Օլեգ Գազմանով
Օլեգ Գազմանով | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | ռուս.՝ Оле́г Миха́йлович Газма́нов |
Ի ծնե անուն | Օլեգ Գազմանով |
Ծնվել է | 1951 թվականի հուլիսի 22 Կալինինգրադ, Գուսև |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Փոփ-երաժշտություն |
Մասնագիտություն | Երգիչ, երգահան |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | կիթառ |
Լեյբլ | Moon Records Ukraine |
Պարգևներ | Պատվո շքանշան, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան, «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, Order of Holy Prince Daniel of Moscow 3rd class?, Jubilee Medal "300 Years of the Russian Navy"?, «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ, Medal "Army General Margelov"?, Q30888275?, մեդալ «Սիրիայում ռազմական գործողության մասնակցին», Order of Holy Prince Daniel of Moscow 3rd class?, Ռուսաստանի ՆԳՆ մրցանակ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, Բարեկամության շքանշան, ՌԴ անվտանգության դաշնային ծառայության մրցանակ և Ռուսաստանի Դաշնության նախագահի երախտագիտություն |
Կայք | gazmanov.ru |
Oleg Gazmanov Վիքիպահեստում |
Օլեգ Գազմանով (ռուս.՝ Оле́г Миха́йлович Газма́нов, հուլիսի 22, 1951, Գուսև, Կալինինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), սովետական և ռուսական էստրադայի երգիչ, երգահան և բանաստեղծ: Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (1995 թվական)։ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2001 թվական)[1]: «Օվացիա» ժողովրդական ռուսական մրցանակի յոթակի դափնեկիր[2]:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլեգ Գազմանովը ծնվել է 1951 թվականի հուլիս 22-ին Կալինինգրադ մարզի, Գուսև քաղաքում զինվորների ընտանիքում, որոնք ծնունդով բելառուսիայից էին, տատիկն ապրել է Մինսկ[3][4] քաղաքում։ Հայրը՝ մայոր Միխայիլ Սեմյոնովիչ Գազմանովը պրոֆեսիոնալ զինվորական էր, իսկ մայրը՝ Զինաիդա Աբրամովնան (1920-2006)՝ բժիշկ-սրտաբան զինվորական հոսպիտալում: Օլեգը ընտանիքի միակ զավակն է։
Գազմանովը սովորել է Կալինիգրադի №8 միջնակարգ դպրոցում Լյուդմիլա Պուտինայի և Լադա Դենսի հետ։
1973 թվականին ավարտել է Կալինիգրադի բարձրակարգ ծովային ինժեներական ուսումնարանը։ Երրորդ կուրսից զբաղվում էր գիտությամբ և նավերով դուրս գալիս ծով։ Ուսումը վերջացնելուց հետո հրավիրվեց աշխատելու Կալինիգրադի բարձրակարգ ծովայի ինժեներական ուսումնարանում, որպես ամբիոնի դասախոս, կարդում էր դասախոսություններ և գրում դիսերտացիաներ։ Երբ գիտական աշխատանքը վերջացավ՝ Օլեգը հասկացավ, որ իր կարողությունը որպես գիտնական հնարավոր չէ իրագործել։ 1981 թվականին ավարտեց Կալինինգրադի երաժշտական ուսումնարանը՝ կիթառի դասարանը։ Իր ստեղծագործական կարիերան սկսել է աշխատելով հյուրանոց-ռեստորան «Կալինիգրադ»-ում, որտեղ նրան օգնել էր ընդունվելու իր ընկերը՝ Միխայիլ Ռեինը։ Երգել է Կալինինգրադի ձայնա-ինստրումենտային անսամբլներում՝ «Ատլանտիկ» և «Վիզիտ»:
1989 թվականին ստեղծել է «Էսկադրոն» խումբը։ 1980- ական թվականների վերջին ելույթեր է ունենում իր զավակ Ռոդիոն Գազմանովի հետ։ Խմբի առաջին դաշնակահարը եղել է Գալինա Ռոմանովան։ Միաժամանակ Գալինա Ռոմանովան աշխատելով «Էսկադրոն» խմբի հետ կատարել է Գազմանովի որոշ երգեր («Վալերա», «Անմատչելի տղան», «Ձյունապատ աստղերը», «Իմ ծովահենը»:
Համարվում է սպորտի վարպետ սպորտային մարմնամարզությամբ։ Երրորդ կարգի պահեստի կապիտան։ 2002 թվականից համարվում է բարի կամքի դեսպան ՄԱԿ-ի մանկական հիմնադրամում (ՅՈՒՆԻՍԵՖ)։
Առավել հայտնի են հետևյալ երգերը, որոնք դարձել են Գազմանովի «այցեքարտը», «Էսկադրոն», «Յասաուլ», «Պարոնայք սպաները», «Մոսկվան» և «Ծովահենուհին»:
Գազմանոովի «Մոսկվա» երգը դարձել է Մոսկվա քաղաքի ոչ պաշտոնական հիմնը։ 2012 թվականին մասնակցել է Ռուսաստանի Դաշնության հիմնի ձայնագրմանը։ 2013 թվականին ստացել է Կալինինգրադ և Սարատով քաղաքների պատվավոր քաղաքացու կոչում։ 2014 թվականին ակտիվ մասնակցություն է ունեցել Սոչիի Օլիմպիական խաղերի պատրաստման և անցկացման միջոցառումներին։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Գազմանովը ամուսնացել է երկու անգամ։
- Առաջի կինը (1975-1995) - Իրինա Գազմանովան (ծնվել է 1951 թվականին) - տնային տնտեսուհի, ավարտել է քիմիա-կենսաբանական ֆակուլտետը Կալինինգրադի պետական համալսարանում։
- Երկրորդ կինը (սկսած 2003 թվականից) - Մարինա Մուռավյովա-Գազմանովա (ծնվել է 1969 թվականին) - ըստ մասնագիտության տնտեսագետ
- Տղան (առաջին ամուսնությունից) - Ռոդիոն Գազմանով (ծնվել է 1981 թվականի հուլիսի 3-ին), երգիչ և պոետ
- Խորթ տղա - Ֆիլիպ Գազմանով (ծնվել է 1997 թվականի նոյեմբերի 29-ին) «Նեպոսեդը» խմբի նախկին մասնակից
- Աղջիկը (երկրորդ ամուսնությունից) - Մարիանա Գազմանովա (ծնվել է 2003 թվականի դեկտեմբերի 16-ին)
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1991-«Էսկադրոն»
- 1993 -«Ծովահենուհի»
- 1994 - «Զագուլյալ»
- 1996 -«Խուլիգան»
- 1996 -«Մոսկվա. լավագույն երգեր» (հավաքածու)
- 1997 -«Իմ երգերի գիժ էսկադրոնը»
- 1998 -«Օլեգ Գազմանովի կարմիր գիրքը»
- 2000 -«Դարից դար. լավ երգեր» (հավաքածու)
- 2002 -«Առաջին ռաունդ-50!»
- 2003 -«Իմ պարզ օրերը»
- 2004 -«Պարոնայք սպաներ- 10 տարի» (հավաքածու)
- 2005 -«Ստեղծվաց է ԽՍՀՄ-ոմ»
- 2008 -«Յոթ ֆունտ ողնուցի տակ»
- 2011 -«Փոփոխություն» (հավաքածու)
- 2012 -«Կյանքի չափը»
- 2013 -«Ծաղկաքաղ» (հավաքական հրատարակություն)
- 2014 -«Վերբեռնում» (ալբոմ)
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1991-«Հանճարը» - կամեո
- 1996 -«Հին երգերը գլխավորի մասին-1»
- 1997 -«Հին երգերը գլխավորի մասին-2»
- 2001 -«Հին երգերը գլխավորի մասին. հետգրություն» (հեռուստանախագիծ)
- 2007 -«Տաքսիստուհի-4» - կամեո
- 2014 - «Խառնված հաճույքները»
Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
Պետական մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1995 - պատվավոր կոչում «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ» արվեստի բնագավառում վաստակներ ունենալու համար
- 2001 - պատվավոր կոչում «Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ» արվեստի բնագավառում մեծ վաստակներ ունենլու համար
- 2006 - (Պատվո շքանշանի) ասպետ
- 2012 - չորրորդ կարգի ասպետի շքանշան
- 2013 - Կալինինգրադ քաղաքի վաստակավոր բնակիչ
- 2013 - Սարատով քաղաքի վաստակավոր բնակիչ
«Ոսկե գրամաֆոնի» մրցանակաբաշխություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Указ Президента Российской Федерации В. Путина от 19 июля 2001 года № 892 «О награждении государственными наградами Российской Федерации». // document.kremlin.ru
- ↑ Радио «Маяк». ТЕМА: Олег Газманов - гость Марии Бачениной и Кирилла Радцига
- ↑ Наталия Кривец. Олег Газманов: «Беларусь для меня - это вшни ив саду у моей бабушки в Минске». Певец ответил на вопросы читателей «Комсомолки». // kp.ru (3 февраля 2011 года)
- ↑ http://www.feor.ru/veterans/northwestern/?communityid=118 Еврейская община г. Калининграда. Ветераны Великой Отечественной войны.] Федерация еврейских общин России // feor.ru