Հակոբ Սիրունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Հակոբ Սիրունի
Screenshot from 2014-07-11 02 18 45.png
Ծնվել էապրիլի 6, 1890(1890-04-06)
ԾննդավայրԱդաբազար, Թուրքիա
Վախճանվել էապրիլի 7, 1973(1973-04-07) (83 տարեկանում)
Վախճանի վայրԲուխարեստ, Ռումինիա
Մասնագիտությունգրող, գրականագետ, արևելագետ, հայագետ, հրապարակախոս և հասարակական գործիչ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունԿեդրոնական վարժարան և Ստամբուլի համալսարան
Ուշագրավ աշխատանքներՍտուդիա է տակտա օրիենտալիա
Հակոբ Սիրունի Վիքիդարանում

Հակոբ Առաքելի Սիրունի (Ճոլոլյան) (ապրիլի 6 (18), 1890, Ադապազար - 1973, ապրիլի 7, Բուխարեստ), հայագետ արևելագետ, գրող, գրականագետ, հրապարակագիր, հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա՝ Կոստանդնուպոլսի էսայան (1901-1904) և Կեդրոնական վարժարաններում։ 1909-1913 թթ. սովորել է Կոստանդնուպոլսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 1908 թվականին և 1913 թվականին բանտարկվել է որպես քաղաքական անբարեհույս տարր։ Մեծ Եղեռնի տարիներին՝ 1915-1918 թթ. ապրել է Կ․ Պոլսի թաքստոցում, իսկ 1922 թվականից բնակություն է հաստատել Ռումինիայում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրունին նախ հանդես է եկել որպես գրող և հրապարակագիր։ Նրա բանաստեղծությունների մեծ մասն ամփոփված է «Մթնշաղ» (1908) և «Դեպի տաճարն հրաշքին» (1914) ժողովածուներում։ Արձակ գեղարվեստական ստեղծագործությունները տպագրվել են ժամանակի պարբերական մամուլում՝ «Կյանքի մրուրեն» («Արևելք», «Բյուզանդիոն», 1907), «Բանտի հուշատետրես» («Ազատամարտ», «Եգիպտահայ տարեցույց», 1914-1915) ևն։ Գրել է նաև դրամատիկ, գործեր, հուշագրություններ, դիմաստվերներ, կատարել թարգմանություններ ֆրանսերեն, ռուսերեն, թուրքերեն գրականություններից, մասնակցել է Կ․ Պոլսի մշակութային կյանքին։ 1913 թվականին Սիրունին կազմակերպել է Գրիգոր Զոհրապի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Լևոն Շանթի և ուրիշների գրական ասուլիսները, որոնք ամփոփվել են «Գրական ասուլիսներ» վերնագրով վեց հատորների մեջ։ 1914-ին Դանիել Վարուժանի հետ խմբագրել և հրատարակել է «Նավասարդ» տարեգիրքը։ Առաջին համաշխարհային պատերազմից (1914-1918) հետո մասնակցել է ՀՄԸՄ-ի» «Կոմիտասյան հանձնախումբ»-ի, «Արվեստի տան»,«Հայ տրամաթիք»-ի կազմակերպման աշխատանքներին։

Սիրունին աշխատակցել է ավելի քան 100 անուն հայ, ռումին, և ֆրանս․ թերթերի ու հանդեսների, խմբագրել և հրատարակել է «Երազ» (1906), «Առավոտ» (1910), «Արիամարտ» (1918), «Նոր արշալույս»(1922-1923, 1931), «Նավասարդ» (1923-1926), «Արի» (1924-1928), «Անի» (հանդեսը՝ 1935-1938, տարեգիրքը՝ 1941, 1942-1943, ռում․), «Արազ» (թերթը՝ 1932-1944, տարեգիրքը՝ 1933-1934) և այլ պարբերականներ։ Ռումինիա տեղափոխվելուց հետո սերտ կապեր է հաստատել Ն․ Յորգայի հետ, մշակութային, հասարակական գործունեություն ծավալել ռումինահայության մեջ, նպաստել հայագիտության և արևելագիտության տարածմանը Ռումինիայում։ Երկար տարիներ գրաբար, ժամանակակից հայերեն և թուրքերեն է դասավանդել Արևելյան Եվրոպայի հետազոտությունների և Բալկանյան ինստուտներում, արխիվային բարձրագույն վարժարանում։ Զբաղվել է հայ ժողովրդի պատմության [«Հայ մշակույթի պատմության ժամանակագրություն», 1935-41, ոում․, «Հայաստանը ըստ թուրք, աշխարհագիրներու»։

Բուխարեստ կամուրջը 1837 թվականին

1965, «Թանզիմաթ և հայերը», 1966, «Հայերի ժամանակագրական պատմություն (հնագույն շրջանից մինչև 859)», 1942-1943, ռում․], հայ հին և նոր գրականության («Ռուբեն Զարդարյան», 1925, «Երվանդ Օտյան», 1927, «Մկրտիչ Պեշիկթաշլյան», 1930, «Խրիմյան Հայրիկ», 1934, «Ինչպես որ էին․ Դանիել Վարուժան»,1940, «Կոմիտասին հետ», 1965-1969, «Միսաք Մեծարենց», 1968-1969, «Հովհաննես Թումանյան», 1969 և այլն), ձեռագրագիտության, աղբյուրագիտության, մատենագիտության, հայ թատրոնի, գաղթավայրերի՝ մասնավորապես Ռումինիայի հայ գաղութի պատմության («Ռումինահայ քրոնիկոն», մաս 1-2, 1933-1934, «Նոթեր։ Արճեշ քաղաքեն», 1942, «Պոլիսը և իր դերը», հ․ 1-5, հրտ․ հ․ 1-2, 1965-70 ևն) ուսումնասիրությամբ։ Սիրունին մեծ դեր է կատարել հայ-ռումինական կապերի ամրապնդման գործում։ Իր հրատարակած «Անի» հանդեսում և տարեգրքերում պրոպագանդել է հայ մշակույթը, միաժամանակ ռում․ գրականության ներկայացուցիչներին ներկայացրել հայ ընթերցողին («Միհայիլ Էմինեսկու», 1939, Նիկոլաե Յորկայի հետ», 1972)։ Սիրունին եղել է Ռումինիայի նշանավոր արևելագետներից։ Վ․ Բնցյաուի հետ հիմնադրել է արևելագետների ընկերությունը (պատվավոր նախագահ՝ 1971 թվականից), ղեկավարել նրա հայագիտական բաժանմունքը, եղել ընկերության պարբերականի՝ «Ստուդիա էտ ակտա օրիենտալիա»-ի («Studia et Acta Orientalia») խմբագիրներից։ Սիրունիի հայտնաբերած և հրատարակած հայկական և թուրքական աղբյուրները նոր լույս են սփռում Ռումինիայի պատմության վրա։

Սուրբ Անտոնիոի հրապարակը 1900 թվականին

«Թուրքական հրոսակախմբերի անծանոթ մի արշավանք Ռումինիայում 1769 թ․» (1940, ռումիներեն), «Ռումին իշխանները Բ․Դռան մոտ» (1941, ռումիներեն), «Թուրքական դրամների շրջանառությունը ռումինական երկրներում» (1944, ռումիներեն) և այլն։ Ուշագրավ են նաև նրա «Ռումինական բառեր Տրանսիլվանիայի հայերի բարբառում» (1927), «Ռումինիայի վերաբերյալ նոթեր հայ մի հեղինակի մոտ․ Հ․ Ղուկաս Ինճիճյան» (1928), «Քաղվածքներ Կամենիցի հայերի ժամանակագրությունից (1430-1611)» (մաս 1, 1936) և այլ գործեր։ Սիրունին եղել է ՀՄԸՄ-ի Ռումինիայի շրջանային վարչության նախագահ, «Կոմիտաս» երաժշտական միության, «Ռումինահայ կեդրոնական մատենադարան»-ի, «Հայ մշակույթի տան» և հայ մշակութային մի շարք ընկերակցությունների հիմնադիրներից։ 1965-1971 թվականների ընթացքում 5 անգամ այցելել է Խորհրդային Հայաստան։ Ստորագրել է Հ․ Ճ․ Սիրունի, Շրջիկ և այլն։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մթնշաղ, Կ. Պոլիս, 1908, 64 էջ:
  • Դէպի տաճարն հրաշքին, Կ. Պոլիս, 1914, 96 էջ:
  • Վալէնիի առաքեալը, Կ. Պոլիս, 1931, 32 էջ:
  • Միհայիլ Էմինէսքու (ռումինացի բանաստեղծի կյանքն ու ստեղծագործությունը), Պուքրէշ, 1939, 188 էջ:
  • Դանիէլ Վարուժան, Պուքրէշ, 1940, 288 էջ:
  • Ծաղկէ ծաղիկ (նօթեր Արճէշ քաղաքէն), Պուքրէշ, 1942, 124 էջ:
  • Պոլիս եւ իր դերը, հատ. Ա, Պէյրութ, 1965, 664 էջ:
  • Հայ եկեղեցին Ռումեն հողի վրա: Նիկոլայ Յորգա, Էջմիածին, 1966, 268 էջ:
  • Պոլիս եւ իր դերը, հատ. Բ, Պէյրութ, 1969, 592 էջ:
  • Հայկական տեղաշարժեր Արեւելեան Եւրօպայի քարտեզին վրայ, Պէյրութ, 1972, 92 էջ:
  • Նիքոլա Եորկային հետ, Անթիլիաս, 1972, 464 էջ:
  • Պոլիս եւ իր դերը, հատ. Գ, Պէյրութ, 1987, 688 էջ:
  • Պոլիս եւ իր դերը, հատ. Դ., Անթիլիաս, 1988, 480 էջ:
  • Գարեգին Պատրիարք Խաչատուրեան, Ստանպուլ, 2003, 192 էջ:
  • Ինքնակենսագրական նօթեր, Երևան, 2006, 356 էջ:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Հակոբ Սիրունի