Հարսանեկան պար (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարսանեկան պար
հոլ.՝ De bruiloft dans
տեսակգեղանկար
նկարիչՊիտեր Բրեյգել Ավագ
տարի1566
բարձրություն119,4
լայնություն157,5
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ, փայտ
գտնվում էԴեթրոյթի գեղարվեստի ինստիտուտ
հավաքածուԴեթրոյթի գեղարվեստի ինստիտուտ
https://www.wga.hu/html/b/bruegel/pieter_e/10/16dance1.html կայք
Ծանոթագրություններ
 The Wedding Dance by Pieter Bruegel the Elder (Detroit Institute of Arts) Վիքիպահեստում

Հարսանեկան պար (հոլ.՝ De bruiloft dans, անգլ.՝ The Wedding Dance), հոլանդացի նկարիչ Պիտեր Բրեյգել Ավագի նկարը (հոլ.՝ Pieter Bruegel de Oude, մոտ 1520/1525-1569)՝ ստեղծված 1566 թվականին։ Պատկանում է Դեթրոյթի գեղարվեստի ինստիտուտին։ Նկարված է յուղաներկով փայտի վրա, չափերը՝ 119.4×157.5 սմ[1]։ Գործածվում է նաև «Հարսանեկան պար բաց օդում» խորագիրը[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հարսանեկան պար» նկարում պատկերված է ուրախությունը, որ տիրում է գյուղական բազմամարդ հարսանիքում։ Նկարում կարելի է հաշվել 125 մարդ[3]։ Նկարն արված է վառ, հակադրական գույներով[2]։

Նկարի մեծ մասում պատկերված են պարողները, որոնց շարքում է հարսը՝ սև զգեստով, ինչը համապատասխանում է այն ժամանակվա սովորույթներին[4]։ Հեռվում՝ ծառերի մեջտեղում, կախված է պաստառ, որին ամրացված է ամուսնական պսակը։ Ձախ կողմից հետին պլանում երևում են երկար փոսեր, որոնք ծառայում են որպես նստարաններ ու սեղաններ հյուրերի համար[2]։

Ինչպես Բրեյգելի այլ նկարներում, «Հարսանեկան պար» նկարում ևս կերպարներից շատերը պատկերված են սատիրական ոճով։ Նկատելի է որոշակի միտում դեպի վուայերիզմը, ինչն արտահայտություն է գտել համբուրվող ու գրկախառնված մարդկանց պատկերներում[2][4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ «Հարսանեկան պար» նկարը, որ ստեղծվել է 1566 թվականին, պատկանում է Բրեյգելի՝ երեք նկարներից բաղկացած շարքին, որի մեջ են մտնում նաև «Գյուղական հարսանիք» (1567 կամ 1568) և «Գյուղական պար» (1569) նկարները[5]։

Նկարը երկար ժամանակ համարվել է կորած, սակայն 1930 թվականին այն գտնվել է Վիլհելմ Վալենտիների մոտ (Wilhelm Valentiner, ԱՄՆ-ում հայտնի է որպես William R. Valentiner՝ Ուիլյամ Վալնտիներ[6]), ով եղել է Դեթրոյթի գեղարվեստի ինստիտուտի՝ այդ ժամանակ արդեն նախկին տնօրենը[7]։ Վալենտիները նկարը թանգարանի համար գնել էր 36 հազար դոլարով (շուրջ 500 հազար դոլար, եթե հաշվենք 2013 թվականի գներով)։ Ներկայում նկարը համարվում է թանգարանի ամենաթանկարժեք ցուցանմուշներից մեկը և գնահատվում է 100 միլիոն դոլար[8]։

Հայտնի են «գրաքննության» դեպքեր՝ կապված պարող գյուղացիների անպարկեշտ պատկերման հետ։ Օրինակ՝ Պիտսֆիլդի (Մասսաչուսեթս նահանգ) ոստիկանությունն արգելել է «Time» ամսագրի՝ 1951 թվականի նոյեմբերի 26-ի հրատարակությունը, որտեղ տպագրված էր «Հարսանեկան պար» նկարը[9]։ Որոշ հրատարակչություններ, որոնք տպագրում են նկարը, նախընտրում են ռետուշել «ավելորդ» մանրամասնությունները[10]։

Դետրոյթ քաղաքի սնանկացման հետ կապված՝ Christie's աճուրդի տունն անցկացրել է քաղաքի սեփականություն համարվող արվեստի նմուշների գնահատում, որի արդյունքները հրապարակվել են 2013 թվականի դեկտեմբերին[11]։ Մասնավորապես Բրեյգելի «Հարսանեկան պար» նկարը գնահատվել է 100-200 միլիոն դոլար[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Wedding Dance, 1565, Pieter Bruegel the Elder (Netherlandish, 1525—1569)». Detroit Institute of Arts. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2011 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 17.11.2013-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Роз-Мари и Райнер Хаген Питер Брейгель Старший — Крестьяне, дураки и демоны. — Кёльн / Москва: Taschen / Арт-Родник, 2002. — С. 74—77. — 95 с. — ISBN 3-8228-7150-8
  3. Wolfgang Stechow Pieter Bruegel the Elder. — Thames & Hudson, 1970. — 161 с.
  4. 4,0 4,1 Rebecca Mazzei (8 февраля 2006). «Anatomy of an artwork — Virtues and vices of peasants who know how to party». Metro Times — www2.metrotimes.com. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2006 թ․ մարտի 18-ին. Վերցված է 18.11.2013-ին.
  5. Robert L. Bonn Painting Life: The Art of Pieter Bruegel, the Elder. — Кёльн / Москва: Robert Bonn, 2006. — С. 41—43. — 173 с. — ISBN 978-1-88409-212-1
  6. «Valentiner, W[ilhelm] R[heinhold Otto] (known as "William" in the United States)». www.dictionaryofarthistorians.org. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2016 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 25.12.2013-ին.
  7. Julia Plummer Henshaw 100 masterworks from the Detroit Institute of Arts. — Detroit: Hudson Hills Press, 2008. — С. 100. — 237 с.
  8. «The Story Of The DIA: 128 Years Of Fortune And Crisis» (HTML). www.deadlinedetroit.com. 8 сентября 2013. Վերցված է 18.11.2013-ին.
  9. John E. Semonche Censoring Sex: A Historical Journey Through American Media. — Lanham: Rowman & Littlefield, 2007. — С. 71. — 301 с. — ISBN 9-780-7-42551-329
  10. «Framed Print: The Wedding Dance». www.classicpix.com. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 23.12.2013-ին.
  11. «Christie's delivers a preliminary report on its valuation of the City of Detroit purchases in the DIA» (HTML). www.codart.nl. 5 декабря 2013. Վերցված է 18.12.2013-ին.
  12. Corey Williams (19 декабря 2013). «Detroit-owned Bruegel painting valued up to $200M; Van Gogh self-portrait $150M» (HTML). CTV News — www.ctvnews.ca. Վերցված է 20.12.2013-ին.