Էմիլ Ռեյնո
Էմիլ Ռեյնո ֆր.՝ Émile Reynaud | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1844[1][2][3] |
Ծննդավայր | Մոնտրյոյ |
Վախճանվել է | հունվարի 9, 1918[1][4] (73 տարեկան) |
Մահվան վայր | Իվրի սյուր Սեն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ, լուսանկարիչ, կինոռեժիսոր, նկարիչ և ճարտարագետ |
Charles-Émile Reynaud Վիքիպահեստում |
Էմիլ Ռեյնո (ֆր.՝ Charles-Émile Reynaud /ʃaʁl emil ʁɛjno/, դեկտեմբերի 8, 1844[1][2][3], Մոնտրյոյ - հունվարի 9, 1918[1][4], Իվրի սյուր Սեն), ֆրանսիացի գյուտարար[5], նկարիչ և գիտության ժողովրդականացնող, անիմացիայի նախակարապետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լինելով մեդալագետի և ժամագործի որդի՝ Ռեյնոն մանկուց աշխատել է իր հոր արվեստանոցում։ 1858 թվականից նա սկսել է սովորել օպտիկական սարքերի վերանորոգման ու կարգաբերման գործը, իսկ հետո սկսել է միաժամանակ աշխատել որպես Փարիզի դիմանկարիչ, լուսանկարիչ Ադամ Սալոմոնի օգնական՝ զբաղվելով լուսանկարների ռետուշով: 1864 թվականին նա դարձել է հայտնի դասախոս և գիտության ժողովրդականացնող աբբա Մուանիոյի օգնականը՝ նրա հետ ճամփորդելով Ֆրանսիայում և նրանից սովորելով դասախոսության վարպետություն։
Հիմք ընդունելով զոոտրոպ, որը թույլ է տալիս դիտարկել շարժվող պատկերները տեսաորոնման սարքի միջոցով՝ 1876 թվականին Ռեյնոն կատարելագործել է այն և միավորել կախարդական լապտերի հետ, որը հնարավորություն է տալիս միաժամանակ դիտել ոչ թե մեկ հեռուստադիտողի, այլ շատերին։ Ռեյնոն մեքենայի մխոցը փոխարինել է փափուկ ժապավենով, որի վրա ամրացվել են 4×5 սմ չափի ժելատինային թիթեղներ: Այդ նկարները կենտրոնում տեղադրված հայելու միջոցով արտացոլվել էին էկրանին: Բացի այդ, Ռեյնոն առաջինն է սկսել օգտագործել անփոփոխ դեկորացիա՝ այն նկարելով կերպարներից առանձին և էկրանին փոխանցելով առանձին կախարդական լապտերի միջոցով: Նա առաջինն էր, ով սինխրոնացրել է պատկերն ու ձայնը, ընդ որում՝ երաժշտական նվագակցությունն իր ֆիլմերի համար հորինել է անձամբ։
1877 թվականից Ռեյնոն հաստատվել է Փարիզում և սկսել է կարդալ սեփական դասախոսությունները։ Միևնույն ժամանակ նա նախագծել է պրաքսինոսկոպ օպտիկական սարքը, որը թույլ է տալիս մի քանի նկարների հաջորդականությունը տեսնել որպես սահուն շարժում: Հաջորդ մեկուկես տասնամյակների ընթացքում Ռեյնոն կատարելագործել է իր ապարատը։
1892 թվականին տեղի է ունեցել անիմացիոն ֆիլմի առաջին ցուցադրությունը, երբ Ռեյնոն Փարիզի Գրևինի թանգարանում հավաքված հանրությանը ներկայացրել է իր «փայլող մնջախաղերը»: Նա ցուղադրել է նրանց մի քանի սյուժեներ, իսկ ցուցադրությունն տևել է տասնհինգ-քսան րոպե: Իր բոլոր «ֆիլմերը» Ռեյնոն նկարել, ներկել ու մոնտաժել է անձամբ՝ նկարելով դրանք երկար ժապավենների վրա, յուրաքանչյուր սյուժե բաղկացած է եղել մի քանի հարյուր նկարներից։
Ռեյնոն առաջին անգամ կիրառել է որոշ մեթոդներ, որոնք դարձել են մուլտիպլիկացիայի տեխնոլոգիայի հիմքը։ Դրանց թվին է պատկանում կերպարների և դեկորացիայի առանձին նկարելը:
1893-1894 թվականներին նա ստեղծել է իր գլուխգործոցը՝ «Խցիկի շուրջ», բայց արդեն 1895 թվականին կինեմատոգրաֆի ծնունդը նրան ջախջախիչ հարված է հասցերլ: Ռեյնոյի՝ ձեռքով նկարված ժապավենները չէին կարող մրցակցել ավելի արագ արտադրվող և ավելի էժան կինոֆիլմերի հետ: Հուսահատված գյուտարարը ջարդել է իր ապարատը և ջրասույզ արել Սենայում ժապավենների հետ միասին։ Մասամբ փրկվել են դրանցից երկուսը՝ «Աղքատ Պիերոն» և «Խցիկի շուրջը»:
Անիմացիայի օր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ի հիշատակ 1892 թվականի հոկտեմբերի 28-ին Ռենոյի «փայլող մնջախաղերի» առաջին ցուցադրության՝ այդ օրը նշվում է որպես Անիմացիայի միջազգային օր: Մուլտիպլիկացիոն կինոյի միջազգային ասոցիացիայի կողմից տոնը հաստատվել է 2002 թվականին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Bendazzi G. Foundations - The Golden Age — Taylor & Francis, 2016. — P. 15. — ISBN 978-1-138-85452-9
- ↑ 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online (գերմ.) — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter.
- ↑ 4,0 4,1 4,2 http://emilereynaud.fr/index.php/post/Biographie
- ↑ Charles-Émile Reynaud, Biographie
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Autour d’une cabine на YouTube
- Асенин С. В. Пророки мультипликации // Волшебники экрана
|