1893 թվականին ավարտել է Նոր Նախիջևանի թեմական սեմինարիան։ Եղել է գրագիր, ուսուցիչ։ Գրել է բանաստեղծություններ, պատմվածքներ, վիպակներ։ 1910-ական թվականներին տարվել է ֆուտուրիզմով, փորձել այն արմատավորել հայ քնարերգության մեջ։ «Երվանդ Գոշ» (1911 թ.) վիպակում ստեղծել է կյանքի վերանորոգման էկլեկտիկ ուսմունք՝ համատեղելով լուսավորականությունն ու քրիստոնեությունը, տուրք տվել ժամանակի անհատապաշտական ու հուսահատական տրամադրություններին։ «Կյանքի ջութակը» (1917 թ.) վիպակում գերիշխում են նատուրալիստական տեսարանները։ «Օրերից առաջ» (1928 թ.) երկը փորձ է՝ իմաստավորելու նախահեղափոխական մտավորականության կյանքը։ Կարա-Դարվիշը թարգմանություններ է արել Ուոլթ Ուիթմենից։ Հայերենից ռուսերեն է թարգմանել Ալեքսանդր Շիրվանզադեի, Լևոն Շանթի, Ավետիս Ահարոնյանի առանձին ստեղծագործություններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 293)։