Խերարդո Գանդինի
Խերարդո Գանդինի | |
---|---|
Բնօրինակ անուն | իսպ.՝ Gerardo Gandini |
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1936[1] Բուենոս Այրես, Արգենտինա |
Երկիր | ![]() |
Մահացել է | մարտի 22, 2013 (76 տարեկան) Բուենոս Այրես, Արգենտինա |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտության ուսուցիչ, դաշնակահար և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Ջուլիարդ դպրոց և Լա Պլատայի ազգային համալսարան |
Անդամակցություն | Արգենտինայի գեղարվեստի ազգային ակադեմիա |
Պարգևներ |
Խերարդո Գանդինի (իսպ.՝ Gerardo Gandini, հոկտեմբերի 16, 1936[1], Բուենոս Այրես, Արգենտինա - մարտի 22, 2013, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի կոմպոզիտոր, դաշնակահար, խմբավար, երաժշտության ուսուցիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խերարդո Գանդինին ծնվել է 1936 թվականին Բուենոս Այրեսում։ Իտալացի ներգաղթյալների ժառանգորդ է։ Կոմպոզիցիա է ուսանել Ալբերտո Գինաստերայի և Գոֆրեդո Պետրասիի, դաշնամուր՝ Շառլ Մեսսիան ի կնոջ՝ Իվոննա Լորիոյի մոտ։ Նվագել է 1989 թվականին Աստոր Պիացոլայի կողմից ստեղծված սեքստետում։ Դասավանդել է Արգենտինայի տարբեր համալսարաններում, Նյու Յորքի Ջուլիարդ երաժշտական դպրոցում։
Մահացել է 2013 թվականի մարտի 22-ին Բուենոս Այրեսում 76 տարեկան հասակում[2]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գանդինին վոկալ ստեղծագործություններ է գրել Սալվատորե Քվազիմոդոյի բանաստեղծությունների հիաման վրա։
Գանդինիի ստեղծագործություններից են՝
- Musica nocturna ֆլեյտայի, ջութակի, վիոլայի, թավջութակի և դաշնամուրի համար (1966)
- Contrastes երկու դաշնամուրների և կամերային նվագախմբի համար (1968)
- Cadencias II կամերային նվագախմբի համար (1968)
- La pasión de Buster Keaton, կամերային օպերա (1970-1978)
- Don Juan, բեմադրության երաժշտություն (1978)
- Espejismos II (La muerte y la doncella), կամերային օպերա (1987)
- Paisaje imaginario դաշնամուրի և նվագախմբի համար (1988)
- Lunario sentimental ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար (1989)
- Mozartvariationen կամերային նվագախմբի համար (1991)
- La casa sin sosiego, օպերա (1992)
- La ciudad ausente, օպերա ըստ Ռիկարդո Պիլյայի լիբրետոյի համանուն վեպի հիման վրա (1995)
- Liederkreis, օպերա Ռոբերտ Շումանի մասին (2000)
- Memoria del saqueo, երաժշտություն Ֆերնանդո Սոլանասի ֆիլմի համար (2004)
Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մշակույթի ազատության համար կոնգրեսի մրցանակ (Հռոմ, 1962)
- Իտալիայի կառավարության մրցանակ (1966)
- «Մոլիերի» անվան մրցանակ բեմադրության երաժշտության համար (Փարիզ, 1977)
- Ազգային երաժշտական մրցանակ «Քաղաք, որը չկա» օպերայի համար (1996)
- «Ոսկե առյուծ» Վենետիկի կինոփառատոն և «Արծաթե անգղ» Արգենտինյան կինոքննադատների ասոցիացիայի մրցանակ Սոլանս Ֆերնանդոյի «Ամպ» ֆիլմի երաժշտության համար (1998)
- Տոմաս Լուիս դե Վիկտորյայի անվան իբերոամերիկյան մրցանակ, 2008
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Murió el célebre compositor argentino Gerardo Gandini»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-04-ին։ Վերցված է 2013-03-24
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խերարդո Գանդինին myspace.com կայքում
- Compositores & Intérpretes Archived 2007-10-17 at the Wayback Machine.
|
- Հոկտեմբերի 16 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Բուենոս Այրես քաղաքում ծնվածներ
- Մարտի 22 մահեր
- 2013 մահեր
- Բուենոս Այրես քաղաքում մահացածներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Արգենտինացի կոմպոզիտորներ
- Օպերային կոմպոզիտորներ
- Արգենտինացի դաշնակահարներ
- Արգենտինացի մանկավարժներ