Հոբելյանական մարզահամալիր (Սանկտ Պետերբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոբելյանական մարզահամալիր
Տեսակմարզասրահ
Մարզաձևտափօղակով հոկեյ
Նախկին անվանումներԼենինգրադյան արհմիությունների
«Հոբելյանական» սպորտի պալատ
ՏեղագրությունՍանկտ Պետերբուրգ
Երկիր Ռուսաստան
Հիմնադրված1967
Բացված1967
ՃարտարապետԳրիգորի Մորոզով
Իվան Սուսլիկով
Ալեքսանդր Լևխանյան
Ֆելիքս Յակովլև
Սեփականատեր"СК Юбилейный"
Տարողություն7012
Տնային թիմСКА-Нева, HC Dinamo Saint Petersburg?, Զենիթ ԲԱ և Q28489153?
Կայքyubi.ru
Քարտեզ
Քարտեզ
 Yubileyny Sports Palace Վիքիպահեստում

Հոբելյանական մարզահամալիր, մարզահամալիր Սանկտ Պետերբուրգ քաղաքում, Պետրոգրադ փողոցում, «Պետրովսկի» մարզադաշտի և «Սպորտիվնայա» մետրոյի կայարանի մոտ։ Կառուցվել է 1967 թ. (ի սկզբանե կոչվել է Լենինգրադյան արհմիությունների սպորտի «Հոբելյանական» պալատ), իր անվանումն ստացել է ԽՍՀՄ իշխանության 50-ամյակի առթիվ։ 1991 թ. հոկտեմբերի 6-ին մարզահամալիրում կայացած համերգի ժամանակ սպանվեց երաժշիտ Իգոր Տալկովը։

Նախկինում այս վայրում այգեգործությամբ էին զբաղվում։

Շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզահամալիրի կենտրոնական շենքը՝ կլոր է, 94 մ տրամագծով և 22 մ բարձրությամբ։ Գործում են Մեծ ու Փոքր լրացուցիչ կորպուսներ (Փոքր արենա և Մարզումների սահադաշտ) և Մանկական սահադաշտը (ընդհանուր 4 սառցե հրապարակներ)[1]։ Համալիրը կառուցված է ինժեներ Ա․ Մորոզովի, ճարտարապետներ Գ․ Մորոզովի, Ի․ Սուսլիկովի, Ա․ Լևխանյանի, Ֆ․ Յակովլևի նախագծով։ Այս նախագծի համար նրանք 1971 թվականին ստացել են ԽՍՀՄ պետական մրցանակ[2]։

Գլխավոր և փոքր արենաներում անց են կացվում ինչպես սպորտային մրցումներ, այնպես էլ թատերականացված բեմականացումներ, համերգներ և ցուցահանդեսներ[3]։

Համալիրում գործում է ծածկած սահադաշտ հանդիսատեսի համար[4], անց են կացվում զանգվածային չմշկասահք[5], ինչպես նաև տարբեր սպորտային միջոցառումներ և սպորտային պարեր[6]։

2007 թ. սկսվեց Գլխավոր արենայի նստատեղերի փոխարինումը։ Կառուցվեց ռեստորան և տեղադրվեց սպորտային ցուցատախտակ մարզումների սահադաշտում։

2008 թ. նստատեղերի փոխարինումն ավարտվում է, տարողունակությունը հասնում է 7012 հանդիսատեսի[7]։ Վերակառուցվում են նաև VIP օթյակը և մամլո կենտրոնը։ Սրահներում տեղադրվում են պլազմային էկրաններ։ Գլխավոր և փոքր արենաներում հայտնվեց WiFi ինտերնետ, վերակառուցվեց լուսային համակարգը։

2009 թ. վերակառուցվեց Գլխավոր արենայի ձայնային համակարգը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Вьюник В.А., Зеленский А.М., Нартов В.Т. Дворец Спорта Юбилейный. — Л.։ Лениздат, 1970. — 32 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Общий план Дворца». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.
  2. «Алексей Петрович Морозов» на сайте Департамента городского строительства Москвы(չաշխատող հղում)
  3. «Мероприятия, проводимые в комплексе». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.
  4. «Каток при ДС «Юбилейный»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.
  5. «Информация о массовых катаниях на официальном сайте комплекса». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.
  6. Дворец спорта «Юбилейный» в каталоге спортивных организаций Санкт-Петербурга
  7. «История СК «Юбилейный» на официальном сайте СК». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]