Անտոցիաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոցիանների ընդհանուր կառուցվածք

Անտոցիաններ[1] (հուն` anthos՝ ծաղիկ, kyanos՝ լազուր, կապույտ), բույսերը գունավորող գլյուկոզիդային բնույթի պիգմենտներ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսերի բջջահյութում անտոցիանները լինում են լուծված կամ բյուրեղների ձևով և բույսերի հյուսվածքներին (գլխավորապես՝ պսակաթերթերին, պտղին, տերևներին) տալիս են մանուշակագույն, կապույտ, դարչնագույն, կարմիր, նարնջագույն երանգ։

Անտոցիաններին անվանում են «բուսական քամելեոններ»։ Ծաղիկների և պտուղների բազմերանգությունը պայմանավորված է անտոցիանների բազմատեսակությամբ (բացառությամբ կարմիր ճակնդեղի, որը պարունակում է այլ բնույթի պիգմենտ՝ բետանիդին)։

Անտոցիանների կենսաբանական ֆունկցիան լրիվ պարզաբանված չէ, սակայն բույսերի կյանքում նրանք մեծ նշանակություն ունեն, ծաղիկները գունազարդվելով հեռվից տեսանելի են դառնում բույսերի փոշոտմանը նպաստող միջատներին ու թռչուններին։

PH - Anthocyanidin-3-Glycoside.png
Անտոցիաններ R1 R2 R3 R4 R5 R6 R7
Աուռատիրինդին[2] -H -OH -H -OH -OH -OH -OH
Ցիանիդին[3] -OH -OH -H -OH -OH -H -OH
Դելֆինադին[4] -OH -OH -OH -OH -OH -H -OH
Եվրոպիրինդին[5] -OCH3 -OH -OH -OH -OCH3 -H -OH
Լյուտեոլինդին[6] -OH -OH -H -H -OH -H -OH
Պելարգոնիադին[7] -H -OH -H -OH -OH -H -OH
Մալվիդին[8] -OCH3 -OH -OCH3 -OH -OH -H -OH
Պեոնիդին[9] -OCH3 -OH -H -OH -OH -H -OH
Պետունադին[10] -OH -OH -OCH3 -OH -OH -H -OH
Ռոզինադին[11] -OCH3 -OH -H -OH -OH -H -OCH3

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 456 CC BY-SA icon 80x15.png