Թուրինջի հյութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուրինջի հյութ
Ենթատեսակcitrus juice?
 Grapefruit juice Վիքիպահեստում

Թուրինջի հյութ, հյութ՝ քամված թուրինջից։ Թուրինջը ուտում են հիմնականում թարմ վիճակում, օգտագործում որպես մրգային և կծու աղցանների բաղադրիչ։ Նրանից պատրասատում են մուրաբա և հյութեր։ Թուրինջի եթերայուղերը օգտագործվում են հրուշակեղենի և ալկոհոլային խմիչքների արտադրության մեջ, ինչպես նաև օծանելիքի[1]։

Թուրինջի քամած կտորներ

Թուրինջի մեջ պարունակվող որոշ նյութեր լայնատարած կերպով առնչվում են որոշ դեղերի հետ[2]։ Դա hատկապես վերաբերում է նրանում պարունակվող նարինգենինին և բերգամոտինին, որոնք արգելում են լյարդի մեջ ցիտոքրոմ P450(CYP3A4) իզոֆորմներից մեկը։ Ուստի դեղորայք ընդունելիս անհրաժեշտ է իմանալ օրգանիզմի վրա թուրինջի բաղադրիչների հնարավոր ազդեցության մասին:Ընդհանուր առմամբ թուրինջի հյութը դեղորայք ընդունելու հետ միևնույն ժամանակ խորհուրդ չի տրվում ըմպել, քանի որ այն երբեմն փոխում է ակտիվ նյութի պարունակությունը արյան հոսքում՝ կանխելով դրա ոչնչացումը կամ նվազեցնելով կլանումը և արդյունքում այս կամ այն կերպ ազդելով դեղամիջոցի ներգործության վրա[2]։ Թուրինջի հյութը բարձրացնում է ստամոքսահյութի թթվայնությունը,ուստի այն խորհուրդ է տրվում օգտագործել ցածր թթվայնություն ունեցող մարդկանց[3]։ Ուտելուց առաջ խորհուրդ է տրվում կիսել թուրինջը սուր դանակով (այդ նպատակով կա նաև հատուկ դանակ)։ Յուրաքանչյուր կեսի միջուկը նրան կպած թաղանթի հետ միասին հեռացվում է։ Ստացված խորության մեջ լցվում է շաքարավազը։ Աստիճանաբար ձևավորվող քաղցր հյութը վերցվում են թեյի գդալով։ Եթե շաքարավազի փոխարինվի ֆրուկտոզայով, քսիլիտով կամ մեղրով, ապա թուրինջի հյութը, բժշկի գիտությամբ, կարող է ներառվել որոշ խիստ դիետաների մեջ։ Թուրինջի դառնությունից ազատվելու ավելի հեշտ միջոց էլ կա․ հեռացվում է կիսաթափանցիկ թաղանթը, որով պատված է մրգի յուրաքանչյուր կտորը, քանի որ հենց նրանում են հիմնականում կենտրոնացած քվինաթթուն և դառը գլիկոզիդները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «թուրինջ». Պատրաստում ենք։Ռուսերեն – Գրադարան – ՄՐԳԵՐ (ռուսերեն). Պատրաստում ենք։Ռուսերեն. 2004 թ․ մարտի 14. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 18-ին.
  2. 2,0 2,1 Взаимодействие лекарств и эффективность фармакотерапии / Л. В. Деримедведь, И. М. Перцев, Е. В. Шуванова, И. А. Зупанец, В. Н. Хоменко; под ред. проф. И. М. Перцева. — Харьков: Издательство «Мегаполис», 2001. — 784 с. — 5000 экз. — ISBN 996-96421-0-Х
  3. «Чем полезен грейпфрут». «АиФ Здоровье», рубрика «Исследования» (ռուսերեն). ЗАО «Аргументы и факты». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուրինջի հյութ» հոդվածին։