Թվայլա Թարփ
![]() | |
Ծնվել է | հուլիսի 1, 1941[1][2][3] (82 տարեկան) |
Ծննդավայր | Portland, Ինդիանա, ԱՄՆ |
Մասնագիտություն | պարուսույց, գրող, պարուհի և բալետի պարող |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բերնարդ քոլեջ, Կոլումբիայի համալսարան, Pomona College? և San Bernardino Valley College? |
Պարգևներ | |
IMDb | ID 0857087 |
Պաշտոնական կայքէջ | twylatharp.org |
![]() |
Թվայլա Թարփ (անգլ.՝ Twyla Tharp, հուլիսի 1, 1941[1][2][3], Portland, Ինդիանա, ԱՄՆ), ամերիկացի պարուհի և խորեոգրաֆ, որն ապրում և աշխատում է Նյու Յորքում։ «Թոնի» (2003) և «Էմմի» (վերջինս՝ երկու անգամ) մրցանակակիր, արվեստի բնագավառում ԱՄՆ ազգային մեդալի դափնեկիր (2004)[4]։
Ամերիկյան փիլիսոփայական հասարակության (2015)[5] և Արվեստի և գիտությունների ամերիկյան ակադեմիայի պատվավոր անդամ։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Ինդիանա նահանգի Պորտլենդ քաղաքում՝ ֆերմայում։ Անունը ստացել է Թվայլա Թորնբուրգի՝ մանսիական 89-րդ ամենամյա տոնավաճառի թագուհու պատվին։ Մանուկ հասակում ամեն տարի մի քանի ամիս անցկացրել է քվակերներին պատկանող տատիկի ու պապիկի մոտ՝ նույն նահանգում գտնվող իրենց ֆերմայում։ Իր մոր պնդմամբ սկսել է տարբեր ժանրերի պարերի դասեր վերցնել, այդ թվում՝ բալետ և ժամանակակից պար, սովորել է նվագել երաժշտական գործիքներով՝ դաշնամուր, հարվածային երաժշտական գործիքներ, ջութակ, ալտ, ինչպես նաև յուրացնել սղագրություն, գերմաներեն և ֆրանսերեն։
1950 թվականին Թարփի ընտանիքը (Թվայլան և նրա կրտսեր քույրը՝ Թվանեթան, երկվորյակ եղբայրներ Սթենլին և Սթենֆորդը, մայրը՝ Լեսիլը և հայրը՝ Ուիլյամը) տեղափոխվել են Ռայելտո (Կալիֆոռնիա)[6]։ Ծնողներն ավտոկինոթատրոն են բացել քաղաքի գլխավոր ճանապարհին, որը մտնում է 66 մայրուղի[7]։ Թվայլան սկսել է օգնել ծնողներին ութ տարեկանից։
Թվայլա Թարփը դպրոց է հաճախել Սան Բերնարդինոյում և պարեր է սովորել Վերա Լիննի դպրոցում։ Նա լիովին ընկղմվել է պարապմունքների մեջ[8] և քիչ ժամանակ է հատկացրել հասակակիցների հետ շփմանը[9]։ Թարփն ընդունվել է Կլերմոնտի Պոմոնա քոլեջ, բայց հետո տեղափոխվել է Նյու Յորքի Բարնարդ քոլեջ, որտեղ 1963 թվականին ստացել է արվեստի պատմության բակալավրի աստիճան։ Նյու Յորքում սովորել է Մարթա Գրեմի, Մերս Կանինգեմի և Ռիչարդ Թոմասոնի հետ միասին[10]։ 1963 թվականին Թարփը ընդունվել է Փոլ Թեյլորի թատերախումբ։
Պար և բալետ[խմբագրել | խմբագրել կոդը]
1965 թվականին Թարփը բեմադրել է իր առաջին պարը՝ Tank Dive-ը։ 1966 թվականին նա ստեղծել է սեփական Twyla Tharp Dance խումբը։ Իր պարերի համար Թարփը հաճախ օգտագործել է դասական երաժշտություն, ջազ և ժամանակակից փոփ երաժշտություն։ 1971-1988 թվականներին Թվայլա Թարփի խումբը շրջագայել է ամբողջ աշխարհով՝ ներկայացնելով իր պարերը։
1973 թվականին Թարփը Ջոֆրի բալետի համար The Beach Boys երաժշտության հիման վրա բեմադրել է Deuce Coupe բալետը։ Այն համարվում է առաջին քրոսովեր բալետը։ 1976 թվականին Թարփը հանդես է եկել որպես Push Comes to Shove բալետի խորեոգրաֆ, որում պարել է Միխայիլ Բարիշնիկովը։ Այն ճանաչվել է լավագույն քրոսովեր բալետներից մեկը։
1988 թվականին Թվայլա Թարփի խումբը ներառվել է Ամերիկյան բալետի թատրոնի կազմում։ Այդ պահից սկսած թատրոնը 16 անգամ ներկայացրել է Թարփի պրեմիերային բեմադրությունները։ 2010 թվականին թատրոնը թատերացանկում ուներ Թարփի 20 բեմադրություն։ Բացի այդ, Թվայլա Թարփը որպես խորեոգրաֆ համագործակցել է այնպիսի կոլեկտիվների հետ, ինչպիսիք են Փարիզի ազգային օպերան, Թագավորական բալետը, Նյու Յորք Սիթի բալետը, Բոստոնի բալետը, Ջոֆրի բալետը, Խաղաղօվկիանոսյան հյուսիսարևմտյան բալետը, Մայամի Սիթի բալետը, Հաբարդ սթրիթ-դենս Չիկագոն և Մարթա Գրեմի բալետային խումբը։ Թարփը նաև բեմադրել է Միխայիլ Բարիշնիկովի մասնակցությամբ Cutting Up (1991) պարային շոուն, որը երկու ամսվա ընթացքում ցուցադրվել է 28 քաղաքներում։
2000 թվականի ամռանը Twyla Tharp Dance-ն ամբողջությամբ վերաձևավորվել է։ Նոր կազմով Թարփը մեկնել է հերթական համաշխարհային հյուրախաղերի։ Նոր խմբով Թարփը պատրաստել է ծրագիր, որը հետագայում ներառվել է Բրոդվեյի Movin' Out մյուզիքլի մեջ, որը «Լավագույն խորեոգրաֆիայի համար» արժանացել է «Թոնի» մրցանակի։ Մյուզիքլում օգտագործվել են Բիլլի Ջոելի երգերը։
2012 թվականին Թվայլա Թարփը հանրությանն է ներկայացրել «Արքայադուստրը և գոբլինը» բալետը (անգլ.՝ The Princess and the Goblin)[11], որը հիմնված է Ջորջ Մաքդոնալդի սյուժեի վրա։ Թարփի համար այն դարձել է երեխաների համար նախատեսված առաջին բեմադրությունը։ Նրա ստեղծմանը մասնակցել են Ատլանտայի բալետն ու Վինիպեգի թագավորական բալետը, որոնք այն ցուցադրել են իրենց բեմերում։
Թվայլա Թարփը դարձել է Խաղաղօվկիանոսյան հյուսիսարևմտյան բալետ հրավիրված առաջին խորեոգրաֆը, որտեղ ռիթմ ընդ բլյուզ կատարող Ալեն Թուսեյնթի երաժշտության հիման վրա և իր վաղեմի ընկերոջ՝ Սանտո Լոկուաստոյի հագուստներով ու դեկորացիաներով բեմադրել է Waiting At The Station բալետը։
Կարիերան Բրոդվեյում[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականին կայացել է Թվայլա Թարփի դեբյուտը Բրոդվեյում․ նրա խումբը կատարել է When We Were Very Young-ը։ 1981 թվականին հանրությանն է ներկայացվել The Catherine Wheel պարը, որը ստեղծվել է երաժիշտ Դեյվիդ Բիրնի հետ համագործակցությամբ և ցուցադրվել «Ձմեռային այգի» թատրոնում։ Public Broadcasting Service-ը (PBS) կազմակերպել է ներկայացման հեռարձակումը, իսկ սաունդթրեքը հետագայում թողարկվել է ձայնասկավառակի տեսքով։
1985 թվականին «Անձրևի տակ երգողները» մյուզիքլը Ջորջ Գերշվինի թատրոնի բեմում ցուցադրվել է 367 անգամ։
2001 թվականին Չիկագոյում տեղի է ունեցել Movin' Out պարային մյուզիքլի պրեմիերան Բիլլի Ջոելի երաժշտության և բանաստեղծությունների հիման վրա։ Բրոդվեյում ներկայացումը հայտնվել է 2002 թվականին։ Այն ցուցադրվել է 1331 անգամ, իսկ ազգային հյուրախաղերը սկսվել են 2004 թվականի հունվարին։ Մյուզիքլը ստացել է «Թոնի» մրցանակի 10 անվանակարգ և հաղթել երկուսում, այդ թվում՝ «Լավագույն խորեոգրաֆիա» անվանակարգում։
2005 թվականին Թարփը թողարկել է նոր շոու, որը վերնագրված էր The «Times They Are a-Changin'», որում օգտագործվել է Բոբ Դիլանի երաժշտությունը։ Պրեմիերան տեղի է ունեցել Սան Դիեգոյում՝ The Old Globe Theatre-ում։ 2006 թվականի մարտին՝ փակման ժամանակ, մյուզիքլը ռեկորդներ է սահմանել գումարային հավաքների և վաճառված տոմսերի քանակով[12]։ Շոուի պատմության մեջ առաջին անգամ հավելում է ստացել նույնիսկ նախքան նախադիտումը։ Սան Դիեգոյում ունեցած հաջողությունից հետո մյուզիքլը ցուցադրվել է Կալիֆոռնիայում և Նյու Յորքում։
2009 թվականին Թարփը օգտագործել է Ֆրենկ Սինատրայի երգերը, որպեսզի ստեղծի Come Fly with Me նոր բեմադրությունը։ Նրա պրեմիերան կայացել է Ատլանտայի «Էլայանս» թատրոնում։ 2009 թվականին՝ փակման ժամանակ, ներկայացումը չորս շաբաթվա հավաքների արդյունքում լավագույնն է եղել[13]։ 2010 թվականին Բրոդվեյում «Մարկիզ» թատրոնում բացվել է Come Fly Away անվանումով շոուն։ Այն ունեցել է 26 նախադիտում և 188 ներկայացում։ 2011 թվականին բեմադրությունը կրկին փոխել է անվանումը՝ Sinatra: Dance with Me, և ցուցադրվել է The Wynn Las Vegas-ում։ 2011 թվականի օգոստոսին Come Fly Away ներկայացումն Ատլանտայից մեկնել է ազգային հյուրախաղերի։
Կինոյում և հեռուստատեսությունում[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվայլա Թարփը կինոռեժիսոր Միլոշ Ֆորմանի հետ աշխատել է «Մազեր» (1978), «Ռեգթայմ» (1980) և «Ամադեյ» (1984) ֆիլմերի վրա։ Կինոռեժիսոր Թեյլոր Հեքֆորդի հետ համատեղ ստեղծվել է «Սպիտակ գիշերներ» (1985) ֆիլմը, Ջեյմս Բրուքի հետ՝ «Ես համաձայն եմ ամեն ինչի» (1994)։
Թարփի հեռուստատեսային կարիերան ներառում է Sue's Leg (1976) բեմադրությունը PBS-ի Dance in America ծրագրի առաջին թողարկման համար, Making Television Dance (1977) ֆիլմի ստեղծումը, որը ստացել է Չիկագոյի միջազգային կինոփառատոնի մրցանակը և The Catherine Wheel (1983) ֆիլմի ռեժիսորական աշխատանքը BBC Television-ի համար։ Թարփը նաև հանդես է եկել որպես Baryshnikov by Tharp (1984) ֆիլմի համառեժիսոր։
Թվայլա Թարփն ունի որդի և թոռ[14]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նվաճել է երկու «Էմմի» (1985) մրցանակ, լավագույն խորեոգրաֆիայի համար արժանացել է «Թոնի» մրցանակի և «Դրամա Դեսկ» մրցանակի՝ աչքի ընկոկղ խորեոգրաֆիայի համար։
Ստացել է Մակ-Արթուրի և Գուգենհայմի կրթաթոշակներ (վերջինը երկու անգամ՝ 1971 և 1974 թվականներին)[15]։
1982 թվականին Բարնարդ քոլեջն արժանացրել է նրան բարձրագույն մրցանակի՝ գերազանցության մեդալի։ 1990 թվականին արժանացել է Սեմյուել Սկրիպսի մրցանակին։
Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրատարակել է երեք գիրք․
- Push Comes to Shove (1992, ինքնակենսագրություն)[16]
- The Creative Habit: Learn It and Use It for Life (2003, թարգմանվել է իսպաներեն, չինարեն, ռուսերեն[17], կորեերեն, թայերեն և ճապոներեն)[18],
- The Collaborative Habit: Life Lessons for Working Together (2009, թարգմանվել է թայերեն, չինարեն և կորեերեն)[19]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 FemBio database (գերմ.)
- ↑ «National Medal of Arts: Twyla Tharp»։ National Endowment for the Arts։ 2004։ Վերցված է 2014-02-17
- ↑ https://search.amphilsoc.org/memhist/search?smode=advanced;f1-date=2015;startDoc=21
- ↑ James Hebert (2006-01-29)։ «Twyla Tharp found a kindred spirit to inspire "The Times They Are A-Changin'" at Old Globe»։ The San Diego Union-Tribune։ Վերցված է 2009-02-16
- ↑ Adams, John Anthony Rialto. — 2004. — С. 85. — (Images Of America). — ISBN 0-7385-2892-7
- ↑ "Tharp Is Back Where the Air Is Rarefied", by Gia Kourlas, The New York Times, March 5, 2010 (March 7, 2010 p. AR1 NY ed.). Retrieved 2010-03-07.
- ↑ «Interview: Twyla Tharp Dancer and Choreographer»։ Academy of Achievement։ 2007։ էջ 3։ Արխիվացված է օրիգինալից 2008-08-08-ին։ Վերցված է 2008-08-13
- ↑ Craine, Debra and Judith Mackrell. (2010). The Oxford Dictionary of Dance, p. 450.
- ↑ Seibert Brian (2012-02-12)։ «Toe Shoes That Carry a Princess to Victory»։ The New York Times։ Վերցված է 2012-03-03
- ↑ Marketing Statement from The Old Globe Theatre in San Diego
- ↑ Marketing Statement from Alliance Theater
- ↑ Kourlas Gia (2012-02-03)։ «Tharp’s New Tale, Woven In Dance»։ The New York Times։ Վերցված է 2012-03-03
- ↑ «Twyla Tharp»։ John Simon Guggenheim Foundation (անգլերեն)։ gf.org։ Վերցված է 2019-09-24
- ↑ Tharp, Twyla. Push Comes to Shove. — Bantam Books, 1992. — 376 p. — ISBN 0553073060
- ↑ Тарп, Твайла. Привычка к творчеству. — Companion Group, 2012. — 288 p. — ISBN 978-966-1629-18-8
- ↑ Tharp, Twyla; Reiter, Mark. The Creative Habit: Learn It and Use It for Life. — Simon & Schuster, 2003. — 243 p. — ISBN 0743235266
- ↑ Tharp, Twyla;Kornbluth, Jesse. The Collaborative Habit: Life Lessons for Working Together. — Simon & Schuster, 2009. — 160 p. — ISBN 1416591915
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Siegel, Marcia B. Howling Near Heaven. — New York: St. Martins Press, 2006.
- Tharp, Twyla. Push Comes to Shove. — Bantam Books, 1992. — 376 p. — ISBN 0553073060
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հուլիսի 1 ծնունդներ
- 1941 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Թատերական գործիչներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի պարուհիներ
- Ամերիկացի խորեոգրաֆներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ