Jump to content

Կառլես Պույոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլես Պույոլ
կատ.՝ Carles Puyol
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Կառլես Սաֆորկադա Պույոլ
Քաղաքացիությունը  Իսպանիա
Մականուն Tarzan[1]
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 13, 1978 (46 տարեկան)
Ծննդավայր Պոբլա դե Սեգուր, Իսպանիա Իսպանիա
Հասակ 1.78 սմ
Քաշ 80կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1993-1995 թթ.
1995-1996
Իսպանիա Իսպանիա Պոբլա դե Սեգուր
Իսպանիա Իսպանիա Բարսելոնա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999—2014
1996—1997
2008
1997—1999
Իսպանիա ԻսպանիաԲարսելոնա
Իսպանիա Իսպանիա Բարսելոնա Գ
Իսպանիա Իսպանիա Բարսելոնա Բ
392 (12)
1 (0)
89 (6)
Ազգային հավաքական
1995
2000
2000
2000-2010
Իսպանիա Իսպանիա Մ-17
Իսպանիա Իսպանիա Մ-19
Իսպանիա Իսպանիա Մ-21
Իսպանիա Իսպանիա
3(0)
4(0)
5(0)
100(3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կառլես Պույոլ (ապրիլի 13, 1978(1978-04-13)[2][3][4], Պոբլա դե Սեգուր, Pallars Jussà), իսպանացի ֆուտբոլիստ, Բարսելոնա ՖԱ ակումբի և Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին խաղացող։ «Բարսելոնայի» երկարամյա ավագ, Իսպանիայի հավաքականի նախկին փոխավագ։ Խաղացել է կենտրոնական պաշտպանի դիրքում։ Համարվում է ֆուտբոլի պատմության մեջ լավագույն պաշտպաններից մեկը։

Ամբողջ կարիերայում խաղացել է միայն մեկ ակումբի համար, որտեղ խաղացել է 593 պաշտոնական հանդիպում և խփել 18 գնդակ։

17 տարեկանից սկսած կրթվել է «Բարսելոնայի» ակադեմիայում։ Առաջին թիմի կազմում իր դեբյուտը նշել է 1999 թվականին, իսկ 2004 թվականին Լուիս Էնրիկեի կողմից ստացել է ակումբի ավագի թևկապը։ «Կատալոնացիների» կազմում վեց անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն (2004/05, 2005/06, 2008/09, 2009/10, 2010/11, 2012/13), երկու անգամ նվաճել է երկրի գավաթը (2008/2009, 2011/2012) և երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան (2005/06, 2008/09, 2010/11)։ Բացի դրանցից, պաշտպանը վեց անգամ նվաճել է Իսպանիայի սուպերգավաթը (2005, 2006, 2009, 2010, 2011, 2013), երկու անգամ Եվրոպայի սուպերգավաթը (2009, 2011), և նաև երկու անգամ աշխարհի ակումբային առաջնության գավաթը (2009, 2011)։ Երեք անգամ մտել է ՖԻՖԱյի վարկածով աշխարհի խորհրդավոր հավաքականի կազմի մեջ (2007, 2008, 2010) և վեց անգամ մտել է ՈՒԵՖԱյի վարկածով Եվրոպայի խորհրդավոր հավաքականի կազմի մեջ (2002, 2005, 2006, 2008, 2009, 2010)։ 2006 թվականին համարվել է Եվրոպայի լավագույն պաշտպան։

Պույոլը ազգային հավաքականում իր դեբյուտը նշել է 2000 թվականին։ Երեք անգամ մասնակցել է աշխարհի առաջնությանը (2002, 2006, 2010) և երկու անգամ Եվրոպայի առաջնությանը (2004, 2008)։ 2000 թվականին եղել է օլիմպիական խաղերի փոխչեմպիոն։ Հավաքականում անցկացրել է 100 խաղ և խփել 3 գնդակ։ Եղել է աշխարհի չեմպիոն (2010) և Եվրոպայի չեմպիոն (2008)։ Մտել է այդ մրցաշարների խորհրդավոր հավաքականնրի կազմում։ Ստացել է բրոնզե մեդալ Կոնֆեդերացիայի գավաթից (2009)։

Կենսագրություն և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1978 թ. ապրիլի 13-ին, Կատալոնիայում։ Կառլես Պույոլ Սաֆորկադան սկսեց իր ֆուտբոլային կարիերան այն փոքրիկ քաղաքի տեղային թիմում, որտեղ որ ծնվել էր՝ Լա Պոբլա դե Սեգուրում։ Շուտով նրա տաղանդը գրավեց շատերի ուշադրությունը և 17 տարեկան հասակում դարձավ Բարսելոնայի ակադեմիայի անդամ։

Նա արագ դարձավ Բարսելոնա Բ թիմի անդամ, այնուհետև, առաջ ընթանալով, 1999 թվականի հոկտեմբերի 2-ին Լուի վան Գալի որոշմամբ արեց իր դեբյուտը ազգային հավաքականում «Վալյադոլիդի» հետ հանդիպման ժամանակ։ Գնալով նա ավելի ու ավելի շատ էր մասնակցում հանդիպումներին, մինչև թիմում ձեռք բերեց իր հաստատուն դիրքը։ Իր խաղաոճը բարելավելու վճռականության շնորհիվ՝ Կառլես Պույոլը հաստատվեց կենտրոնական պաշտպանի դիրքում։ 2003-2004 խաղաշրջանում, ընտրվելով որպես թիմի 3-րդ կապիտան, նա էական դեր խաղաց թիմի ապշեցուցիչ առաջխաղացման մեջ, երբ թիմը հաղթեց առաջնությունը։ Պույոլը մասնակցեց առաջնության 27 և ՈՒԵՖԱ-ի գավաթի 7 հանդիպումներին։ Այդուհանդերձ, Կառլես Պույոլը ստիպված էր սպասել մինչ 2004-05 խաղաշրջանը՝ «Բարսելոնայում» իր առաջին մեդալը նվաճելու համար։ Այդ ժամանակ նա արդեն առաջին թիմի ավագն էր և էական նշանակություն ուներ Ֆրենկ Ռիկաարդի առաջնությունը հաղթելու հարցում։ Խաղաշրջանի վերջում, վերջապես նրա երազանքն իրականացավ և նա Կամպ Նոույում բարձրացրեց Լիգայի տիտղոսը։

2005-2006 խաղաշրջանում նա խաղաց այնքան, որքան և նախորդ տարում։ Թիմի ավագը պատիվ ուներ ներկայացվելու որպես առաջնության տիտղոսակիր՝ մինչ խաղն ընդդեմ Էսպանյոլի, մինչ Փարիզում ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի գավաթը բարձրացնելը, ինչը տեղի ունեցավ Սուրբ Դենիս մարզադաշտում «Արսենալի» դեմ տարած փառահեղ հաղթանակից հետո։ Ամբողջ խաղաշրջանի ընթացքում Պույոլը չխաղաց ընդամենը 5 խաղ, սակայն ոչ վնասվածքների պատճառով։ 3 դեպքում նա հանգստանում էր մարզիչի ցուցումով և համապատասխանաբար չխաղաց նաև 2 խաղ։ Բացի դրանից, նա մեկ գոլ խփեց 2005 թվականի հոկտեմբերի 30-ին Ռեալ Սոսիեդադի հետ հանդիպման ժամանակ՝ տոնելով 5։0 հաշվով հաղթանակ։

Հաջորդ՝ 2006-2007 խաղաշրջանի ժամանակ (որի 38 խաղերից 35-ին նա մասնակցեց), Կառլես Պույոլը ստացավ ամենավատ վնասվածքը իր ողջ կարիերայի ընթացքում, այն ժամանակ, երբ առաջնությունը գրեթե ավարտվել էր։ 2007 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած ընկերական հանդիպման ժամանակ նա վնասեց ծնկի ջիլերը, ինչը մինչ սեպտեմբերի 29-ը խանգարեց նրան դուրս գալ դաշտ։ Անտեսելով մրցակցության առաջին ամիսների բացթողումը՝ ակումբի ավագը վերջապես մասնակցեց 2007-2008 խաղաշրջանի առաջնության 30 հանդիպումներին։ 2008-2009 եռակի հաղթանակների խաղաշրջանում, Կառլես Պույոլան մեկ անգամ ևս դարձավ Բարսելոնայի ամենայուրօրինակ պաշտպանը։ Չեմպիոնների լիգայի ժամանակ Գուարդիոլան օգտագործում էր նրան որպես աջ պաշտպան, Կոպա դել Ռեյի եզրափակչի ժամանակ՝ որպես ձախ պաշտպան, իսկ մյուս բոլոր խաղերում՝ որպես կենտրոնական պաշտպան։ Նա ապացուցեց, որ կարող է նաև գոլեր խփել։ Հռոմում նա մտավ պատմության մեջ՝ դառնալով Բարսելոնայի առաջին ավագը, ով 2 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայի տիտղոսը։

Ազգային հավաքականում Կառլես Պույոլն իր խաղը սկսեց որպես աջ պաշտպան, բայց այնուհետև դարձավ մեծ կենտրոնական պաշտպան։ Նա թիմային խաղացողի հիանալի օրինակ է և երբեք չի բարդացնում իր թիմակիցների աշխատանքը խաղադաշտում։ Նա իրեն լավ է դրսևորում նաև ետին ձախ դիրքում, եթե հանգամանքներն այդպես են պահանջում։ Չնայած որ այնքան էլ բարձրահասակ չէ (178 սմ), նրա ֆիզիկական ուժը շատ է օգնում նրան խաղի ժամանակ։

Նա նաև սիրում է հարձակում գործել, հատկապես անկյունային հարվածների ժամանակ։ Ամենից ավելի Կառլես Պույոլը հենակետ է հավաքականի այլ անդամների համար, քանզի առաջնորդի բնածին հատկություններ ունի և հպարտանում է Բարսելոնայի գույներով՝ նույնականացվելով ակումբի հետ։

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հուլիսի 7-ին իր մասնակցությունն ունենալով 2010 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչին, տուգանային հարվածի խաղարկումից հետո խփեց Գերմանիայի դարպասին խփված միակ գոլը։ Կառլես Պույոլը բաց է թողել 2012 թվականի Եվրոպայի առաջնությանը ծնկի վնասվածքի պատճառով[5]։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պույոլը սկսել է ֆուտբոլ խաղալ իր հարազատ քաղաքի Պոբլա դե Սեգուր քաղաքում՝ դարպասապահի դիրքում[6]։
  • Կառլեսի տանը ապրել է ոչխար Կեկա անվանումով, որին նա խնամում էր։ Կատալոնական Կրակովիայում այդ մասին կա ծիծաղելի տեսահոլովակ[7]։
  • 2011 թվականի հոկտեմբերին Կառլեսը բաժանվել է իսպանացի մոդել Մելենա Կոստայից[8]։ 2012 թվականից սկսած լուրեր էր պտտվում, որ Կառլեսը հանդիպում է կոլումբայցի մոդել Ժիզել Լակուտուրեի հետ[9]։
  • 2012 թվականից սկսեց հանդիպել մոդել Վանեսսա Լորենցոյի հետ։ 2013 թվականի սեպտեմբերին նրանք հայտարարեցին, որ երեխայի են սպասում՝ աղջկա։ Հունվարի 24-ին նրանց աղջիկ ունեցան, որին անվանեցին Մանուել Պույոլ Լորենցո։

Ելույթների վիճակագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերանայվել է 2014 թվականի մարտի 4-ին

Ելույթներ Առաջնություն Պետության գավաթ Եվրոգավաթ Այլ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Իսպանիա Բարսելոնա Բ Սեգունդա
Սեգունդա Բ
1996/97 1 1 1 1
1997/98 42 3 42 3
1998/99 38 2 38 2
1999/00 8 0 8 0
Ընդհանուր 89 6 89 6
Իսպանիա Բարսելոնա Լա Լիգա Լա Լիգա 1999-00 24 0 5 0 8 0 0 0 37 0
Լա Լիգա 2000-01 17 0 2 0 5 0 24 0
Լա Լիգա 2001-02 35 2 1 0 15 0 51 2
Լա Լիգա 2002-03 32 0 0 0 14 0 46 0
Լա Լիգա 2003-04 27 0 4 0 7 0 38 0
Լա Լիգա 2004-05 36 0 1 0 8 0 45 0
Լա Լիգա 2005-06 35 1 3 0 12 0 2 0 52 1
Լա Լիգա 2006-07 35 1 7 0 8 1 5 0 55 2
Լա Լիգա 2007-08 30 0 7 0 10 1 47 1
Լա Լիգա 2008-09 28 1 6 0 11 0 45 1
Լա Լիգա 2009-10 32 1 2 0 9 0 5 0 48 1
Լա Լիգա 2010-11 17 1 2 0 8 0 0 0 27 1
Լա Լիգա 2011-12 26 3 7 2 9 0 2 0 44 5
Լա Լիգա 2012-13 13 1 5 1 4 0 0 0 22 2
Լա Լիգա 2013-14 5 1 6 1 1 0 0 0 12 2
Ընդհանուր 392 12 58 4 129 2 14 0 593 18
Ամբողջ կարիերա 481 18 58 4 129 2 14 0 682 24

Խաղերը և գոլերը հավաքականի կազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մարտի 27-ի դրությամբ

ՖԱ Բարսելոնա

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2010/11 Չեմպիոնների լիգա
  • 2010/11 Լա Լիգա
  • 2010/11 Իսպանիայի սուպեր գավաթ
  • 2009/10 Լա Լիգա
  • 2009/10 Աշխարհի ակումբային գավաթ
  • 2009/10 Եվրոպայի սուպեր գավաթ
  • 2009/10 Իսպանիայի սուպեր գավաթ
  • 2008/09 Չեմպիոնների լիգա
  • 2008/09 Լա Լիգա
  • 2008/09 Կոպա դել Ռեյ
  • 2006/07 Իսպանիայի սուպեր գավաթ
  • 2005/06 Չեմպիոնների լիգա
  • 2005/06 Լա Լիգա
  • 2005/06 Իսպանիայի սուպեր գավաթ
  • 2004/05 Լա Լիգա

Իսպանիայի ազգային հավաքական

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2010 Աշխարհի գավաթ
  • 2008 Եվրոպայի առաջնություն
  • 2000 Արծաթե մեդալ. Սիդնեյի օլիմպիական խաղեր
  • 2000-01 թվականների Իսպանիայի լավագույն ֆուտբոլիստ
  • Տարվա Եվրոպայի լավագույն պաշտպան։ 2005/06
  • ESM-ի վարկածով մտել է Եվրոպայի տարվա խորհրդանշական ակումբի կազմի մեջ (4)։ 2001/02, 2002/03, 2004/05, 2005/06
  • ՈւԵՖԱ-ի վարկածով մտել է Եվրոպայի տարվա խորհրդանշական ակումբի կազմի մեջ (6)։ 2002, 2005, 2006, 2008, 2009, 2010
  • ՖԻՖԱ-ի վարկածով մտել է աշխարհի տարվա խորհրդանշական ակումբի կազմի մեջ (3)։ 2007, 2008, 2010
  • FIFPro-ի վարկածով մտել է Եվրոպայի տարվա խորհրդանշական ակումբի կազմի մեջ (3)։ 2007, 2008, 2010
  • ՈւԵՖԱ-ի վարկածով մտել է 2008 թվականի ԱԱ-ի խորհրդանշական ակումբի կազմի մեջ
  • ՖԻՖԱ-ի վարկածով մտել է 2013 թվականի Կոնֆեդերացիաների գավաթի խորհրդանշական ակումբի կազմի մեջ
  • ՖԻՖԱ-ի վարկածով մտել է 2010 թվականի ԱԱ-ի խորհրդանշական ակումբի կազմի մեջ
  • 2012 թվականի Աստուրիկական թագուհու անվան մրցանակի հաղթող
  • Թագավորական շքանշանի ոսկե մեդալի հաղթող։ 2011

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Olympedia — 2006.
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  5. Карлес Пуйоль пропустит Евро-2012 // Eurosport.ru
  6. «Carles Puyol».
  7. Факты о Карлесе Пуйоле
  8. Модель Малена Коста подтвердила разрыв с Карлесом Пуйолем
  9. Новая девушка Карлеса Пуйоля — Жизель Лакутуре
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլես Պույոլ» հոդվածին։