Jump to content

Կափառնայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կափառնայում
ԵրկիրԻսրայել Իսրայել
ՀամայնքՀյուսիսային մարզ և Գալիլեա
Հիմնադրված էմ.թ.ա. 2-րդ դար թ.
Մակերես1728 dunam
Ժամային գոտիIsrael Standard Time?
Կափառնայում (Իսրայել)##
Կափառնայում (Իսրայել)

Կափառնայում (եբրայերեն՝ כפר נחום‎ — Kfar Naḥūm, հին հունարեն՝ Κεφαρνωκον, լատին․՝ Cafarnaum), հնագույն քաղաք, որը գտնվում է Իսրայելի Գալիլեա քաղաքի Գալիլեյան ծովի (այժմ՝ Կիներետ լիճ) հյուսիսարևմտյան ափին։ Քաղաքը հիշատակվում է «Նոր Կտակարանում», ըստ որի, Հիսուս Քրիստոսը քարոզել է Կափառնայումում աղոթարանում և այդ քաղաքում իրականացրել բազմաթիվ հրաշագործություններ[1]։

Հիմա Կափառնայումը կազմված է երկու մասից՝ արևմտյան և արևելյան։ Արևմտյան մասը պատկանում է Կուստոդիայի Սուրբ Հողերին և ներառում է հնագիտական համալիր՝ կազմված պեղված տների պատերի մնացորդներից, տեղական հրաբխային բազալտից, Սպիտակ աղոթարանից և Պետրոս առաքյալի կաթոլիկական եկեղեցուց։ Արևելյան մասը պատկանում է Երուսաղեմի ուղղափառ եկեղեցուն և ներառում է Սուրբ Առաքելոց վանքը[2]։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրի իրական անունը՝ Կվար Նահումը նշանակում է «Նաումի գյուղ», դա ոչ մի կապ չունի մարգարե Նաում Էլկոսանինի անվան հետ։ Հույները քաղաքն անվանել են՝ Կեֆառնոկոն։ Հովսեփոս Փլավիոսի գրվածքներում այդ անունը հնչում էր՝ Կափառնայում (հուն. Kαφαρναουμ): Նոր կտակարանում օգտագործվել է Կափառնայում անունը։ Թեոփիլակտոս Օրխիդացու Ավետարանի մեկնաբանության մեջ (Մատթեոսի Ավետարան 4:3; Մարկոսի Ավետարան 2:6-12) թարգմանվում է որպես «Մխիթարության տուն» (Նահում եբրայերեն նշանակում է մխիթարվել)։ Արաբները քաղաքն անվանում են Թալհում, բաղկացած Թել՝ «բլուր» և Հում, որը Նահում անվան հնարավոր նշանակություններից է։

Ասվածաշնչյան ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնադրվել է մոտ 2500 տարի առաջ։ Մ.թ. I դարում այն ծաղկում էր Հերոդ Անտիպասի պետության սահմանի վրա։ Կափառնայումի վրայով են անցնում Միջերկրական ծովի ափերից դեպի Սիրիա և Փոքր Ասիա առևտրական ուղիները։ Հռոմիացիների կողմից Իսրայելի նվաճումից հետո քաղաքում կանգնած էր լեգեոներների ջոկատը։

Համաձայն Ավետարանի՝ Հիսուս Քրիստոսի գլխավոր քարոզչական գործունեությունը տեղի է ունեցել Կափառնայումում։ Այնուհետև քաղաքը հանդիսանում էր ձկնորսական գյուղ և սահման Կեսարիայից դեպի Դամասկոս ճանապարհին[3]։ Կափառնայում Հիսուսը գտավ իր առաքյալներին՝ Պետրոսին, Անդրեաս առաքյալին, Հակոբոս և Հովհաննես առաքյալ եղբայրներին, և Մատթեոս առաքյալին։ Երկրորդ դարում Կափառնայումում ձևավորվեց հրեաների մի համայնք, որը դարձավ քրիստոնյա։ Հաջորդ դարում քաղաքում կառուցվեց եկեղեցի, և այն դարձավ քրիստոնյաների հենարանը։

Հինգերորդ դարում քաղաքում ապրում էր մոտ 1500 մարդ, սակայն յոթերորդ դարում, պարսիկների և արաբների ներխուժումից հետո, քրիստոնյաներն ու հրեաները լքեցին քաղաքը։

Ժամանակակից վիճակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Կափառնայումը պատկանում է իսրայելական ազգային զբոսայգիների համակարգին։ 1838 թվականին հայտնաբերվել է Սպիտակ աղոթարանի ավերակները, սակայն հնագիտական հետազոտությունը սկսվել է միայն 20-րդ դարի սկզբին։ Ենթադրվում է, որ 2-րդ դարում և 3-րդ դարի սկզբին կառուցված շենքը հանդիսանում էր աղոթարան, որը զգալիորեն վերակառուցվել է 5-րդ դարի վերջում և 6-րդ դարի սկզբին։ Իր հերթին, այս շենքը կանգնած է ավելի հին կառույցի ավերակների վրա, հնարավոր է՝ աղոթարան, որտեղ քարոզել է Հիսուս Քրիստոսը։ Աղոթարանի տարածքը պատկանում է Ֆրանցիսկյան միաբանությանը[4]։

1968 թվականին Սպիտակ աղոթարանից 30 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է տուն, որը նույնականացվում է Պետրոս առաքյալի տան հետ[5]։ Հնագիտական պեղումները ցույց են տվել, որ 1-ին դարի վերջում տան մեկ սենյակը վերափոխվել է տուն եկեղեցու, որի վրա 5-րդ դարի երկրորդ կեսին կառուցվել է ութանկյանի բյուզանդական եկեղեցին, որը գոյատևել է երկու դար։ 1990 թվականին այդ տարածքում կառուցվել է Պետրոս առաքյալի կաթոլիկ եկեղեցին, որը հզոր երկաթբետոնե հենարանների վրա կառուցված, ութանկյունաձև կառույց է։ Տաճարի ներքևի կենտրոնական մասում են գտնվում Պետրոս առաքյալի տան հարգելի սենյակը և բյուզանդական եկեղեցու մնացորդները[6]։

1925 թվականին Կափառնայումի արևելյան մասում կառուցվել է հունական Սուրբ Առաքելոց ուղղափառ եկեղեցին[4]։ Եկեղեցում կատարվում են հունական կղզու եկեղեցիների ավանդույթներից, որը բաղկացած է կիսագնդաձև խորանարդից և գմբեթից։ Սակայն, ի տարբերություն հիմնական Հունաստանի, որտեղ գմբեթը ներկում են կապույտ գույնով, սակայն պարզվում է՝ դրանք վարդագույն են։ Սա փոքր եկեղեցուն դարձնում է վառ գույնի գերիշխող տեսարան։ Վանքի տարածքը հետաքրքիր է ոչ միայն հնագիտական պեղումներով, այլև այստեղ տիրում է այգիների և սիրամարգերի մթնոլորտ։ Եկեղեցու ձևավորումը անսովոր վառ է ու պայծառ։ Բոլոր այդ ընդարձակ տնտեսությունները պահում են հունական Մակեդոնիայից Իրինարխ (Միտաս) անունով միայն մեկ վանական[7]։

Ֆեոդոր Դոստոևսկին քաղաքի անունը գործածել է իր «Ոճիր և պատիժ» վեպում։ Սոնա Մարմելադովան Կափառնայումում վարձակալել է դերձակի բնակարանը։ Այսպիսով, Դոստոևսկին միավորում է Սոնա Մարմելադովայի կերպարը ավետարանական ապաշխարող անառակի կերպարի հետ, որի հետ կաթոլիկ ավանդույթներում երկար ժամանակ Մարիամ Մագդաղենացու անունը նույնացվել է Կափառնայումի մոտ գտնվող Մագդալա քաղաքի անվան հետ։ Գինետան մշտական հաճախորդ Սիմոն Մարմելադովայի դստեր կերպարը, ապրելով դեղին տոմսով, ուժեղացնում է «նախահեղափոխական» բառի նշանակությունը. «կափառնա»՝ գինետուն, հասարակաց տուն[8]։

Օնորե դը Բալզակը առաջնորդվել է անունը գործածելով՝ «Ֆերագագ, հեղեղների առաջնորդը» ստեղծագործության մեջ, ընդգրկված «13-րդ պատմություն» եռերկում (1833)։ Ֆրանսիական խոսակցականով «կափառնա» բառը (capharnatim), որը նշանակում է իրերի քաոսային խառնաշփոթ, քաոս, գործածվել է Բալզակի «Քսակ» էտյուդում տեղը նկարագրելու համար և բնալելի շենքը նկարագրելիս[9]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Капернаум / Л. А. Беляев // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  • Капернаум // Библейская энциклопедия архимандрита Никифора. — М., 1891—1892.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Капернаум // Библейская энциклопедия архимандрита Никифора. — М., 1891—1892
  2. Finney. The Eerdmans Encyclopedia of Early Christian Art and Archaeology. — Eerdmans Publishing, 2017. — P. 251
  3. Православный паломник
  4. 4,0 4,1 Коротков П. А., Тарханова С. В. Капернаум // Православная энциклопедия. — М. : Церковно-научный центр «Православная энциклопедия», 2012. — Т. XXX. — С. 533—543. — 752 с. — 39 000 экз. — ISBN 978-5-89572-031-8.
  5. Padfield D. Capernaum. — P. 6—7.
  6. Sanctuary Capernaum. St. Peter’s Memorial. Custodia Terræ Sanctæ.
  7. Монастырь 12 апостолов в Святой Земле. Императорское православное палестинское общество.
  8. Словарь русского языка, составленный Вторым отделением Императорской Академии наук. СПб., 1908. Т. 4. Вып. 2. С. 395, 631—632
  9. «Живет же на квартире у портного Капернаумова» (Из комментария к «Преступлению и наказанию» Достоевского) / Березкина С. В. // Русская литература. 2013. № 4. С. 169—179

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

http://gde.co.il/kapernaum/ Արխիվացված 2019-04-10 Wayback Machine

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կափառնայում» հոդվածին։