Լեոն Ֆեստինգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Լեոն Ֆեստինգեր
անգլ.՝ Leon Festinger
Leon Festinger.jpg
Ծնվել է մայիսի 8, 1919(1919-05-08)[1][2]
Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել է փետրվարի 11, 1989(1989-02-11)[1][2] (69 տարեկանում)
Նյու Յորք, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[3]
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Դավանանք աթեիզմ
Մասնագիտություն հոգեբան և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ) Միչիգանի համալսարան
Գործունեության ոլորտ հոգեբանություն
Անդամակցություն ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատեր Նյու Յորք քաղաքի քոլեջ, Այովայի համալսարան, Այովայի համալսարան և Boys High School
Գիտական աստիճան փիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներին անգլերեն[1]
Գիտական ղեկավար Կուրտ Լևին
Հայտնի աշակերտներ Elliot Aronson, Ֆիլիպ Զիմբարդո և Stanley Schachter
Պարգևներ APA Award for Distinguished Scientific Contributions to Psychology


Լեոն Ֆեստինգեր[4][5] (անգլ.՝ Leon Festinger, մայիսի 8, 1919(1919-05-08)[1][2], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ - փետրվարի 11, 1989(1989-02-11)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[3]), ամերիկացի հոգեբան, սոցիալական հոգեբանության և մտածողության կառավարման հոգեբանության ոլորտի մասնագետ, կոգնիտիվ դիսոնանսի տեսության հիմնադիր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոն Ֆեստինգերը ծնվել է 1919 թվականի մայիսի 8-ին Նյու Յորքում` Ռուսաստանից ներգաղթած Ալեքս Ֆեստինգերի և Սառա Սոլոմոնի ընտանիքում: 1939 թվականին Նյու Յորքի քաղաքային քոլեջում ստացել է բակալավրի աստիճան: 1940 թվականին ավարտել է Այովայի համալսարանի մագիստրատուրան: 1942 թվականին ստացել է հոգեբանության դոկտորի աստիճան: Ֆեստինգերի գիտական ղեկավարը եղել է Կուրտ Լևինը, ում մոտ էլ հետագայում որպես օգնական աշխատել է խմբային դինամիկայի հետազոտական կենտրոնում: 1940-1942 թվականներին որպես կլինիկական հոգեբան աշխատել է Այովա նահանգի հոգեբուժական հիվանդանոցում, այնուհետև շուրջ մեկ տարի որպես հոգեբան և գիտական աշխատող աշխատել է Այովայի համալսարանի Երեխայի ուսումնասիրության կենտրոնում, իսկ 1943-1945 թվականներին՝ Ռոչեստերի համալսարանում` որպես հոգեբան: 1945-1948 թվականներին եղել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում Կուրտ Լևինի հիմնած Խմբային դինամիկայի կենտրոնի պրոֆեսոր: 1947 թվականին` Լևինի մահվանից հետո, Ֆեստինգերը դարձել է Միչիգանի համալսարանի պրոֆեսոր, 1951 թվականից` Մինեսոտայի համալսարանի պրոֆեսոր, իսկ 1955 թվականից` Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր: 1968 թվականից մինչև մահը` 1989 թվականը, եղել է Նյու Յորքի Նոր դպրոցի պրոֆեսոր: Ֆեստինգերը դասավանդել է տարբեր ուղղություններ, այդ թվում` կլինիկական և սոցիալական հոգեբանություն:

Ներգրավվածություն գիտական կազմակերպություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

1959-1962 թվականներին Ֆեստինգերը հանդիսացել է Ազգային գիտական խորհրդի մարդաբանության և հոգեբանության բաժնի անդամ: Եղել է նաև Ամերիկյան մարդաբանական ասոցիացիայի, Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի, ինչպես նաև Գիտության և արվեստի ամերիկյան ակադեմիայի անդամ:

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականին «էական գիտական ներդրման» համար պարգևատրվել է Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի մրցանակով:

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեստինգերը դարձավ հետպատերազմական սոցիալական հոգեբանությունը փորձարարականի կողմը շրջելու հիմնական կերպարը: Կոգնիտիվ դիսոնանսի տեսությանը զուգահեռ հայտնի է նաև նրա Սոցիալական համեմատության տեսությունը, ըստ որի` անձն իրեն և իր վարքագիծը հիմնականում գնահատում է ուրիշների և նրանց վարքագծի հետ համեմատելու միջոցով:

Կոգնիտիվ դիսոնանսի տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տեսությունը Ֆեստինգերը ձևակերպել է 1957 թվականին Լևինի Դաշտերի տեսության և Հադերի կոգնիտիվ հավասարակշռության տեսությունների հիման վրա: Ստեղծման համար հիմք են հանդիսացել այն լուրերը, որոնք տարածվել են հյուսիս-ամերկյան նահանգներից մեկում տեղի ունեցած երկրաշարժից հետո: Ուսումնասիրելով և մեկնաբանելով այդ լուրերի ծագումը, ինչպես նաև դրանց նկատմամբ համատարած հավատի պատճառները` գիտնականը եզրակացրեց, որ մարդիկ ձգտում են ներքին հավասարակշռության հասնել ստացած տեղեկատվության և իրենց վարքագծի անձնական դրդապատճառների միջև:

Նախքան այդ հետազոտությունները դրդապատճառային գործընթացի իմացական բաղադրիչների դերը լիարժեքորեն չէր գնահատվել: Այս տեսության շրջանակներում իրականացվել է գեշտալտ հոգեբանության հիմնական սկզբունքը` զարգացման դինամիկան պայմանավորվում է լավ գեշտալտի ձեռքբերմամբ: Ձևակերպվել է, որ անձը ձգտում է ներդաշնակության հասնել իր, շրջապատողների և միջավայրի մասին ցանկացած տեսակի գիտելիքների, կարծիքների, համոզմունքների ընկալման գործընթացում: Այդ բաղադրիչների դիսոնանսն ընկալվում է որպես ինչ-որ տհաճ բան, որը հարկավոր է առավելագույնս չեզոքացնել: Այդ է պատճառը, որ երբ անձը բախվում է իրար հակասող պատկերացումների, նրա մեջ վարքագիծը փոխելու հատուկ մոտիվացիա է առաջանում` վերանայել պատկերացումներից մեկը կամ փնտրել նոր տեղեկատվություն:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերենով[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Allyn, J., & Festinger, L. (1961). Effectiveness of Unanticipated Persuasive Communications. Journal of Abnormal and Social Psychology, 62(1), 35–40.
  • Back, K., Festinger, L., Hymovitch, B., Kelley, H., Schachter, S., & Thibaut, J. (1950). The methodology of studying rumor transmission. Human Relations, 3(3), 307–312.
  • Brehm, J., & Festinger, L. (1957). Pressures toward uniformity of performance in groups. Human Relations, 10(1), 85–91.
  • Cartwright, D., & Festinger, L. (1943). A quantitative theory of decision. Psychological Review, 50, 595–621.
  • Coren, S., & Festinger, L. (1967). Alternative view of the "Gibson normalization effect". Perception & Psychophysics, 2(12), 621–626.
  • Festinger, L. (1942a). A theoretical interpretation of shifts in level of aspiration. Psychological Review, 49, 235–250.
  • Festinger, L. (1942b). Wish, expectation, and group standards as factors influencing level of aspiration. Journal of Abnormal and Social Psychology, 37, 184–200.
  • Festinger, L. (1943a). Development of differential appetite in the rat. Journal of Experimental Psychology, 32(3), 226–234.
  • Festinger, L. (1943b). An exact test of significance for means of samples drawn from populations with an exponential frequency distribution. Psychometrika, 8, 153–160.
  • Festinger, L. (1943c). A statistical test for means of samples from skew populations. Psychometrika, 8, 205–210.
  • Festinger, L. (1943d). Studies in decision: I. Decision-time, relative frequency of judgment and subjective confidence as related to physical stimulus difference. Journal of Experimental Psychology, 32(4), 291–306.
  • Festinger, L. (1943e). Studies in decision: II. An empirical test of a quantitative theory of decision. Journal of Experimental Psychology, 32(5), 411–423.
  • Festinger, L. (1946). The significance of difference between means without reference to the frequency distribution function. Psychometrika, 11(2), 97–105.
  • Festinger, L. (1947a). The role of group belongingness in a voting situation. Human Relations, 1(2), 154–180.
  • Festinger, L. (1947b). The treatment of qualitative data by scale analysis. Psychological Bulletin, 44(2), 149–161.
  • Festinger, L. (1949). The analysis of sociograms using matrix algebra. Human Relations, 2(2), 153–158.
  • Festinger, L. (1950). Informal social communication. Psychological Review, 57(5), 271–282.
  • Festinger, L. (1950b). Psychological Statistics. Psychometrika, 15(2), 209–213.
  • Festinger, L. (1951). Architecture and group membership. Journal of Social Issues, 7(1–2), 152–163.
  • Festinger, L. (1952). Some consequences of de-individuation in a group. Journal of Abnormal and Social Psychology, 47(2), 382–389.
  • Festinger, L. (1954). A theory of social comparison processes. Human Relations, 7, 117–140.
  • Festinger, L. (1955a). Handbook of social psychology, vol 1, Theory and method, vol 2, Special fields and applications. Journal of Applied Psychology, 39(5), 384–385.
  • Festinger, L. (1955b). Social psychology and group processes. Annual Review of Psychology, 6, 187–216.
  • Festinger, L. (1957). A Theory of Cognitive Dissonance. Stanford, CA: Stanford University Press.
  • Festinger, L. (1959a). Sampling and related problems in research methodology. American Journal of Mental Deficiency, 64(2), 358–369.
  • Festinger, L. (1959b). Some attitudinal consequences of forced decisions. Acta Psychologica, 15, 389–390.
  • Festinger, L. (1961). The psychological effects of insufficient rewards. American Psychologist, 16(1), 1–11.
  • Festinger, L. (1962). Cognitive dissonance. Scientific American, 207(4), 93–107.
  • Festinger, L. (1964). Behavioral support for opinion change. Public Opinion Quarterly, 28(3), 404–417.
  • Festinger, L. (Ed.). (1980). Retrospections on Social Psychology. Oxford: Oxford University Press.
  • Festinger, L. (1983). The Human Legacy. New York: Columbia University Press.
  • Festinger, L. (1981). Human nature and human competence. Social Research, 48(2), 306–321.
  • Festinger, L., & Canon, L. K. (1965). Information about spatial location based on knowledge about efference. Psychological Review, 72(5), 373–384.
  • Festinger, L., & Carlsmith, J. M. (1959). Cognitive consequences of forced compliance. The Journal of Abnormal and Social Psychology, 58(2), 203–210.
  • Festinger, L., Cartwright, D., Barber, K., Fleischl, J., Gottsdanker, J., Keysen, A., & Leavitt, G. (1948). A study of rumor transition: Its origin and spread. Human Relations, 1(4), 464–486.
  • Festinger, L., Gerard, H., Hymovitch, B., Kelley, H. H., & Raven, B. (1952). The influence process in the presence of extreme deviates. Human Relations, 5(4), 327–346.
  • Festinger, L., & Holtzman, J. D. (1978). Retinal image smear as a source of information about magnitude of eye-movement. Journal of Experimental Psychology-Human Perception and Performance, 4(4), 573–585.
  • Festinger, L., & Hutte, H. A. (1954). An experimental investigation of the effect of unstable interpersonal relations in a group. Journal of Abnormal and Social Psychology, 49(4), 513–522.
  • Festinger, L., & Katz, D. (Eds.). (1953). Research methods in the behavioral sciences. New York, NY: Dryden.
  • Festinger, L., & Maccoby, N. (1964). On resistance to persuasive communications. Journal of Abnormal and Social Psychology, 68(4), 359–366.
  • Festinger, L., Riecken, H. W., & Schachter, S. (1956). When Prophecy Fails. Minneapolis, MN: University of Minnesota Press.
  • Festinger, L., Schachter, S., & Back, K. (1950). Social Pressures in Informal Groups: A Study of Human Factors in Housing. Stanford, CA: Stanford University Press.
  • Festinger, L., Sedgwick, H. A., & Holtzman, J. D. (1976). Visual-perception during smooth pursuit eye-movements. Vision Research, 16(12), 1377–1386.
  • Festinger, L., & Thibaut, J. (1951). Interpersonal communication in small groups. Journal of Abnormal and Social Psychology, 46(1), 92–99.
  • Festinger, L., Torrey, J., & Willerman, B. (1954). Self-evaluation as a function of attraction to the group. Human Relations, 7(2), 161–174.
  • Hertzman, M., & Festinger, L. (1940). Shifts in explicit goals in a level of aspiration experiment. Journal of Experimental Psychology, 27(4), 439–452.
  • Hochberg, J., & Festinger, L. (1979). Is there curvature adaptation not attributable to purely intravisual phenomena. Behavioral and Brain Sciences, 2(1), 71–71.
  • Hoffman, P. J., Festinger, L., & Lawrence, D. H. (1954). Tendencies toward group comparability in competitive bargaining. Human Relations, 7(2), 141–159.
  • Holtzman, J. D., Sedgwick, H. A., & Festinger, L. (1978). Interaction of perceptually monitored and unmonitored efferent commands for smooth pursuit eye movements. Vision Research, 18(11), 1545–1555.
  • Komoda, M. K., Festinger, L., & Sherry, J. (1977). The accuracy of two-dimensional saccades in the absence of continuing retinal stimulation. Vision Research, 17(10), 1231–1232.
  • Miller, J., & Festinger, L. (1977). Impact of oculomotor retraining on visual-perception of curvature. Journal of Experimental Psychology-Human Perception and Performance, 3(2), 187–200.
  • Schachter, S., Festinger, L., Willerman, B., & Hyman, R. (1961). Emotional disruption and industrial productivity. Journal of Applied Psychology, 45(4), 201–213.

Ռուսերենով[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Теория когнитивного диссонанса = A theory of cognitive dissonance / Пер. А. Анистратенко, И. Знаешева. — СПб.: Ювента, 1999.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC
  3. 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118683470 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. Философская энциклопедия: в 5 тт. / Под ред. Ф. В. Константинова. — М.: Советская энциклопедия, 1960—1970.
  5. Леон Фестингер (рус.). Электронная еврейская энциклопедия. Архивировано 2 июня 2012 года.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • История психологии в лицах: персоналии / Под ред. А. В. Петровского, Л. А. Карпенко. — М: ПЕР СЭ, 2005. — 784 с. — ISBN 5-9292-0136-6.
  • Философская энциклопедия: в 5 тт. / Под ред. Ф. В. Константинова. — М.: Советская энциклопедия, 1960—1970.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]