Լոռամրգիի հյութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոռամրգիի հյութ
Ենթատեսակfruit juice?
Բաղադրամասերcranberry?
Գույնկարմիր
 Cranberry juice Վիքիպահեստում

Լոռամրգիի հյութ, լոռամրգիի պտուղներից ստացված հյութ։ Տերմինը օգտագործվում է ոչ միայն բնական (առանց քաղցրի ավելացման), այլ ընդհանուր առմամբ քաղցրացված տարբերակի համար։

Քիմիական բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիմիական բաղադրությամբ լոռամրգիի հյութը, բացառությամբ վիտամինների, կալիումի, շաքարի և սննդային մանրաթելերի պարունակության, գրեթե նույնական է լոռամրգիի պտուղներին[1]։ Իսկ լոռամրգիի կենսաբանորեն ակտիվ բաղադրիչները կարող են ունենալ հակաբորբոքային ազդեցություն և պաշտպանել օքսիդիչ սթրեսից՝ փոխելով THP-1 բջիջներում գեների էքսպրեսիան[2]։

Գործնական տեսանկյունից, լոռամրգիից ստացված հյութում ամենամեծ կարևորությունը տրվում է շաքարի, օրգանական թթուների, պեկտինային նյութերի և վիտամինների պարունակությանը։

Լոռամրգիի հյութի մեջ օրգանական թթուները ներկայացված են հիմնականում կիտրոնաթթվով, առկա են նաև քինային թթուներ, ուրսոլաթթու, քլորոգենային թթուներ, խնձորաթթու, օլեինաթթու, հետքային քանակությամբ՝ թրթնջակաթթու և սաթաթթու։

Պարզ ածխաջրերի (շաքարների) շարքում գերակշռում են գլյուկոզը և ֆրուկտոզը, սախարոզի պարունակությունը զգալիորեն պակաս է։ Լոռամրգիի պտուղների համեմատ, լոռամրգիի հյութը պարունակում է չափազանց քիչ քանակությամբ ածխաջրեր պոլիսախարիդների խմբից։

Լոռամրգիի պտուղները հարուստ են վիտամիններով, բայց լոռամրգիի հյութի մեջ դրանց պարունակությունն ավելի քիչ է, իսկ վիտամին C-ի պարունակությունը համեմատելի է նարնջի, կիտրոնի, գրեյպֆրուտի և պարտեզի ելակի հյութի հետ։ Ի թիվս այլ վիտամինների, հյութը պարունակում է B1, B2, B5, B6, PP: Լոռամրգիի հյութը վիտամին K1-ի (ֆիլոքինոն) արժեքավոր աղբյուր է, որը չի զիջում կաղամբին և ելակին։

Բացի այդ, լոռամրգիի հյութի քիմիական բաղադրության մեջ նշվում են բետաին և բիոֆլավոնոիդներ՝ անտոցիաններ, լեյկոանտոցիաններ, կատեխիններ, ֆլավոնոլներ և ֆենոլաթթուներ, ինչպես նաև մակրո և միկրոէլեմենտներ՝ զգալի քանակությամբ կալիում, ավելի քիչ ֆոսֆոր և կալցիում։  Առկա է համեմատաբար մեծ քանակությամբ երկաթ, կա նաև մանգան, մոլիբդեն, պղինձ, յոդ, մագնեզիում, բարիում, բոր, կոբալտ, նիկել, անագ, կապար, արծաթ, տիտան, քրոմ, ցինկ, ալյումին և այլն[3]։

Լոռամրգիի հյութն ունի այնպիսի թթվայնության մակարդակ (ph 2.6), որը կարող է քայքայել ատամի էմալը[4][5]։

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոռամրգիի հյութը լայնորեն կիրառվում է սննդի և օղու արդյունաբերության մեջ։ Այն օգտագործվում է նաև բուժիչ և պրոֆիլակտիկ նպատակներով, քանի որ ենթադրվում է, որ լոռամրգիի հյութն ունի հակաբորբոքային հատկություն, օգտակար է վիտամինների անբավարարության դեպքում և արդյունավետ է կարմրախտի բուժման և կանխարգելման գործում։

Լոռամրգիի հյութը պարունակում է մի նյութ, որը ենթադրվում է՝ ի վիճակի է կանխել բակտերիաների (օրինակ՝ աղիքային ցուպիկի) ամրակցումը միզապարկի պատերին[6]։

Լոռամրգիի հյութը տասնամյակներ շարունակ օգտագործվել է միզուղիների ինֆեկցիաների բուժման համար։ Cochrane Collaboration կազմակերպության վաղ դիտումները ցույց են տվել միզուղիների սիմպտոմատիկ վարակների հաճախականության հնարավոր նվազում հյութը պարբերաբար օգտագործելիս, բայց հետագայում պարզվել է, որ լոռամրգիի հյութը պակաս արդյունավետ է, քան սպասվում էր, և կուտակված տվյալները բավարար չէին բուժման նպատակով խորհուրդ տալու համար։ 2020 թվականի դրությամբ չկա որակյալ ապացույց, որ լոռամրգիի հյութը կարող է կանխել միզուղիների ինֆեկցիաները[7][8]։

Լոռամրգիի հյութը կարող է փոխազդել որպես արյան նոսրացուցիչ օգտագործվող կումարինների հետ, ինչպիսին է վարֆարինը՝ առաջացնելով անկայուն INR[9][10][11]։ The British National Formulary-ը (BNF) և Food and Drug Administration-ը (FDA) խորհուրդ են տալիս խուսափել միաժամանակյա օգտագործումից[12][13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «National Nutrient Database for Standard Reference Release 28». Cranberry juice, unsweetened (անգլերեն). ndb.nal.usda.gov. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 11-ին.
  2. Daniel B. Hannon, Jerry T. Thompson, Christina Khoo, Vijaya Juturu, John P. Vanden Heuvel Effects of cranberry extracts on gene expression in THP-1 cells // Food Science & Nutrition. — 2017-01-01. — В. 1. — Т. 5. — С. 148—159. — doi:10.1002/fsn3.374 Архивировано из первоисточника 24 Մարտի 2017.
  3. Курлович Т. В., к. биол. н. Биохимическая характеристика брусничных Արխիվացված 2009-04-06 Wayback Machine
  4. Reddy, Avanija; Norris, Don F.; Momeni, Stephanie S.; Waldo, Belinda; Ruby, John D. (2016 թ․ ապրիլի 1). «The pH of beverages in the United States». The Journal of the American Dental Association. 147 (4): 255–263. doi:10.1016/j.adaj.2015.10.019. ISSN 0002-8177. PMC 4808596. PMID 26653863. Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին.
  5. Hemingway, C A; Parker, D M; Addy, M; Barbour, M E (2006 թ․ հոկտեմբերի 7). «Erosion of enamel by non-carbonated soft drinks with and without toothbrushing abrasion». British Dental Journal. 201 (7): 447–450. doi:10.1038/sj.bdj.4814073. ISSN 0007-0610. PMID 17031352.
  6. Blueberry and Cranberry — Charles F. Forney and Wilhelmina Kalt, in Health-promoting properties of fruits and vegetables edited by Leon A. Terry. ISBN 978-1-84593-528-3(անգլ.)
  7. Ruth G. Jepson, Gabrielle Williams, Jonathan C. Craig Cranberries for preventing urinary tract infections(անգլ.) // The Cochrane Database of Systematic Reviews. — 2012. — Т. 10. — С. CD001321. — ISSN 1469-493X. — doi:10.1002/14651858.CD001321.pub5 — PMID 23076891. Архивировано из первоисточника 27 հունվարի 2022.
  8. «Still waiting for evidence about whether cranberries are a useful treatment for urinary tract infections». www.cochrane.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 20-ին.
  9. «Cranberry». National Center for Complementary and Integrative Health, US National Institutes of Health. 2020 թ․ ապրիլի 1. Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.
  10. «Cranberry». Drugs.com. 2020 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին.
  11. Aston, Jonathan L.; Lodolce, Amy E.; Shapiro, Nancy L. (2006). «Interaction Between Warfarin and Cranberry Juice». Pharmacotherapy. 26 (9): 1314–1319. doi:10.1592/phco.26.9.1314. PMID 16945054. S2CID 28468365. Վերցված է 2015 թ․ մայիսի 26-ին.
  12. British National Formulary (66 ed.). London: BMJ Group and Pharmaceutical Press. 2014. էջ 889.
  13. «Coumadin Tablets (Warfarin Sodium Tablets, USP) Crystalline Coumadin for Injection (Warfarin Sodium for Injection, USP)» (PDF). Food and Drug Administration. Վերցված է 2015 թ․ մայիսի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]