Վերա Լինն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վերա Լինն
Vera Lynn (1962).jpg
Բնօրինակ անունանգլ.՝ Vera Lynn
Ի ծնե անունանգլ.՝ Vera Margaret Welch
Ծնվել էմարտի 20, 1917(1917-03-20)[1][2][3]
East Ham, Էսեքս
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մահացել էհունիսի 18, 2020(2020-06-18)[4][3] (103 տարեկան)
Ditchling, Լյուիս, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Ժանրերփոփ երաժշտություն[5]
Մասնագիտությունկինոդերասանուհի, երգչուհի, հեղինակ-կատարող և ինքնակենսագիր
Գործիքներվոկալ
ԼեյբլGramophone Company, ԷՄԻ, His Master's Voice?, Դեկա Ռեկորդս և London Records
ՊարգևներԲրիտանական կայսրության կին կոմանդոր շքանշան, War Medal 1939–1945?, Burma Star?, Officer of the Order of Saint John?, Պատվո լեգեոնի շքանշան և Commander of the Order of Orange-Nassau?
Vera Lynn Վիքիպահեստում

Դամա Վերա Լինն (մարտի 20, 1917(1917-03-20)[1][2][3], East Ham, Էսեքս - հունիսի 18, 2020(2020-06-18)[4][3], Ditchling, Լյուիս, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի երգչուհի և երգահան: Նրա երգերից We՚ll Meet Again-ը և White Cliffs of Dover-ը դարձել են 20-րդ դարի բրիտանական մշակութի խորհրդանիշերից: Նա մեծ ճանաչում ստացավ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Պարգևատրվել Է Բրիտանական կայսրության շքանշանով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիննը լայնորեն հայտնի էր որպես «ռազմական ուժերի սիրելի», քանի որ պատերազմի ընթացքում Եգիպտոսում, Հնդկաստանում և Բիրմայում զորքերի համար բացօթյա համերգներ էր տալիս։

Նա պատերազմից հետո շարունակեց մնալ հանրաճանաչ՝ հայտնվելով Ռադիոյով և հեռուստատեսությամբ Միացյալ Թագավորությունում և Միացյալ Նահանգներում: 2009 թ.-ին, 92 տարեկան հասակում, նա դարձավ ամենածեր կենդանի երգիչը, որը գլխավորում էր Միացյալ Թագավորության Ալբոմների աղյուսակը` The Best Best of Vera Lynn ալբոմով: 2014 թվականին նա թողարկեց Vera Lynn: National Treasure հավաքածուն, իսկ 2017 թվականին թողարկեց Vera Lynn 100-ը՝ իր հարյուրամյակի տարեդարձը նծելով ալբոմով։ Այսպիսով դարձավ առաջին հարյուրամյա կատարողը, որն ունի ալբոմ Top10-ում[6]:

Լիննը մեծ ժամանակ և էներգիա էր նվիրել բարեգործական աշխատանքներին՝ կապված նախկին զինծառայողների, հաշմանդամ երեխաների և կրծքագեղձի քաղցկեղի բուժման հետ: Նրան մեծ սիրով էին վերաբերվում Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանները: Վերա Լիննին Է նվիրված Pink Floyd խմբի The Wall ալբոմի Vera երգը[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]