Շտուտգարտի բարձրագույն տեխնիկական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շտուտգարտի բարձրագույն տեխնիկական դպրոց
Изображение логотипа
Տեսակկիրառական գիտությունների համալսարան և հասարակական համալսարան
Հիմնադրված է1832
ԱնդամակցությունԳերմանիայի հետազոտական ցանց[1], Գերմանացի ռեկտորների կոնֆերանս[2], Գերմանիայի համալսարանական սպորտային ֆեդերացիա[3] և Informationsdienst Wissenschaft?[4]
Երկիր Գերմանիա
ՏեղագրությունՇտուտգարտ
Կայքhft-stuttgart.de
Շտուտգարտի բարձրագույն տեխնիկական դպրոց (Գերմանիա)##
Շտուտգարտի բարձրագույն տեխնիկական դպրոց (Գերմանիա)
Շտուտգարտի բարձրագույն տեխնիկական դպրոց, Գերմանիա
 Hochschule für Technik Stuttgart Վիքիպահեստում

Շտուտգարտի բարձրագույն տեխնիկական դպրոց (գերմ.՝ Hochschule für Technik Stuttgart, կարելի է նաև թարգմանել «Շտուտգարտի կիրառական գիտությունների համալսարան»), պետական բարձրագույն ուսումնական հաստատություն Շտուտգարտում, Բադեն-Վյուրթեմբերգ (Գերմանիա) դաշնային երկրի մայրաքաղաքում։ Դպրոցը հիմնադրվել և լայն ճանաչում է ստացել որպես ճարտարապետների և շինարարների պատրաստման կենտրոն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցը հիմնադրվել է 1832 թվականին որպես «Շինարարների ձմեռային դպրոց» (գերմ.՝ Winterschule für Bauhandwerker): Ուսումնական հաստատությունը պետք է իրականացներ ծանրակշիռ օժանդակություն շինարարներին ամառային ժամանակահատվածում (երբ իրականացվում էին հիմնական շինարարական աշխատանքները), իսկ ձմռանը (երբ շինարարական ակտիվությունը մարում է) բարձրացնել նրանց մասնագիտական մակարդակը։

1865 թվականին իրավունք է ստանում վարձել պրոֆեսորի աստիճանի դասախոսների, որոնք հաստատվում էին թագավորի կողմից։ Մինչև այժմ գործող գլխավոր մասնաշենքի շինարարությունն ավարտվել է 1873 թվականին ճարտարապետ Իոզեֆ ֆոն Էգլի գլխավորությամբ, ով ղեկավարել է ուսումնական հաստատությունը 1848-1893 թվականներին։

1988 թվականին ԲՈՒՀ-ին կից հիմնադրվել է «Իոզեֆ ֆոն Էգլի անվան ինովացիայի և գիտելիքների փոխանցման ինստիտուտ» (գերմ.՝ Joseph-von-Egle-Institut für Innovation und Transfer), ներկայումս «Կիրառական հետազոտությունների ինստիտուտ» (գերմ.՝ Institut für Angewandte Forschung, IAF): 2005 թվականին միանում է Բոլոնյան գործընթացին։ Տարբեր տարիների օգտագործվել են տարբեր անվանումներ`

  • 1832 թվականից՝ Շինարարների ձմեռային դպրոց (գերմ.՝ Winterschule für Bauhandwerker)
  • 1845 թվականից՝ Ձմեռային շինարարական դպրոց (գերմ.՝ Winterbaugewerkeschule)
  • 1869 թվականից՝ Վյուրտեմբերգյան թագավորական շինարարական դպրոց (գերմ.՝ Königliche Württembergische Baugewerkeschule)
  • 1918 թ. Վյուրտեմբերգյան շինարարական դպրոց (գերմ.՝ Württembergische Baugewerkeschule)
  • 1924 թ. Շտուտգարտի պետական բարձրագույն շինարարական դպրոց (գերմ.՝ Staatliche Höhere Bauschule Stuttgart)
  • 1938 թ. Շտուտգարտի պետական շինարարական դպրոց (գերմ.՝ Staatsbauschule Stuttgart)
  • 1964 թ. Քաղաքացիական շինարարության պետական ինժեներական դպրոց (գերմ.՝ Staatliche Ingenieurschule für Bauwesen)
  • 1971 թ. Շտուտգարտի պրոֆեսիոնալ բարձրագույն տեխնիկական դպրոց (գերմ.՝ Fachhochschule für Technik Stuttgart)
  • 1995 թ. Շտուտգարտի բարձրագույն տեխնիկական դպրոց (գերմ.՝ Hochschule für Technik Stuttgart)

Ներկայումս դպրոցը համարվում է Կիրառական գիտությունների համալսարաններից մեկը Գերմանիայում (գերմ.՝ Fachhochschule):

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շտուտգարտի բարձրագույն տեխնիկական դպրոցը ուսուցման ծրագրեր է ներկայացնում (այդ թվում անգլերեն լեզվով ) երեք ֆակուլտետներում, շնորհելով «Բակալավրի» և «Մագիստրոսի» աստիճաններ։

  • Ճարտարապետության և դիզայնի ֆակուլտետ
  • Ճարտարապետություն
  • Ինտերիերի դիզայն
  • Կլիմատիկ ինժեներիա
  • Նախագծերի միջազգային կառավարում
  • Քաղաքաշինություն
  • Քաղաքացիական շինարարության, շինարարական ֆիզիկայի և էկոնոմիկայի ֆակուլտետ
  • Շինարարական ինժեներիա
  • Շինարարական ֆիզիկա
  • Շինարարական էկոնոմիկա
  • Շինարարության կառավարում
  • Տնտեսագիտական հոգեբանություն
  • Քաղաքացիական շինարարություն
  • Թունելների շինարարություն
  • Ինֆրաստրուկտուրաների կառավարում
  • Կոնստրուկտորական նախագծում
  • Վերականգնվող էներգետիկա
  • Բնության պահպանություն
  • Գեոդեզիայի, ինֆորմատիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետ
  • Ինֆորմատիկա
  • Ինֆորմացիոն լոգիստիկա
  • Մաթեմատիկա
  • Գեոդեզիա և գեոինֆորմատիկա
  • Ծրագրավորման տեխնոլոգիաներ
  • Տնտեսագիտական ինֆորմատիկա

Հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շտուտգարտի բարձրագույն տեխնիկական դպրոցը հետազոտական գործունեության ընթացքում հիմնական շեշտը դնում է ճարտարապետության և շինարարության ոլորտների վրա։ ԲՈՒՀ-ին կից գործող կիրառական հետազոտությունների ինստիտուտում, որտեղ կենտրոնացված է ամբողջ հետազոտական ակտիվությունը, գործում են հետևյալ միջկարգապահական իրավասության կենտրոնները։

  • Վերականգնվող էներգետիկական տեխնոլոգիաների կենտրոն
  • Քաղաքների կայուն զարգացման կենտրոն
  • Ինտեգրալ ճարտարապետության կենտրոն
  • Գեոդեզիայի և գեոինֆորմատիկայի կենտրոն
  • Էկոնոմիկայի և կառավաման զարգացման կենտրոն
  • Ինֆորմատիկայի և մաթեմատիկայի արդյունաբերական կիրառության կենտրոն

Կիրառական հետազոտությունների ինստիտուտում կատարվում են նաև Եվրամիության կողմից ֆինանսավորվող միջազգային հետազոտական նախագծեր ճարտարապետական ակուստիկայի, ջերմամեկուսացման, ջերմաֆիզիկայի և արևային էներգիայի օգտագործման բնագավառներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շտուտգարտի բարձրագույն տեխնիկական դպրոց» հոդվածին։