Կյանքի ջութակը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կյանքի ջութակը
Գրքի շապիկի առաջին էջը
ՀեղինակԿարա-Դարվիշ
ԺանրՎիպակ
Կազմված է11 մասից
Բնօրինակ լեզուհայերեն
Կերպար(ներ)Պյոտր Սալարյան, Լյուդմիլա Իվանովնա, Սաշինկա
Էջեր84 էջ
ԽմբագիրՀովիկ Չարխչյան
Կազմի հեղինակԴավիթ Հակոբյան
ԵրկիրՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչԴարակ
Հրատարակման տարեթիվ2019
ԳՄՍՀ978-9939-9222-8-7
ՀՏԴ821.19-31
ԳՄԴ84(5Հ)-44
ՎիքիքաղվածքԿյանքի ջութակը

«Կյանքի ջութակը», 2019 թվականին «Դարակ» հրատարակչության առանձին գրքով առաջին անգամ հրատարակած Կարա-Դարվիշի վիպակը[1]։ Խմբագիր` Հովիկ Չարխչյան, շապիկը` Դավիթ Հակոբյանի։ 84 էջ։

Վիպակի հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պյոտր Սալարյան
  • Լյուդմիլա Իվանովնա
  • Սաշինկա

Վիպակի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա ոչ միայն պատմություն է սիրային բարդ եռանկյունու և դրա հանգուցալուծման մասին, այլև կարա-դարվիշյան էսթետիկայի ու կենսափիլիսոփայության սինթեզն է` համեմված ակնհայտ նատուրալիզմով և քողարկված սոցիալականությամբ։ Մարդկային հարաբերությունների ենթաշերտերում խմորվող սրացումները ծնունդ են առնում արտաքին աշխարհի ազդակների թելադրանքով և միայն ներքին ընդվզումն է, որ կարող է ձերբազատել զգացմունքները` այդ շղթայազերծման դիմաց վճարելով թանկ գին, որպիսին միայն

կարող է լինել այն բանի կորուստը, ինչին ձգտում է մարդը։

Անկում` հանուն թռիչքի. ահա այն ճանապարհը, որ մատնանշում է Կարա-Դարվիշը «Կյանքի ջութակը» ստեղծագործության մեջ։ Եվ եթե ինչ-որ ժամանակ մի ինչ-որ գրականագետ «Կյանքի ջութակը» ներկայացնելու էր իբրև «անհատի մեջ նախամարդկայինն առաջին պլան մղելու տենդենց, ջլախտավոր տռփանքներ, բնազդների մանրամասնում», ապա նմանատիպ բնորոշում­ները ոչ միայն կողմ­նակալ, այլև կոպիտ մեկնաբանություն են։ «Կյանքի ջութակը» միանգամայն այլ որակական քայլ է, իր ժամանակների համար համարձակ խոսք և անկաշկանդ հայացք կյանքի նրբին, անդրկուլիսային երևույթների վրա, երբ գրողը բարձրաձայնում է այն, ինչի մասին մյուսները մտածում, սակայն լռում են[2]։
- Հովիկ Չարխչյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
  2. Հովիկ Չարխչյան, Կարա-Դարվիշի սիրո ալքիմիան։ Կարա-Դարվիշ, Կյանքի ջութակը, Ե., Դարակ, 2019, էջ 6։