Ռիկարդո Պիլյա
Ռիկարդո Պիլյա իսպ.՝ Ricardo Emilio Piglia Renzi | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 24, 1941[1][2][3] |
| Ծննդավայր | Adrogué, Բուենոս Այրես, Արգենտինա |
| Վախճանվել է | հունվարի 6, 2017[4][1][2][…] (75 տարեկան) |
| Վախճանի վայր | Բուենոս Այրես, Արգենտինա[5] |
| Մասնագիտություն | գրող, լրագրող, սցենարիստ, գրական քննադատ և ակնարկագիր |
| Լեզու | իսպաներեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Լա Պլատայի ազգային համալսարան |
| Ժանրեր | արձակ |
| Ուշագրավ աշխատանքներ | Respiración artificial? և Burnt Money? |
| Աշխատավայր | Փրինսթոնի համալսարան[5], Հարվարդի համալսարան և Բուենոս Այրեսի համալսարան[5] |
| Պարգևներ | |
Ռիկարդո Էմիլիո Պիլյա Ռենսի (իսպ.՝ Ricardo Emilio Piglia Renzi, նոյեմբերի 24, 1941[1][2][3], Adrogué, Բուենոս Այրես, Արգենտինա - հունվարի 6, 2017[4][1][2][…], Բուենոս Այրես, Արգենտինա[5]), արգենտինացի գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիկարդո Պիլյան իտալացի ներգաղթյալների ժառանգ է, մեծացել է Մար դել Պլատա քաղաքում։ Ավարտել է Լա-Պլատա քաղաքի համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1978 թվականին Խորխե Վիդելայի ռազմական դիկտատուրայի պայմաններում Բեատրիս Սարլոյի և Կարլսոն Ալտամիրանոյի հետ համատեղ հիմնադրել են «Տեսակետ» ազդեցիկ մշակութային ամսագիրը (Punto de Vista, 30 տարում (1978-2008 թթ.) լույս է տեսել 90 համար, որից հետո նկատի ունենալով, որ ամսագիրը կատարել է իր գործը, հրատարակիչների որոշմամբ այն փակվել է[10]): Պիլյան եղել է ամերիկյան դետեկտիվ վեպերի «Սև շարքի» կազմողը, Օնետիի, Կորտասարի և Սիլվինա Օկամպոյի ստեղծագործությունների հիման վրա գրել է կինոսցենարներ։ Փրինսթոնի համալսարանում դասավանդել է լատինաամերիկյան գրականություն։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրողն ակտիվորեն համագործակցել է մասսայական մշակույթի հետ, նա իր ստեղծագործություններում օգտագործել է «կտրուկ» դեդեկտիվի տարրեր` դրա հետ մեկտեղ զարգացնելով անգլո-ամերիկյան և լատինաամերիկյան գրական ավանգարդի որոնումները։ Կիբերպանկայի ժանրում նրա «Քաղաք, որը չկա» (1992 թ.) վեպի մոտիվներով ստեղծվել է Հերարդո Գանդինիի համանուն օպերան (1995 թ., Ազգային երաժշտական մրցանակ, 1996 թ.): Պիլյայի էսսեները նվիրված են Խորխե Լուիս Բորխեսին, Մասեդոնիո Ֆերնանդեսին, Ռոբերտո Արլտին, Վիրխիլիո Պիներային, Վիտոլդ Գոմբռովիչին, Մանուել Պուիգին։ Գրել է մի քանի կինոսցենարներ, այդ թվում Էկտոր Բաբենկոյի «Սրբազան սիրտ» ֆիլմի համար[11]։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիլյայի ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն (Ա. Բերմանի կողմից), իտալերեն և պորտուգալերեն։ Նրան շնորհվել է «Կասա դե լաս Ամերիկաս» մրցանակ (1967 թ.), բարսելոնյան հրատարակչության «Մոլորակ» մրցանակ (1997 թ.), Խոսե Դոնոսոյի Իբերոամերիկյան մրցանակ (2005 թ.), Ռոմուլո Գալեգոսի մրցանակ (2011 թ.):
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էսսեներ
- 1986 թ. Քննադատություն և արձակագրություն ("Crítica y ficción")
- 1993 թ. Արգենտինյան պատառիկներ ("La Argentina en pedazos")
- 1999 թ. Կարճ ձևեր ("Formas breves")
- 2000 թ. Մասեդոնիո Ֆերնանդեսի վեպի բառարան ("Diccionario de la novela de Macedonio Fernández")
- 2005 թ. Վերջին ընթերցողը ("El último lector")
Վեպեր
- 1980 թ. Արհեստական շնչառություն ("Respiración artificial")
- 1992 թ. Բացակա քաղաք ("La ciudad ausente")
- 1997 թ. Այրված փող ("Plata Quemada")
- 2010 թ. Գիշերային թիրախ ("Blanco nocturno")
- 2013 թ. Միակողմանի ճանապարհ ("El Camino de Ida")
Կարճ պատմվածքների հավաքածու
- 1967 թ. Ներխուժում ("La Invasión")
- 1975 թ. Ենթադրյալ անուն ("Nombre Falso")
- 1988 թ. Հավերժական բանտ ("Prisión perpetua")
- 1995 թ. Բարոյական հեքիաթներ ("Cuentos morales")
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pereira M.A., Pagano A. Ricardo Piglia y sus precursores. Buenos Aires: Corregidor, 2001.
- Ricardo Piglia: una poética sin límites/Adriana Rodríguez Pérsico, Jorge Fornet, eds. Pittsburgh: Instituto Internacional de Literatura Iberoamericana, Universidad de Pittsburgh, 2004.
- Mesa Gancedo D. Ricardo Piglia: la escritura y el arte nuevo de la sospecha. Sevilla: Universidad de Sevilla, 2006.
- Fornet J. El escritor y la tradición: Ricardo Piglia y la literatura argentina. México; Buenos Aires: Fondo de Cultura Económica, 2007.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- 1 2 Murió el escritor Ricardo Piglia — 2017.
- 1 2 3 4 5 6 7 8 https://www.princeton.edu/news/2017/01/17/ricardo-piglia-celebrated-latin-american-writer-who-had-profound-impact-students?section=topstories
- ↑ Mariana Enriquez ganó el Premio José Donoso: integrará el Jurado del Premio Clarín Novela en noviembre (իսպ.) — 2024.
- ↑ Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ https://www.fundacionkonex.org/premios2014-letras
- ↑ Gran Premio de Honor (իսպ.) — 2024.
- ↑ Beatriz Sarlo. «Final» (իսպաներեն). BazarAmericano. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 20-ին.
{{cite web}}: Invalid|url-status=404(օգնություն) - ↑ Освящённое сердце(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիկարդո Պիլյա» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Նոյեմբերի 24 ծնունդներ
- 1941 ծնունդներ
- Արգենտինայում ծնվածներ
- Հունվարի 6 մահեր
- 2017 մահեր
- Բուենոս Այրես քաղաքում մահացածներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Արգենտինացի գրողներ
- Արգենտինացի լրագրողներ
- Արգենտինացի սցենարիստներ
- Գրաքննադատներ
- Արգենտինացի ակադեմիկոսներ