Իոսիֆ Բուրգ
Իոսիֆ Բուրգ | |
---|---|
Ծնվել է | Մայիսի 30, 1912թ. |
Ծննդավայր | Վիժնիցա, Բուկովինայի դքսություն, Ավստրո-Հունգարական կայսրություն |
Վախճանվել է | Օգոստոսի 10, 2009 |
Վախճանի վայր | Չեռնովցի, Ուկրաինա |
Մասնագիտություն | գրող և լրագրող |
Լեզու | Իդիշ Գերմաներեն Ռուսերեն |
Ազգություն | հրեա |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա (1912-1918) Ռումինիայի թագավորություն (1918-1940) ԽՍՀՄ (1940-1991) Ուկրաինա (1991-2009) |
Կրթություն | Վիեննայի համալսարան |
Պարգևներ | |
Josef Burg (writer) Վիքիպահեստում |
Իոսիֆ Կունովիչ Բուրգ (իդիշ՝ יוסף בורג Йо(й)сеф Бург, գերմ.՝ Josef Burg, անգլ.՝ նաև Yoysef Burg; մայիսի 30, 1912, Վիժնիցա, Բուկովինայի դքսություն, Ավստրո-Հունգարական կայսրություն - օգոստոսի 10, 2009, Չեռնովցի, Ուկրաինա), հրեա գրող, «իդիշով ստեղծագործած վերջին արձակագիրն Արևելյան Եվրոպայում»[1][2][3][4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ավստրո-Հունգարիայի կազմում գտնվող Վիժնիցա բնակավայրում, որը հանդիսացել է Բուկովինայի դքսությունում հասիդական հուդայականության կենտրոններից մեկը։ Այդ ժամանակաշրջանում բնակավայրի գրեթե 90 % բնակչությունը եղել են հրեաներ։ Իոսիֆի հայրը, որպես փայտյա լաստի վարող, Ավստրո-Հունգարական կայսրության բանակի կազմում մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ Երբ Բուկովինա են մտնում Ռուսական կայսրության զորքերը, մայրը որդու հետ փախչում է Հունգարիա և մինչև պատերազմի ավարտը մնում այնտեղ[1][5][6][7]։
Երբ Իոսիֆ Բուրգը 12 տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվում է Չեռնովցի, որտեղ ապագա գրողը սկսում է սովորել դերձակի մասնագիտություն։ Ցածր դասարանի աշակերտների համար կազմակերպում էր կրկնուսույցի դասեր, իսկ երեկոյան այցելում էր ռումիներենի գիմնազիա, այնուհետև հրեական ուսուցիչների դասընթացների։ Նրա ուսուցիչներից մեկը եղել է Էլիեզեր Շտեինբարգը, ում առակներին ու պիեսներին նա ծանոթ էր արդեն 9 տարեկանից։ Էլիեզերը Բուրգի հետագա աշխարհընկալման գործում մեծ դերակատարություն է ունեցել։
1934 թվականին «Չեռնովիցեր բլետեր» (իդիշ՝ טשערנאָוויצער בלעטער, «Չերնովիցյան թերթիկ») թերթում հանդես է եկել հրապարակումներով, որոնցից մեկն էլ իդիշով գրված նրա առաջին աշխատությունն էր՝ «Փայտագնացի վրա» (իդիշ՝ אױפֿן פּליטנטרײַב): Գերմաներենի փոխարեն իդիշով գրելու նրա որոշումը գիտակցաբար է կայացվել։ Այն ժամանակ քաղաքի հրեաների գրական լեզուն եղել է գերմաներենը։ Այդ ժամանակներից հրեական մամուլում սկսեցին հայտնվել Իոսիֆի գրած կարճ նովելները, որոնք պատմում էին Կարպատների բնության և Բուկովինայի բնակչության մասին։ Նրա աշխատությունները «Չեռնովիցեր բլետեր» թերթում տպագրվում են մինչև ռումինական իշխանությունների կողմից 1937 թվականի վերջերին թերթի փակումը, որը կապված էր երկրում հրեական պարբերականների տպագրման արգելքի հետ։
1935_1938 թվականներին Վիեննայի համալսարանի գերմաներենի ֆակուլտետում։ Ավստրիայի՝ Գերմանիային բռնակցելուց հետո ստիպված է եղել դադարեցնել ուսումը և վերադառնալ Չեռնովիցա։
1939-1940 թվականներին Բուխարեստում լույս է տեսնում Իոսիֆ Բուրգի երկու հրապարակախոսական պատմությունների հավաքածու՝ «Չերեմոշայի վրա» («אויפֿן טשערמוש») և «Թույն» («סם»)[5]:
1940 թվականիցն՝ ԽՍՀՄ-ին Բեսարաբիայի և Բուկովինայի միացումից հետո դարձել է Խորհրդային միության քաղաքացի։ 1941 թվականին Իցիկ Ֆեֆերի առաջարկությամբ դառնում է ԽՍՀՄ Գրողների միության անդամ, սակայն անդամատոմսը չի վերցնում։ Գերմանա-խորհրդային պատերազմից հետո կարողանում է տարհանվել, իսկ մայրը արտաքսվում է քաղաքից և Տրանսիստրիայում։ Էվակուացիայի սկզբում հայտնվում է Պավոլժիայի Գերմանացիների Ինքնավար Սովետական Հանրապետությունում[8], այնուհետև բնակվում Ուզբեկստանում։
Պատերազմից հետո վերադառնում է Չերնովիցա։ Աշխատում է գերմաներեն լեզվի ուսուցիչ։ ԽՍՀՄժում կոսմոպոլիտիզմի դեմ պայքարը և հրեական մշակույթի ավերումը Բուրգին հասցնում են գրական ստրեսի, և նրա գրական կյանքը ժամանակավորապես կանգ է առնում։ Այդ ժամանակաշրջանի իր զգացողությունները Բուրգը ներկայացնում է «Ռուս» վեպում։ Նա հեռանում է Չեռնովիցայից՝ ստիպված լինելով թողնել ինստիտուտում դասախոսական աշխատանքն ու Հայնրիխ Հայնեի ստեղծագործական աշխատանքին նվիրված դիսերտացիան[8][9]
1950-ական թվականներին Ուրալում և Մոսկվայում դասավանդում է գերմաներեն լեզու և գրականություն առարկաներ։ 1958 թվականին ընտանիքի՝ կնոջ և դստեր հետ վերադառնում է Չեռնովիցա և հայտնաբերում միանգամայն այլ քաղաք։ Այստեղ նա շարունակում է աշխատել որպես գերմաներեն լեզվի դասատու և ստեղծագործում իդիշով։ 1967 թվականին ԽՍՀՄ-ում իդիշով հրատարակվող միակ պարբերականը՝ «Սովետիշ Հեյմլանդ» մոսկովյան թերթում առաջին անգամ տպագրվում է նրա նոր ստեղծագործությունը՝ «Վերադարձ» («צוריק אהײם»): 1980 թվականին լույս է տեսնում ԽՍՀՄ-ում նրա առաջին գիրքը՝ «Կյանքը շարունակվում է» («דאָס לעבן גייט ווײַטער») պատմվածքների հավաքածուն։ 1987 թվականին նրան կրկին ընդունում են ԽՍՀՄ գրողների միություն։
Վերակառուցման ժամանակաշրջանում ակտիվորեն մասնակցել է Չեռնովիցայում հրեական ազգային կյանքը վերածնելու գործին՝ ղեկավարելով Հրեական մշակույթի միությունը, որը կրում էր հրեական գրականության դասական, առակագիր Էլիեզեր Շտեյնբերգի անունը։ 1990 թվականի վերջում 53 տարի ընդմիջումից հետո վերականգնում է «Չեռնովիցյան թերթիկներ» թերթի հրատարակությունը։ Այս անգամ թերթը երկլեզու էր՝ իդիշով և ռուսերենով։ Խմբագիր է դառնում Իոսիֆ Բուրգը։
Բուրգի հեղինակած «Թույն», «Կյանքը շարունակվում է», «Ժամանակի զանգ», «Ուշացված արձագանք», «Ծաղիկներ և արցունքներ» նովելների ու պատմությունների մի քանի եվրոպական լեզուներով թարգմանությունները առանձին հրատարակություններով լույս են տեսել ԳԴՀ-ում, Ավստրիայում, Իսրայելում, Իտալիայում։ 2007 թվականին նշվել է Իոսիֆ Բուրգի 95-ամյակը։ Նրա կողմից հրատարակվում են իր երկու նոր գրքերը՝ «Ինը» (գերմաներեն լեզվով) և «Հանդիպումներ» (իդիշով)։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1992 թվականին Ի. Բուրգը ստանում է Սեգելի մրցանակ գրականության ասպարեզում (Իսրայել),
- 1993 թվականին դառնում է Ուկրաինայի մշակույթի վաստակավոր գործիչ,
- 1997 թվականին դառնում է Չեռնովիցայի պատվավոր քաղաքացի,
- 2002 թվականին պարգևատրվում է Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշանով (Ավստրիա),
- 2002 թվականին պարգևատրվում է Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշանով (Գերմանիա)[8][10],
- 2007 թվականին արժանանում է Գիտության և արվեստի ոլորտում ավստրիական պատվո շքանշանի (Ավստրիա)[4],
- 2009 թվականինստանում է Թեոդոր Կրամերի մրցանակ (Ավստրիա)[11]։
Ի. Բուրգի կենդանության օրոք Վիժնիցայի այն փողոցը, որտեղ գրողը ապրել և ստեղծագործել է, վերանվանվել է նրա անունով[12].
Հրատարակված աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իդիշով
[խմբագրել | խմբագրել կոդը]- אױפֿן טשערמוש (աֆն չեռմուշ՝ «Չեռմուշի վրա»), Բուխարեստ, 1939 թ.
- סם (սամ՝ «Թույն»), Բուխարեստ, 1940թ.
- דאָס לעבן גײט װײַטער (դոս լէբմ գեիթ վայթեր՝ «Կյանքը շարունակվում է») Մոսկվա, 1980 թ.
- איבערוף פֿון צײַטן (իբերուֆ ֆուն ցայտն, «Ժամանակի զանգ»), Մոսկվա 1983 թ.
- אַ פֿאַרשפּעטיקטער עכאָ (ա ֆարշպէտիկտեռ էխո՝ «Ուշացված արձագանք»), Մոսկվա 1990 թ., Մյունխեն, 1999 թ.
- אונטער אײן דאַך (ունտեր էին դախ՝ «Մի հարկի տակ»), Չեռնովիցա, 1992 թ.
- צװײ װעלטן (ցվեի վելտն՝ «Երկու աշխարհ»), Օդեսա, Չեռնովիցա, 1997 թ.
- צעװיקלטע סטעזשקעס (ցեվիկլետ ստեժկես՝ «Մոլորված արահետներ»), Օդեսա, 1997 թ.
Ռուսերենով
[խմբագրել | խմբագրել կոդը]- Жизнь продолжается: Մոսկվա, 1987 թ.
- Запоздалое эхо, Մոսկվա, 1990 թ.
Ուկրաիներենով
[խմբագրել | խմբագրել կոդը]- Квіти й сльози, Չեռնովիցա, 1997 թ.
Իտալերենով
[խմբագրել | խմբագրել կոդը]- La canzone dimenticata, Ֆլորենսիա, 2006 թ.
Գերմաներենով
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ein Gesang über allen Gesängen: Erzählungen und Skizzen. Լայպցիգ։ St.-Benno-Verlag, 1988 թ., երկրորդ հրատարակությունը՝ 1993 թ.
- Ein verspätetes Echo, Մյունխեն, Kirchheim, 1999 թ.
- Irrfahrten: Ein ostjüdisches Leben, Վինզեն, Hans Boldt Literaturverlag, 2000 թ.
- Jom Kippur. Վինզեն, Hans Boldt, 2001 թ.
- Sterne altern nicht. Ausgewählte Erzählungen. Վինզեն Hans Boldt, 2004թ. և Rimbaud-Verlag, 2011 թ.
- Auf dem Czeremosz. Erzählungen. Վինզեն, Hans Boldt, 2005 թ.
- Gift. Zwei Erzählungen. Վինզեն, Hans Boldt, 2005 թ.
- Dämmerung. Erzählungen. Վինզեն, Hans Boldt Verlag, 2005 թ.
- Mein Czernowitz. Վինզեն, Hans Boldt Verlag, 2006 թ.
- Begegnungen — eine Karpatenreise. Վինզեն, Hans Boldt Verlag, 2006 թ.
- Über jiddische Dichter. Erinnerungen. Վինզեն, Hans Boldt Verlag, 2007 թ.
- Ein Stück trockenes Brot. «Erzähler Josef Burg». Ausgewählte Erzählungen շարք. Винзен: Hans Boldt Verlag, 2008 թ.
Բուրգի մասին ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Raphaela Kitzmantel. Die jiddische Welt von gestern: Josef Burg und Czernowitz. Mandelbaum, 2012.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Еврейская пресса в Буковине.
- ↑ «Я — буковинец с головы до пят».(ռուս.)
- ↑ Писатели, пишущие на языке идиш.(ռուս.)
- ↑ 4,0 4,1 Պարգևատրման արարողությունը ներկայացնող հոդված: Արխիվացված 2010-06-30 Wayback Machine(գերմ.)
- ↑ 5,0 5,1 Иосиф Кунович Бург, Биография.(չաշխատող հղում)(ռուս.)
- ↑ Биографические данные.(չաշխատող հղում)(ռուս.)
- ↑ На сайте Черновцов.(չաշխատող հղում)(ռուս.)
- ↑ 8,0 8,1 8,2 Petro Rychlo. Josef Burg Արխիվացված 2015-12-26 Wayback Machine(գերմ.)
- ↑ 95-я весна Иосифа Бурга.(ռուս.)
- ↑ doba.cv.ua Արխիվացված 2016-03-04 Wayback Machine(ուկր.)
- ↑ theodorkramer.at (գերմ.)
- ↑ Ігор Чеховський. Вижниця: слідами Баал Шема і класиків(չաշխատող հղում)(ուկր.)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бург Иосеф՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- Уте Вайнманн, Влад Тупикин. Свидетель четырёх эпох.(ռուս.)
- Некролог в The New York Times.(անգլ.)
- Прасковья Нечаева. 95-я весна Иосифа Бурга.(ռուս.)
- Josef Burg. La canzone dimenticata: racconti Yiddish.(իտալ.)
- Othmar Andrée. Josef Burg. Auf dem Czeremosz. Gift.(գերմ.)
- «Il Foglio» թերթի լրագրողին տված հարցազրույցը, 2009թ.-ի հունվար: Արխիվացված 2009-02-04 Wayback Machine (իտալ.)
- Ի.Բուրգին Օտտո ֆոն Հաբսբուրգի այցելության մասին հոդված(գերմ.), լուսանկարներ
|