Կաբսա
![]() | |
Տեսակ | սննդամթերք |
Ենթատեսակ | բրնձով ուտեստ |
Առաջացման երկիր | ![]() |
Հիմնական | բրինձ, միս, հիլ, Մշկընկույզ, Դափնու տերև, դարչին և Black lime? |
Կաբսա (արաբ․՝ كبسةكبسة kabsah), բրնձով և մսով պատրաստվող ուտեստ: Այս ուտեստն ի հայտ է եկել Սաուդյան Արաբիայում, որտեղ համարվում է ազգային ուտեստ: Չնայած այն հանգամանքին, որ կաբսան համարվում է Սաուդյան Արաբիայի բնիկների ուտեստը, այն հաճախ պատրաստում են նաև այնպիսի պետություններում, ինչպիսիք են՝ Եմենը, Պաղեստինը, Հորդանանը, Քաթարը, Օմանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Իրաքը և Քուվեյթը: Պարսից ծոցի պետությունների մեծ մասում ուտեստը հայտնի է որպես մակբուս (makbūs) (արաբ․՝ مكبوسمكبوس):
Բովանդակություն
Բաղադրիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կաբսա ուտեստը սովորաբար պատրաստվում է երկար հատիկավոր բրնձից, այնպիսին, ինչպիսին բասմաթի տեսակն է (երկար հատիկավոր բրնձի բուրումնավետ տարատեսակ է), մսից, բանջարեղենից և համեմունքների խառնուրդից: Գոյություն ունեն կաբսա ուտեստի բազմաթիվ տեսակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները: Ուտեստի համար վաճառվում են հատուկ պատրաստված համեմունքային խառնուրդներ: Դրանք ունեն տարբեր ֆիրմային անվանումներ: Պատրաստի խառնուրդները խոհարարներին թույլ են տալիս կրճատելու ուտեստի պատրաստման ժամանակը, սակայն պատրաստված ուտեստի համը կարող է տարբերվել ավանդականից: Ուտեստին նշանակալի համ են հաղորդում օգտագործվող համեմունքները: Դրանց թվին են պատկանում՝ սև պղպեղը, մեխակը, հիլը, շաֆրանը, դարչինը, չորացրած լայմը, դափնու տերևը և մշկընկույզը[1].
Ուտեստի հիմնական բաղադրիչը միսն է: Օգտագործվում է հավի, այծի, ոչխարի, ուղտի, տավարի, ձկան և ծովախեցգետնի միս: Հավի մսով machbūs պատրաստելու համար անհրաժեշտ է մեկ ամբողջական հավ: Համեմունքները, բրինձը և միսը կարող են ունենալ այնպիսի հավելումներ, ինչպիսիք են՝ նուշը, մայրի ծառի ընկույզները, գետնընկույզը, սոխը և չամիչը[2]: Ուտեստը մատուցվում է տաք վիճակում, տոմատի սոուսի հետ միասին:
Պատրաստման տեխնոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կաբսայի համար նախատեսված միսը կարելի է տարբեր կերպ պատրաստել: Մսի մենամեծ տարածում ունեցող եղանակը մանդին է: Այս հնագույն տեխնոլոգիան սկիզբ է առել Եմենում. այս դեպքում հողի մեջ փորված խորը փոսի մեջ տապակվում էր միսը: Պատրաստման մեկ այլ եղանակ է մասբին (mathbi), երբ միսը պատրաստվում է հարթ քարերի վրա՝ գրիլի նման: Երրորդ մեթոդը madghūt-ն է, որը ենթադրում է մսի պատրաստումը թավայի կամ կաթսայի մեջ:
Մինչ ուտեստի պատրաստումը՝ կաթսայի մեջ լցվում է ձիթայուղ և կարագ, ավելացվում է մեխակ, դարչին և սև հիլ: Այդ ամենը տապակվում է մի քանի վայրկյան: Այնուհետև հավի միսը շոգեխաշվում է 5-6 րոպե: Ուտեստին ավելացնում են սոխ, սխտոր, տոմատի մածուկ, գազար: Այդ ամենը տապակվում է մի քանի րոպե: Հետո ավելացվում է բրինձ, հավի արգանակ, սև աղացած պղպեղ, չամիչ: Ամբողջը եփվում է մինչ բրնձի պատրաստ լինելը:
Ուտեստը սովորաբար ուտում են ձեռքով, մեծ ճաշամանից:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Al Kabsa - Traditional Rice dish»։ Food.com։ Վերցված է 23 June 2012
- ↑ «How to Make Kabsa»։ Վերցված է 23 June 2012