Ծովային կաթնասունների այգի
Ծովային կաթնասունների այգի (անգլ.՝ Marine mammal park), հայտնի նաև ծովային կենդանիների այգի կամ օվկիանարիում անվանումներով, շահույթ հետապնդող թեմատիկ այգի կամ ակվարիում, որտեղ ծովային կաթնասունները, ինչպիսիք են դելֆինները, բելուգա կետերը և ծովառյուծները, պահվում են ջրային բաքերում և ցուցադրվում հասարակության համար նախատեսված հատուկ շոուներում։ Ծովային կաթնասունների այգին ավելի ընդարձակ է, քան դելֆինարիումը, քանի որ այն նաև ներառում է այլ ծովային կաթնասուններ և առաջարկում լրացուցիչ զվարճանքներ։ Այն համարվում է հասարակ ակվարիումի և զվարճանքների այգու համակցություն։ Ծովային կաթնասունների այգիները տարբերվում են ծովային այգիներից, քանի որ ներառում են ներառում են բնական արգելոցներ և ծովային վայրի բնության արգելավայրեր, ինչպիսիք են կորալային խութերը՝ տարածված հատկապես Ավստրալիայում:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծովառյուծների այգին` բացված 1895 թվականին Նյու Յորքի Բրուքլինի Կոնի կղզում, հանդիսանում էր առաջին ծովային կաթնասունների այգին։ Այն ներկայացնում էր ջրային շոու՝ 40 ծովառյուծների մասնակցությամբ։ Այգին փակվել է 1903 թվականին, և նրա տեղում ստեղծվել է այլ զվարճանքի այգի, որը կոչվում էր Լունա Պարկ[1]:
Երկրորդ ծովային կաթնասունների այգին, որն այն ժամանակ կոչվում էր օվկիանարիում, հիմնադրվել է 1938 թվականին Ֆլորիդայի Սենթ Օգաստինում։ Այն ի սկզբանե ջրի մեծ բաք էր, որն օգտագործվում էր ստորջրյա ֆիլմերի նկարահանման համար՝ ծովային կաթնասունների ցուցադրության նպատակով, և միայն ավելի ուշ է դարձել հանրային գրավչություն։ Այսօր Ֆլորիդայի Մերինլենդը պնդում է, որ «աշխարհի առաջին օվկիանարիումն» է[2]։
1961 թվականի նոյեմբերին Լոս Անջելեսի մոտ գտնվող Պալոս Վերդես թերակղզու Մարինլենդը դարձել է առաջին այգին, որը գերության մեջ գտնվող խոյադելֆին է ցուցադրել, թեև Վանդա անունով կաթնասունը երկու օր անց մահացել է[3]։ Վանկուվերի ակվարիումը խոյադելֆին ունեցող երկրորդ այգին էր։ Մոբի Դոլլ անունով խոյադելֆինը գերության մեջ ողջ է մնացել ընդամենը երեք ամիս (1964 թվական)[4]։
1970-1990 թվականների տեխնիկական առաջընթացը և հասարակության հետաքրքրությունը ջրային միջավայրերով հանգեցրել են մեծ ծովային կաթնասունների այգիների ստեղծմանը, որտեղ կետանմանները (հիմնականում խոյադելֆիններ և այլ դելֆիններ) դարձել են հիմնական գրավչությունը։ Այս ընթացքում է ստեղծվել Ամերիկյան ծովաշխարհը (անգլ.՝ Seaworld USA), որն իր գործունեությունը ծավալել է Ֆլորիդայի Օռլանդոյում, Կալիֆորնիայի Սան Դիեգոյում, Տեխասի Սան Անտոնիոյում և Օհայոյի Ավրորայում (Օհայոյի մասնաճյուղը հետագայում դադարեցրել է իր գործունեությունը):
1865 թվականի հուլիսի 13-ին Նյու Յորքում գտնվող Պ. Տ. Բարնումի թանգարանը բռնկվել է հրդեհով, որի հետևանքով մահացել են երկու գերության մեջ գտնվող բելուգա կետեր։ Կետերը ողջ-ողջ եփվել են իրենց ջրամբարում [5]։
Այգիների ցանկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Անուն | Գտնվելու վայր |
---|---|
Օշըն Պարկ Հոնկ Կոնգ (Ocean Park Hong Kong) | Վոնգ Չուկ Հանգ (Հոնկ Կոնգ) |
Ավստրալիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Անուն | Գտնվելու վայր |
---|---|
Դելֆին ծովային պահպանության այգի (Dolphin Marine Conservation Park) | Քոֆս Հարբոր |
Սի Վորլդ (Sea World) | Գոլդ Քոստ |
Սի լայֆ սանշայն քոստ (Sea Life Sunshine Coast) | Մուլուլաբա |
Եվրոպա
[խմբագրել | խմբագրել կոդը]Անուն | Գտնվելու վայր |
---|---|
Դելֆինարիում Հարդերվեյկ (Dolfinarium Harderwijk) | Հարդերվեյկ (Նիդերլանդներ) |
Մարինլենդ (Marineland) | Անթիբ (Ֆրանսիա) |
Մեդիտերանեո Մարին Պարկ (Mediterraneo Marine Park) | Մալթա |
Լորո Պարկ (Loro Parque) | Պուերտո դե լա Կրուս, Տեներիֆե (Իսպանիա) |
Օնմեգա Դելֆինթերապի Սենթր (Onmega Dolphintherapy Center) | Մարմարիս, Միջերկրական ծով (Թուրքիա) |
Հյուսիսային Ամերիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Անուն | Գտնվելու վայր |
---|---|
Մայանի սիկվարիում (Miami Seaquarium) | Մայամի (ԱՄՆ) |
Դիսքավըրի Քով (Discovery Cove) | Օռլանդո (ԱՄՆ) |
Դելֆինուս Դրիմս Կանկուն (Delphinus Dreams Cancún) | Կանկուն, (Մեքսիկա) |
Դելֆինուս Ռիվիերա ՄայաDelphinus (Riviera Maya) | Ռիվիերա Մայա, (Մեքսիկա) |
Դելֆինուս (Delphinus Xcaret) | Ռիվիերա Մայա, (Մեքսիկա) |
Դելֆինուս (Delphinus Xel-Ha) | Ռիվիերա Մայա, (Մեքսիկա) |
Դելֆինուս Կոստա Մայա (Delphinus Costa Maya) | Կոստա Մայա, (Մեքսիկա) |
Դելֆին Դիսքավըրի (Dolphin Discovery) | Իսլա Մուխերես, (Մեքսիկա) |
Դելֆին Դիսքավըրի (Dolphin Discovery) | Կոսումել, (Մեքսիկա) |
Դելֆին Դիսքավըրի (Dolphin Discovery) | Ռիվիերա Մայա, (Մեքսիկա) |
Դելֆին Ռիսրչ Սենթր (Dolphin Research Center) | Մարաթոն, (ԱՄՆ) |
ՍիՎորլդ (SeaWorld) | Սան Դիեգո, (ԱՄՆ) |
ՍիՎորլդ (SeaWorld) | Օռլանդո, (ԱՄՆ) |
ՍիՎորլդ (SeaWorld) | Սան Անտոնիո, (ԱՄՆ) |
Սի Լայֆ Պարկ Հավայի (Sea Life Park Hawaii) | Օահու, (ԱՄՆ) |
Սի Լայֆ Պարկ Վայարտա (Sea Life Park Vallarta) | Նուևո Վայարտա, (Մեքսիկա) |
Ֆլորիդայի Մարինլենդ (Marineland of Florida) | Սենթ Օգաստին, (ԱՄՆ) |
Կանադայի Մարինլենդ (Marineland of Canada) | Նիագարա Ֆոլս, (Կանադա) |
Սիքս Ֆլեգս Դիսքավըրի Քինգդոմ (Six Flags Discovery Kingdom) | Կալիֆորնիա, (ԱՄՆ) |
Ծովային թատրոն (Theater of the Sea) | Իսլամորադա, Ֆլորիդա, (ԱՄՆ) |
Հարավային Ամերիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Անուն | Գտնվելու վայր |
---|---|
Մունդո Մարինո (Mundo Marino) | Սան Կլեմենտե դել Տույու (Արգենտինա) |
Քննադատություն և կենդանիների բարեկեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենդանիների բարօրության բազմաթիվ խմբեր, ինչպիսին է Կենդանիների պաշտպանության համաշխարհային միությունը, կետերին և դելֆիններին գերության մեջ պահելը համարում են կենդանիների չարաշահման ձև: Հիմնական փաստարկն այն է, որ կետերն ու դելֆիններն արհեստական միջավայրում տեղաշարժվելու բավարար ազատություն չունեն: Այսպիսով, ծովային կաթնասունների այգիների գոյությունը շատ հակասական է:
Չնայած կետերի և դելֆինների համար նախատեսված հսկայական լողավազանները պահանջում են արտակարգ տեխնիկական և ֆինանսական ծախսեր և, հետևաբար, դրանք պահպանելը շատ դժվար է, բազմաթիվ ծովային կաթնասունների այգիներ ջանում են բարելավել գերության պայմանները, փորձում են զբաղվել հանրային կրթությամբ և գիտական ուսումնասիրություններով։ Այդ նպատակով բազմաթիվ ծովային կաթնասունների այգիներ միացել են Ծովային Կաթնասունների Այգիների և Ակվարիումների Դաշինքին (անգլ.՝ Alliance of Marine Mammal Parks and Aquariums), որը միջազգային կազմակերպություն է՝ նվիրված ծովային կաթնասունների խնամքի բարձր ստանդարտների ապահովմանը։ Այն հիմնադրվել է 1987 թվականին և 1992 թվականին հիմնել է իր գրասենյակները Վաշինգտոնի մոտակայքում։ Մի զեկույցում նշվում է, որ քիչ են օբյեկտիվ ապացույցները, որոնք ցույց են տալիս, որ ծովային կաթնասունների այգիները նպաստում են հանրային գիտելիքների ընդլայնմանը[6]։
2010 թվականին կենդանիներին գերության մեջ որպես վարժեցված շոու կատարողներ պահելու պրակտիկան խիստ քննադատության է ենթարկվել, երբ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի ծովաշխարհում վարժեցնողը սպանվել է խոյադելֆին կետի կողմից[7]։ Խոյադելֆինների հարձակումները փաստագրվել են 2013 թվականին նկարահանված «Բլեքֆիշ» ֆիլմում: 2015 թվականին Կալիֆորնիայի ափամերձ հանձնաժողովն արգելել է գերության մեջ գտնվող մարդասպան կետերի բուծումը[8]։
Ջրային կաթնասունների գերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենդանիների գերությունը կենդանիների բռնումն ու պահումն է։ Կենդանիները գերության մեջ են պահվում զվարճանքի և ընտանի դարձնելու նպատակներով[9]։ 2016 թվականի դրությամբ գերության մեջ պահվող 63 կետերն ու դելֆինները ունեցել են էապես ավելի քիչ տարածություն, քան կունենային վայրի բնության մեջ։ Գերության մեջ գտնվող ծովային կաթնասունները ցուցաբերել են վարքային փոփոխություններ՝ կապված խմբում ընկերոջ կամ ընտանիքի անդամից բաժանման հետ[10]։
Դելֆիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերության մեջ գտնվող դելֆինները վեց անգամ ավելի հակված են մահանալու, քան վայրի բնության մեջ գտնվողները՝ այն սթրեսի և վատ վերաբերմունքի պատճառով, որին նրանք ենթարկվում են[11]։ Գերության մեջ նրանք ապրում են միջինում 40 տարի ավելի քիչ, քան վայրի բնությունում։ Գերության մեջ գտնվելու սթրեսը վատթարացնում է դելֆինների վերարտադրությունը, բացառությամբ հազվագյուտ դեպքերի[12]։ Վայրի բնության մեջ դելֆիններն իրենց ժամանակի մոտ 80%-ը անցկացնում են ջրի տակ և օրական մոտ 40 մղոն լողում են, մինչդեռ գերության մեջ նրանք իրենց ժամանակի 80%-ը անցկացնում են ջրի վերին հատվածում և օրական լողում են ընդամենը մի քանի մղոն[13]։
Խոյադելֆիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վայրի բնության մեջ խոյադելֆինները լողում են օրական մոտ 100 մղոն և ծովի մակերեսային հատվածում անցկացնում են իրենց կյանքի մոտ 10%-ը։ Գերության մեջ օրկաները չեն կարող լողալ իրենց անհրաժեշտ խորությամբ, ինչը կարող է արևայրուքի և բծերի պատճառ դառնալ։ Բաց օդի երկարատև ազդեցությունը կարող է հանգեցնել մեջքային լողակի քայքայմանը[9]: 2016 թվականի դրությամբ ԱՄՆ-ում գերության մեջ է գտնվել 63 խոյադելֆին: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գրեթե բոլոր գերված խոյադելֆինները մահանում են ոչ թե ծերությունից, այլ տարբեր պատճառներով[11]: 1970 թվականից ի վեր 12 օրկա է մահացել Ծովաշխարհում: 1971 թվականից ի վեր Սան Դիեգոյի Ծովաշխարհում գրանցել է 17 խոյադելֆինների մահ[14]: Խոյադելֆինները հաճախ մահանում են հղիությունից, հիվանդություններից և սթրեսից [1]։
Խոյադելֆինի ուղեղը էականորեն մեծ է և բարդ կառուցվածք ունի՝ ի համեմատ մյուս ծովային կաթնասունների։ Խոյադելֆինները, ըստ երևույթին, հասկանում են, որ գտնվում են մարդու խնամքի տակ և գոյատևման համար կախված են իրենց խմբի և ընտանիքի անդամներից[15]։ Հազվադեպ է պատահում, որ նրանք ինքնուրույն ապրեն[16]։ Մայամիի ծովակվարիումում գտնվող Լոիտա անունով խոյադելֆինը, որը պատանդ էր վերցվել 4 տարեկան հասակում և գերության մեջ գտնվել էր մոտ 50 տարի, պետք է ազատ արձակվեր, սակայն մահացել է 2023 թվականի ամռանը, նախքան գերությունից ազատվելը[17]։
Գերության կանխարգելում
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է 1966 թվականին ընդունված Կենդանիների բարեկեցության օրենքը՝ մարդու խնամքի տակ գտնվող կենդանիներին պաշտպանելու մասին[18]: Ծովային կաթնասունների պաշտպանության մասին օրենքը, որը ստորագրվել է 1972 թվականին նախագահ Ռիչարդ Նիքսոնի կողմից, արգելում է ծովային կաթնասուններին բռնելը:[19]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Coney Island History | Sea Lion Park | Captain Paul Boyton». Heart of Coney Island (անգլերեն). Վերցված է 2024-08-13-ին.
- ↑ «Marineland of Florida | Marine Life, Animal Exhibits & Education | Britannica». www.britannica.com (անգլերեն). Վերցված է 2024-08-13-ին.
- ↑ «Eye to Eye with Orky and Corky». Marinelandofthepacific.org. Արխիվացված է օրիգինալից 2014-04-07-ին. Վերցված է 2014-04-29-ին.
- ↑ The Capture of Orcas. Արխիվացված Հոկտեմբեր 13, 2008 Wayback Machine
- ↑ Magazine, Smithsonian; Thompson, Helen. «150 Years Ago, a Fire in P.T. Barnum's Museum Boiled Two Whales Alive». Smithsonian Magazine (անգլերեն). Վերցված է 2023-09-07-ին.
- ↑ «The Case Against MARINE MAMMALS IN CAPTIVITY» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019-10-31-ին. Վերցված է 2024-08-13-ին.
- ↑ Talk of the Nation (2010-03-01). «Limited Understanding Of Animals In Theme Parks». NPR. Վերցված է 2014-04-29-ին.
- ↑ «California bans captive breeding of SeaWorld killer whales». The Guardian. 9 October 2015. Վերցված է 19 February 2016-ին.
- ↑ 9,0 9,1 Marino, Lori; Rose, Naomi A.; Visser, Ingrid N.; Rally, Heather; Ferdowsian, Hope; Slootsky, Veronica (2021). «The harmful effects of captivity and chronic stress on the well-being of orcas (Orcinus orca)». Journal of Veterinary Behavior (անգլերեն). 35: 69–82. doi:10.1016/j.jveb.2019.05.005. S2CID 197715230.
- ↑ Bearzi, Giovanni; Kerem, Dan; Furey, Nathan B.; Pitman, Robert L.; Rendell, Luke; Reeves, Randall R. (2018). «Whale and dolphin behavioural responses to dead conspecifics». Zoology (անգլերեն). 128: 1–15. doi:10.1016/j.zool.2018.05.003. hdl:10023/17672. PMID 29801996. S2CID 44142539.
- ↑ 11,0 11,1 Fertl, Dagmar (October 2007). «Whales, Dolphins, and Other Marine Mammals of the World». Marine Mammal Science. 23 (4): 984–986. Bibcode:2007MMamS..23..984F. doi:10.1111/j.1748-7692.2007.00150.x. ISSN 0824-0469.
- ↑ Schroeder, J. Pete (1990), «Breeding Bottlenose Dolphins in Captivity», The Bottlenose Dolphin, Elsevier, էջեր 435–446, doi:10.1016/b978-0-12-440280-5.50029-9, ISBN 9780124402805, Վերցված է 2023-09-22-ին
- ↑ Lercier, Marine (2017-10-01). «Legal protection of animals in Israel». Derecho Animal. Forum of Animal Law Studies. 8 (4): 1. doi:10.5565/rev/da.1. ISSN 2462-7518.
- ↑ Van Gorkom, H. J.; Pulles, M. P.; Wessels, J. S. (December 1975). «Light-induced changes of absorbance and electron spin resonance in small photosystem II particles». Biochimica et Biophysica Acta (BBA) - Bioenergetics. 408 (3): 331–339. doi:10.1016/0005-2728(75)90134-6. ISSN 0006-3002. PMID 62.
- ↑ Marino, Lori; Rose, Naomi A.; Visser, Ingrid N.; Rally, Heather; Ferdowsian, Hope; Slootsky, Veronica (January 2010). «The harmful effects of captivity and chronic stress on the well-being of orcas (Orcinus orca)». Journal of Veterinary Behavior (անգլերեն). 35: 69–82. doi:10.1016/j.jveb.2019.05.005. S2CID 197715230.
- ↑ Whitehead, H.; Glass, C. (1985-02-26). «Orcas (Killer Whales) Attack Humpback Whales». Journal of Mammalogy. 66 (1): 183–185. doi:10.2307/1380982. ISSN 1545-1542. JSTOR 1380982.
- ↑ Magazine, Smithsonian; Kuta, Sarah. «Lolita the Orca Dies After More Than 50 Years in Captivity». Smithsonian Magazine (անգլերեն). Վերցված է 2023-10-03-ին.
- ↑ Rose, Naomi A.; Hancock Snusz, Georgia; Brown, Danielle M.; Parsons, E. C. M. (2017-01-02). «Improving Captive Marine Mammal Welfare in the United States: Science-Based Recommendations for Improved Regulatory Requirements for Captive Marine Mammal Care». Journal of International Wildlife Law & Policy. 20 (1): 38–72. doi:10.1080/13880292.2017.1309858. ISSN 1388-0292. S2CID 90972705.
- ↑ Environmental Guidance Program Reference Book: Marine Protection, Research, and Sanctuaries Act and Marine Mammal Protection Act. Revision 3 (Report). Office of Scientific and Technical Information (OSTI). 1988-01-31. doi:10.2172/10181423.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lou Jacobs, Wonders of an oceanarium: The story of marine life in captivity. Golden Gate Junior Books, 1965.
- Joanne F. Oppenheim, Oceanarium. Bantam Books, 1994. 0-553-09520-X
- Reed M. Swim with Dolphins Guide: A Guide to Wild Dolphin Swims, Dolphin Swim Resorts and Dolphin Assisted Therapy 2012.