Jump to content

Իգոր Տալկովի սպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երաժիշտ, կինոդերասան, բանաստեղծ և երգահան Իգոր Տալկովի սպանությունը տեղի է ունեցել 1991 թվականի հոկտեմբերի 6-ին, կիրակի օրը, Սանկտ-Պետերբուրգի «Հոբելյանական» մարզահամալիրում[К 1] ԼԻՍ'Ս պրոդյուսերական ընկերության կողմից կազմակերպված խորհրդային էստրադայի աստղերի հավաքական համերգի ժամանակ։

Իգոր Տալկովը սպանվեց Մոսկվայի ժամանակով ժամը 16:00-ի և 16:30-ի միջակայքում, մինչ իր չկայացած բեմելը, իր իսկ գրիմանոցին կից միջանցքում՝ հրազենից, ենթադրաբար՝ Նագան տիպի ատրճանակով։ Սպանությունը տեղի է ունեցել Իգոր Տալկովի պահակախմբի և նրա համերգային տնօրեն Վալերի Շլյաֆմանի և երգչուհի Ազիզայի՝ նախկինում դատապարտված[К 2] պահապան, քիքբոքսինգ Իգոր Մալախովի (1963—2016) միջև ծագած ծեծկռտուքի ժամանակ։ Զենքը, որով սպանվել է երաժիշտը, չի գտնվել, ծեծկռտուքի մասնակիցների լիարժեք կազմը անհայտ է, իսկ սպանությունը մինչ այժմ համարվում է չբացահայտված։

Սպանությունը ամենաաղմկահարույցն ու ամենահանելուկայինն է ռուսական շոու բիզնեսի պատմության մեջ[2][3]։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրադարձություններ սպանությունից առաջ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին տեսաֆայլեր
Վերջին համերգը՝ Гжель.
«Հոբելյանական» մարզահամալիրը Սանկտ-Պետերբուրգում, որտեղ 1991 թվականի հոկտեմբերի 6-ին Իգոր Տալկովը պետք է մասնակցեր համերգին

Ժամանակակից փաստագրության և լրագրության մեջ սպանության քննարկումը, որպես կանոն, ուշադրության է արժանացնում դրան նախորդած մի շարք իրադարձություններ, որոնք, ենթադրաբար, ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչություն ունեն սպանությանը։

Իգոր Տալկովի կինը՝ Տատյանան, նշել է, որ սպանությունից քիչ առաջ ամուսինը դիմել էր կա՛մ ՆԳՆ-ին, կա՛մ ՊԱԿ-ին՝ իրեն հրազեն կրելու իրավունք ունեցող պրոֆեսիոնալ պահապան տրամադրելու խնդրանքով, որպեսզի սա մշտապես գտնվի խմբում, իսկ սպանությունից մի քանի օր առաջ, երբ Տալկովը տանը չի եղել, իրեն զանգել են և այդ մարմիններից մեկի ներկայացուցիչը խնդրել է փոխանցել ամուսնուն, որ այդ հարցը դրականապես է լուծվել։ 1991 թվականի սկզբին Տալկովը գազային ատրճանակ է ձեռք բերել, ստիպել է կնոջը այն մշտապես պահել իր մոտ՝ ասելով, որ եթե իրեն ուզեն վատություն անել, ապա կփորձեն վնասել ընտանիքը[4][5]։

1991 թվականի հունիսից[4] կամ օգոստոսից[6] Տալկովի մոտ աշխատում էր Վալերի Շլյաֆմանը՝ նրա նոր կոմերցիոն տնօրենը, և հաճախ է նշվում, որ նրա հայտնվելով խմբում մշտական էին դարձել կոնֆլիկտները, և Տալկովը ակամայից հրաժարվում էր ներազդել դրանց լուծման վրա։ Տատյանա Տալկովայի կարծիքով Շլյաֆմանը հատուկ էր մտել Տալկովի խմբի մեջ՝ երգչի շուրջ տարատեսակ վտանգավոր իրավիճակներ ստեղծելու նպատակով[4]։

Տատյանա Տալկովան հիշում է[4]՝

Ողբերգությունից առաջ Իգորը խմբից հեռացրել էր մեզ մոտ որոշ ժամանակ վարորդ աշխատած մեկին, ով չէր խուսափում նաև բեռնակրի աշխատանքից (տեղափոխում էր սարքավորումները), այնուհետև ինչ-որ կերպ սկսեց խառնվել նաև վարչական աշխատանքներին՝ Շլյաֆմանի հետ։ Բայց, ինչպես հայտնի հեքիաթում, նրա պահանջմունքները չափից դուրս մեծացան, և նա սկսեց հավակնել պաշտոնեական լիազորությունների, որին նա չէր համապատասխանում իր ո՛չ մասնագիտական, ո՛չ էլ մարդկային, բարոյական որակներով։ Գժտություն տեղի ունեցավ, նա հեռացվեց աշխատանքից, որի արդյունքում սկսեց սպառնալ։ Մոտավորապես հոկտեմբերի 3-4-ին կարճ հեռախոսազրույց տեղի ունեցավ, որի ընթացքում Իգորը զուսպ ու հակիրճ էր, այդուհանդերձ՝ սկզբունքային՝ «Դուք ինձ սպառնու՞մ եք։ Պատերա՞զմ եք հայտարարում։ Ես ընդունում եմ այն։ Տեսնենք՝ ով հաղթող դուրս կգա։

Երաժշտի որդին՝ Իգոր Տալկով-կրտսերը, ասել է, որ հայրը մահվանից առաջ հեռախոսով ահավոր վիճել է «Ի՞նչ եք կպչել ինձ։ Ինձ, առանց այն էլ, մեկ ամսից քիչ է մնացել ապրելու» բառերով[7]։

Տալկովի ժամանումը Սանկտ-Պետերբուրգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականի հոկտեմբերի 5-ի երեկոյան Տալկովը գնացքով Մոսկվայից մեկնեց Սանկտ-Պետերբուրգ, որտեղ հոկտեմբերի 6-ին իր «Փրկաշրջան» («Спасательный круг») երաժշտական կոլեկտիվի հետ նախատեսել էր ելույթ ունենալ «Հոբելյանական» մարզահամալիրում խորհրդային էստրադայի աստղերի հավաքական համերգին, որը կազմակերպվել էր ԼԻՍ'Ս պրոդյուսերական ընկերության կողմից՝ Սանկտ-Պետերբուրգում վերջինիս մասնաճյուղի բացման կապակցությամբ[8]։ Համերգին պետք է մասնակցեին նաև «Կաբարե-դուետ «Ակադեմիա»»-ն (Ալեքսանդր Ցեկալո և Լոլիտա Միլյավսկայա), Ժենյա Բելոուսովը, Իգոր Նիկոլաևը, Օլեգ Գազմանովը, Օլգա Կորմուխինան, Միխայիլ Մուրոմովը, Անդրեյ Դերժավինը, Ազիզան[9]։

Տատյանա Տալկովան հիշում է, որ ամուսինը սկզբնապես չէր ցանկանում մասնակցել այդ համերգին։ Այդ նույն օրը, հոկտեմբերի 6-ին, նա պետք է 3-4 օրով թռչեր Սոչի՝ «Ֆեստիվալային» համերգասրահում սեզոնի ավարտի համերգին մասնակցելու համար։ Նոյեմբերին նա մի շարք մենահամերգներ ուներ Մոսկվայում, «Օլիմպիական» մարզահամերգային համալիրում՝ 30 հազար լսարանի համար, դրանց անցկացման համար պետք էին հատուկ սարքավորումներ, որոնք ուներ միայն ԼԻՍ'Ս պրոդյուսերական ընկերությունը։ Հենց այս ընկերության ղեկավար Սերգեյ Լիսովսկին էր կազմակերպել տվյալ համերգը Սանկտ-Պետերբուրգում, և Տալկովը, որոշելով մասնակցել ԼԻՍ'Ս-ի ձեռնարկած համերգին, հաշվարկել էր առաջիկայում «Օլիմպիական»-ում կայանալիք համերգների համար լուծել սարքավորումների հարցը[4]։

Սանկտ-Պետերբուրգ ժամանելուն պես Տալկովը Մոսկովյան կայարանում գնացքից իջնելուց հանդիպեց սանկտ-պետերբուրգյան հեռուստատեսության ներկայացուցիչներին, կարճ հարցազրույց տվեց։ Այնուհետև նա մոսկովյան այլ արտիստների հետ տեղավորվեց «Ալեքսեյ Սուրկով» ջերմանավի վրա, որի ռեստորանում ևս մեկ հարցազրույց տվեց հեռուստատեսությանը[10]. դա երաժշտի համար դարձավ վերջինը։ Հարցազրույցի ժամանակ նա հայտարարեց, որ այդուհետ նա հանդես է գալու ընդդեմ իրենց ժողովրդավար ներկայացնող կոմունիստների։ Հեռուստաընկերության աշխատակիցները նրան հրավիրեցին Պալատական հրապարակի՝ 1991 թվականի օգոստոսի 22-ին կայացած համերգի տեսաձայնագրությունը նայելու, որտեղ ելույթ էր ունեցել Տալկովը՝ քաղաք, այն ժամանակ՝ դեռևս Լենինգրադ կոչվող, կատարած նախորդ այցելության ժամանակ։ Ըստ Իգոր Տալկովի ընկեր, երաժիշտ Գենադի Բերկովի տեղեկության, նրանք երեքով (Տալկովը, Բերկովը և Շլյաֆմանը) գնացին հեռուստատեսություն, որտեղից վերադարձան բարձր տրամադրությամբ[11]։ Մոտ ժամը 16:00-ին նրանք հասել են «Հոբելյանական» մարզահամալիր, այստեղ արդեն սկսվել էր ցերեկային համերգը, որի ժամանակ Տալկովը պետք է ելույթ ունենար[4]։

Ըստ Տալկովի խմբի հիմնական երաժիշտ Գենադի Բերկովի տեղեկատվության, ինչը հաստատել են նաև այլ աղբյուրներ, այդ երեկո իրենք Տալկովի հետ «Հոբելյանական»-ի համերգին պետք է կատարեին «Պարոն նախագահ» («Господин президент») երգը[12][13]։

Կոնֆլիկտ Տալկովի և Ազիզայի ելույթների հերթականության շուրջ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երգչուհի Ազիզան

Տալկովի ելույթը պետք է լիներ ժամը 16:20-ին[8]: Տալկովի՝ «Հոբելյանական» հասնելու պահին այստեղ արդեն Ազիզայի պահապան և սիրեցյալ[14] 28-ամյա Իգոր Մալախովի նախաձեռնությամբ կոնֆլիկտ էր առաջացել Տալկովի և երգչուհու ելույթների հերթականության շուրջ։ Ըստ ծրագրային հերթականության, համերգի ավարտին պետք է ելույթ ունենար Օլեգ Գազմանովը[15], նրանից առաջ՝ Տալկովը, իսկ Տալկովից առաջ՝ Ազիզան[16]։ Այդ ժամանակների շոու բիզնեսում համերգի եզրափակումը ավելի հեղինակավոր էր, քան միջոցառման միջնամասի ելույթները, և Մալախովը սկզբում հաղորդավարից, հետո՝ նաև համերգի կազմակերպչից համառորեն պահանջում էր փոխել մասնակիցների ելույթների հերթականությունը՝ Ազիզային ներկայացնելով Տալկովից հետո. նա պատճառաբանում էր, որ Ազիզան չի հասցնում նախապատրաստվել բեմ ելնելուն[17]։ Համերգի ռեժիսոր Տատյանա Պրիգոժինան բացատրել է Մալախովին, որ նման ռոտացիան բավականին դժվար է, քանի որ համերգը ուղիղ եթերով չէ, այլ ընթանում է ձայնագրությամբ և ֆոնոգրամմայով, որոնցում հերթականությունը սահմանվել է նախապես, սարքավորումների սենյակում, և, որ ֆոնոգրամմայի տեղափոխությունը տեխնիկապես փոփոխելը բավականին բարդ է[17]։ Մալախովի կողմից սպառնալիքների շարքից հետո փոփոխությունն ի կատար ածվեց, իսկ Տալկովի գրիմանոց գնաց ադմինիստրատոր-աղջիկը՝ նրան այդ մասին հաղորդելու համար[4]։

Տալկովի հանդերձապանուհի Մարիա Բերկովայի հաղորդմամբ՝ նա այդ փոփոխությունը սկզբում հանգիստ ընդունեց և սկսեց պատրաստվել բեմ ելնելուն։ Այդ ելույթի համար Տալկովը հրաժարվել էր իր սովորական սպիտակ վերնաշապիկից և որոշել էր սև հագնել[4]։

Տալկովի տնօրեն Վալերի Շլյաֆմանը, հեռուստատեսությունից վերադառնալով, ինքը գնաց պարզելու, թե երբ է նշանակված Տալկովի ելույթը։ Իմանալով, որ Տալկովի և Ազիզայի ելույթների հերթականությունը փոփոխվել է Ազիզայի ընկերոջ՝ Իգոր Մալախովի նախաձեռնությամբ՝ Շլյաֆմանը մտավ Տալկովի գրիմանոց և ասեց, որ այդ ամենը ինչ-որ Մալախովի նախաձեռնությունն է։ Տալկովը Շլյաֆմանին ուղարկում է պարզելու կատարվածի պատճառները։ Շլյաֆմանը գնում է բանակցելու Մալախովի հետ, իսկ վերադառնալով ասում, որ վերջինս իրեն անվանել է «Վասկա» և հորդորել «ստվերային տնտեսության գործերին»[18] չընդդիմանալ[17][19]։ Դրանից հետո Տալկովը խնդրում է իր մոտ՝ գրիմանոց, կանչել Մալախովին[4][19]։

Մոտավորապես 16:15-ին[4] Մալախովը գալիս է Տալկովի գրիմանոց, այստեղ լարված խոսակցություն է տեղի ունենում (Մալախովը «Վասկա» է անվանում նաև Տալկովին[2][19]), որից հետո Տալկովի թիկնապահներ Ալեքսանդր Բարկովսկին, Արկադի Բոնդարենկոն և Սերգեյ Իգնատենկոն Մալախովին դուրս են բերում միջանցք[17]։ Օլեգ Գազմանովի, ով գտնվել է հարևան գրիմանոցում, պնդմամբ՝ Մալախովը հարբած վիճակում եղել[2]։

Ծեծկռտոց Տալկովի գրիմանոցին կից միջանցքում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտավորապես 16:17-ին միջանցքում Մալախովը դուրս բերեց զենքը։ Ըստ ականատեսների վկայության, դա Նագան տիպի հրազեն էր[4]։ Կարծիք կա, որն արտահայտել է Տալկովի հանդերձապահուհի Մարիա Բերկովան, որ զենքը նա հանել է այն բանից հետո, երբ Շլյաֆմանը, դուրս գալով գրիմանոցից, նրա հասցեին վիրավորական սադրիչ արտահայտություն նետեց։ Տալկովի թիկնապահները հայտնվեցին Մալախովի նշանառության տակ։ Շլյաֆմանը վազեց գրիմանոց և ճչալով դիմեց Տալկովին՝ «Իգո՛ր, ինչ-որ բան տուր, նա հրացան է հանել»։ Տալկովը «Նրա հրացանի դիմաց մեզ մոտ մի բան կգտնվի» բառերով[4] դուրս բերեց իր գազային ատրճանակը և դուրս եկավ միջանցք[17]։

Միջանցքում Տալկովը իր գազային ատրճանակից մի քանի կրակոցներ արձակեց Մալախովի ուղղությամբ։ Կրակոցներն անհրաժեշտ էֆեկտ չտվեցին, քանի որ գազային փամփուշտները կա՛մ լիցքավորված չէին, կա՛մ՝ վնասված էին[17]։ Կամ էլ ինքը՝ Տալկովը, չտիրապետելով գազային զենքի առանձնահատկություններին, կրակում էր մեծ հեռավորությունից, ինչի հետևանքով գազային ամպը ուղղակիորեն չէր հասնում նպատակակետին։ Բայց այդ ժամանակ Տալկովի պահակախումբը , օգտագործելով պահը, հարձակվեց Մալախովի վրա։ Տալկովի թիկնապահ Ալեքսանդր Բարկովսկին թևերի մեջ առավ Մալախովին և տապալեց գետնին։ Մալախովը հասցրեց երկու կրակոց արձակել իր նագանից։ Փամփուշտներից մեկը գնաց հատակի մեջ, երկրորդը հայտնվեց սարքավորման տակ գտնվող արկղի մեջ։ Տալկովը հարձակվեց Մալախովի վրա և սկսեց իր գազային ատրճանակի կոթով խփել նրա գլխին[2][19]։ Այնուհետև ծեծկռտուքի ականատեսների խոսքերով, Մալախովի ձեռքից զենքը խլվեց[4][17]։

Ըստ Ազիզայի, ով այդ մասին խոսել է 2016 թվականի սեպտեմբերին, կրակոցի ձայնել լսելով՝ նա վազել է դեպքի վայր և տեսել գլխին ուժեղ հարված ստանալու հետևանքով այստեղ պառկած իր սիրեցյալ Իգոր Մալախովին, երգչուհին վախեցել է և նետվել դեպի նա՝ բաճկոնով ծածկելով վերջինիս գլուխը։ Շլյաֆմանը փորձել է ոտքով հրել Մալախովին, սակայն վրիպել է՝ հարվածելով անմիջապես հղի Ազիզայի փորին[20] (արդյունքում նա կորցրել է երեխային)[14]։ Տալկովի խմբի պարուհի Ելենա Կոնդաուրովան 2011 թվականին հայտարարել է, որ Ազիզան բաճկոնը նետել է Բարկովսկու վրա՝ վախենալով Մալախովի կյանքի համար[2] (6 տարի անց Ազիզան հաստատել է, որ բաճկոնը նետել է Տալկովի թիկնապահի վրա[21]):

Մահացու կրակոց

[խմբագրել | խմբագրել կոդը]
1895 թվականի Նագան տեսակի ատրճանակ: Մալախովի ենթադրյալ զենքը, որից սպանվել է Տալկովը: Հետաքննության արդյունքում չի հայտնաբերվել:

Այս ամենից հետո ևս մեկ կրակոց լսվեց, որը մահացու դարձավ Տալկովի համար։ Ծեծկռտուքի ականատեսների մոտ միանշանակ կարծիք չկա, թե ով և ինչ զենքից կրակեց։ Ըստ հանդերձապահուհի Մարիա Բերկովայի պատմածի, ով հղում է անում թիկնապահների վկայություններին, Մալախովի մոտից խլված ատրճանակը ընտրել էր Շլյաֆմանը։ Հետ գնալով՝ նա գոռացել է՝ «Բոլորը կանգ առնեն», իսկ հետո կրակել է Տալկովի վրա[4]։ 2006 թվականին Առաջին ալիքի լրագրող Սերգեյ Մեդվեդևի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ երգիչ Իգնատենկոյի թիկնապահներից մեկը հայտարարել է, որ չի տեսել, թե ով կրակեց Տալկովի վրա[22]։ Կարծիք կա նաև, որ երրորդ կրակոցի հեղինակը Մալախովն է եղել, կամ էլ՝ ականատեսները դժվարանում են որոշակիացնել կրակոցի հեղինակին։ 2011 թվականին «Փրկաշրջան» խմբի պարուհի Ելենա Կոնդաուրովան հայտարարել է, որ երբ Մալախովի ատրճանակը հայտնվել է Շլյաֆմանի ձեռքում, այդ ժամանակ այնտեղ փամփուշտներ չեն եղել, քանի որ Մալախովը բոլոր փամփուշտները արդեն կրակել էր, և Տալկովն էլ այդ ժամանակ արդեն հեռացել էր. այդ մասին նա պատմել է քննիչներին[2]։ Տալկովն ասել է՝ «Ցավում է», բեմի վրայով մի քանի մետր անցնելով՝ ընկել է[17] մեծ հայելու մոտ[4][19] և հաշված րոպեների ընթացքում մահացել է։

Տալկովի վրա արված կրակոցի պահին ծածկռտուքի մասնակիցների տեղաբաշխվածության ենթադրյալ սխեմաներից մեկը։ Բնօրինակ սխեման տեղադրվել է «Մոսկովսկի կոմսոմոլեց վ Պիտերե» թերթում 2006 թվականին[23]

Համերգը դադարեցվել է։ Այդ ժամանակ բեմի վրա ելույթ է ունեցել Իգոր Նիկոլաևը[24]։ Համերգը վարող Սերգեյ Կալվարսկին լսարանին հուզված հայտնել է, որ բեմից այն կողմ կրակել են Իգոր Տալկովի վրա, և բժիշկներին, եթե այդպիսիք ներկա են, խնդրել է անցնել կուլիսներ։ Մինչ Շտապ օգնության ժամանելը, «Հոբելյանական»-ի բուժկետի ղեկավար բժիշկ Իգոր Պետուշինը և բուժքույր Զոյա Կոզլովան[17] Տալկովին երկու ներարկում են արել՝ կորդիամինի լուծույթ և արյունը կանգնեցնող[4]։ Որոշ պնդում են, որ նրանք Տալկովին սրտի մերսում են արել, ինչը ոչ մի կերպ չէր կարելի անել նման վնասվածքի դեպքում[2][25].

Ժամը 16:37-ին արձանագրվել է Շտապ օգնություն արված առաջին զանգը[4]։ Առաջինը զանգահարողներից էր արտիստ Օլեգ Գազմանովը[24]. 4-5 րոպեների ընթացքում իրար հաջորդող ևս վեց զանգեր են գրանցվել «Հոբելյանական»-ից[4]։ 16:39-ին Շտապ օգնության առաջին կայարանից դեպքի վայր են ժամանել երկու մեքենաներ՝ վերակենդանացման-վիրաբուժական և ինտենսիվ թերապիայի բրիգադներով[4]։ 16:51-ին բժիշկները արդեն դեպքի վայրում էին։ Տալկովի հիվանդության պատմության մեջ 16:53-ի դրությամբ գրվել է՝ «Սրտախփոցը, շնչառությունը, երակազարկը բացակայում են։ Բիբերը մաքսիմալ լայնացած են»։ Այնուհետև արդեն մահացած Տալկովին, արտիստին անհապաղ կենդանացնելու պահանջ ներկայացնող երկրպագուների բուռն գրոհի պայմաններում, դեպքի վայր ժամանած բժիշկները, վախենալով իրենց հանդեպ հաշվեհարդարից, կաթիլային են միացնում, տեղավորում են շտապ օգնության մեքենայի մեջ և դուրս բերում «Հոբելյանական»-ից, 17:00-ին հասցնում են Շտապ օգնության N 10 հիվանդանոց, որտեղ բժիշկները մահացածին բարձրացնում են վերակենդանացման բաժին[4], իսկ ապա՝ տեղափոխում դիահերձարան[17]։

Վնասվածքի գնահատականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Շտապ բժշկական օգնության» քաղաքային կայանի գլխավոր բժիշկ Ա. Ուշակովի խոսքերով՝ «կրծքավանդակի հրազենային, գնդակային ներթափանցող վիրավորում՝ սրտի և թոքի վնասվածքով, չափից դուրս արյան կորստով» ախտորոշմամբ, որը արվել էր Տալկովի դեպքով, ապրելու հնարավորությունը բացառվում էր[3]։ Դատաբժշկական փորձաքննության բյուրոյի հերթապահ բաժանմունքի ղեկավար Անդրեյ Ալեքսեևը, 1991 թվականի հոկտեմբերին հանցագործության վայրի կրկնակի զննություն իրականացնելով, «Մարդը և օրենքը» հաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ Տալկովի վնասվածքը բնութագրել է որպես սրտի ներթափանցող՝ մեծ արատով վիրավորում և կարծիք հայտնել, որ անկախ շտապ օգնության ժամանելու պահից նրան փրկելը անհնարին էր[18]։ Ըստ հետաքննության նյութերի, նախքան կրծքավանդակին դիպչելը՝ փամփուշտն անցել է Տալկովի ձախ ձեռքի ափի միջով[17], սակայն, գրիմարար Մարիա Բերկովան[2] և Տալկովի դիակին հագուստ հագցրած Միխայիլ Մուրոմովը ժխտում են, որ նրա ափում հրազենային կրակոցի հետք է եղել[26]։

Քանի որ Տալկովը ի սկզբանե էր մահացու վիրավորում ստացել, ապա գրիմանոցում բժիշկների կատարած սրտի մերսումը սկզբունքայնորեն ոչինչ չի արժեցել[22]։

«Շտապ օգնության» բրիգադի՝ կանչով ժամանած բժիշկներից մեկի կարծիքով, որը հրապարակվել է միայն կատարվածից 8 տարի անց[4]՝

Իգոր Տալկովը մահացած էր, անդառնալիորեն մահացած՝ դեռևս մինչ մեր հասնելը «Հոբելյանական»։ Նույնիսկ եթե մենք ժամանելուն պես նրա մահվան տեղում Սկլիֆոսովսկու ինստիտուտից բերված լայնամասշտաբ վերակենդանացման համալիր-գործողություններ իրականացնեինք, արդեն ոչինչ անել հնարավոր չէր, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքը բժշկական այն հասկացությունն է, որը որևէ հույս չի տալիս ո՛չ ռեանիմատոլոգներին, ո՛չ էլ, առավել ևս, հիվանդներին

Հարցին, թե ինչու է Տալկովի մահացած մարմինը տարվել, հակառակ «Շտապ օգնության»՝ մահացածներ տեղափոխելու արգելքին, բժիշկը պատասխանել է[4]՝

Հենց որ մենք հասանք «Հոբելյանական» և զննեցինք Տալկովին, ես հասկացա, որ նրա համար ամեն ինչ վերջացած է։ Բայց շուրջը մոլեգնում էր ամբոխը, մարդիկ ասես գազան էին դարձել, բռունցքներով հարվածում էին մեզ և գոռում՝ «Կենդանացրե՛ք, կենդանացրե՛ք»։ Եթե ես այդ պահին նրանց ասեի, որ Տալկովը մահացած է, նրանք մեզ, հավանաբար, ծվեն-ծվեն կանեին...

Վնասվածքին գնահատական տալու խնդրանքին ի պատասխան՝ բժիշկը պատասխանել է[4]՝

Երբեք և ոչ մի տեղ նման բան չեմ ասի, բայց հիմա կասեմ. «պատահական» կրակոցի դա քիչ էր նման, այդպես.....ըստ իս, կարող են կրակել պրոֆեսիոնալները։ Հնարավոր է փամփուշտը սրտի մեջ ապրել, բայց սիրտը սնուցող կարևորագույն արյունատար անոթների՝ փամփուշտով վնասումով և դրա հետևանքով սկսված առատ ներքին արյունահոսությամբ՝ կյանքի համար կարևոր օրգանների շարքից դուրս գալով՝ երբեք...Տալկովի վրա կրակողը, պատահական կամ ոչ պատահական, առաջին իսկ կրակոցով նրան տապալել է՝ փոքրագույն շանս անգամ չթողնելով։

2000 թվականի փետրվարին, Տալկովի սպանությունից 8 տարի անց, ՆՏՎ (НТВ ) հեռուստաալիքով «Հոբելյանական»-ի բուժքույր Զոյա Կոզլովան, ով օգնություն է ցուցաբերել Տալկովին, նույնպես հայտարարել է, որ կրակոցը նման չի եղել պատահական կրակոցի[19]։

Սպանությունից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ համեմատաբար լայն տարածում գտնած վարկածի, դեպքից հետո Վալերի Շլյաֆմանը Մալախովի ատրճանակը տարել է Տալկովի գրիմանոց և թաքցրել զուգարանում՝ զուգարանակոնքի մեջ։ Այնուհետև այստեղից նագանը հանել է Ազիզան և փոխանցել է իր օգնականուհուն՝ Էլլա Կասիմատին, սա էլ՝ վերադարձրել է այն Մալախովին[14][27]։ Վերջինս, «Հոբելյանական»-ի մոտակայքից տաքսի վերցնելով, ատրճանակով հանդերձ փախուստի է դիմել դեպքի վայրից։ Ճանապարհին նա քանդել է նագանը և դրա մասերը նետել է Մոյկայի և Ֆոնտանկայի ջրերի մեջ[3]։ 2017 թվականին Ազիզան ենթադրություն է հայտնել, որ իր նախկին սիրեցյալը ազատվել է ատրճանակից, որպեսզի խույս տա ապօրինի զենք պահելու համար քրեական պատասխանատվությունից[21]։

Իգոր Տալկովի դիակը ինքնաթիռով[28] Սանկտ-Պետերբուրգից տեղափոխվել է Մոսկվա, մարմնի տեղափոխմանն ուղեկցում էր այդ համերգի արտիստներից մեկը՝ Միխայիլ Մուրոմովը[11][29]։ Հոկտեմբերի 9-ին Մոսկվայի Երիտասարդական պալատում տեղի ունեցավ երաժշտի հրաժեշտի բազմամարդ արարողություն, և այդ նույն օրը Իգոր Տալկովը պատվով և արտիսիտն հրաժեշտ տալու եկած ներկաների մեծ կուտակումների պայմաններում հուղարկավորվեց Վագանկովյան գերեզմանատանը:Սիմվոլիզմ համարվեց այն, որ Տալկովը թաղվեց 1991 թվականի Օգոստոսյան պուտչի երեք զոհերի կողքին[30]։

Հետաքննություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական հետաքննություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տալկովի սպանության փաստով Սանկտ-Պետերբուրգի դատախազության կողմից հարուցվել է № 381959 քրեական գործը[3][15]։ Որպես վկաներ չեն հարցաքննվել երգիչ Իգոր Նիկոլաևը, այդ չարաբաստիկ համերգի հաղորդավար Սերգեյ Կալվարսկին, պրոդյուսեր Մարկ Ռուդինշտեյնը[2] և երգիչ Եվգենի Բելոուսովը[31]։

Հետաքննչական գործողություններ Իգոր Մալախովի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տալկովի սպանության մեջ առաջին մեղադրանքը ներկայացվել է Ազիզայի թիկնապահ Իգոր Մալախովին, որը փախուստի էր դիմել դեպքի վայրից. 1991 թվականի հոկտեմբերի 10-ին նրա նկատմամբ համամիութենական հետախուզում է հայտարարվել[3]։ Ըստ «Կոմերսանտ» թերթի տեղեկության, հոկտեմբերի 11-ին[32] (ըստ ԽՍՀՄ ՆԳՆ հեռուստաստուդիայի տեղեկատվության՝ հոկտեմբերի 16-ին[18]) Իգոր Մալախովը կամավոր հանձնվել է դատախազության աշխատակիցներին։ Այդ պահի դրությամբ նա արդեն հասցրել է ազատվել ատրճանակից[33]։ 1991 թվականի հոկտեմբերի 25-ին և դեկտեմբերի 2-ին քննիչ Վալերի Զուբարևի կողմից Իգոր Մալախովի հետ քննչական փորձարկումներ է անցկացվել, որոնց արդյունքում որոշակիացվել է, որ Մալախովը չէր կարող կրակել Տալկովի վրա։ 1992 թվականի հունվարի 29-ից մինչև ապրիլի 7-ը Սանկտ-Պետերբուրգի դատախազությունը համալիր դատաբժշկական, բալիստիկ և իրավիճակային փորձաքննություններ անցկացրեց (այդ թվում՝ նաև Շլյաֆմանի վերնաշապիկի փորձաքննությունը, ինչը միայն 1992 թվականի փետրվարի 21-ին առգրավվել էին նրա ընկերուհու՝ Լյուբով Դուբինկովի տնից[2]): Այդ փորձաքննությունների արդյունքների համաձայն՝ Տալկովին սպանող կրակոցի հեղինակը կարող էր լինել միայն Տալկովի խմբի տնօրեն Վալերի Շլյաֆմանը[4]։ Իրավաբանական գիտությունների դոկտոչ, փորձագետ-քրեագետ Վադիմ Պլեսկաչևսկու կարծիքով տվյալ եզրակացությունը քննադատության չի դիմանում, քանի որ Շլյաֆմանի վերնաշապիկի վրա վառոդ կարող էր հայտնվել նաև այն դեպքում, երբ կրակողը նա չլիներ[22]։ Ինքը՝ Շլյաֆմանը, իր վերնաշապիկի վրա վառոդի առկայությունը բացատրել է նրանով, որ ձեռքն է վերցրած եղել ատրճանակը[34]։ Անցկացված համալիր փորձաքննությունը Տատյանա Տալկովայի մոտ կասկածներ է հարուցել՝

Ինչ վստահություն կարող է առաջացնել այդ գովաբանված համալիր փորձաքննությունը, եթե հաշվարկների հիմքում դրվել են ոչ հավաստի ելակետային տվյալներ։ Այսպես, 1992 թվականի գարնանը Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած պրես-կոնֆերանսի ժամանակ գործը քննող քննիչ Վ. Զուբարևը նշել է, որ մարդասպանը եղել է «մոտավորապես Տալկովի հասակին»։ Սա այն դեպքում, երբ Իգորի հասակը 182 սմ է, իսկ Շլյաֆմանինը՝ ոչ ավել 165 սմ-ից։ Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են (այդ պրես-կոնֆերանսի՝ գոյություն ունեցող ձայնագրությունը մեջբերված ցիտատի իսկության վերաբերյալ ոչ մի կասկած չի թողնում)։

Իսրայելական վիզա ստանալով՝ Շլյաֆմանը Ուկրաինայի տարածքով (իր համար հարազատ Ժիտոմիր քաղաքից) երկիրը լքել է 1992 թվականի փետրվարի 12-ին[35]՝ մեկնելով մշտական բնակության և Ռուսաստանում չի գտնվել[36]։ Տատյանա Տալկովան, հղում անելով հենց Շլյաֆմանին, վերհիշում է, որ քննիչ Զուբարևը ինքն է համոզել Շլյաֆմանին՝ մեկնել Իսրայել[22]։

Ըստ հեռուստահաղորդավար Դմիտրի Դիբրովի հիշողությունների՝ 1992 թվականին Իգոր Մալախովը իր հետ զրույցում հայտարարել է, որ ինքն էլ է ուզում պարզել, թե ով է սպանել երգչին[37]։

1994 թվականի մայիսի 24-ին Սանկտ-Պետերբուրգի Պետրոգրադյան շրջանային դատարանը Իգոր Մալախովին դատապարտեց երկու տարվա պայմանական ազատազրկման՝ ապօրինի զենք ձեռք բերելու և կրելու համար[38]։

20 տարի շարունակ Իգոր Մալախովի գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չի եղել, քանի դեռ 2011 թվականին նա հեռախոսով հարցազրույց չտվեց Առաջին ալիքին[2]։ 2013 թվականին, լյարդի ցիռոզով հոսպիտալացվելուց հետո, պարզվեց, որ նա փոխել էր ազգանունը և անձնագրով արդեն Իգոր Վիկտորովիչ Ռուս էր։ Բնակություն էր հաստատել գյուղական շքեղ մի տան մեջ, ամուսնացել էր հայտնի դերասանուհի Քսենիա Կուզնեցովայի հետ և երկու երեխա ուներ։ Ի հայտ եկան նաև մանրամասներ առ այն, որ 1990-ական թվականներին նա իբր կապեր է ունեցել Կուրգանական հանցագործ խմբավորումների հետ[39]։ 2016 թվականի օգոստոսի վերջին «Էքսպրես-գազետա»-ն, հղում անելով Մոսկվայի քրեական հետախուզության նախկին աշխատակից, պաշտոնաթող փոխգնդապետ Սերգեյ Վալերևին, հայտարարեց, որ Մալախովը մահացել է[40]։ 2016 թվականի սեպտեմբերի 28-ին «Ռոսիա» հեռուստաալիքով ցուցադրվող «Ուղիղ եթեր» («Прямой эфир») հաղորդման ժամանակ Մալախովի մայրը հայտնեց որդու՝ նույն թվականի հուլիսի 4-ին մահվան մասին[14]։ Ըստ Վալերևի կողմից առաջ քաշված վարկածի՝ Տալկովին հասցված մահացու կրակոցը պատահականորեն արձակել է Մալախովը։ Մոսկվայի քրեական հետախուզության (ՄՔՀ) նախկին աշխատակիցը հայտնում է նաև, որ Մալախովը Մարյինա Ռոշայի և «Կոսմոս» հյուրանոցի շրջակայքում գործող Մազուտկինյան կազմակերպված հանցավոր խմբավորման անդամ է եղել[40]։ Համառուսաստանյան պետական հեռուստաընկերությանը համանման հարցազրույց տալու համար Վալերևը 150 հազար ռուբլու հոնորար է պահանջել[41]։ Մոտավորապես նույն տարվա մեջ մահացավ նաև նախկին քննիչ Վալերի Զուբարևը[42]:Զուբարևը երրորդ ինսուլտով հայտնվեց վերակենդանացման բաժանմունքում[43]։

2018 թվականի մայիսին ՄՔՀ-ի նախկին աշխատակից Վալերևը Առաջին ալիքով եթեր դուրս եկավ՝ բացահայտելով իր իսկական անունը՝ Սերգեյ Լոմով։ Նա կրկնեց այն ամենն, ինչը ասել էր«Էքսպրես-գազետա»-ին տված հարցազրույցի ժամանակ, բայց հստակեցրեց, որ Մալախովը իրեն չի խոստովանել Տալկովի համար ճակատագրական դարձած երրորդ կրակոցի մասին։ Մալախովը Լոմովին միայն ասել է, որ երրորդ կրակոցը Շլյաֆմանը չի արել[44][45]։

Հետաքննչական գործողություններ Վալերի Շլյաֆմանի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շլյաֆմանին հեռակա մեղադրանք է առաջադրվել ՌՍՖՍՀ-ի Քրեական օրենսգրքի N 106 հոդվածով՝ սպանություն անզգուշության հետևանքով։ 1992 թվականի հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգի դատախազության կողմից գործը կարճվել է N 195 հոդվածի 1-ին մասի հիմքով (կասկածյալը թաքնվել է հետաքննչական մարմիններից)։ 1992 թվականի սեպտեմբերին ծառայողական գործուղմամբ Իսրայել մեկնեց Սանկտ-Պետերբուրգի դատախազության քննչական մասի ղեկավար Օլեգ Բլինովը, ով պետք է ժամաներ իսրայելական Ռամաթ-Հան քաղաք. այդ ժամանակ այստեղ էր ապրում Վալերի Շլյաֆմանը[4][32]։ Սեպտեմբերի 25-ին, Բլինովի՝ Թել-Ավիվ ժամանելուց մեկ օր անց, Ռուսաստանի Գլխավոր դատախազի տեղակալ Եվգենի Լիսովը Իսրայելում Ռուսաստանի դեսպանությանը ֆաքսով նամակ ուղարկեց Իսրայելի Արդարադատության նախարարությանը, որում խնդրում էր օգնել Բլինովին՝ հետաքննելու գործը, ինչը հակասում էր միջազգային իրավունքի նորմերին։ Գործուղումը համաձայնեցված չէր Իսրայելի իրավապաշտպան մարմինների հետ, իսկ Իսրայելի քաղաքացուն հարցաքննելու պահանջը հակասում էր իսրայելական օրենսդրության նորմերին, և այդ պատճառով այն անարդյունք եղավ։ Բլինովը, Իսրայելում 19 օր անցկացնելով, չկարողացավ ո՛չ հարցաքննել Շլյաֆմանին, ո՛չ էլ հանդիպել նրա հետ[36]։

1993 թվականի սկզբին Ռուսաստանի Գլխավոր դատախազ Վալենտին Ստեպանկովը նամակով, Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության միջոցով դիմեց Իսրայելի Արդարադատության նախարարությանը՝ քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով Շլյաֆմանին ձերբակալելու և Ռուսաստանին հանձնելու խնդրանքով։ Ռուսաստանի և Իսրայելի միջև հանցագործներին փոխադարձաբար միմյանց հանձնելու պայմանագիր չկար։ Իսրայելական կողմը ի պատասխան հայտնեց, որ հարցումը վերահասցեագրվել է իսրայելական դատախազությանը՝ ռուսական կողմին իրավական օգնություն ցույց տալու խնդրանքով, որից հետո որոշ ժամանակով տվյալ թեման զարգացում չունեցավ։ 1995 թվականի մայիսին Ռուսաստանի Գլխավոր դատախազի պաշտոնակատար Ալեքսեյ Իլյուշենկոն նամակ ուղարկեց Իսրայելի պետական դատախազ Դորիթ Բեյնիշին, որը ևս մնաց անպատասխան[36]։

1997 թվականին Ռուսաստանի և Իսրայելի միջև կնքվեց կողմերի իրավապաշտպան մարմինների՝ կազմակերպված հանցագործությունների դեմ համատեղ պայքարի միջկառավարական համաձայնագիր, որով իրավական հիմք առաջացավ բարձրացնելու հանցագործներին փոխադարձաբար հանձնելու հարցը[4]։ Իգոր Տալկովի թանգարանի նախաձեռնությամբ 1997 թվականի ապրիլի 23-ին Ռուսաստանում Իսրայելի ոստիկանական կցորդ Արոն Տալի դիմումին 1997 թվականի հունիսի 25-ին պատասխանվեց, որ Իսրայելի Արդարադատության նախարարությունը Իգոր Տալկովի գործի հետաքննության շրջանակներում պատրաստ է համագործակցել ռուսական իրավապաշտպան մարմինների հետ և Վալերի Շլաֆմանի հանդեպ պատրաստ է քննչական գործողություններ սկսել Ռուսաստանի դատախազության կողմից հանձնարարական ստանալուց հետո։ Նույն թվականին Սանկտ-Պետերբուրգի դատախազության 1992 թվականի համալիր փորձագիտության նյութերը թարգմանվեցին անգլերեն և պաշտոնապես առաքվեցին Իսրայելի Արդարադատության նախարարությանը։ Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Սկուրատովը հաղորդեց, որ այն դեպքում, երբ ներկայացված ապացույցները Իսրայելում բավարար համոզիչ համարեն, Շլյաֆմանին կդատեն Իսրայելում[46]։ Այսքանով ռուսական դատախազությունը տվյալ գործում լիովին ավարտեց իր գործողությունները, իսկ Իսրայելում գործը չբացվեց։

Արոն Տալը՝ Ռուսաստանում Իսրայելի ոստիկանական նախկին կցորդը և Մոսկվայում՝ Իսրայելի ներքին անվտանգության նախարարության պաշտոնական առաջին ներկայացուցիչը, 2011 թվականին ասել է, որ Իսրայելում Շլյաֆմանը երբևէ չի կասկածվել Իգոր Տալկովի սպանության մեջ։ Նա ուշադրություն է դարձրել այն փաստի վրա, որ Շլյաֆմանը հայրենադարձվել է Տալկովի սպանությամբ բացված քրեական գործից ոչ անմիջապես հետո և հետաքննությունից չի թաքնվել։ Տալը հաղորդել է, որ ծանոթացել է այդ քրեական գործի նյութերին և ժխտում է Շլյաֆմանի մեղավորությունը[47]։

2012 թվականի նոյեմբերին Վալերի Շլյաֆմանը, ով փոխել էր ազգանունը և այժմ ներկայանում էր որպես Վիսոցկի, ռուսական ԶԼՄ-ներին տեսահարցազրույց տվեց՝ հայտարարելով, որ իրեն մեղավոր չի համարում սպանության մեջ, իր Իսրայել մեկնելը պետք չէ որակել որպես փախուստ արդարադատությունից, քանի որ ինքը մեկնել է ոչ թե սպանությունից անմիջապես, այլ՝ մոտ կես տարի հետո։ Նա հայտարարել է նաև, որ իր համար «մեղավորը բացահայտվել է հենց սպանության օրը» և, որ «ոչ ոք չի ուզում, որ քրեական գործը ավարտին հասցվի»։ Շլյաֆմանը կատարվածի հիմնական մեղավոր համարում է Իգոր Մալախովին[48]։

Ներկա պահին Իգոր Տալկովի սպանության փաստով քրեական գործը կարճված է[49][50], բայց փակված չէ[51][52]։

Ոչ պաշտոնական հետաքննություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր կազմակերպությունների և կառույցների կողմից սպանության պաշտոնական հետաքննությունից բացի, անցկացվել են և շարունակում են անցկացվել բազմաթիվ ոչ պաշտոնական (սեփական) հետաքննություններ։

1991 թվականի նոյեմբերին իր սեփական հետաքննությունը սկսելու մասին հայտնեց ազգային-հայրենասիրական «Հիշատակ» («Память») ճակատի ղեկավար Դմիտրի Վասիլևը։ Մեկ շաբաթ անց նա ճանաչեց Մալախովի անմեղությունը, իսկ նրա հետաքննության եզրակացությունները փաստեցին, որ Տալկովը զոհվեց «չափազանց» ռուսական երգերի համար[53]։ 1992 թվականի օգոստոսին Վասիլևը հայտարարեց, որ Շլյաֆմանը ծիսակարգային է սպանել Տալկովին՝ «հանուն հավատի և ճշմարտության»[54][55]։

Լրագրողական հետաքննություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԶԼՄ-ների՝ 1991 թվականի աշնան հրապարակումներում («Արգումենտի ի ֆակտի», «Մոսկովսկի կոմսոմոլեց», «Օգոնյոկ») լայն տարածում գտավ Տալկովի սպանության այն վարկածը, որը հիմքում ընկած էր շոու բիզնեսի աստղերի միջև կենցաղային մակարդակի կոնֆլիկտը համերգին ելույթ ունենալու հերթականության շուրջ[4]։ Իրավիճակի, որի ժամանակ սպանվեց Տալկովը, առաջացման մեղավոր համարվում էր երգչուհի Ազիզան[27]։

Նույն 1991 թվականին «Վեչերնայա Մոսկվա» и «Տրուդ» թերթերը գրեցին, որ Իգոր Տալկովի սպանությունը, ըստ սանկտ-պետերբուրգյան դատախազության տվյալների, «խելացիորեն հրահրվել է մի շարք մարդկանց կողմից, որոնց ազգանունները հայտնի են», սակայն ներկա ժամանակներում նրանց քրեական պատասխանատվության ենթարկելը հնարավոր չի[23]։

2000 թվականին ՆՏՎ հեռուստաալիքի ուղիղ եթերում Նիկոլայ Նիկոլաևի «Անկախ հետաքննություն» հաղորդման ժամանակ սպանության հետ կապված լրագրողական հետաքննություն իրականցվեց[19]։ Լրագրողական հետաքննության ևս մի քանի վարկածներ հրապարակվեցին 2006 թվականին, մասնավորապես՝ Լեոնիդ Կանևսկու «Հետաքննությունը վարում էին» հաղորդման մեջ՝ «Իգոր Տալկով՝ փամփուշտ կուռքի համար» և Օստանկինո հեռուստաընկերության փաստագրական ֆիլմը՝ «Իգոր Տալկով. արդյոք ոչ ոք չէր ուզում սպանել»։ 2011 թվականին Օստանկինո հեռուստաընկերության փաստագրական նոր՝ «Իգոր Տալկով. կռվում պարտվածը» ֆիլմում առաջ քաշվեց սպանության լրագրողական հետաքննության ևս մեկ վարկած։ Բազմաթիվ լրագրողական այլ հետաքննություններ ևս կատարվել են։

Լրագրողական հետաքննության արդյունքներով սպանության հիմնական վարկածների մեջ գերիշխողը կենցաղայինը, կոմերցիոնը և քաղաքականն էին։ Բարձրաձայնվել է նաև սպանությանը շոու բիզնեսի քրեական կողմի (Տալկովի անձնական թշնամիներ, սևհարյուրակայիններ, ազգայնականներ, կոմունիստներ կամ այլ քաղաքական կառույցներ, հատուկ ծառայություններ և այլն) մասնակցության մասին տարբերակը[56]։

2011 թվականին լրագրողական հետաքննությունների մեջ հայտնվեցին ևս մի քանի վարկածներ։ Սպանության վկա Ելենա Կոնդաուրովայի կարծիքով Տալկովի վրա կրակել է Իգոր Մալախովը[57], իսկ մեկ այլ վկա, կինոքննադատ Մարկ Ռուդինշտեյնի կարծիքով Տալկովի սպանությունը հնարավոր է, որ կապված լինի «Իվան Ահեղ ցարը» ֆիլմի նկարահանումների շուրջ ստեղծված իրավիճակի հետ, որտեղ Տալկովի և ֆիլմի պրոդյուսեր Իսմայիլ Տագի-Զադեի, ով կապեր է ունեցել քրեական աշխարհի հետ, միջև կոնֆլիկտ է առկա եղել[14][58][59]։ 2011 թվականին նախկին քննիչ Զուբարևը հայտարարել է, որ հետաքննությունը Տալկովի և Տագի-Զադեի միջև եղած կոնֆլիկտը որպես սպանության վարկած չի դիտարկել[2]։

Փորձագետների, մասնագետների և մասնավոր անձանց կարծիքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպանությանը հաջորդած ժամանակահատվածում այդ իրադարձությունը մեկնաբանել և գնահատել են բազմաթիվ գիտնականներ, փորձագետներ, վկաներ և դեպքի մասնակիցներ՝ նրանք, ովքեր մտերիմ են եղել Տալկովի ընտանիքին և ուղղակի մասնավոր անձինք։ Լայն հասարակության առջև դրվել են ինչպես գիտական հետևություններ և իրադարձությանը տրված գնահատականներ, այնպես էլ էմոցիոնալ և սուբյեկտիվ հայացքներ, ինչպես նաև արվել են էպատաժային, սենսացիոն ռեզոնանսային հայտարարություններ։

Ռուսաստանի Արդարադատության նախարարության Պրիվոլժսկյան շրջկենտրոնի դատական փորձաքննության առաջատար փորձագետ Գենադի Գրիգորևի՝ 2006 թվականին հնչեցրած կարծիքով Տալկովի գրիմանոցի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի իրավիճակը մտածված պրովոկացիա է եղել, իսկ Շլյաֆմանը միասնաբար է գործել Մալախովի հետ։ Որպես ապացույց փորձագետը նշում է, որ Շլյաֆմանը ատրճանակը թաքցրել է զուգարանակոնքում, Ազիզան զենքն այնտեղից դուրս է բերել և փոխանցել Մալախովին, իսկ վերջինս այն մաս-մաս է արել և դեն նետել՝ ավելի ուշ խոստովանելով իր մեղքը միայն ատրճանակն ապօրինի պահելու մեջ։ Գրիգորևը կարծիք է հայտնել, որ Շլյաֆմանը գործել է ինչ-որ մեկի հրահանգով և նրա թիկունքում լուրջ մարդիկ են կանգնած եղել[60]։

Տալկովի ընկերը՝ դերասան Ալեքսանդր Պանկրատով-Չոռնին, հայտնել է մի քննիչ-գնդապետից լսած տեղեկատվություն, որ կրակոցը արվել է Մակարով տիպի ատրճանակից և որ Տալկովի սիրտը երկու՝ իրար վրա «նստած» փամփուշտներ են խոցել է, որի հիման վրա էլ դերասանը եզրահանգում է, որ ո՛չ Մալախովը, ո՛չ Շլյաֆմանը չէին կարող կրակած լինել, քանի որ ոչ մեկն էլ կրակելու նմանօրինակ փորձառություն չեն ունեցել[13]։

Միխայիլ Կրիժանովսկին՝ ԽՍՀՄ ԱԱԾ հետախուզության նախկին (1983 թվականից մինչև 1992 թվականը) աշխատակիցը, ով հետո աշխատել է Ուկրաինայի Անվտանգության Ծառայությունում, ապա արտագաղթել է ԱՄՆ, 2010 թվականին վարկած առաջ քաշեց առ այն, որ Տալկովը սպանվել է քաղաքական պատճառներով, դիպուկահարի կողմից, իսկ սպանությունը հավանության է արժանացել իշխանությունների կողմից։ Սպանության շարժառիթը, ըստ նրա, Տալկովի «Պարոն նախագահ» երգն է եղել՝ գրված ժողովրդի անունից, ուղղված Ելցինին՝ պահանջելով Գորբաչովին հեռացնել քաղաքական իշխանությունից։ Այս երգը Տալկովը նախատեսել էր երգել «Հոբելյանական»-ում,ապա նաև՝ «Օլիմպիական»-ում[12][61]։ Կրիժանովսկին պնդում է, որ քանի որ սպանվածի այրուն հրաժարվել են ծանոթացնել քրեական գործին , դա նշանակում է, որ նրա վրա «Գաղտնի» կամ «Միանգամայն գաղտնի» գաղտնիության կնիք կա։ Նման կնիք դրվում է, երբ գործի մեջ թեկուզ մեկ գաղտնի կամ միանգամայն գաղտնի փաստաթութ է լինում[9][12]։ Սակայն տվյալ վարկածը վիճահարույց է՝ հաշվի առնելով 1991 թվականի հոկտեմբերին երկրում տիրող քաղաքական իրավիճակը. ԽՄԿԿ-ն դադարել էր լինել իշխող կուսակցություն և ռուսական իշխանությունների գործունեության դադարեցմամբ ըստ էության կազմալուծվել էր, ինչի մասին խոսել էր ինքը՝ Տալկովը Գժելում ունեցած իր վերջին համերգի ժամանակ[62] (պաշտոնապես արգելվել է Տալկովի մահից մեկ ամիս անց). ԽՍՀՄ ԱԱԾ-ն ԳԿՉՊ-ի ելույթից հետո «մաքրման» էր ենթարկվում և այդ պատճառով, ինչպես ենթադրում է լրագրող Թամարա Մարտինովան, անվտանգության մարմիններին «հետաքրքիր չէին երգիչները՝ իրենց սուր-սոցիալական երգերով հանդերձ»[2]։

Ռուս գրող և ոստիկանության պաշտոնաթող փոխգնդապետ Անդրեյ Կիվինովը, ով Տալկովի սպանության ժամանակ քրեական հետախուզության օպերլիազոր է եղել, միտք է արտահայտել այն մասին, որ 1990-ական թվականների սկզբի համար փոխհրաձգությունները սովորական երևույթ էին հանդիասնում, և «ցանկացած հիմար և էժանագին բանի համար կարող էր կրակել։ Ընդ որում, հասարակությանը հատուկ էր նյարդային վիճակը. ինչ-որ փոքր բան՝ ձեռքը գցում էին հրանոթին»։ Կիվինովը Տալկովի մահը համարել է դժբախտ պատահար՝ քրեական ժամանակների ֆոնի վրա[24]։

Խորհրդային և ռուս գիտնական և քրեագետ Դմիտրի Շեստակովը Տալկովի սպանությունը համարել է քաղաքական նշանային սպանություն։ Նա դեպքը, Քենեդու սպանության հետ հավասարապես բնութագրել է, որպես հատուկ տեսակի քաղաքական սպանության տարատեսակ՝ կազմակերպված վերազգային քաղաքական-տնտեսական ուժերի կողմից, որի իրագործման համար օգտագործվել են զանգվածային տեղեկատվության միջոցներ և պետական իրավապաշտպան կառուցվածքներ[63]։ Նույն հեղինակը (համահեղինակությամբ հրապարակված աշխատության մեջ) Տալկովի սպանությունը գնահատել է որպես գաղտնի սպանության օրինակ, որում զգալի քանակությամբ վկաներ եղել են անմիջապես Տալկովի գործընկերները (նրանց թվում եղել են Անդրեյ Դերժավինը, Օլեգ Գազմանովը, Միխայիլ Մուրոմովը, դուետ «Ակադեմիան»). ըստ հեղինակի՝ նրանք ոչ միայն չկարողացան, այլ նաև չցանկացան որևէ բան հաղորդել իրենց տեսածի մասին՝ վախենալով սեփական կյանքից[64]։

«Փրկաշրջան» խմբի երաժիշտ Գենադի Բերկովը գտել է, որ Տալկովին սպանել է Մալախովը[65]։

2011 թվականին ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցի ժամանակ Տալկովի ընկեր երգիչ Միխայիլ Մուրոմովը հայտարարել է, որ կրակոցի հեղինակը Մալախովն է եղել[66]։

2018 թվականի մայիսին Մոսկովյան քրեական հետախուզության նախկին ավագ օպերլիազոր Սերգեյ Լոմովը հայտարարեց, որ Իգոր Մալախովը 1994 թվականին իրեն ասել է, թե Շլյաֆմանը կապ չունի Տալկովի սպանության հետ և խնդրել է իրեն այդ մասին ոչ ոքի չասել[45].

Տալկովի սպանության վերաբերյալ գոյություն ունեն նաև այլ վարկածներ և դրան տրված՝ այլ գնահատականներ։ Մինչ օրս սպանությունը բացահայտված չէ։

Իգոր Տալկովը փոստային նամականիշի վրա: 1999 թվական:

Ամենատարածվածն է համարվում այն գնահատականը, որ Իգոր Տալկովի սպանությունը վերջ դրեց խորհրդային և ռուսական էստրադայի ծագող աստղ, երգչուհի Ազիզայի կարիերային[67]։

«Բուլվար Գորդոնա» թերթում նշվել է, որ տարօրինակ դասավորվեց Իգոր Տալկովի թիկնապահների ճակատագիրը։ Ալեքսանդր Բարկովսկուն 1996 թվականին սպանեցին ռեստորանում տեղի ունեցած ծեծի ժամանակ, Անդրեյ Բոնդարենկոն ինքնասպանություն գործեց՝ գլխիվայր նետվելով իր երրորդ հարկի բնակարանի լուսամուտից (նա նախօրոք կտրել էր իր աջ ձեռքի ցուցամատը, կամ դա արել էր մեկ ուրիշը)[12]։ 2015 թվականի տվյալներով Սերգեյ Իգնատենկոն թաքնված է և ապրում է այլ անվամբ, նրա նկատմամբ մի քանի մահափորձեր են արվել, այդ թվում՝ դանակի հարված որովայնին, բայց նա ապրել է[68]։

Սպանության քաղաքական որակման կողմնակից, ՊԱԿ-ի նախկին հետախույզ, իսկ այժմ իրեն ԿՀՎ-ի աշխատակից ներկայացնող[12] Միխայիլ Կրիժանովսկին գտնում է, որ Տալկովի սպանությունը ռուսական էստրադայի աստղերի մոտ ընդմիշտ սպանեց քաղաքական երգեր երգելու ցանկությունը, և Տալկովի սպանությունից հետո «բոլորը համերաշխորենвсе երգում են սեքսի և ծաղիկների մասին»[12]։

Հայրենական շոու բիզնեսի տեսաբան Ֆյոդր Ռազզակովը գրել է, որ Տալկովի սպանությունը լրջորեն վախեցրել է շոու բիզնեսի գործիչներին. շատերը սկսել են հսկայակն գումարներ ծախսել անձնական թիկնապահներ պահելու վրա, ժամանակավորապես մինիմալի են հասցրել շոու բիզնեսի ստվերային ֆինանսական մեքենայությունները (եկամտային օրդերներով կրկնակի հաշվապահություն, համերգների հաճախելիության ցուցանիշների նենգափոխում, մեքենայություններ մուտքի տոմսերով, մեկօրյա կեղծ գրասենյակների ստեղծում և դրանց միջոցով կանխավճարների վճարում)։ Ռազզակովը գրել է, որ այդ ժամանակ շատերին թվում էր, որ Տալկովի սպանությունը իշխանական կառույցների ցասման դրսևորումն էր և շոու բիզնեսը արմատապես մաքրելու սպառնալիք էր ներկայացնում, սակայն այս վախերն ու կասկածները արդարացված չեղան[53][69]։

Իգոր Տալկովի սպանության ազդեցության ներքո նկարիչ և մեդալագործ Վալերի Բալաբանովը ստեղծել է «Տալկովի դաշտը» կտավը (1991—1994)[70][71]:

Կլոր (սպանության օրվա 10-րդ, 15-րդ, 20-րդ, 25-րդ) տարելիցերին իրադարձության թեման լուսաբանվել է Ռուսաստանի և մերձակա արտասահմանյան երկրների ԶԼՄ-ների կողմից, նկարահանվել են ֆիլմեր, սպանությունը դարձել կամ դառնում է հեղինակային հեռուստահաղորդումների քննարկման թեմա։

Սպանությունը որպես կանոնականացումը քննարկելու առիթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպանության հանգամանքների հետ կապված 1990-ական թվականների սկզբին հասարակության մեջ որոշակիորեն տարածվածություն գտավ Իգոր Տալկովին կանոնականացնելու գաղափարը։ Տալկովին նվիրված անանուն օրհներգություն գրվեց[72][73]:254, որում հաստատվում էր, որ նա Ռուսաստանի թշնամիների զոհն է դարձել, «ստորաբար սպանվել է բոլոր նրանց նման, ովքեր համարձակվել են ռուս ժողովրդին հզոր կոչել»[73]:254: Այս օրհներգությունը հայտնվել է Ռուս ուղղափառ եկեղեցու Տուլայի թեմի վանական համալիրների եկեղեցիական կրպակներում, որպես այս թեմի «տեղի սուրբ»՝ ի հայտ եկան «մարտիրոս Իգորի» վկայությունները։ Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի կրոնագետ Սերգեյ Ֆիրսովը Ռուսաստանի հոգևոր կյանքի գիտակցության ընդհանուր մարգինալացման ենթատեքստում Տալկովի կանոնականացումը անվանել է «վտանգավոր կուրյոզ»[73]։ Ռուս խորհրդային և եկեղեցիական գիտնական, ուղղափառ աստվածաբան, Ռուս ուղղափառ եկեղեցու ավագ սարկավագ Անդրեյ Կուրաևը, վերլուծելով Տալկովի «Մենախոսություն» գիրքը և հղում անելով դրան, գտել է, որ Տալկովը կենդանության օրոք ի ցույց է դրել օկուլտական աշխարհընկալման օրինակներ, իսկ «սերը Ռուսասատանի հանդեպ դեռ պատճառ չի նրան կանոնականացնելու համար»[74][75]։ Ներկա ժամանակներում Ռուս ուղղափառ եկեղեցին Տալկովի կանոնականացման հանգամանքը չի դիտարկում։

  • Իգոր Տալկովի սպանության իրադարձությունները ընկած են 1993 թվականին թողարկված «Օպերացիա «Լյուցիֆեր»» գեղարվեստական ֆիլմի հիմքում, որի ռեժիսորը Նիկոլայ Ստամբուլան է։

Ժուռնալիստիկայում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դեռևո Տալկովի կենդանության օրոք հեռուստալրագրող Միխայիլ Գլադկովը ԽՍՀՄ հեռուստատեսության պատվերով սկսեց նրա մասին փաստագրական ֆիլմ նկարել, ընդ որում նա երաժշտին այսպիսի սյուժե ներկայացրեց. «Ֆիլմում իբրև դու մեռնում ես և սկսում ես խոսել այն աշխարհից»։ Ըստ Գլադկովի, Տալկովը հավանել է այդ մտահղացումը և ասել է՝ «Ես կարող եմ ասել այն ամենն, ինչ մտածում եմ։ Մարդուն, ով չկա, կաշառքները ներվում են (С человека, которого нет, взятки гладки)»[76]: «Իգոր Տալկովի որդին» վերնագրով այս ֆիլմը նկարահանվեց սպանությունից քիչ առաջ, նախապատրաստվեց մոնտաժի, բայց թողարկվեց արդեն Տալկովի սպանությունից հետո[76], որի հետևանքով բոլորովին այլ իմաստ ներկայացրեց։
  • Տալկովի սպանությունը Լեոնիդ Պարֆյոնովի «1961—2003 թվականների մոտ անցյալը. Մեր դարաշրջանը» պատմական վիդեոնախագծում դիտարկվել է որպես ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի պատմության մեջ 1991 թվականի կարևորագույն իրադարձություններից մեկը[77]։
  • Սպանության թեման բազմիցս դարձել է մեծաթիվ փաստագրական ֆիլմերի հիմք և նյութ ռուսական այնպիսի հեռուստաընկերությունների համար, ինչպիսիք են «Օստանկինո»[2][22], «Պետերբուրգ— 5-րդ ալիք»[78] և այլն, ինչպես նաև սյուժե է հանդիսացել «Հետաքննությունը վարում էին»[17], «Անկախ հետաքննություն»[19], «Ուղիղ եթեր»[14][57], «Իրականում»[21][45] և այլ հեղինակային հաղորդումների համար։
  • Սպանության իրադարձությունները արտացոլվել են «Անբացատրելի, բայց՝ փաստ» փաստագրական սերիալում, «Աստղերի առեղծվածային մահերը» էպիզոդում. այստեղ հաստատվում է, որ Տալկովի սպանությանը նախորդել են մի քանի տարօրինակ դեպքեր (այդ թվում՝ նրա հանդերձապանի բնակարանի կողոպուտը և Տալկովի նկարների գողությունը։ Հաղորդման մեջ նաև ցուցադրվել է Վալերի Շլյաֆմանի տեսաուղերձից մի հատված, որտեղ նա Տալկովի սպանության մեջ մեղադրում է Մալախովին[25]։

Շատ փաստագրագետներ, լրագրողներ և դեպքի ականատեսներ ուշադրություն են դարձրել մի շարք ոչ սովորական իրադարձությունների, որոնք նախորդել են Տալկովի սպանությանը[79]։ Դրանց հիմքում հաճախ ընկած են Տատյանա Տալկովայի հիշողությունները կամ վերջինիս կողմից ամեն տեսակ համընկնումներն ու նշաններին դարձրած ուշադրությունը։ Այդպես, օրինակ, նշվել է, որ մահվանից ուղիղ մեկ տարի առաջ, 1990 թվականի հոկտեմբերի 6-ին նկարահանվում էին այն հերոսի սպանության տեսարանները, ում մարմնավորում էր Տալկովը «Վերջից հետո» («За последней чертой») ֆիլմում[8][17](Տալկովի սպանության օրը հեռուստացույցով այս ֆիլմը նայել է Վալերի Լեոնտևը, երբ հյուրախաղերով գտնվում էր ԱՄՆ-ում[80]): Հոկտեմբերի 5-ին, սպանությունից մեկ օր առաջ և նախքան Սանկտ-Պետերբուրգ գնալը, Տալկովը Գժելում ակուստիկ մենահամերգ է ունեցել և ելույթի ժամանակ նրա կիթառի նվագալարը կտրվել է[5][81]։ Այս իրադարձությունը տեղի է ունեցել մոտավորապես օրվա այն պահին (ժամը 16:00-ին մոտ), որ պահին որ՝ սպանությունը հաջորդ օրը[17]։ Ուշագրավ է նաև այն, որ Տալկովը Սանկտ-Պետերբուրգ է մեկնել 13-րդ վագոնով։ Տատյանա Տալկովան հիշել է, որ մի անգամ պատահականորեն հանդիպել է մի մարդու, ով ասել է, թե 1991 թվականի օգոստոսի 26-ին Կառավարության շենքի մոտ համերգից հետո հանդիպել է Տալկովին և ասել, որ վերջինիս դեմքին «մահվան դիմակ» է տեսնում։ Տալկովն այդ ժամանակ իրենից վանել է այդ մարդուն և չի ուզել որևէ բան լսել նրանից[4]։ Տալկովի դեմքի «մահվան դիմակի» վարկածը առաջ է քաշվել նաև երգչի՝ կենդանության օրոք ունեցած վերջին լուսանկարների վերլուծության ժամանակ[17][78]։

Հաճախ լրագրողական և հրապարակախոսական աշխատանքների հեղինակները հիշատակում են հենց Տալկովի խոսքերը՝ ասված 1983 թվականին ինքնաթիռով թռիչքներից մեկի ժամանակ[8]։ Թռիչքից անհանգստացող գործընկերներին երգիչն ասել է (ըստ ոմանց կարծիքների՝ խմբի հիմնական երաժիշտ Գենադի Բերկովի կնոջը՝ հանդերձապահուհի Մարիա Բերկովային[11][17]), որ իր հետ թռչելը չպետք է սարսափելի լինի. ինքնաթիռը երբեք չի ջախջախվի, քանի որ ինքը օդում չի մեռնելու, այլ նրան սպանելու են կուտակված ժողովրդի ներկայությամբ, և որ մարդասպանին էլ չեն գտնելու[82]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Игорь Тальков погиб из-за обычной мужской дурости
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 «Игорь Тальков. Поверженный в бою» (Документальный фильм). Телекомпания Останкино, Первый канал. 2011 թ․ նոյեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 12-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Подробности убийства Игоря Талькова» — По материалам книги: Раззаков Фёдор Ибатович. Досье на звёзд. За кулисами шоу-бизнеса. — М.: ЗАО Изд-во ЭКСМО-Пресс, 1999. — 557 с. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 4,22 4,23 4,24 4,25 4,26 4,27 Эпилог. Хроника трагического дня. Почему убийца Талькова так и не предан суду. // Монолог: Стихи, воспоминания, дневники / Составители Т. Талькова, И. Петрищева. — М.: Изд-во ЭКСМО-Пресс, 2006. — 416 с. — 10 100 экз. — ISBN 5-04-008522-2
  5. 5,0 5,1 Тюменцева Оксана (2011 թ․ հոկտեմբերի 9). «Игорь Тальков. 20 лет со дня убийства певца» (ռուսերեն). Великая Эпоха (The Epoch Times). Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 12-ին.
  6. Сергей Пашков (18 октября 2013). «Обвиняемый в убийстве Игоря Талькова прервал молчание». www.vesti.ru. Вести.ru. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  7. Кунгурцева Ольга.; Цымбал Всеволод (№ 24 (24), 2005-10-04). «Игорь Тальков-младший: «Незадолго до смерти отец жутко ругался по телефону: „Что вы пристали? Мне и так не больше месяца жить осталось"»». Бульвар Гордона. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 12-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Котов Андрей. «Россия — боль моей души». К 50-летию Игоря Талькова // Наш современник : журнал. — 2006. — В. № 11.
  9. 9,0 9,1 Крыжановский Михаил. «Убийство Талькова и Листьева: работал снайпер». газета Русская америка, № 431, 2010 г. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 10-ին.
  10. Последнее интервью Игоря Талькова
  11. 11,0 11,1 11,2 Грабенко Людмила. «Я погибну при большом количестве народа, — говорил Игорь ТАЛЬКОВ, — возможно, на сцене»(ռուս.) // Гордон Дмитрий. Бульвар Гордона : еженедельник светской хроники. — 2011, 4 ноября. — В. 40 (335).
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 Руслан Малиновский. Бывший кадровый сотрудник разведки КГБ, а затем СБУ Михаил Крыжановский: «Я был завербован ЦРУ 14 лет назад, создал для него современную систему подготовки разведчиков и контрразведчиков и написал учебник для Билла Клинтона»(ռուս.) // Дмитрий Гордон Бульвар Гордона : Еженедельное издание. — 2010. — В. № 9 (253), 2 марта.
  13. 13,0 13,1 Тишина Алена. «Памяти Игоря Талькова посвящается». статья Игорь Тальков: «Я завтра снова в бой сорвусь, Но точно знаю, что вернусь…». Вагант-Москва. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 23 апреля 2010 года-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 «Прямой эфир». Кто убил Игоря Талькова? Արխիվացված 2016-10-10 Wayback Machine Выпуск от 28 сентября 2016 года
  15. 15,0 15,1 Родкин Игорь. Найдут ли когда-нибудь убийцу Талькова?(ռուս.) // Комсомольская правда в США : газета. — 2001, 3 ноября.
  16. «Игорь Тальков. Убийство. Хроника 6 октября 1991г». talkov2001.narod.ru. 2006. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 10-ին.
  17. 17,00 17,01 17,02 17,03 17,04 17,05 17,06 17,07 17,08 17,09 17,10 17,11 17,12 17,13 17,14 17,15 Цикл документальных телепередач «Следствие вели…» с Леонидом Каневским. Сезон 2006 г. 6 серия: 1991-й год. Убийство Игоря Талькова. Материал доступен в сети
  18. 18,0 18,1 18,2 Фрагмент передачи «Человек и закон», октябрь 1991 года. Репортаж с места убийства Игоря Талькова, интервью следователей через несколько дней после убийства (из видеоархива «Комсомольской правды»). Т/о «Право» при участии телестудии МВД СССР; см. c 33:00
  19. 19,0 19,1 19,2 19,3 19,4 19,5 19,6 19,7 «Независимое расследование» с Николаем Николаевым (НТВ, 2000) Убийство Игоря Талькова. Материал доступен в сети
  20. Антон Крайний (29.09.2016). «Азиза выложила всю правду об убийстве Талькова». km.ru. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  21. 21,0 21,1 21,2 На самом деле. Что скрывает Азиза: сенсационные показания об убийстве Талькова. Выпуск от 16.08.2017
  22. 22,0 22,1 22,2 22,3 22,4 Документальный фильм «Игорь Тальков. Никто не хотел убивать?» Первый канал. 2006 год. Производство: ТК Останкино
  23. 23,0 23,1 Горшкова Ольга. (2006 թ․ հոկտեմբերի 4). «Вина убийцы Талькова доказана. Но родственники певца отказываются верить экспертам». Московский комсомолец в Санкт-Петербурге. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 10-ին.
  24. 24,0 24,1 24,2 Андреева Людмила. Не воскреснет и не споет(ռուս.) // Смена : журнал. — 2011, 3 октября.
  25. 25,0 25,1 Необъяснимо, но факт. 058. Мистические гибели звёзд ՅուԹյուբում
  26. Кто стрелял в Игоря Талькова ? Эксклюзивное интервью с главным подозреваемым см. на 37:25
  27. 27,0 27,1 Шум Юлия. (1991 թ․ հոկտեմբերի 14). «Убийство Талькова». Коммерсант. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 10-ին.
  28. Талькова Ольга Юрьевна, Тальков Владимир Владимирович. И расцветёшь … Великая Россия! — 2001.
  29. Зоя Игумнова (2008 թ․ մարտի 18). «Михаил Муромов: убитого Талькова я вёз, как солдат». Собеседник. Արխիվացված է օրիգինալից (журнал) 2011 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 11-ին.
  30. Ахромеев Денис. Бунтарь Тальков бросил вызов Пензенскому обкому(ռուս.) // Молодой Ленинец : газета. — 2000. — В. №40 (6981), 3 октября. Архивировано из первоисточника 13 Մայիսի 2014.
  31. София Девир. Известному исполнителю, композитору, поэту, актёру исполнилось бы 55 лет // Факты и комментарии, 15.11.2011.
  32. 32,0 32,1 Шум Юлия. Расследование убийства Игоря Талькова. Прокуратуре пока не удалось допросить Валерия Шляфмана(ռուս.) // Коммерсант : газета. — 1993. — В. №194 (417), 9 октября.
  33. 20 лет спустя: раскрыты все детали смерти Игоря Талькова
  34. Мурга Наталья. Валерий Шляфман: Все знают, кто убил Игоря Талькова!(ռուս.) // Экспресс-газета. — 2012, 19 ноября. — В. 46 (927).
  35. "Талькова убил его администратор". Такова версия прокуратуры Санкт-Петербурга, а подозреваемый в Израиле // Независимая газета, 16 июня 1992 г., с.6
  36. 36,0 36,1 36,2 Корольков И. Почему убийца Талькова так и не предан суду. // «Известия». — 1996-01-25. Материал доступен в сети Արխիվացված 2009-05-19 Wayback Machine
  37. Игорь Тальков "Последние выводы": Ольга Дубовицкая(кн.Монолог) с передаче Дмитрия Диброва, 1993 г. см. на 03:52
  38. Паниева Анна. На первом дне рождения. В Кремле отметили 50-летие Игоря Талькова(ռուս.) // Новые известия : ежедневная общероссийская газета. — 2006, 28 ноября. Архивировано из первоисточника 4 Մարտի 2016.
  39. Убийца Талькова сам находится при смерти
  40. 40,0 40,1 Мурга Наталия (30 августа 2016). «Убийца Талькова перед смертью тронулся умом и помешался на мистике». eg.ru. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  41. Раскрыта тайна гибели музыканта Игоря Талькова
  42. Игорь Тальков. Прощание см. на 40:51
  43. Катаева Виктория (15 мая 2015). «Нашедший убийцу Талькова следователь попал в реанимацию». Собеседник.ru. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  44. Дело об убийстве Игоря Талькова получило неожиданный поворот
  45. 45,0 45,1 45,2 Сенсационный поворот в деле Талькова: на детекторе новый свидетель. На самом деле. Самые драматичные моменты выпуска от 08.05.2018
  46. И всё-таки: кто убил Талькова? // Труд. — 1997. — В. 13 сентября.
  47. Осипов, Алексев (2011 թ․ հոկտեմբերի 5). «Шляфман не сбежал, он уехал в Израиль». Комсомольская правда в США. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.(չաշխատող հղում)
  48. Мурга Наталья «Все знают, кто убил Игоря Талькова!»(ռուս.) // Կոմսոմոլսկայա պրավդա : газета. —Москва, 2012, 19 ноября.
  49. Редакция газеты АиФ. Дело Талькова пока не закрыто // Аргументы и факты : газета. — 2004, 3 ноября. — В. 44 (1253).
  50. Убийство Талькова. Интервью с подозреваемым Валерием Шляфманом (текстовая версия)
  51. Мурашкина Раиса. Ремизова Мария. Сегодня — годовщина гибели известного певца: Игорь Тальков собирался уйти от жены к Пугачёвой(ռուս.) // Комсомольская правда : газета. — 2009, 6 октября.(չաշխատող հղում)
  52. Дегтярёв, Михаил (2011 թ․ նոյեմբերի 5). «Игорь Тальков. К 20-летию со дня убийства» (ռուսերեն). Официальный сайт политика и общественного деятеля Михаила Дегтярёва. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 21-ին.
  53. 53,0 53,1 Раззаков Фёдор. Трагедии на музыкальном Олимпе // Звёздные трагедии. — М.: Эксмо, 2006. Материал доступен в сети.
  54. ДМИТРИЙ ВАСИЛЬЕВ: ЧТО-ТО С “ПАМЯТЬЮ” МОЕЙ СТАЛО — интервью 1992 года газете «Новый Взгляд»
  55. Андрей Ванденко. Евгений Додолев. Их Кремль. — М.: Московская правда, 1992 — 112 с., с. 35
  56. Шершакова Юлия; Розова Инна (2011). «Игорь Тальков: женщины, предсказания и все версии убийства». Вокруг.тв. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 12-ին.
  57. 57,0 57,1 Программа «Прямой эфир» с Михаилом Зеленским. (2011 թ․ հոկտեմբերի 6). «Убийство Игоря Талькова» (ռուսերեն). pryamoj-efir.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 22-ին.
  58. Русских Ангелина (2011 թ․ նոյեմբերի 4). «Игорь Тальков. Поверженный в бою». Комсомольская правда. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 12-ին.
  59. Марк Рудинштейн: я Путину писал, чего же боле
  60. «Убийство Талькова планировали». Аргументы и Факты — 6 октября исполнилось 15 лет со дня убийства Игоря Талькова. № 41 (1354) от 11 октября 2006 г. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 10-ին.
  61. Малиновский Руслан. — Фрагмент из статьи Михаила Крыжановского, опубликованный в газете «Бульвар Гордона» № 9 (253) 2010 г. (2010). «Михаил Крыжановский о деле Игоря Талькова Отрывок из статьи в газете «Бульвар Гордона»». talkov-music.narod.ru. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 10-ին.
  62. Игорь ТАЛЬКОВ последний концерт (Гжель) см. на 23:00
  63. Шестаков Дмитрий Анатольевич. Расстрелы Кеннеди и Талькова как знаковые политические убийства. // Криминология: вчера, сегодня, завтра : научный журнал. — Санкт-Петербургский международный криминологический клуб, 2011. — В. 1(20). — С. 87—91. Обзор статьи доступен в сети
  64. Шестаков Д. А., Данилов А. П. Латентность политических убийств в современной России(ռուս.) // Главный редактор: С. В. Бабурин. Вестник института: преступление, наказание, исправление : научно-практический журнал. — Вологда: ВИПЭ ФСИН России, 2007. — В. 03. — С. 34—36. — ISSN 2076-4162.
  65. Интервью с Геннадием Берковым
  66. Муромов: Я трижды переодевал Талькова перед похоронами
  67. «Илья Резник: «Азиза возвращается на сцену после многолетней травли»». Комсомольская правда. 2011 թ․ հուլիսի 14. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 10-ին.
  68. Елена ЛИВСИ (05.10.15). «Сын Игоря Талькова: Папа остался бы жив, если бы не поддался на провокации». Комсомольская правда. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  69. Максибит Андрей (по материалам Ф. Раззакова «За кулисами шоу-бизнеса».) (2005 թ․ մարտի 14). «Шоу-бизнес и криминал. Кто же убил Талькова?» (ռուսերեն). newsmusic.ru. Վերցված է 2012 թ․ հունվարի 5-ին.
  70. Балабанов В. Н. «Тальково поле»: рассказ художника Валерия Балабанова о картине, посвящённой Игорю Талькову // Наука и религия : научно-популярный журнал. — 1995. — В. 2. — С. 1, 13. — ISSN 0130-7045.
  71. Балабанов В. Н. Исповедь художника // Родина : российский исторический иллюстрированный журнал. — 1997. — В. 6. — С. 18. — ISSN 0235-7089.
  72. Акафист славному сыну Российской Земли, страстотерпцу и мученику Игорю Талькову. — Москва: без указания издательства, б/г. — 31 с.
  73. 73,0 73,1 73,2 Фирсов С. Л. К вопросу о маргинализации сознания в современной религиозной жизни православной России // Богословская конференция Русской Православной Церкви «Православное учение о Церкви». 17-20 ноября 2003 г. : сб. научн. трудов. —Москва, 2004. — С. 243—258.
  74. Диакон Максим Плякин. Квазилитургические тексты как форма существования околоцерковного фольклора // Конференция «Современная православная гимнография» 9–10 февраля 2011 г. : материалы конференции. — С. 1—14.
  75. Диакон Андрей Кураев. Церковь в мире людей. — Москва: Издание Сретенского монастыря, 2009. — С. 385. — 544 с. — 10 000 экз. — ISBN 5-7533-0050-2
  76. 76,0 76,1 Филимонов Михаил. Юрий Антонов чудом избежал участи Талькова и Листьева(ռուս.) // Звёзды, которых снимал тележурналист Михаил Гладков, не доживали до эфира! : газета. — 2010. — В. 9 (786).
  77. Программа «Намедни 1961—2003: Наша эра». 1991 год. Леонида Парфёнова. (2008 թ․ հունիսի 8). «Убийство Игоря Талькова» (ռուսերեն). YouTube. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  78. 78,0 78,1 «Документальный фильм «Живая история. Кто убил Талькова?» 2008 год» (ռուսերեն). Петербург — 5 канал. 2010 թ․ օգոստոսի 19. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 23-ին.
  79. Карасев Игорь. Талькова убили 20 лет назад // Metronews.ru. — 2011. — В. четверг, 6 октября.
  80. Выпуск программы «Достояние Республики» от 11 ноября 2012 года, Первый канал
  81. «Игорь Тальков – КПСС. Выступление на концерте в Гжели 5 октября 1991 года». После исполнения песни «Примерный мальчик» Тальков говорит о том, что теперь придётся играть на пяти струнах — то есть перед этим у него явно оборвалась одна из струн. Վերցված է 25 сентября 2011-ին.
  82. Заяц Наталия. — Известный поэт, композитор и исполнитель погиб 10 лет назад (2001 թ․ հոկտեմբերի 10). «Игорь Тальков: «Меня убьют при большом стечении народа и убийцу не найдут»». Факты и комментарии. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 11-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական ժամանակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաստավավերագրական ֆիլմեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական ֆիլմեր

[խմբագրել | խմբագրել կոդը]


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "К", but no corresponding <references group="К"/> tag was found