Հիլարի Ուայթհոլ Փաթնամ
Հիլարի Ուայթհոլ Փաթնամ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 31, 1926[1][2][3][…] |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[1] |
Մահացել է | մարտի 13, 2016[4][1][2][…] (89 տարեկան) |
Մահվան վայր | Arlington, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | հուդայականություն |
Կրթություն | Հարվարդի համալսարան[1], Փենսիլվանիայի համալսարան[1], Central High School? և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան (1951)[1] |
Ազդվել է | Վիլյամ Ջեյմս, Ջոն Դյուի և Լյուդվիգ Վիտգենշթայն |
Երկեր | Reason, truth, and history? |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, փիլիսոփա, համալսարանի դասախոս, ոչ գեղարվեստական գրող և համակարգչային գիտնական |
Աշխատավայր | Փրինսթոնի համալսարան, Հարվարդի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Հյուսիսարևմտյան համալսարան |
Ծնողներ | հայր՝ Samuel Putnam? |
Կուսակցություն | Progressive Labor Party? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Եվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն և Բրիտանական ակադեմիա |
Hilary Putnam Վիքիպահեստում |
Հիլարի Ուայթհոլ Փաթնամ (հուլիսի 31, 1926[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[1] - մարտի 13, 2016[4][1][2][…], Arlington, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[1]), ամերիկացի տրամաբան և փիլիսոփա, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր։ Ամենից հաճախ մեջբերված և ազդեցիկ ամերիկյան ժամանակակակից փիլիսոփաներից մեկը[7][8]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիլարի Փաթնամը ծնվել է Սամուել Փաթնամի ընտանիքում (անգլ.՝ Erle Samuel Putnam, 1892—1950)[9] և Ռիվա Փաթնամը (անունը ՝ Սամփսոն) անգլ.՝ Riva Lillian Sampson; 1893—1979)։ Մոր ծնողները՝ հրեա ներգաղթյալներ էին Կովնոյից, ովքեր 1880-ականների վերջին հաստատվել էին Չիկագոյում, իսկ ավել ուշ տեղափոխվել Մանչեսթեր, որտեղ ծնվել են նրանց ավագ երեխաները[10]։ Նրա հայրը լրագրող և թարգմանիչ էր, 1936-1945 թվականներին աշխատել է կոմունիստական մամուլում, մայրը ստենոգրաֆ էր։ Մինչև 1934 թվականը ընտանիքն ապրում էր Փարիզում։ Մինչև 1934 թվականը ընտանիքն ապրում էր Փարիզում։
Որպես վերլուծական փիլիսոփայության առաջատար ներկայացուցիչներից մեկը՝ 1980-ականների կեսերից հանդես է եկել նրա կոշտ քննադատությամբ։ Փիլիսոփայական հետաքրքրությունները ներառում են գիտության փիլիսոփայությունն ու մեթոդաբանությունը, լեզվի փիլիսոփայությունը, մտքի փիլիսոփայությունը, իմացաբանությունն ու տրամաբանությունը։
1960-թվականներին Փաթնամը Ս․ Կրիպեի հետ միասին, ստեղծում է «նոր» կամ «պատճառահետեւանքային» տեսություն, համաձայն որի` բնական տեսակներ հասկացությունների իմաստը, որոնք կազմում են գիտական տերմինների մեծամասնությունը, որոշվում է հիմնականում նրանց ներքին բնույթով, բայց հաշվի են առնվում նաև նրանց օգտագործման պրագմատիկ ասպեկտները։
1980-ականների կեսերից քննադատում է վերլուծական փիլիսոփայությունը, որի առաջնորդներից մեկն էր համարվում նախկինում[11]։ 1976-ին ընտրվել է Ամերիկայի փիլիսոփայական ասոցիացիայի նախագահ։ 2000 թվականից նա դադարեցնում է դասախոսական գործունեությունը։
2011-ին նա արժանացել է Ռոլֆ Շոկի անվան տրամաբանության և փիլիսոփայության մրցանակի[12]։
Գիտական ներդրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Փաթնամը հրապարակեց բազմաթիվ ուսումնասիրություններ գիտության մեթոդաբանության, լեզվի փիլիսոփայության, գիտակցության փիլիսոփայության, էթիկայի և տրամաբանության խնդիրների, մաթեմատիկայի, ֆիզիկայի և քվանտային մեխանիկայի փիլիսոփայական խնդիրների վերաբերյալ[13]։ Նա ստեղծեց հղումների տեսություն ՝ նպատակ ունենալով հերքել Թոմաս Կունի և Պոլ Ֆեյերաբենդի թեզերը, գիտական տեսությունների անհամեմատելիության վերաբերյալ[14]։ Իր կյանքի ընթացքում Փաթնամի փիլիսոփայական հայացքները զգալի փոփոխությունների ենթարկվեցին։ Հետազոտողները առանձնացնում են փիլիսոփայական էվոլյուցիայի երեք փուլ[15]։
- գիտական ռեալիզմ(1957—1975)
- ներքին ռեալիզմ (1976—1988)
- պրագմատիկ ռեալիզմ (1988—2016)
Այս փուլերից առաջինում Փաթնամը դարձավ հոգեֆիզիոլոգիական խնդրի լուծման ֆունկցիոնալ մոտեցման ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկը, որը ուղեղի գործունեությունը համեմատում է թվային համակարգչի աշխատանքի հետ, բայց հետագայում հրաժարվեց այս մոտեցումից և ենթարկեց կոշտ քննադատություն[16]։ 1990-ականների սկզբին նա ասաց, որ գիտակցության փիլիսոփայությունը և ճանաչողական գիտությունը փակուղի են մտել, և կոչ արեց նոր մոտեցում գտնել «ուղեղ-գիտակցություն» խնդրի համար[17]։ Վերջին տարիներին Փաթնամը մեծ ուշադրություն է դարձնում գիտակցության և ընկալման խնդիրներին[18]։
Փիլիսոփայական հայացքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտակցության փիլիսոփայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փաթնամն առավել հայտնի է գիտակցության փիլիսոփայության մեջ ունեցած ներդրումներով։ 1960 -ականների վերջերին Փաթնամը հայտնեց բազմակի իրագործելիության գաղափար։ Բազմակի իրացման թեզը ենթադրում է, որ մեկ մտավոր տեսակը (հատկություն, վիճակ, իրադարձություն)կարող է իրացվել բազմաթիվ ֆիզիկական տեսակների միջոցով։ Տիպիկ օրինակ է ցավի վիճակը։ Ցավը, ըստ Փաթնամի աշխատությունների, կարող է համապատասխանել օրգանիզմի նյարդային համակարգի տարբեր ֆիզիկական վիճակների, և, այնուամենայնիվ, նրանք բոլորը նույն հոգեկան վիճակում են։
Իր աշխատանքի վաղ շրջանում Փաթնամը ձևակերպեց այն դիրքորոշումը, որն այժմ կոչվում է մեքենայի վիճակի ֆունկցիոնալություն, ըստ որի ՝ ցանկացած կենդանի էակի գիտակցություն կարելի է դիտարկել Թյուրինգի մեքենայի հետ համադրությամբ, որի աշխատանքը կարել է ամբողջությամբ կանխորոշվել հրահանգների ամբողջությամբ։
Այնուամենայնիվ, 1980 -ականների վերջին Փաթնամը հրաժարվեց ֆունկցիոնալիզմին և գիտակցության այլ հաշվարկային տեսություններին նվիրված լինելուց[19]։
Քաղաքական և կրոնական հայացքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կյանքի վաղ շրջանում Փաթնամը կիսում էր իր ծնողների կոմունիստական հայացքները (հայրը Daily Worker- ի սյունակագիր էր)[20]։ Նա արմատական ձախ Առաջադիմական աշխատանքային կուսակցության (PLP) անդամ էր, ապրում էր կոմունայում և դեմ էր արտահայտվում Վիետնամի պատերազմին[20]։ Հավատարիմ էր աթեիստական և հակակղերական հայացքներին[20]։ Կյանքի վերջին շրջանում նա հրաժարվեց ձախ գաղափարախոսությունից և ընդունեց հուդայականություն։ Կնոջ հետ միասին նա վերադարձավ կրոնական ավանդույթին, երեխաներին դաստիարակության հարցում ևս։ 68 տարեկան հասակում նա բար-միցվայի արարողության է ենթարկվել։ Նա սովորեց եբրայերեն և գրեց հուդայականության փիլիսոփայության վերաբերյալ մի քանի գիրք, որոնցում, մասնավորապես, նա պնդեց, որ ապացույցների որոնումը հակասում է կրոնական աշխարհայացքի էությանը[20][21]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1962 թվականին նա ամուսնանում է Ռութ Աննա Յակոբսի հետ[22], կինը դասավանդել է փիլիսոփայություն Ուելսլի քոլեջում[23]։ Ռութ Աննա Յակոբսը սերում էր Գոթայից գերմանացի գիտնականների ընտանիքից (հնագետ Քրիստիան Ֆրիդրիխ Վիլհելմ Յակոբսը նրա նախնին էր), ծնվել է Գերմանիայում[24]։
Կինը նրանից երկար ապրեց, ինչպես նաև նրա երեխաները՝ որդիներ Սամուելը և Հեսուն,․և դուստրերը ՝ Էրիկը և Մաքսիմը։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Philosophical Papers. Vol. 1—3. Cambridge, 1975—1983;
- Reason, Truth and History. Cambridge, 1981;
- The Many Faces of Realism. LaSalle (111.), 1987;
- Realism with a Human Face. Cambridge, 1990.
Ռուսերեն տպագրված ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Патнэм Х. Философия сознания / Пер. с англ. Л. Б. Макеевой, О. А. Назаровой, А. Л. Никифорова; предисл. Л. Б. Макеевой. М.: Дом интеллектуальной книги, 1999. 240 с. ISBN 5-7333-0004-3 (В бумажном издании допущена опечатка: ISBN содержит 9 цифр вместо 10: 5-733-0004-3. Искать книгу в Интернете следует по обоим указанным ISBN).
- Разум, истина и история[прим. 1] = Reason, Truth and history / Пер. с англ. Т.А. Дмитриева, М.В. Лебедева.. — М.: Праксис, 2002. — 296 с. — (Философия). — 2000 экз. — ISBN 5-901574-09-5
- Патнэм Х. Как нельзя говорить о значении (комментарий к статье Дж. Дж. Смарта) // Структура и развитие науки. М., 1978. С. 396—418 (также в сборнике: Патнэм Х. Философия сознания. С. 146—163).
- Патнэм Х. Значение и референция // Новое в зарубежной лингвистике. Вып. 13. М., 1982. С. 377—390.
- Патнэм Х. Вопрос о реализме. / Перевод И. Джохадзе // «Герменея», 2011, № 1(3). С.20-36.
- Патнэм Х. Введение к книге «Реализм и разум». — В кн.: Современная философия науки: знание, рациональность, ценности в трудах мыслителей Запада. Хрестоматия. — М., Логос, 1996. — 2-е изд. — 400 с. — Тираж 6000 экз. — ISBN 5-88439-061-0. — с. 209—220.
- Патнэм Х. Философы и человеческое понимание. — В кн.: Современная философия науки: знание, рациональность, ценности в трудах мыслителей Запада. Хрестоматия. — М., Логос, 1996. — 2-е изд. — 400 с. — Тираж 6000 экз. — ISBN 5-88439-061-0. — с. 221—245.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 http://www.nytimes.com/2016/03/18/arts/hilary-putnam-giant-of-modern-philosophy-dies-at-89.html?action=click&contentCollection=obituaries®ion=rank&module=package&version=highlights&contentPlacement=1&pgtype=sectionfront&_r=0
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 http://dailynous.com/2016/03/13/hilary-putnam-1929-2016/
- ↑ https://lauener-foundation.ch/award.php?aktiv=200000
- ↑ https://www.apaonline.org/page/carus
- ↑ Макеева, 1996, էջ 3
- ↑ Hickey, 2009, էջ 1
- ↑ Хиллари Патнэм в автобиографии упоминает, что его отец на самом деле был 1888 года рождения.
- ↑ The Philosophy of Hilary Putnam
- ↑ НФЭ, 2010
- ↑ Лауреаты премии Рольфа Шока Արխիվացված 2014-10-31 Wayback Machine — на сайте Шведской королевской академии наук(անգլ.)
- ↑ Макеева, 1996, էջ 6
- ↑ Макеева, 1996, էջ 57
- ↑ Hickey, 2009, էջ 2
- ↑ Макеева, 1996, էջ 152
- ↑ Макеева, 1996, էջ 161
- ↑ Hickey, 2009, էջ 5
- ↑ «Hilary Putnam».
- ↑ 20,0 20,1 20,2 20,3 «The meaning of meaning», The Economist, Mar 26th 2016
- ↑ «Hilary Putnam: The Chosen People». Bostonreview.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 20-ին.
- ↑ Linda Wertheimer (2006 թ․ հուլիսի 30). «Finding My Religion». The Boston Globe.
- ↑ To appear in the «American Philosophers» edition of Literary Biography, ed. Bruccoli, Layman and Clarke
- ↑ Hortsch, Michael. «Dr. Hans Nathan Kohn — ein Berliner Jüdischer Arzt und Forscher am Vorabend des Nationalsozialismus.» Berlin Medical, Vol. 4:26-28 August 2007
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Макеева Л. Б. Философия Х. Патнэма / Утверждено к печати Учёным советом Института философии РАН. — М.: ЦОП Института философии РАН, 1996. — 190 с. — 500 экз. — ISBN 5-201-01923-4
- Боррадори, Дж. Американский философ: Джованна Боррадори беседует с Куайном, Дэвидсоном, Патнэмом и др. / Пер. с англ. — М.: Дом интеллектуальной книги, 1998.
- Макеева, Л. Б. Семантические идеи Х. Патнэма // История философии. № 1. — М.: ИФ РАН, 1997. — С. 121—135.
- Կաղապար:НФЭ
- Джохадзе И. Д. Прагматический реализм Хилари Патнэма. М.: Канон +, 2013. — 288 c. — ISBN 978-5-88373-370-2.
- Lance P. Hickey Hilary Putnam. — 1st Edition. — Continuum International Publishing Group, 2009. — 192 p. — (Continuum Contemporary American Thinkers). — ISBN 978-1-84706-076-1
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Патнэм, Хилари» Արխիվացված 2016-03-04 Wayback Machine — статья А. А. Грицанова в энциклопедии по истории философии
- Список работ Патнэма(անգլ.)
- Видео-интервью с Патнэмом 2010-04-21
- «The meaning of meaning» — некролог в журнале The Economist
- Биография на encyclopedia.com
Քաղվածելու սխալ՝ <ref>
tags exist for a group named "прим.", but no corresponding <references group="прим."/>
tag was found
- Հուլիսի 31 ծնունդներ
- 1926 ծնունդներ
- Չիկագո քաղաքում ծնվածներ
- Մարտի 13 մահեր
- 2016 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Փենսիլվանիայի համալսարանի շրջանավարտներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի մաթեմատիկոսներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի մաթեմատիկոսներ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- Բրիտանական ակադեմիայի թղթակից-անդամներ
- Գիտության փիլիսոփաներ
- Մաթեմատիկայի փիլիսոփաներ
- Փիլիսոփայություն
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- Pages with reference errors that trigger visual diffs