Հանս Ռայխենբախ
| Ծնվել է | սեպտեմբերի 26, 1891[1][2][3][…] Համբուրգ, Գերմանական կայսրություն[4] |
|---|---|
| Մահացել է | ապրիլի 9, 1953[1][2][3][…] (61 տարեկան) Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
| Գերեզման | Woodlawn Memorial Cemetery[5] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | փիլիսոփա, ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
| Հաստատություն(ներ) | Շտուտգարտի բարձրագույն տեխնիկական դպրոց, HU Berlin, Ստամբուլի համալսարան և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան |
| Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
| Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
| Ալմա մատեր | Շտուտգարտի բարձրագույն տեխնիկական դպրոց (1911)[2] և Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարան (1915)[2] |
| Տիրապետում է լեզուներին | անգլերեն[6], գերմաներեն[1] և լեհերեն[6] |
| Գիտական ղեկավար | Մաքս Նյոթեր և Paul Hensel?[7] |
| Եղել է գիտական ղեկավար | Հիլարի Ուայթհոլ Փաթնամ[7], Carl Gustav Hempel?[7], Wesley C. Salmon?[7], Norman M. Martin?[7] և Melvin Earl Maron?[7] |
| Ամուսին(ներ) | Elizabeth Lingener Meyer Reichenbach? և Maria Reichenbach? |
| Հայր | Bruno Reichenbach? |
Հանս Ռայխենբախ (սեպտեմբերի 26, 1891[1][2][3][…], Համբուրգ, Գերմանական կայսրություն[4] - ապրիլի 9, 1953[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), գերմանացի փիլիսոփա և տրամաբան։ 1926-1933 թվականներին՝ Բեռլինի համալսարանի պրոֆեսոր, 1933 թվականին, ֆաշիզմի իշխանության գլուխ անցնելուց հետո, վտարանդվել է, 1933-1938 թվականներին՝ Ստամբուլի, 1938-1953 թվականներին՝ Կալիֆոռնիայի համալսարանների պրոֆեսոր։ 20-ական թվականներին Հանս Ռայխենբախ մասնակցել է նեոպոզիաիվիզմի օջախներից մեկի՝ Բեռլինի գիտական փիլիսոփայության ընկերության հիմնադրմանը, նրա «Erkenntniss» պարբերական հանդեսի ստեղծմանը։ Լինելով ֆիզիկայի փիլ. հարցերի գիտակ՝ Հանս Ռայխենբախ ներկայացնում էր նեոպոզիտիվիզմի ֆիզիկալիստական թևը, որը «դիտարկվող ֆիզիկական օբյեկտների լեզուն» համարում էր առավել հարմարված գիտական օբյեկտիվ նկարագրության համար։ Հանս Ռայխենբախ քննադատել է ռացիոնալիզմը, նկատի ունենալով այն ուսմունքները, որոնք հավատում են օբյեկտիվ խստիվ պատճառականությանը և, համապատասխանաբար, ճշմարտության հասնելու բանականության կարողությանը։ Մինչդեռ, ըստ Հանս Ռայխենբախի, բնության օրինաչափությանը և ճանաչողությանն առավել համապատասխանում է հավանականային տրամաբանությունը, որը նա մշակել է որպես մաթեմատիկական հավանականությունների տեսության ձևական աքսիոմատիկայի տրամաբանական մեկնաբանություն։ Նույն հիմքով Հանս Ռայխենբախ մշակել է բազմարժեք տրամաբանության համակարգ՝ հարմարեցված քվանտային մեխանիկայի տեսության շարադրման կարիքներին։ Հանս Ռայխենբախ զբաղվել է նաև գիտության օրենքների (նոմոլոգիական ասույթների) տրամաբանական վերլուծությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 5 6 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1995.
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #118599135 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Find A Grave — 1996.
- 1 2 CONOR.Sl
- 1 2 3 4 5 6 Mathematics Genealogy Project — 1997.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս Ռայխենբախ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 595)։ |
- Սեպտեմբերի 26 ծնունդներ
- 1891 ծնունդներ
- Համբուրգ քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 9 մահեր
- 1953 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Բեռլինի Հումբոլդտի համալսարանի դասախոսներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- 20-րդ դարի փիլիսոփաներ
- Գերմանացի փիլիսոփաներ
- Գերմանիայի հրեաներ
- Գյոթինգենի համալսարանի շրջանավարտներ
- Հավանականությունների տեսության մասնագետներ
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ
- Հրեա փիլիսոփաներ
- Մաթեմատիկայի փիլիսոփաներ
- Մյունխենի համալսարանի շրջանավարտներ