è la matematica?, trad. di Liliana Ragusa Gilli, 1ª ed. italiana, dalla 3ª edizione orig. (ottobre 1945), Boringhieri, 1964, p. 752.
- Che cos'è la matematica?, ed. riveduta da Ian Stewart; trad. di Liliana Ragusa Gilli, rived. da Laura Servidei, 2ª ed., Bollati Boringhieri, 2000, pp. 671, ISBN 88-339-1200-0.
- Che cos'è la matematica?, ed. riveduta da Ian Stewart; trad. di Liliana Ragusa Gilli, rived. da Laura Servidei, ristampa della 2ª ed. del 2000, Bollati Boringhieri, 2007, pp. 671, ISBN 978-88-339-1200-4.
- Գերմաներեն
- Was Ist Mathematik?, Springer Verlag, 2000, ISBN 3-540-63777-X.
- Հունգարերեն
- Mi a matematika?, tradotto da László Vekerdi, Gondolat Könyvkiadó, 1966, p. 509.
- Վիետնամերեն
- Toán học là gì? Phác thảo sơ cấp về tư tưởng và phương pháp, 3 voll., Nhà xuất bản Khoa học và Kỹ thuật, 1984, p. 510, ISBN 0-19-502517-2.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Page, Warren; Robbins, Herbert (1984), «An Interview with Herbert Robbins», The College Mathematical Journal (The Mathematical Association of America) 15 (1): 5, doi:, https://www.jstor.org/stable/3027425
- ↑ 2,0 2,1 Reid, Constance, Courant in Göttingen and New York. The story of an improbable mathematician. Springer-Verlag, New York-Heidelberg, 1976. ii+314 pp.
- ↑ The «What Is…?» column
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ի՞նչ է մաթեմատիկան» գիրք МЦНМО կայքում