Խոսրովանույշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խոսրովանույշ թագուհիից)
Խոսրովանույշ
Բագրատունիների դրոշ
Հայոց թագուհի
953-977
 
Վախճանի օր 977
Դինաստիա Բագրատունիներ
Ամուսին Աշոտ Ողորմած
Զավակներ Սմբատ Բ Տիեզերակալ, Գագիկ Ա, Գուրգեն Ա Կյուրիկե և «անանուն» Բագրատունի

Խոսրովանույշ, Բագրատունյաց Հայաստանի հինգերորդ թագուհին, հայոց թագավոր Աշոտ Ողորմածի (953-977) կինը։

Խոսրովանույշը հայտնի է իր Հաղպատում և Սանահինում կառուցած վանքերով, որոնք գտնվում են ՀՀ Լոռու մարզում և ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայաստանյան ժառանգության ցանկում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագուհու նախնիների և տոհմի մասին տեղեկությունները քիչ են, սակայն զավակների և թոռների անունները պահպանվել են։ Ունեցել է 3 որդի՝ Սմբատ, Գագիկ և Գուրգեն։ Սմբատը ժառանգել է հոր գահը և դարձել հայոց թագավոր (977-990), ում հաջորդել է Գագիկը (990-1020)։ Գուրգենը առանձին թագավորական ճյուղ է հիմնադրել Լոռիում (Կյուրիկյաններ), դարձել Լոռու թագավոր, ապա իր տոհմի իշխանությունը հաստատվել է Տավուշում, Գարդմանում, Փառիսոսում, Կախեթի մարզում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աբաս Ա

(928-953)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Խոսրովանույշ
 
Աշոտ Ողորմած

(953-977)
 
 
 
 
 
 
Մուշեղ Ա Կարսեցի

Կարսի թագավոր
(963-984)
 
Սևադա Բ-ի դուստր
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սմբատ Տիեզերակալ

(977-990)
 
Գագիկ Ա

(990-1020)
 
Կատրանիդե Բ
 
Գուրգեն

Լոռու թագավոր
(978-989)
 
 
Աբաս Ա Կարսեցի

Կարսի թագավոր
(984-1029)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սենեքերիմ Արծրունի

Վասպուրականի թագավոր
(1003-1021)
 
Խուշուշ Բագրատունի
 
Հովհաննես-Սմբատ

(1022-1041)
 
Աշոտ Քաջ

(1022-1040)
 
Աբաս
 
Կյուրիկյաններ
 
Գագիկ Ա Կարսեցի

Կարսի թագավոր
(1029-1065)
 
Գուրանդուխտ Ռուբինյան
 
 

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանահինի վանք
Հաղպատավանք

Աշոտ Ողորմածի (953-977) գահակալության 14-րդ տարում՝ 966 թվականին, Խոսրովանույշ թագուհին կառուցել է տալիս Սանահինի վանքը, ապա՝ 976 թվականին՝ Հաղպատավանքը[1]։ Դրանք միջնադարում դարձել են գիտաուսումնական կենտրոններ, Սանահինում բացվել են համալսարան ու մատենադարան։ Ավելի ուշ, Հաղպատի դպրոցի հիման վրա, կառուցվել է Հաղպատի գրադարանը ու մատենադարանը։

Խոսրովանույշ թագուհին Սանահինի վանքը կառուցել է Սմբատի ու Գուրգենի արևշատության համար[2]։ Այն հետագայում դարձել է Լոռու թագավորության եկեղեցական թեմի աթոռանիստը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայկական հանրագիտարան, Աշոտ Գ Ողորմած». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
  2. Սանահինի վանք(չաշխատող հղում)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]