Jump to content

Մուլտիպլիկացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հաջորդապատկերից)
Մուլտիպլիկացիա
Cinematic technique Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիակինոարդյունաբերություն Խմբագրել Wikidata
Հայտնաբերող կամ հնարողԷմիլ Ռեյնո Խմբագրել Wikidata
Հայտնաբերման ամսաթիվԴեկտեմբեր 1888, 28 Հոկտեմբերի 1892 Խմբագրել Wikidata
Product, material, or service produced or providedմուլտֆիլմ, անիմացիոն սերիալ, animated art Խմբագրել Wikidata
Ով է կիրառումմուլտիպլիկացիոն տնօրեն, մուլտիպլիկատոր Խմբագրել Wikidata
Վայրկյանում 12 կադրը նորմա է անիմացիոն ֆիլմի համար
Վայրկյանում 12 կադրը նորմա է անիմացիոն ֆիլմի համար

Անիմացիա (անգլ.՝ Animation) շարժման պատրանք ստեղծելու և միմյանցից աննշան տարբերվող անշարժ պատկերների արագ փոփոխման գործընթացն է։

Անիմացիա կարելի է ստեղծել կա՛մ անալոգային տարբերակներով, ինչպիսիք են սահատետրը, կինոժապավենը, տեսաֆիլմերը, կա՛մ թվային ծրագրերի միջոցով (gif շարժապատկերներ, Flesh-ով ստեղծված անիմացիաներ, թվային տեսահոլովակներ)։ Անիմացիա ստեղծելու համար օգտագործում են ժամանակակից տեխնոլոգիաներ, այդ թվում՝ թվային ֆոտոխցիկ, համակարգիչ, պրոյեկտոր։

Շարժապատկերները ստեղծվում են ավանդական և ստոպ-կադր անիմացիոն մեթոդներով։ Ստոպ-կադր անիմացիայում օգտագործում են երկչափ կամ եռաչափ օբյեկտներ, ինչպես օրինակ՝ թղթի կտորներ, տիկնիկներ կամ կավե արձանիկներ։ Կադրերը ցուցադրվում են արագ հերթագայությամբ, սովորաբար 24, 25, 30, կամ 60 կադր մեկ վայրկյանում։

Լատիներեն animātiō «կենդանություն պարգևող գործողություն», animō («կենդանացնել» կամ «կյանք տալ») և ātiō («գործողություն»)[1]։

Շարժման երևույթը ստանալու վաղ փորձերի օրինակները դեռևս կարելի է գտնել պալեոլիթի քարանձավային նկարների վրա, որտեղ կենդանիները հաճախ պատկերված էին բազմաթիվ ոտքերով։ Այդ նկարները հստակ փորձում են փոխանցել շարժման զգացումը[2]։

Հարավ-արևելյան Իրանի Հրե քաղաքում (Burn City) հայտնաբերվել է 5200 տարվա պատմություն ունեցող հողե գավաթ, որը կարող է լինել աշխարհի ամենահին անիմացիայի ստեղծման օրինակը։ Այդ պեղածոն կրում է հինգ հաջորդական պատկերներ, որոնք ցույց են տալիս պարսկական բեզոարյան այծի, որը նետվում է ուտելու ծառի տերևներ[3]։

Հնագույն չինական գրառումները հիշատակում են սարքերի մասին, որոնք, ինպպես ասում էին «տալիս էին շարժման տպավորություն» մարդկանց կամ կենդանիների մարմիններին, բայց այդ նշումներ հստակ չէին և կարող էին վերաբերել միայն մարմինների փաստացի շարժմանը տարածության մեջ։</ref> but these accounts are unclear and may only refer to the actual movement of the figures through space.[4]

19-րդ դարում ֆենակիստիսկոպը (1832), զեոտրոպը (1834), պրակսինոսկոպը (1877) և սահատետրը(կինեոգրաֆ) եղել են վաղ անիմացիոն սարքեր, որոնք առաջացրել են շարժման պատրանք՝ անշարժ պատկերները արագ փոփոխելով։ Բայց անիմացիան ավել չզարգացավ, մինչև կինոժապավենի և կինոարվեստի ստեղծումը 1980-ական թթ[5]։

Կինոապարատը մեկ սարքի մեջ պրոյեկտոր էր, տպիչ և տեսախցիկ, որը թույլ էր տալիս շարժվող պատկերները ցուցադրել էկրանի վրա։ Այն հայտնագործվել է աշխարհի ամենավաղ կինոգրծիչներ՝ Օգյուստ և Լուի Լումիեր եղբայրների կողմից 1894 թ[6]։ Առաջին անիմացիոն հոլովակը ստեղծվել է Ֆրանսիայում Շառլ-Էմիլ Ռենոյի կողմից, ով Ֆրանսիայում գիտնական էր և ուսուցիչ[7]։ 1877 թ. Նա ստեղծեց պրակսինոսկոպը և 1894 թ. դեկտեմբերին հիմնեց Théâtre Optique թատրոնը։ 1892 թվականի հոկտեմբերի 28-ին նա հանրության առջև ցուցադրեց առաջին անիմացիան՝ «Pauvre Pierrot»-ը Փարիզի Grévin թանգարանում։ Նրա ֆիլմերը լուսանկարված չեն, այլ նկարված են առանձին թափանցիկ շերտերի վրա։ 1900 թ. ավելի քան 500, 000 մարդիկ մասնակցել են այդ ցուցադրություններին։ Առաջին ֆիլմը, որը նկարահանվել է ստանդարտ տեսաֆիլմի հիման վրա և պարունակում է անիմացիոն հատվածներ, եղել է 1900 թ. ստեղծված «Enchanted Drawing»-ը, որին անմիջապես հետևել է առաջին ամբողջական անիմացիոն ֆիլմը՝ «Humorous Phases of Funny Faces»-ը, որը ստեղծվել է 1906 թ. Ջեյմս Բլեկտոն Ստյուարտի կողմից, ով համարվում է Ամերիկյան անիմացիայի հայրը։ Եվրոպայում 1908 թ. ֆրանսիացի արվեստագետ Էմիլ Կոլը ստեղծեց առաջին անիմացիոն ֆիլմը օգտագործելով ավանդական անիմացիա ստեղծելու մեթոդները[8]։ Ֆիլմը կոչվում է «Fantasmagorie»: Այնտեղ պատկերված է կերպարի, որը շարժվում է և կատարում տարբեր ձևափոխություններ, օրինակ գինու շիշը դարձնում է ծաղիկ։ Ֆիլմի մեջ կան նաև այնպիսի կենդանի շարժման հատվածներ, որոնք ցույց են տալիս անիմատորի ձեռքը նկարելիս։ Ֆիլմի ամեն կադրը նկարվել է թղթի վրա և հետո լուսանկարվել նեգատիվ ժապավենի վրա, որը տալիս է պատկերին գրատախտակի տեսք։ Առաջին տիկնիկային անիմացիոն ֆիլմի հեղինակը եղել է ազգությամբ ռուս ռեժիսոր Վլադիսլավ Ստարևիչը՝ հայտնի 1912 թ. նկարած «The Beautiful Lukanida» ֆիլմով[9]։ Ավելի մանրամասն դետալնրով նկարվող անիմացիաները պահանջում էին անիմատորների ավելի մեծ թիմ՝ ամեն մի կադրի ետնաշերտն ու կերպարները ձեռքով առանձին ստեղծելու համար։ Դրանց ռեժիսորն էր Ուինսոր Մաքքեյը՝ հայտնի ամսագրերի ծաղրանկարիչ։ Նկարահանել է 1911 թ. «Littli Nemo», 1914 թ. «Gertie the Dinosaur» և 1918 թ. «The Sinking of the Lusitania» անիմացիոն ֆիլմերը։ 1910-ական թթ. կարճամետրաժ ֆիլմերի արտադրությունը, որոնց անվանում էին «մուլտֆիլմեր», դարձավ առանձին ճյուղ և դրանք ստեղծվում էին կինոթատրոններում ցուցադրելու համար։ Այդ ժամանակվա ամենահաջողակ պրոդյուսերը Ջոն Ռանդոլֆ Բրեյն էր, ով անիմատոր Էրլ Հարդի հետ պատենտավորեցին շերտերով անիմացիայի գործընթացը, որը դարձավ դոմինանտ մեթոդ մինչև տասնամյակի ավարտ։ «El apostol»-ը 1917 թ. Արգենտինայում ստեղծված անիմացիոն ֆիլմ է, որը հանդիսանում է աշխարհի առաջին անիմացիոն խաղարկային ֆիլմ[10]։ Ցավոք սրտի հրդեհը, որը բռնկվել էր Ֆրեդերիկո Վալլեի կինոստուդիայում, ոչնչացրեց այդ անիմացիայի միակ օրինակը, և այժմ այն համարվում է կորած ֆիլմ։ Համակարգչային անիմացիան դարձավ հայտնի 1995 թ. նկարահանված «Toy Story»(«Խաղալիքների Պատմություն») ֆիլմից հետո, որն առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմն էր ամբողջովին համակարգչային տեխնիկայով ստեղծված։ 2008 թ. անիմացիոն շուկան վաստակեց $68.4 բիլլիոն դոլար[11]։ Անիմացիան՝ ինչպես արվեստ, շարունակում է զարգանալ, քանի-որ անիմացիոն պրոեկտները կարողանում են գտնել հանդիսատես սահմաններից դուրս բոլոր չորս ուղություններով։ Անիմացիոն լիամետրաժ ֆիլմերի համախառն եկամուտը հասավ իր ամենաբարձր կետին բոլոր ժանրերում 2004-2013 թթ. ընթացքում[12]։

Ավանդական անիմացիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդական անիմացիան (անվանվում է նաև շերտային անիմացիա կամ ձեռքով նկարված անիմացիա) 20-րդ դարի անիմացիոն ֆիլմերի ստեղծման հիմնական մեթոդն էր։ Ավանդական անիմացիայի բոլոր կադրերը առանձին թղթի վրա նկարված նկարներ են, որոնք նախապես պատրաստվում են։ Շարժման պատրանք ստեղծելու համար, յուրաքանչյուր նկար իր նախորդից շատ չնչին է տարբերվում։ Անիմատորի նկարների առանձին հատվածները վերանկարվում են թափանցիկ շերտերի վրա։ Կերպարների անիմացիայի շերտերը լուսանկարվում են առանձին-առանձին միևնույն հաստատուն ետնաշերտի վրա։ 21-րդ դարի սկզբից ավադական անիմացիան սկսեց ավելի քիչ օգտագործվել։ Այսօր անիմատորների նկարները և ետնաշերտերը կա՛մ անցկացնում են համակարգչի մեջ, կա՛մ անմիջապես համակարգչում են նկարվում։ Օգտագործվում են տարբեր համակարգչային ծրագրեր նկարները գունավորելու, տեսախցիկի դիրքը փոխելու և տարբեր էֆեկտների համար։ Վերջնական անիմացիոն հոլովակը ներկայացվում է որպես ավանդական 35mm ֆիլմ կան նորագույն թվային տեսաֆիլմ։ Ավանդական անիմացիայի սկզբունքները դեռ պահպանվել են և նույնն են մնացել վերջին 70 տարիների ընթացքում։ Որոշ անիմացիոն արտադրողներ օգտագործում են «ավանդական» տերմինն՝ բնութագրելու համար շերտերով անիմացիան, որը լայնորեն օգտագործվում է համակարգչային տեխնոլոգիաների միջոցով։ Ավանդական անիմացիաներ են «Pinocchio»(ԱՄՆ, 1940). «Animal Farm»(Մեծ Բրիտանիա, 1954), «The Illusionist»(Ֆրանսիա, 2010). Ավանդական անիմացիաները, որոնց մեջ օգտագործվալ են համակարգչային տեխնոլոգիաներ ներառում են «The Lion King»(ԱՄՆ, 1994), «Akira»(Ճապոնիա, 1988), «Spirited Away»(Ճապոնիա, 2001), «The Triplets of Belleville»(Ֆրանսիա, 2003), «The Secret of Kells»(Իռլանդիա, Ֆրանսիա, Բելգիա, 2009

Լիամետրաժ անիմացիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիամետրաժ անիմացիան ստեղծվում է արտադրելով բարձի որակի ավանդական անիմացիա, որոնք մանրամասն նկարված են և ունեն սահուն շարժում։ Լիամետրաժ անիմացիոն ֆիլմերը կարող են լինել տարբեր ոճերով։ Կարող են լինել ավելի ռեալիստական, ինչպիսին է Walt Disney Studio-ի ֆիլմերը՝ «Beauty and the Beast», «Aladdin», «Lion King»: Կան նաև մուլտֆիլմային ոճեր, ինչպես Warner Bros. animation studio-ն։ Disney-ի անիմացիոն ֆիլմերից շատերը լիամետիաժ ֆիլմի օրինակներ են։ Լիամետրաժ են նաև «The Secret of NIMH»(ԱՄՆ, 1982), «The Iron Giant»(ԱՄՆ, 1999) և «Nocturna»(Իսպանիա, 2007

Ստոպ-կադր անիմացիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստոպ-կադր անիմացիան ստեղծվում է իրական օբյեկտները ֆիզիկապես տեղափոխելիս և դրանք լուսանկարելիս։ Ստոպ-կադր անիմացիա նկարահանելու բազմաթիվ եղանակներ կան։ Այս տիպի անիմացիա ստեղծելիս շատ է օգտագործվում համակարգչային տեխնիկան։ Այն ավելի հեշտ է նկարահանվում և շատ ժամանակ չի պահանջվում։

Համակարգչային անիմացիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգչային անիմացիան ներառում է մի շարք մեթոդներ, որոնք անհրաժեշտ են թվային պատկերներ ստեղծելու համար։ Համակարգչային երկչափ անիմացիայի տեխնիկան հակված է պատկերների շարժման վրա։ Իսկ եռաչափ տեխնիկայով կարելի է կառուցել վիրտուալ աշխարհներ, որոնց մեջ կերպարները և օբյեկտները կարող են շարժվել։ Եռաչափ անիմացիայի միջոցով կարելի ստեղծել պատկերներ, որոնք իրական են թվում դիտողի համար։

Երկչափ անիմացիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկչափ անիմացիոն կերպարները ստեղծվում են համակարգչային պիքսելային կամ վեկտորային տեխնիկայի միջոցով։ Սա ներառում է ավտոմատացված համակարգչային տարբերակները ավանդական անիմացիոն տեխնիկայի, ինչպիսիք են «սոխի կճեպը» և «ինտերպոլացիան»։ Երկչափ անիմացիա նկարելու համար կան բազմաթիվ ծրագրեր՝ «Flash», «Power Point», «TV Paint» և այլն։ Որոշ նկարիչներ ստեղծում են անիմացիոն gif ֆայլեր, որոնք նույնպես անիմացիայի մի մասն են։

Եռաչափ անիմացիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռաչափ անիմացիան թվային տարբերակով մոդելավորվում և փոփոխվում է անիմատորի կողմից։ Անիմատորը սովորաբար սկսում է եռաչափ պոլիգոնների ցանց ստեղծելով՝ դրանք նախնական շարժելու համար։ Ցանցի հատվածները իրար փոխկապակցված են գագթների, կողմերի և երեսներ միջոցով, որոնք տալիս են եռաչափ օբյեկտի տեսողական էֆեկտ։ Այդ մոդելները սովորաբար ունենում են կմախք՝ ավելի հեշտ շարժելու համար։

Անիմացիայի մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես մեկ այլ ոլորտ անիմացիան նույնպես ունի միցանակներ շահելու մեծ դաշտ։ Անիմացիոն ֆիլմերի մրցանակաբաշխության բնօրինակը ներկայացվել է «Academy of Mation Picture Arts and Sciences»-ի կողմից կարճամետրաժ ֆիլմերի համար 1932 թվականին՝ 5-րդ «Օսկար»-ի ժամանակ։ «Օսկար»-ի առաջին մրցանակակիրը «Flowers and Trees» ֆիլմն էր՝ արտադրված «Walt Disney Productions»-ի և «United Artists»-ի կողմից։ Լիամետրաժ ֆիլմերի համար «Օսկար»-ի մրցանակ սկսեց տրվել միայն 2001 թվականից հետո։ 74-րդ մրցանակը տրվեց 2002 թվականին «Dreamworks»-ի և «Pacific Data Images»-ի կողմից արտադրված «Շրեկ» անիմացիոն լիամետրաժ ֆիլմին։

Մուլտիպլիկացիայի Տեխնիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պլաստիլինե անիմացիա
  • Ծավալային անիմացիա

Մուլտիպլիկացիայի ոճեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի անիմատորներ և մուլտիպլիկացիոն ռեժիսորներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Animation». Dictionary.com. Dictionary.org. 2015 թ․ փետրվարի 5. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.
  2. Thomas, Bob (1958). The Art of Animation. Walt Disney Studios. էջ 8.
  3. «World's Oldest Animation?».
  4. Rojas, Carlos (2013). The Oxford Handbook of Chinese Cinemas. Oxford University Press. էջ 5. ISBN 978-0-19-998844-0.
  5. Solomon 1989, էջեր. 10–11
  6. McLaughlin, Dan. «A RATHER INCOMPLETE BUT STILL FASCINATING». Film Tv. UCLA. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին.
  7. Solomon 1989, էջեր. 12–13
  8. Crafton 1982, էջեր. 60–61
  9. Solomon 1989, էջեր. 14–19
  10. "El Apóstol". http://www.bcdb.com, 4 May 2011
  11. «Animation» (PDF). boi.gov.ph. Board of Investments. 2009 թ․ նոյեմբեր. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին.
  12. McDuling, John (2014 թ․ հուլիսի 3). «Hollywood Is Giving Up on Comedy». The Atlantic. The Atlantic Monthly Group. Վերցված է 2014 թ․ հուլիսի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 74